00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշոր սեփականատեր, թե՞ ընդդիմադիր գործիչ. «Նոր Հայաստանում» դրանք համատեղել հնարավո՞ր է

© Sputnik / Aram NersesyanРуководитель фракции "Процветающая Армения" Гагик Царукян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նախահեղափոխական» Հայաստանում քիչ հավանական էր համարվում, որ որևէ մեկը լինի խոշոր գործարար, սեփականատեր և, միաժամանակ իշխանությանն ընդդիմադիր գործունեություն ծավալի: Արդյո՞ք դա հնարավո՞ր է «նոր» Հայաստանում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որ այլևս խոշոր սեփականատեր է, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է, թե ինչ Դավիթ Անանյանը ստանձնել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, հարկային մարմիններն իրենց պատկանող ընկերություններից դուրս չեն գալիս, այսինքն՝ կենտրոնացած են իրենց վրա, կամ իր խոսքով՝ «ամբողջ ուղղությունը Ծառուկյանն ա»: Գագիկ Ծառուկյանը հատուկ նշել է, որ ինքը գործարար չէ, այլ խոշոր սեփականատեր, իսկ հարկային կառույցների գործունեության վերաբերյալ հավելել է. «Ես էլ եմ ասել`բոլորը օրենքի առաջ հավասար են, ստուգում եք, գնացեք՝ ստուգեք, ինչքան ուզում եք՝ ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս: Հետ-առաջ՝ ժամանակը գալու է, ստուգումներն ավարտվելու են, Ծառուկյանը Հայաստանի բոլոր լրագրողներին հավաքելու է, կետ առ կետ, դոկումենտալ, հարցուպատասխանով, որ սաղի համար պարզ լինի՝ և՛ պետեկամուտների (ՊԵԿ-ի) գործերը, և՛ սկզբունքը, և՛ մոտեցումը,  և՛ աշխատանքը, թե ում են ստուգում, ում չեն ստուգում, ինչ են ուզում…»:

Спецоперация КГД в торговом центре Ариндж Молл (9 апреля 2019). Ариндж - Sputnik Արմենիա
«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային». Ծառուկյանը խոսեց «Առինջ մոլի» մասին

Խնդիրը, ինչպես կարելի է նկատել, միայն հարկային մարմինների ստուգումները կամ ուսումնասիրությունները չեն: Մի քանի օր առաջ ՊԵԿ-ը բավականին տեսանելի, անգամ կարելի է ասել՝ ցուցադրաբար, մտավ ԲՀԿ ղեկավարին պատկանող «Առինջ մոլ»։ Այս օրերին արդեն առանց ՊԵԿ-ի ներգրավման, այլ ուրիշ հենքով, Արարատի ցեմենտի գործարանի հետ կապված նկատելի խնդիրներ կան: Այդ ձեռնարկությունն էլ, արձանագրության համար նշենք, որ պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Առհասարակ, որքանո՞վ է տեղին մեկ խոշոր սեփականատիրոջ  վրա կենտրոնանալը: Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ավելի ընդհանուր դիտարկեց խնդիրը, մասնավորապես նկատելով, որ հաշվառելի տնտեսություն ունենալու համար հարկային մարմիններն ուսումնասիրություններ կարող են կատարել ցանկացած հիմնարկում:

«Ես, իհարկե, չէի ուզենա տեսնել, որ մեկ բևեռի կամ մեկ խմբի ուղղված լինեն այդ ուսումնասիրությունները: Չեմ ուզում, որ մեր երկրում ո՛չ հովանավորյալներ լինեն, ո՛չ էլ հատուկ խմբեր, որոնց անընդհատ հետևողական նայում են, թե այնտեղ մի բան կա՞ բացահայտելու, թե՞ չէ: Բիզնեսն ինքը շատ զգայուն է, և պետք է ավելի հիմնավոր փաստարկների դեպքում դրան գնալ: Դա կարևոր է ոչ միայն տվյալ բիզնեսի համար, որտեղ ուսումնասիրություններ են արվում, այլև անուղղակիորեն ուղերձ է գործարար հանրությանը: Իհարկե, գործարար միջավայրն է կարևորվում, որովհետև, որևէ օրինակ կարող է դրական եզրակացություններ անելու հիմք լինել, կամ՝ հակառակը: Այսինքն`ես չէի ցանկանա, որ գործարար շրջանակներում իրարանցում լիներ: Ինքս ինձ համար, որպես տնտեսագետ, չեմ ուզում այդպիսի միտումնավոր երևույթներ տեսնել և հավատալ, որ նման բաներով մենք պետք է առաջ շարժվենք »,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Руководитель фракции Процветающая Армения Гагик Царукян ответил на вопросы журналистов (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ է օգտվում ցեմենտի էժան հումքից. Ծառուկյանը բացեց ցեմենտի գործարանի աղմուկի գաղտնիքը

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ըստ էության, տնտեսական տարին նոր է մեկնարկում, նոր է սկսվում տնտեսական աշխուժությունը, և շատ բան նաև կախված է բիզնես միջավայրում տիրող հոգեբանական ֆոնից, այն բանից, թե ինչպիսի ֆոն ենք ձևավորում և ինչ միջավայրում ենք ուզում տեսնել մեր տնտեսության զարգացումը:

«Եվ այստեղ ես շատ ավելի համալիր եմ նայում հարցերին. իսկ կա՞ն այն դրական ազդակները, որ կարող ենք հաղորդել հանրությանը, ասել՝ գիտեք, այս քայլերը ծայրահեղ քայլեր են, բայց առանց դրանց էլ չենք կարող առաջ գնալ, փոխարենը ունենք շատ կարևոր նախաձեռնություններ, որոնք լոկոմոտիվներն են մեր տնտեսության համար: Այսինքն՝ կարևոր է դրական սպասումներ ձևավորել:

Դա շատ հեշտ չէ: Ավելի հեշտ է բացասականը, որովհետև մեկ անզգույշ խոսքն անգամ կարող է այն ձևավորել»,-նշեց մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ եթե անզգույշ ենք վարվում այս ասպարեզում, ապա հանրագումարում ինքներս մեզ ենք վնասում:

Մյուս կողմից, վերադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ըստ որի փաստորեն մի տևական շրջան ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում իրեն պատկանող ընկերություններն են, արժե մի քանի դիտարկում էլ անել:

Ժամանակին ասվում էր, որ Հայաստանում խոշոր գործարարը, եթե կուզեք՝ սեփականատերը չի կարող ընդդիմադիր լինել: Սակայն դա «նախահեղափոխական» Հայաստանում էր: Հիմա, «նոր» Հայաստանում արդյո՞ք դա հնարավոր է: Տողերիս հեղինակի տպավորությամբ՝ ոչ: Ինչ էլ ասվի, հասարակության, այդ թվում քաղաքական ու գործարար շրջանակների տիրապետող մտածելակերպը նույնն է: Հիմա միգուց ավելի բևեռացված, քան նախկինում էր:

Գագիկ Ծառուկյանը ոչ միայն խոշոր սեփականատեր է, այլև խորհրդարանական երկրորդ խոշոր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» ու համանուն կուսակցության ղեկավարը: ԲՀԿ-ն պաշտոնապես դիրքավորված է որպես խորհրդարանական ընդդիմադիր ուժ:

Անխուսափելիորեն հարցեր են ծագում: Նախ, արդյոք խոցելի՞ չէ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական ընդդիմադիր ուժը` հաշվի առնելով խոշոր սեփականատեր լինելու հանգամանքը։ Կամ, ասենք` խոցելի՞ չէ նրա խոշոր սեփականությունը քաղաքական կողմից:

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Ծառուկյան–Մարուքյան պատերազմը. Փաշինյանը մնաց առանց ընդդիմությա՞ն

Ամեն դեպքում, երբ համընկնում են Գագիկ Ծառուկյանի այս կամ այն քաղաքական հայտարարությունն ու հարկային մարմինների ստուգումային քայլերը,  այսպես թե այնպես, դրանց միջև սկսում ես կապ փնտրել: Ու գտնելն էլ դժվար չէ:

Կամ, օրինակ, հնարավո՞ր է, որ իշխանությունները, նմանօրինակ քայլերով ձգտում են Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ն պահել կառավարելիության սահմաններում: Սա նույնպես իր տրամաբանությունն ունի: Եվ վերջապես, կա նաև այն տարբերակը, որ գործող իշխանությունն ուղղակի քայլ առ քայլ փորձում է «անկյուն մղել», իսկ հնարավորության դեպքում, կա՛մ քաղաքական ասպարեզից, կա՛մ տնտեսական դաշտից դուրս հանել Գագիկ Ծառուկյանին, հասկանալի է՝ իր գլխավորած ԲՀԿ-ով հանդերձ: Այս վարկածն էլ որոշակի տրամաբանություն կարող է ունենալ, ասենք՝ դաշտերը վերաձևելու կամ անցյալում իշխանության մեջ լինելու համար`իշխանության եկած նախկին ընդդիմադիրների հանդեպ գործած «հին մեղքերը քավելու» իմաստով:

Նկատի ունենալով հայրենական արդի քաղաքական իրողությունները՝ ոչինչ բացառված չէ, բայց միայն ժամանակը ցույց կտա, թե որն էր ամենից հավանականը:

Լրահոս
0