00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի ինքնագնահատականը բարձր է, կամ ինչո՞ւ չես հանդիպի «Թաթա, ես քոնն եմ» պաստառների

© Sputnik / Asatur YesayantsГородские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (13 марта 2019). Еревaн
Городские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը խորհում է այն մասին, թե ինչու հայերը կուռքերին չեն նստեցնում գլխներին։

Ինչո՞ւ հայերն այդքան հաճախ չեն խենթանում, որքան ոչ հայերը (քաղաքական փսիխոզը հաշիվ չէ)։ Իրականում շատ հայ եք տեսե՞լ, որոնք կորցնում են բանականությունը թատրոնի, կինոյի կամ էստրադայի աստղերի համար։ Հրապարակեք ամբողջ ցուցակը։

Այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ մոսկովյան երկրպագուները պոկում էին օպերային տենոր Լեմեշևի պիջակի կոճակները, իսկ ավելի ուշ ավելի ծվեն-ծվեն էին անում հարավսլավացի էստրադային երգիչ Ջորջ Մարյանովիչին, նույն Մարյանովիչի համար Երևանում հիացական ընդունելություն էին կազմակերպում, բայց առանց ձեռնձգությունների, առավել ևս` մարմնի հետ անթույլատրելի շփման։ Կարող եմ պնդել՝ հենց այդպես է եղել Էդդի Ռոզների, Անդրեյ Միրոնովի, Նիկիտա Սիմոնյանի հետ, էլ չեմ խոսում զուտ հայ հայտնիների մասին՝ Շառլ Ազնավուրի գլխավորությամբ։

Константин Орбелян - Sputnik Արմենիա
Մշակութային անկում, կամ նոր օրեր են, մի օր էլ Մատենադարանի ձեռագրերը կարող են հնացած թվալ

Ասել, որ Հայաստանում ֆուտբոլիստ Հովիվյանին սիրել են, նշանակում է ոչինչ չասել, բայց չի եղել, որ երկրպագուները փողոցում «հարձակվեն» կուռքերի վրա, իսկ աղջիկները կախվեն նրանց պարանոցներից։ Թեև, երբ Հովիվյանին բանակ էին տարել, ոտքի էր կանգնել ամբողջ Երևանը. այդտեղից էլ երևի պետք է սկսել Հայաստանում զանգվածային բողոքների հաշվարկը։

Մեզ մոտ եղել են և կլինեն Հրաչյա Ներսիսյան, Մետաքսյա Սիմոնյան, Հովհաննես Բադալյան, Օֆելյա Համբարձումյան, Ֆորշ, Թաթա, մի քիչ յուրահատուկ Արմենչիկ և բնակչության լայն խավերի տասնյակ ուրիշ կուռքեր, որոնց այժմ «աստղ» են անվանում, սակայն ոչ մեկի հանդեպ սերը խելացնորության չի հասնում։ Ստորև կներկայացնեմ բանականությունը մթագնող սթրեսների նկատմամբ ազգի հոգեբանական կայունության իմ վարկածը, իսկ մինչ այդ մի քանի ճամփորդական նոթ-հուշեր։

The Beatles-ի Ջոն Լենոնին սպանել են 1981թ.-ին։ Ինչպես հայտնի է, Լենոնին սպանել է նրա երկրպագուն։ 1986թ-ին, վաղ առավոտյան անցնելով Նյու Յորքի 72-րդ փողոցով, տեսա մի խումբ երիտասարդների։ Կանգնել էին, ոչինչ չէին ասում, ոչինչ չէին անում։

-Սա «Դակոտան» է՝ տունը, որտեղ ապրել է Լենոնը, որտեղ սպանել են նրան, - բացատրեց վարորդը։

-Իսկ նրանք ինչո՞ւ են այստեղ հավաքվել։

-Սիրում են նրան․․․

Алексис Оганян с дочкой Олимпией во время матча Серены Уильямс с Кэти Боултер на Кубке Хопмана (3 января 2019). Перт, Австралия - Sputnik Արմենիա
Իսկական հայուհի է․ Սերենա Ուիլյամսին և Ալեքսիս Օհանյանին կապում է ոչ միայն դուստրը

Մագդեբուրգ, ԳԴՀ-ի ժամանակները։ Հյուրանոց։ Մտնում է գեղեցկադեմ երգիչ Դին Ռիդը՝ բոլորի կողմից սիրված, բացի ամերիկյան կառավարությունից։ Չսիրելը բացատրվում է նրանով, որ հրաժարվել է կռվել Վիետնամում։ Ռիդը մտնում է վերելակ, ուղեկցող աղջիկները մնում են նախասրահում։ Աղջիկների ձեռքերին «Դին, ես քոնն եմ» գրությամբ պաստառներ են։

Երևան։ Թաթային պաշտող հայուհի, Ամերիկայից Երևան գալով՝ գնում է երգչի տուն, լավ խոսքեր ասում և հանձնում ծաղկեփունջ։ Երգչի համար հաճելի է, բայց ոչ ավելին, երգչի կնոջը նույնպես հաճելի է, բայց ավելի քիչ։ ԱՄՆ-ից ժամանած հայուհին, որտեղ Ջոն Լենոնն է, Մայքլ Ջեքսոնը, Ռեյ Չառլզը և մյուսները, տարակուսած է։

Ժամանակին հայկական բոհեմի շատ ներկայացուցիչների (անցած դարի 70-80-ական թթ․) կարելի էր տեսնել «Երևան» հյուրանոցին հարող սրճարանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Ստանիսլավսկու անվան թատրոնից ոչ հեռու։ Տեղանքը պարտադրում էր։

Ամբողջ Հայաստանում հայտնի արտիստները, նկարիչները, բանաստեղծները գալիս էին այստեղ՝ միմյանց հետ շփվելու, նրանց երկրպագուները նստում էին կողքի սեղանների մոտ։ Հրաչյա Ներսիսյանի պիջակի կոճակները չէին պոկում, Խորեն Աբրահամյանի գիրկը ոչ ոք չէր նետվում, քանդակագործ Քոչարից ոչ ոք ստորագրություն չէր խնդրում և, ընդհանրապես, հոգեբուժական կլինիկաների հատուկ բաժիններում նրանց չէին սպասում։

На съемках фильма «Наапет» - Sputnik Արմենիա
Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»

Ինչո՞ւ։ Հայերն այնքան հպարտ են, որ կուռքերին վերևից են նայո՞ւմ։ Ոչ, չեն նայում, բայց ոչ մեկին իրենց գլխին չեն նստեցնում։ Ինչը հավասարապես օգտակար է երկու կողմերի համար էլ։

Ինձ թվում է, որ դա մեզանից յուրաքանչյուրի բարձր ինքնագնահատկանի հետ է կապված՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով, ավելի շատ դրական, քան բացասական։ Կուռքերի հանդեպ սերը և հիացմունքը չեն վերացնում սեփական արժանապատվության զգացումը։

Պատկերը վճռականորեն փոխվում է, երբ թատերական բեմի փոխարեն առաջ է գալիս քաղաքականը, այդ ժամանակ կուռքեր հորինելը զանգվածային բնույթ է կրում։ Սկզբում կուռքերից է կախված, թե հետագայում ինչ կլինի, իսկ հետո՝ նրանցից, ովքեր կուռքերին հորինել են։ Եթե հանկարծ հիշեցիք մեր ոչ վաղ անցյալի անձանց, ապա ճիշտ եք հիշել։

Լրահոս
0