Կոստանտին Օրբելյան

Ուրիշ Օրբելյաններ չկան, իսկ ուրիշ Ղարիբյան կգտնվի՞. կրքեր մշակույթի շուրջ

189
(Թարմացված է 22:31 12.04.2019)
ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր են լուծարել որպես ինքնուրույն կառույց, այն ընդգրկելով այլ գերատեսչության կազմում։ Այնուամենայնիվ, պետական ապարատում, ըստ ամենայնի, կլինի պաշտոնյա, որը կհամակարգի այս ոլորտը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է ոլորտի առանձնահատկության և այս պաշտոնի համար թեկնածու ընտրելու դժվարությունների մասին։

Չէ՞ որ մշակույթի նախարարի պաշտոնը «մահացու» պաշտոն է։ Իմ կարծիքով` այս պաշտոնը, որպես կանոն, զբաղեցնում են կա՛մ չափից դուրս խիզախ մարդիկ, կա՛մ մոլի կարիերիստները։ Հա՛մ առաջինների, հա՛մ էլ վերջինների մոտ, որպես կանոն, քիչ բան է ստացվում, չէ՞ որ ոլորտը սպեցիֆիկ է։

Այստեղ քիչ է լավ կազմակերպիչ, և ինչպես այժմ նորաձև է ասելը, արդյունավետ կառավարիչ լինելը։ Կատարյալ է, երբ լայնածավալ գիտելիքներ ունես այնպիսի ոլորտներում, ինչպես կինոն, գրականությունը, թատրոնը, նկարչությունը, օպերան, բալետը։ Դուք ճանաչում եք մտքի նմա՞ն հսկաների. ես՝ ոչ։

Իսկ մշակույթի նախարարի ենթակայության տակ գտնվողները ստեղծագործ էակներ են, նեղացկոտ, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով՝ լեզվանի և ձայնեղ։ Փոքր վրիպակ, և այնպես կծաղրեն, որ հարյուր տարի ուշքի չես գա։

Անցած դարի 80-ականներին մի պատմություն է եղել. մշակույթի փոխնախարարը, հյուրախաղերով ժամանած Մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալգիս Ժյուրայտիսին ներկայացնելիս հուզմունքից սխալվեց ու արտասանեց. «Բեմում է ԽՍՀՄ պետական պարգևի  դափնեկիր, պարոն Ժալգիրիսը»։ Շուրջ 40 տարի է անցել, սակայն երաժշտական շրջանակներում այս պատմությունը մինչ օրս չարախնդությամբ փոխանցում են սերնդեսերունդ։

Կամ օրինակ արդեն Հայաստանի անկախության շրջանում տեղի ունեցած պատմությունը, երբ հերթական նախարարին հարցրին, թե հյուրախաղերի ժամանող Բորոդինի անվան քառյակի համար հյուրանոցում ինչ համարներ ամրագրել։

Ի պատասխան նա իբրև թե ասել է. «Բորոդինին` լյուքս, մյուսներին` ստանդարտ համարներ»։

Գնա ու իմացիր, իրականում նման բան եղել է, թե թշնամիներն ու նախանձները անեկդոտ են մոգոնել։ Սակայն կանցնեն շատ տարիներ, իսկ այս պատմությունը նախկինի պես երկար կծամծմեն և կներկայացնեն տարբեր վարիացիաներով։

  Ահա այսպիսի ոչ նախանձելի պաշտոն է մշակույթի նախարարի պաշտոնը։ Սա էներգետիկայի կամ տրանսպորտի նախարարություն ղեկավարել չէ։

Հասկանալի է, որ ցանկացած վարչապետ այս պաշտոնի համար թեկնածու ընտրելիս ուզում է, որպեսզի ամեն ինչ լավ լինի, սակայն լինում է ինչպես միշտ։ Գուցե այդ պատճառով էլ որոշել են լուծարե՞լ նախարարությունը։ Սակայն անկախ այն բանից, ինչպես հետագայում կկոչվի նախարարության ոլորտը համակարգող անձի պաշտոնը, աթոռն այդ (խիստ համոզված եմ) պետք է տեղի կադր զբաղեցնի։

Փորձառու հայրենադարձ կառավարիչը, անկախ ազգությունից կարող է լինել էներգետիկայի կամ տրանսպորտի նախարար։ Հիդրոէլեկտրակայանն ամենուր հիդրոէլեկտրակայան է, բացի այդ ճանապապրհային երթևեկության կանոններն էլ գրեթե ամեն տեղ նույնն են։ Իսկ ահա մշակույթը...

Պարտադիր չէ մշակույթի նախարարը անգիր մեջբերի հատվածներ Ջեյմս Ջոյսի «Ուլիսից» և մաքուր կատարի Կավարադոսիի արիան կամ «Casta diva»–ն (եթե նախարարը կին է)։ Սակայն Հրանտ Մաթևոսյանի «Մատակը» նա դեռ դպրոցում պետք է կարդացած լինի և «Եռանկյունի» ֆիլմը նույնպես այդ ժամանակ նայած լինի։

Որպեսզի, երբ նրա մոտ ընդունելության գա նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կամ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, հստակ իմանա, ում հետ գործ ունի։

Իսկ հրավիրված մասնագետին, կրկնեմ, անկախ ազգությունից, Բաբայանի ազգանունը, հավանաբար, ոչինչ չի ասի։ Պիտեր Բրուքի կամ Ստանիսլավսկու մասին նա լսել է, իսկ ահա Բաբայանի մասին` ոչ։ Հերբերտ ֆոն Կարայանի մասին լսել է, իսկ Կոնստանտին Օրբելյանի հետ նոր է ծանոթանում։ Եվ դա լիովին հասկանալի է։ Օրբելյանը Կարայան չէ, իսկ Բաբայանը Պիտեր Բրուք չէ։ Սակայն մենք այսօր ունենք հենց  նրանց և նախարարի գլխավոր պարտականությունը բոլոր պայմանները ստեղծելն է, որպեսզի նրանց չխանգարեն արարել և արժանի փոխարինողներ պատրաստել, որոնց շարքում հավանաբար կլինեն նոր Արամ Խաչատրյաններ և Շառլ Ազնավուրներ։

Մի շատ ուսանելի պատմություն կա մշակույթի ոլորտի չինովնիկների համար, որը տեղի է ունեցել դեռ ստալինյան ժամանակաշրջանում։ Կոմկուսի կենտկոմի մշակույթի կուրատոր  Պոլիկարպովը զեկույցի է գալիս «բոլոր ժողովուրդների հոր» մոտ և բողոքում գրողներից, իբր խմում են, շվայտ կյանք վարում և, ամենակարևորը, անհրաժեշտ քանակի ճիշտ, գաղափարապես կայուն ստեղծագործություններ չեն գրում։ Գիտե՞ք ինչ պատասխանեց Ստալինը։

«Ընկեր Պոլիկարպովի համար այլ գրողներ չունեմ, իսկ ուրիշ Պոլիկարպով մենք գրողների համար կգտնենք»…

Եվ հաջորդ օրը Պոլիկարպովը Մանկավարժական ինստիտուտի տնտեսական մասի պրոռեկտոր դարձավ։

189
թեգերը:
ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստան, ԽՍՀՄ
Ըստ թեմայի
Գալստյան. «Մենք պետք է կարողանանք հավասարակշռել մշակութային և օրենսդրական շահը»
Չկա օպերային թատրոնի զարգացման հայեցակարգ, պետք է գտնել ինստիտուցիոնալ լուծում. Մանուկյան
Մշակութային անկում, կամ նոր օրեր են, մի օր էլ Մատենադարանի ձեռագրերը կարող են հնացած թվալ
Օպերայի արտիստները երգեցին բողոքի ակցիայի ժամանակ. տեսանյութ
Մարդիկ, որ նշանակվում են նախարար, գոնե պետք է իրենց մի քիչ զուսպ պահեն. Պետրոսյան
Ստեփանակերտի բնակիչ. արխիվային լուսանկար

Ինչպես օտարերկրացիներին ներգրավել հայերի պայքարի մեջ. 7 խորհուրդ ԱՄՆ–ից

274
(Թարմացված է 23:18 29.10.2020)
Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պատերազմում, սակայն շատ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն մարդու իրավունքների նկատմամբ և որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության, եթե միայն իրենց հուշեն` ինչպես։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում բնակվող Դալիթա Գեցոյանը (Dalita Getzoyan) The Armenian Weekly–ում մի հոդված է հրապարակել, որում 7 գործնական խորհուրդ է տրվում, թե ինչպես օտարերկրացիներին ներգրավել հանուն Արցախի հայերի պայքարին կամ գոնե իրազեկել այն մասին, թե ինչ է տեղի ունենում հակամարտության գոտում։

Գեցոյանը գրում է, որ օտարերկրացիներից շատերին անձամբ է պատմել Արցախի հայերի գոյամարտի մասին և որոշել է ներկայացնել իր փորձը։ Եվ այսպես` 7 քայլ, որոնք կարելի է անել.

1. Արցախի իրավիճակի մասին «ելույթ վերելակի համար»

 «Ելույթ վերելակի համար» (Elevator Speech) տերմինը մարքեթինգում և բիզնեսում ընդունված տերմին է, որը մի քանի նախադասությամբ կարճ պատմություն է որևէ գաղափարի կամ հայեցակարգի մասին։ Գեցոյանը խորհուրդ է տալիս նախապես պատրաստած մի քանի նախադասություն պարունակող տեքստ ունենալ օտարերկրացիներին Արցախում տիրող իրավիճակի մասին արագ տեղեկություն փոխանցելու համար։

 «Սա Հայաստանի համար իսկապես ծանր ժամանակ է։ Ադրբեջանն ու Թուրքիան իմ պատմական հայրենիքի վրա հարձակում են իրականացնում արդեն մի ամբողջ ամիս։ Ես այս պատերազմի պատճառով ծանոթներ եմ կորցրել, ընկերներիցս շատերը վտանգված են։ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հանցագործություններ են կատարում, նրանք պատերազմ են սկսել համավարակի շեժ շրջանում, խախտել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը, ռմբակոծում են բնակավայրերը։ Ոչ ոք նրանց պատասխանատվության չի կանչում։ Թուրքիան փորձում է ավարտել ավելի քան 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ սկսածը։ Մեզ վրա նոր ցեղասպանության սպառնալիք է կախված, այդ պատճառով փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ` ժողովրդիս հենց այս պահին օգնելու համար»։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Երբեմն նման մի պատմություն բավարար է, նույնիսկ ազգությամբ ոչ հայ մարդկանց մոտիվացնելու մասնակցել սփյուռքի ակցիաներին կամ սոցցանցերում Արցախի մասին տեղեկություն տարածելու համար։

2. Պատմեք ձեր պատմությունը

Դալիթա Գեցոյանը խորհուրդ է տալիս սոցցանցերում և առանձին զրույցներում հիշատակել պատերազմի հետ անձնական կապի մասին։ Օրինակ` նա պատմում է իր նախնիների պատմությունը, որոնք մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պատմում է ներկայիս պատերազմի պատճառով զոհված կամ տուժած ծանոթների ու ընկերների մասին։

«Դրանից բացի պատմում եմ` ինչպես է պատերազմն ազդել հոգեկան առողջությանս վրա։ Մեր ընկերները հոգ են տանում մեր մասին։ Երբ պատերազմը քննարկում ես որպես իրականություն, որն անձամբ քեզ վրա է ազդում, այլ ոչ որպես հեռու քաղաքական իրադարձություն, ընկերները կլսեն և կփորձեն խորանալ պատմության մեջ», – նշվում է հոդվածում։

3. Արցախի թեման կապեք նրա հետ, ինչ տեղի է ունենում աշխարհում

Հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրելու համար անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել Արցախի և աշխարհում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների միջև։ Արցախի դեմ մղվող պատերազմը կարելի է կապել Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ճակատագրի հետ, որոնք սպանվել են կամ ստիպված եղել թողնել հարազատ հողերը։ Հայ–ադրբեջանական պատերազմի վերաբերյալ մամուլում առկա կեղծիքը կարելի է համեմատել Black Lives Matter շարժումը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ ակցիաները ԶԼՄ–ների կողմից բացասական ներկայացնելու փորձի հետ։ Հենց նման զուգահեռների շնորհիվ մարդիկ կկարողանան հասկանալ անարդարության մասշտաբները, ավելի խորն ընկալել հայերին պատուհասած դժբախտությունը։

4. Ոչ միայն հրապարակային գրառումներ, այլև առանձնազրույցներ

Հսկայական քանակի տեղեկության առկայության պարագայում մարդիկ կարող են  թերթել լրահոսն ու սոցցանցերում իրենց էջերը, իսկ նկատելով Արցախի մասին գրառումները, մտածել. «Դա սարսափելի է»։ Սակայն նրանք նախկինի պես կարող են կապ չզգալ այդ իրադարձությունների հետ։ Դրա համար առանձնազրույցներ է պետք վարել չաթերում և մեսենջերներում։ Կարելի է տեղեկացնել պատերազմի մասին և անմիջականորեն օգնություն կամ աջակցություն խնդրել։  Մարդիկ կգնահատեն այն ժամանակն ու էներգիան, որը նրանց հետ շփման մեջ եք ներդրել։

5. Հուշեք ընկերներին` կոնկրետ ինչ է պետք անել

Զրույցները պետք է գործողությունների վերածվեն։ Այն պահին, երբ օտարերկրյա ընկերները կհասկանան պատերազմի հայեցակարգը, նրանց պետք  է հուշել օգնություն ցուցաբերելու կոնկրետ եղանակները։ Black Lives Matter շարժումը մեծ հնչեղություն ստացավ շնորհիվ այն բանի, որ դրան մասնակցում էին ոչ միայն սևամորթները։

Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Եվ այսպես` ի՞նչ կարող է անել ձեր օտարերկրյա ընկերը։ Նա համապատասխան հեշթեգերով ինֆորմացիա կարող  է տարածել սոցցանցերում։ Բացի այդ, նա կարող է մասնակցել հայ համայնքի տարբեր ակցիաներին և նախաձեռնություններին և հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։

6. Միշտ շնորհակալություն հայտնեք. երբեք մի մեղադրեք

Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պայքարում, և դա կարող է դրսևորվել մեղադրանքների տեղատարափի և անմասն մնալու համար ամոթանք տալու փորձերում։ Սակայն նման մարտավարությունը օտարերկրացիների հետ շփման մեջ որևէ լավ բանի չի հանգեցնի։

Դրա փոխարեն շնորհակալություն է պետք հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են հայկական նախաձեռնություններին։ Նման մարդկանց հասցեին երախտիքի խոսքեր կարելի է գրել սոցցանցերում։ Մարդիկ ուզում են որևէ դրական բանի մաս լինել, և նրանց մոտիվացնում է այն գիտակցումը, որ կարող են աշխարհը դեպի լավը փոխել, և որ իրենց ջանքերը կգնահատվեն ըստ արժանվույն։

7. Հայերին ներկայացրեք ոչ թե որպես զոհ, այլ տոկուն ժողովուրդ, որն ի հեճուկս բոլոր դժբախտությունների` գոյատևում է

«Զոհի դեր խաղալով` դուք հուսահատության և անզորության զգացում եք առաջացնում,  որոնք կարող են դեմոտիվացնել օտարերկրացուն  և Հայաստանին օգնելու նրա ցանկությունը զրոյի հավասարեցնել. չէ՞ որ նրանց դա կարող է անիմաստ թվալ»,– գրում է հոդվածի հեղինակը։ Հակառակը, ներկայացնելով հայ ժողովրդին որպես տոկուն և անկոտրում ազգ, մարդկանց բոլորովին այլ տրամադրվածություն է փոխանցվում։

«Մենք մեծ հաջողությունների ենք հասել մշակույթի, քաղաքականության, տնտեսության բնագավառում ի հեճուկս այն բանի, որ աշխարհում դեռ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն վարել։ Այո, դժվար է պայքարել, երբ մեզ վրա հարձակվում են համավարակի թեժ պահին, սակայն կանգ առնել չի կարելի, պետք է փոփոխությունների և իրավիճակի բարելավման հույս ունենալ։ Հակառակ դեպքում` մենք միայն  թույլ ենք տալիս շարունակել մեզ ոչնչացնել։ Ոչինչ չի փոխվի, քանի դեռ մենք զոհի կերպարում ենք», – ասվում է հոդվածում։

«Հայերն իրենց դարավոր պատմության ընթացքում  հազարավոր անգամներ են գոյամարտ մղել  և կրկին գոյատևելու են։ Կան մարդիկ, որոնք անտարբեր չեն դրա նկատմամբ, որոնք հավատ ունեն մարդկության և արդարության հանդեպ։  Եվ հենց այդպիսի մարդկանց հետ պետք է փորձել այս աշխարհն ավելի լավը դարձնել և թույլ չտալ հաղթել այնպիսի ահաբեկչական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան»,– եզրափակել է հոդվածի հեղինակը։

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

274
թեգերը:
Պատերազմ, հայեր, ԱՄՆ, Արցախ
Ըստ թեմայի
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև
Վահե և Շուշան Քարամյանները

Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը

5713
(Թարմացված է 22:21 29.10.2020)
Արցախյան այս պատերազմում հերոսական պատմություններն իրար հերթ չեն տալիս: Համազգային ոգևորության կողքին ցավը բոլորիս դուռն է թակել: Անմահանում են մեր հայրերը, որդիները, եղբայրները...

Օրերս համացանցում ահասարսուռ մի պատմություն տարածվեց. Արցախում զոհված ամուսնու թաղման ճանապարհին ավտովթարի հետևանքով երիտասարդ կինն էր մահացել։ Ընդ որում, երրորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը 8 օր անց։

32-ամյա Վահե Քարամյանն Արցախում հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 19-ին։ Ամուսնու հուղարկավորության ճանապարհին չարաբաստիկ վթարից մահացավ նաև նրա կինը` 31-ամյա Շուշանը: Սիրող ու սիրուն զույգից հարազատներին մնացին անսահման ցավը, կարոտն ու 3 որբացած երեխաները, որոնցից ամենափոքրը մի քանի օրական է:

Ваге Карамян
© Photo : provided by Karamyan's family
Վահե Քարամյանը

Վահեն ու Շուշանն առաջին անգամ հանդիպեցին Ճարտարագիտական համալսարանում: Շուշանն այնտեղ էր աշխատում, Վահեին էլ գործն էր բերել: Շուշանի խոշոր, գեղեցիկ աչքերը տեսնելու առաջին րոպեից Վահեն հասկացավ` իր ապագա կնոջն է հանդիպել: Շփվող, նախաձեռնող, միշտ օգնության հասնող, աշխույժ Վահեն Շուշանի սիրտն արագ նվաճեց։ Այդպես ամուսնացան, ընտանիք դարձան։

Մոտ մեկ տարի է` Վահեն խաղաղապահների գնդում էր ծառայում, սերժանտ էր: Դրանից առաջ էլ Սիսիանում պայմանագրային զինծառայող էր: Զինվորականի կյանքը պատահական չէր ընտրել:

«Աղջիկս, մենք զինվորականների ընտանիք ենք: Եղբայրս` Վահեի հայրը, 20 տարվա զինվորական է, վերջերս է թոշակի անցել, արցախյան ազատամարտի մասնակից է, Սիսական գնդի հիմնադիրներից մեկը: Մայրս «связист» է եղել», - պատմում է Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը, հետո խորը հոգոց քաշում ու շարունակում` երկու եղբայրներով մեր մինուճար տղաներին կորցրինք: Վահեի հորեղբոր որդին` Հայկը, 2018 թվականին մարտական դիրքում է զոհվել, 23 տարեկան էր: Ընտանիքը մի ողբերգությունից դեռ աչք չէր բացել, երբ...

Վահեն ու Շուշանն իրենց 4-ամյա դստեր և 2-ամյա որդու հետ վարձով ապրում էին Երևանում: Երկուսի աշխատանքն էլ մայրաքաղաքում էր, դրա համար էլ Վահեի ծննդավայր Սիսիանից հեռացել էին: Վահեի հորեղբոր աղջիկը` Նաիրան, ասում է` նրանք ոչ միայն սիրով ամուսիններ էին, այլ նաև լավ ընկերներ:

«Շատ համերաշխ, սիրով, նախանձելի հայկական ընտանիք էր։  Կես բառից իրար հասկանում էին ու անսահման շատ էին սիրում միմյանց։ Միշտ հպարտացել եմ, որ Շուշանի նման հարսիկ ունեմ, հարսիկ չէ, քույր՝ շատ խելացի, բարի ու հասկացող»։

2020 թվականը Վահեի ու Շուշանի ընտանիքին մեծ երջանկություն պիտի բերեր` տարեվերջին 2-րդ որդին էր լույս աշխարհ գալու:

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմն, ու զինվորական Վահեն հենց առաջին օրն Արցախ մեկնելու հրաման ստացավ: Որպեսզի հղի կինը չանհանգստանա, ասել էր, թե Հայաստանում է ծառայությունն իրականացնելու, կոնկրետ վայր չէր նշել` ծառայողական գաղտնիք է: Բայց կնոջ սիրտը վկայում էր` ամուսինն Արցախում է։ Անհանգստությունից, հուզմունքից ժամկետից գրեթե 2 ամիս շուտ` հոկտեմբերի 15-ին, Շուշանը ծննդաբերեց: Որոշել էին` տղային Հայկ են անվանելու ի հիշատակ զոհված հորեղբորորդու: Հոկտեմբերի 18-ի կեսօրին ամուսինները վերջին հեռախոսազրույցն ունեցան: Հաջորդ օրը Ֆիզուլիում ծանր մարտերի ժամանակ Վահեն զոհվեց: 

Ваге Карамян
© Photo : provided by Karamyan's family
Վահե Քարամյանը

Հորեղբայրն ասում է` երբ լուր չունեին, սկսեցին հարցուփորձ անել, լսել էին, թե վիրավոր է, միայն հոկտեմբերի 21-22 իմացան՝Վահեն էլ չկա:

Հոկտեմբերի 23-ին նոր ծննդաբերած Շուշանը  հոր և եղբոր հետ ճանապարհ է ընկնում դեպի Սիսիան: Շտապում էր րոպե առաջ տեղ հասնել։ Հույս ուներ՝ սխալվել են, կգնա ու կտեսնեի, որ Վահեն չէ։ Իսկ եթե Վահեն է, մինչև հողին հանձնելը սիրելի ամուսնու կողքին կլինի։ Ճանապարհին ցավոք ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի հատվածից ու կողաշրջվում։ Շուշանը տեղում մահանում է...

Սիսիանի պանթեոնում կողք կողքի հողին են հանձնում Վահե և Շուշան Քարամյաններին: Հարազատներն ասում են` նրանց սերն այնքան մեծ էր, այնքան իսկական, որ այս աշխարհից էլ միասին հեռացան:

Ինչ է լինելու երեխաների հետ: Հորեղբայրը հարցիցս զարմանում է ու հարցիս հարցով պատասխանում:

«Իսկ ի՞նչ պիտի լինի, եղբայրս ու իր կինն են երեքի խնամակալությունն էլ ստանձնելու, իրենք են մեծացնելու»:

Նորածին փոքրիկը դեռ ծննդատանն է։ Բժիշկներն ասում են՝ առողջ է, բայց քանի որ ժամանակից շուտ է ծնվել, փոքրիկը դեռ կուվեզում է։ Տղան պաշտոնապես անուն դեռ չունի, որովհետև ծննդյան վկայական դեռ չեն հանել։ Տատիկն ու պապիկը ծնողների մահվան վկայականների հիման պետք է փոքրիկի ծննդյան վկայական ստանան, նրանք ել կորոշեն՝ ինչ անուն տան նրան։

Հրաժեշտից առաջ հորեղբորը հարցնում եմ՝ բա էս հողերի հարցն ի՞նչն է լինելու։

«Ի՞նչ պիտի լինի, մինչև վերջին մարդը կռվելու ենք։ Թուրքն ով է, որ մեզ հաղթի: Եթե պետք է երեխայիս մեր պարտության մասին պատմեմ, ավելի լավ է՝ հիմա մեռնեմ: Իմ միակը զոհվեց, եղբորս միակը զոհվեց, շատերը զոհվեցին էս հողը պահելու համար»,- ասում է Սամվել Քարամյանն ու պատմում. այսօր Սիսիանում վեց զինվորի հողին հանձնեցին, նախորդ օրերին երեք, երկու... ու այսպես շարունակ։ Բայց սիսիանցու աչքերում սուգ չկա,  խուճապ չկա, կա ցասում, ատելություն ու պայքար։

Ասում է՝ պետք լինի, ես էլ կգնամ կռիվ, բայց եղբորս չեմ թողնի։ Եղբայրը երեք մանուկ պիտի մեծացնի, նպատակներին հասցնի, Իր որդի Հայկը զավակներ ունենալ չհասցրեց...

5713
թեգերը:
նորածին, ավտովթար, ամուսին, Կին, Սիսիան, Զոհ, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ոչնչացրել են ադրբեջանական տանկեր, մարտական մեքենաներ, կենդանի ուժ. նորօրյա հերոսները
Հայտնի նկարի հերոս Ալբերտի հայրն անձնական մեքենան նվիրում է բանակին. լուսանկարներ
Կորուստներ են պատճառել թշնամուն ու հետ շպրտել․ նոր հերոսներ ունենք
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

159
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

159
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ