00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԳՆ–ի անսպասելի կոշտությունը. օրենքի առջև բոլորը հավասար են, բայց կան ավելի հավասարնե՞ր

© Photo : Tatevik AzaryanДемонстрация против ЛГБТ у парламента Армении (8 апреля 2019). Еревaн
Демонстрация против ЛГБТ у парламента Армении (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳՆ–ն անսպասելիորեն կոշտ է պատասխանել երկրում ԵՄ և ՄԱԿ ներկայացուցչությունների հայտարարություններին, որոնցում մտահոգություն էր արտահայտվել վերջերս շատացած ատելության խոսքի, մարդու իրավունքների և ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերի կապակցությամբ։ «Անսպասելի» ոչ թե այն պատճառով, որ ԱԳՆ–ն ընդունակ չէ սկզբունքայնության, այլ այն, որ չի ընկճվել արևմտյան ճնշման առաջ։

Հայաստանում ԵՄ և ՄԱԿ ներկայացուցչությունները մտահոգություն էին հայտնել ԼԳԲՏ համայնքի հասցեին ատելության և սպառնալիքների հետ կապված։ Մասնավորապես, հայտարարություններում կոչ է արվում Հայաստանի իշխանություններին հետաքննել օրենքին համապատասխան և դատական կարգով հետապնդում իրականացնել ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ հալածանքների և սպառնալիքի դեպքում։

Демонстрация против ЛГБТ у парламента Армении (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա ընդդեմ ԼԳԲՏ քարոզի. ովքե՞ր էին հավաքվել ԱԺ բակում

Դրան Հայաստանի ԱԳՆ–ն այսպես է պատասխանել. «Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել»։

Հիանալի է, որ ԱԳՆ–ը կարողացել է հակառակ խոսք ասել։ Կարող էր չասել` հիանալի հասկանալով, որ կոշտ, բայց արդարացի պատասխանն անհարմարություն կառաջացնի նրանց մոտ, ովքեր օրնիբուն բանում են նոր համամարդկային «բարոյականություն» ձևավորելու ասպարեզում։ Չակերտների մեջ, որովհետև «բարոյականությունն» ըստ էության անբարոյականություն է։

Иерей Есаи Артенян - Sputnik Արմենիա
«Ավելի լավ է չքննարկել». քահանային մտահոգում է Հայաստանում նույնասեռականների թիվը

Մյուս կողմից, ԱԳՆ աշխատակիցները նույնպիսի հայեր են, ինչպես բոլորը` ընտանեկան արժեքների մասին իրենց պատկերացումներով, ազգային մտածողությամբ, և իրենք էլ այդ մտածողության կրողներն են։ Լավ է, որ այդ դեպքում դիվանագիտական բարդություններից զգուշանալը չի գերազանցել սեփական ընտանիքները և երեխաներին պաշտպանելու բնական ձգտմանը, ձգտմանը՝ պաշտպանելու հայկական ընտանիքները և հայ երեխաներին, քանի որ դա Հայաստանի արտգործնախարարությունն է։

Այդ ամբողջ արևմտյան ճնշումը գործադրվում է նրա համար, որպեսզի տարաբնույթ փոքրամասնություններն արտոնյալ դիրք ստանան, որպեսզի անարգել ագրեսիվ քարոզչություն վարեն։ Մեզ` մեծամասնությանը, վայրենի կթվա ցույցի դուրս գալը և այն մասին գոռալը, թե որքան լավն են հայկական ավանդական ընտանիքները։ Իսկ նրանք իրենց մասին ճչում են, իսկ դա քարոզչություն է, իսկ քարոզչությունն անթույլատրելի է, եթե մենք ուզում ենք, որ հասարակությունն առողջ մնա։

Выставка Рубена Малаяна Революционные плакаты Армении (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է

Նույնիսկ մեզ մոտ` Հայաստանում, նրանք արդեն ունեն որոշակի առավելություններ։ Օրինակ, հասանելի աղբյուրներում ոչ մի խոսք չկա այն մասին, թե պատժվել են արդյոք այն մարդիկ, որոնք անցած տարվա օգոստոսին ծեծկռտուք են կազմակերպել ոստիկանական բաժանմունքում։ Այդ ժամանակ ոստիկանության երկու աշխատակիցներ մարմնական վնասվածքներ էին ստացել, իսկ նրանցից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց։

Հավանաբար բոլոր հարկատուների համար, որոնց փողերով պահվում է նաև ոստիկանությունը, հետաքրքիր է իմանալ, արդյոք պատժվել են հարձակվողները։ Թեկուզ վարչական պատասխանատվություն նրանք կրե՞լ են։ Եվ եթե ոչ, ապա կարելի է համարել, որ այսուհետ ցանկացած մարդ կարող է տուրուդմբոց կազմակերպել ոստիկանական բաժանմունքներում։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գետը ջաղացը քշել է, չախչախի հետևից ենք ընկել. գուցե պատճառների՞ վրա կենտրոնանանք

Իսկ եթե դա թույլ են տալիս միայն ԼԳԲՏ համայնքին, ապա ահա և ձեզ արտոնություն, որն ուղղակի չպետք է լինի։ Քանզի ոչ մեկին, այդ թվում`  արևմտյան դեսպանատների և մի շարք կազմակերպությունների հովանավորությունը վայելող ԼԳԲՏ համայնքին չպետք է թույլ տալ հաշվեհարդար տեսնել օրենքի ներկայացուցիչների հետ, այլապես դա կխաթարի բոլոր պետական ինստիտուտների հեղինակությունը և արդյունքում կհանգեցնի քաոսի։

Ուզում ենք վստահ լինել, որ երկրում օրենքի առջև հավասար են բոլորը և ոչ ոք ավելի շատ իրավունքներ չունի, քան մյուսները։ Իսկ ինչ վերաբերում է «վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերին», որոնք մինչև հոգու խորքը ցնցել են Հայաստանում եվրոպական ներկայացուցչություններին, ապա, եթե նման դեպքեր եղել են, դրանք լիովին տեղավորվում են քրեական օրենսդրության շրջանակներում, որը հավասարապես պարտադիր է նորմալ հայկական և գերժամանակակից ընտանիքներ ունեցողների համար։

Այլ ոչ թե այնպես, որ մեզ մոտ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են։

Որպես հետգրություն` շեղվենք թեմայից. ոստիկանության ղեկավարությանը կարելի՞ է հարցնել, թե ինչ վիճակում են ապրիլի 2–ին «Եռաբլուր» պանթեոնում ավտոմեքենաները կողոպտած մարդկանց գտնելու գործերը։ Դա տեղի է ունեցել ոստիկանների քթի տակ, որոնք այդ օրը հերթապահում էին պանթեոնում։ Գոնե հարցաքննվե՞լ են նրանք, ովքեր հերթապահություն են իրականացրել։

Լրահոս
0