«Ոչ ոք չի կարող ապաստարանում ապրող կնոջն այնքան լավ հասկանալ, որքան այդ ամենի միջով անցած կինը»,- կարևորելով Կանանց աջակցման կենտրոնում իր աշխատանքը` ասում է Հասմիկ Խաչատրյանը։ Խոստովանում է, որ աշխատանքի առաջին տարին ամենածանրն էր. կենտրոն եկած յուրաքանչյուր կնոջ պատմությունը լսելիս վերապրում էր իրենը, մտածում էր՝ արդյոք պետք է այս ամենը, սա իրեն ավելի շատ օգնու՞մ է, թե՞ ցավեցնում: Հիմա արդեն Հասմիկը վստահ է, որ այս աշխատանքն ավելի կարևոր է, քան իր փոքրիկ բիզնեսը (Հասմիկը նաև տնայնագործ է, փախլավա և գաթա է թխում), որովհետև իր օրինակով կարողանում է մեկ ուրիշ կնոջ օգնել, ցույց տալ, որ այո, ծանր է, բայց ինքը կարողացել է հաղթահարել այդ ամենը, վերականգնվել, ուրեմն նրանք էլ կարող են:
«Այնպես չէր, որ ձեռքի մի շարժումով այս ամենն արեցի, կյանքս փոխեցի․չէ, սա պրոցես էր, որը ժամանակ, ջանքեր, աշխատանք, էներգիա պահանջեց»,-խոստովանում է նա:
Մի քանի տարի առաջ մամուլը ողողվեց Հասմիկի պատմությամբ՝ «բախտագուշակ Վարսիկի հարսը պատմում է խոշտանգումների մասին․․․»։
Ցավոտ անցյալի պատմությունը սկսվեց գրեթե 15 տարի առաջ, երբ եկան 17 –ամյա աղջկան ուզելու։ «Փեսացու» Սարգիսն ու Հասմիկը մինչ այդ երբեք չէին շփվել, անգամ մեկմեկու չէին բարևել․ ճանաչումը սահմանափակվում էր զուտ նրանով, որ գիտեին՝ համագյուղացիներ են։ Սարգիսի ընտանիքը հայտնի էր գյուղում, ինչպես ժողովուրդն է ասում՝ լավ էին ապրում, բարեկեցիկ կյանք ունեին։ Մինչ այդ ուրիշ «ուզողներ» էլ էին եկել, բայց Հասմիկի հայրը բոլորին մերժել էր՝ ասելով, որ աղջիկը դեռ փոքր է, սակայն այս մի առաջարկը չմերժեց, Հասմիկն էլ դեմ չէր: Փոխադարձ համաձայնությունից մոտ 6 ամիս հետո ամուսնացան:

Մինչև ամուսնությունը Սարգիսն արդեն խանդոտ տղամարդու խառնվածք դրսևորել էր, սակայն ամուսնության առաջին իսկ օրվանից խանդը հիվանդագին դարձավ՝ չէր կարելի բարևել տղամարդ հարևանին կամ նախկին համադասարանցուն, անգամ քեռու կամ հորեղբոր տղայի մեքենայով չէր կարելի ազգականի տուն գնալ, շուտով սահմանափակվեց քույրերի, ծնողների հետ շփումը։ Հասմիկի հեռախոսը ջարդուփշուր էր արված, հեռախոսով խոսել չէր կարող, տանից դուրս գալու և հյուրեր (անգամ հարազատ ծնողներին) ընդունելու իրավունք չուներ: Շուտով սովորական դարձած վեճերին, հայհոյանքներին ու վիրավորանքներին ավելացավ նաև ծեծը՝ Հասմիկը ծեծի էր ենթարկվում ցանկացած առիթով, անգամ հղի ժամանակ:
Սկեսուրն ու սկեսրայրը, թեպետ ծեծի ժամանակ զգուշավոր փորձեր էին կատարում Սարգիսին զսպելու համար, սակայն ծեծից հետո հենց Հասմիկին էին մեղադրում, որ իրենց որդուն այդ վիճակին է հասցրել: Սարգիսը ծխախոտով այրել էր նրա ձեռքը, կոտրել քիթը, ձեռքերով ու ոտքերով, տարբեր իրերով պարբերաբար հարվածներ հասցրել գլխին, հերթական ծեծի ժամանակ պատռվել էր Հասմիկի ականջի թմբկաթաղանթը։ Նա հիշում է, որ երբեմն խանդի հերթական հիվանդագին տեսարանից հետո իրեն խանութ էր տանում, գեղեցիկ նվերներ գնում, մի անգամ էլ, իբրև թե հոգ տանելով կնոջ արտաքինի մասին, առաջարկեց քթի պլաստիկ վիրահատություն անել, սակայն վիրահատությունից հետո պարբերաբար սեփական բռունցքով խփում ու ջարդում էր Հասմիկի քիթն` ասելով`«Իմ սարքած քիթն է, ինչ կուզեմ՝ կանեմ»:
Առաջին հղիության ժամանակ Հասմիկը կարմրախտով հիվանդացավ, նրան անգամ բժշկի չտարան․ այդ ամենի հետևանքով աղջիկը՝ Վարսիկը, ծնվեց առողջական խանգարումներով՝ թույլ լսողությամբ, երեք տարի անց լույս աշխարհ եկավ որդին։ Տնային ծանր աշխատանքների ու բռնության տակ կքած Հասմիկը կշռում էր 35 կգ: Սարգիսը հաճախ տանը չէր գիշերում, խմում էր, կնոջը ծեծում, իսկ վերջին շրջանում ապրում էր Երևանում՝ մեկ այլ կնոջ հետ, մի քանի ամիսը մեկ այցելում հայրական տուն, կնոջը ծեծում ու գնում: Մի գիշեր հերթական դաժան ծեծից հետո Հասմիկը փախչում է տնից, ամբողջ գիշեր թաքնվում գյուղի ամայի մի վայրում, առավոտյան ծնողներին դիմում՝ խնդրելով փրկել իրեն: Ծնողներն արնաթաթախ Հասմիկին բերում են Երևան, դիմում հիվանդանոց, որտեղից ահազանգում են ոստիկանություն, այնուհետև Հասմիկին տեղափոխում են կանանց ապաստարան։
Գրեթե 9 տարի ծեծի, խոշտանգումների և նվաստացումների ենթարկված Հասմիկն իր մեջ ուժ գտավ ոչ միայն հեռանալու բռնակալ ամուսնուց և նրա ընտանիքից, այլև դիմելու դատարան՝ երեխաների խնամակալությունը ստանձնելու և նախկին ամուսնու համար արժանի պատիժ պահանջելու համար։ Պայքարը հեշտ չէր․ Հասմիկը դուրս էր եկել պայքարի բախտագուշակ Վարսիկի տղայի դեմ, իսկ Վարսիկը հայտնի էր հանրապետության տարբեր բնակավայրերում ոչ միայն իր «շնորհով», այլև դրան ապավինած հայտնի ու ազդեցիկ հաճախորդներով: 2014 թվականին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց, այնուհետև համաներմամբ ազատ արձակեց կնոջը տարիներ շարունակ խոշտանգած Սարգիսին: Հասմիկը դիմեց Վերաքննիչ, այնուհետև Վճռաբեկ դատարաններ․ այնուամենայնիվ, Հասմիկ Խաչատրյանի գործով նախկին ամուսնուն այդպես էլ չազատազրկեցին (Հասմիկը պատմում է, որ ամիսներ անց Սարգիսը ծեծի է ենթարկում սեփական ծնողներին և մի քանի ամսով կալանավորվում այդ գործով, այնուհետև ևս մեկ անգամ է ամուսնանում, ծեծում նաև երկրորդ կնոջն ու ևս մի քանի ամիս կալանավորվում)։
Թեպետ երկու երեխաների խնամակալությունն էլ հանձնված էր Հասմիկին, բայց տղային «ստանալը» բավականին երկար տևեց․3 տարի տղան մնաց Սարգիսի ու նրա ծնողների հետ։
«Տղաս երբ դեռ հետս չէր, փնտրում էի այնպիսի կանանց, որոնց երեխաներն իրենց հետ չեն ապրում, փորձում էի հասկանալ, թե ինչպես կարող են ապրել երեխաներից հեռու, ինչպես պայքարել, ինչ անել»,- վերհիշում է Հասմիկը,- «Սկզբում տղաս ագրեսիվ էր, հարձակվում էր քրոջ վրա, ծեծում նրան, պահ էր լինում նայում էի տղայիս, մտածում, թե իր հայրն է դիմացս կանգնած: Համբերության, սիրո, աշխատանքի շնորհիվ կարողացա տղայիս վերադարձնել, փոխել: Որդիս պատմում էր, որ հայրը խմած տուն էր գալիս, պապը նրան քնից արթնացնում էր, բերում, սենյակի մեջտեղում կանգնեցնում, ասում՝ դե կարատե կպեք»:
Հիմա տղան մայրիկին հաճախ է ասում, որ պիտի ուժեղանա, մարզվել է ուզում։ Պատճառն այն է, որ հայրը տղային հաճախ ծաղրելով «թույլիկ» էր անվանում։
Որպես բռնության միջով անցած կին Հասմիկը կարևորում է, որ հիմա Ոստիկանության վերաբերմունքը փոխվել է ընտանեկան բռնության դեպքերի հանդեպ։ Հիշում է սեփական օրինակը, երբ ամուսինը դպրոցի բակում հարձակվեց վրան, հայհոյեց, ապտակեց, ինքն էլ վազեց, թաքնվեց դպրոցում և զանգահարեց Ոստիկանություն․
«Սկսվեց` առաջին բառն էր, որ պատմությունս լսելուց հետո լսվեց հեռախոսագծի այն կողմում։ Դրանից հետո 1 ժամից ավելի սպասեցի, որ ոստիկանները գան։ Եկան, լսեցին և ասացին, որ 1 ապտակը քրեորեն պատժելի չէ»։
Ապտակին, ծեծին, բռնությանը, նվստացմանն արդարացում չկա․ այս հարցում Հասմիկը վստահ է։ Ոչ մի կին դա չպիտի հանդուրժի, յուրաքանչյուրն արժանապատիվ ապրելու իրավունք ունի։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում 2017թ․-ի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 458, իսկ 2018թ․-ի ընթացքում՝ 519 դեպք, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության տվյալներով 01․01․2018-29․01․2019 գրանցվել է 730 ընտանեկան բռնության դեպք. տվյալները տրամադրել է Կանանց աջակցման կենտրոնը, որտեղ 2016թ․-ին 165, 2017թ․-ին 307, իսկ 2018թ․-ին 358 ընտանեկան բռնության դեպքերով են դիմել։
Հ․Գ․ 2015-ին ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը Հասմիկին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը, իսկ 2016-ին ՄԱԿ-ը նրան ճանաչեց որպես «Լավագույն գործարար կին»։ Հասմիկը շարունակում է իր կիսատ թողած ուսումը, սովորում է Գավառի պետական համալսարանում՝ համակարգչային ծրագրավորում մասնագիտությամբ։

Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։
Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։
Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։
Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։
Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա
«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։
Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․
«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։
«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:
Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։
Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։
Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։
Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։
Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։
Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։
2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։
Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։ Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։
Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը
Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։
Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան



