Էրդողանի նախընտրական ցուցապաստառը սուրբ Սոֆիայի տաճարի ֆոնին

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

174
(Թարմացված է 01:36 30.03.2019)
Թուրքիայի նախագահ Էրդողանի սադրիչ հայտարարությունը Կոստանդնուպոլիսի սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին աշխարհում ընկալվել է ոչ միանշանակ։ Իհարկե, ավելի շատ բացասական արձագանքն է, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ–ի և նույնիսկ թուրք փորձագետների կողմից։ Հիմնականում կարծիքներ են հնչում, որ դա ամբոխահաճ և չմտածված նախընտրական հայտարարություն է։

Թուրքիայի նախագահ Էրդողանն աղմկահարույց առաջարկ է արել` Կոստանդնուպոլիսի սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի։ Էրդողանը բավական վայելուչ պատրվակ է գտել. իբր տարբեր կրոնների հավատացյալները կարող են այցելել տաճար, իսկ այժմ այն թանգարան է, որի մուտքը վճարովի է։

Ի դեպ, Էրդողանը չէր էլ պատրաստվում թաքցնել իրական շարժառիթները, որոնք դրդել են նրան նման առաջարկի, և պետք է ասել, որ այդ շարժառիթները նման են նեղացած երեխայի զգացմունքների, այդ ամենը երեխայության է նման։

«Սուրբ Սոֆիայի կարգավիճակը կարող է թանգարանից փոխվել մզկիթի։ Եվ բոլոր դավանանքների մարդիկ կկարողանան անվճար այցելել», – հայտարարել է Էրդողանը, թեև մի շաբաթ առաջ բոլորովին այլ բան էր ասել։ Նրա խոսքով` նման քայլը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Էրդողանը բացատրել էր, որ դա պատասխան կլինի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Գոլանի բարձունքների նկատմամբ հրեական պետության ինքնիշխանությունը հաստատելու Թրամփի ցուցադրական կամայականությանը։

Ո՞վ կվիճի. Թրամփի երկու որոշումները նույնպես սադրիչ են և արվել են մի մարդու կողմից, որը վայելում է սեփական ամենաթողությունը և որին մի շարք պատճառներով պետք է քաղաքական ծառայություններ մատուցել Իսրայելին։ Բայց ինչո՞ւ սադրանքին սադրանքով պատասխանել։

Առավել ևս, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է մարտի 25–ին Հունաստանի ազգային տոնի` Անկախության օրվա նախօրեին, իսկ հույները, իհարկե, սրտին մոտ են ընդունել այդ լուրը։ Թեև ոչ մի կապ չունեն ԱՄՆ նախագահի` տխուր հետևանքներով էքսցենտրիկության հետ։

Սուրբ Սոֆիայի տաճարը, որը հազար տարի առաջ եղել է աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարը (քանի դեռ չէին կառուցել Հռոմի սուրբ Պետրոսի տաճարը), սկսել են կառուցել 532թ–ին Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր հրամանով, շինարարությունը տևել է 5 տարի։ Այդ ամենը տեղի է ունեցել Մուհամեդ մարգարեի ծննդից 40 տարի առաջ, իսլամի առաջացումից 100 տարի առաջ և այդ վայրերում թուրքերի հայտնվելուց չորս դար առաջ։

Էրդողանը հայտարարությունը բարկացրել է ոչ միայն Հունաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին, և ՅՈՒՆԵՍԿՕ–ից գրեթե ակնթարթորեն արձագանքել են։ Թուրքիան չի կարող փոխել Ստամբուլում գտնվող սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակն առանց ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաձայնության, հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչները։ Բանն այն է, որ տաճարը վաղուց ներառված է համաշխարհային ժառանգության ցուցակում, և նման որոշումը չի կարող ընդունվել առանց համաշխարհային ժառանգության պրոֆիլային կոմիտեի համաձայնության։

Իսկ հետո Էրդողանը կսկսի Թրամփին մեղադրել իրավիճակը սրելու մեջ։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի պատասխան ալիք կբարձրանա, եթե թուրք առաջնորդն իրագործի իր մտադրությունը. ամբողջ աշխարհում մզկիթները կարող են վերածվել եկեղեցիների, և ինչպիսի անկանխատեսելի հետևանքների կարող է դա բերել։

«Արված հայտարարությունից մի քանի օր առաջ Էրդողանն ասել է, որ նման նախաձեռնությունն անհնար է, որովհետև հակառակ դեպքում մյուս երկրներում նույն կերպ կարող են վարվել հին օսմանյան մզկիթների հետ, օրինակ, ինչ–որ մի տեղ Սերբիայում։ Վստահ եմ, որ նախագահը չի գնա դրան», – կարծում է թուրք քաղաքագետ Սերքան Դեմիրթաշը։

Ի դեպ, Թրամփին վատություն անելու դրդապատճառից զատ Դեմիրթաշը նաև այլ պատճառ է տեսնում` ավելի շահադիտական։

Բանն այն է, որ առաջիկա կիրակի Թուրքիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության հեռանկարները բավական աղոտ են։ Որոշ թուրք վերլուծաբաններ այդ ընտրությունները նույնիսկ անվանում են «հանրաքվե Էրդողանի համար»։

«Էրդողանի խոսքերը սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հնարավորության մասին ընդամենը նախընտրական հռետորություն է։ Առայժմ մի շարք խոշոր քաղաքներում առաջատար են ընդդիմադիր կուսակցությունները», – կարծում է Սերքան Դեմիրթաշը։

Ամենի ինչից զատ Էրդողանը մի անգամ հանձն է առել, որ ամբողջ աշխարհում պետք է դառնա մահմեդական արժեքների պաշտպան։ Անկարան այդ ոլորտում զբաղված է բուռն գործունեությամբ։ Օրինակ, Էրդողանն աշխարհի ծայրը` Նոր Զելանդիա է ուղարկել փոխնախագահ Օկտային և արտգործնախարար Չավուշօղլուին Քրասյթչերչ քաղաքում երկու մզկիթների վրա արմատականի հարձակումից հետո։

Այն ամենը, ինչ արվում է ոչ սրտանց և սեփական համոզմունքներին հակառակ, հիշեցնում է սեթևեթանք և ծիծաղելի է։ Օրինակ, դուք երբևէ նարցիսիզմ նկատե՞լ եք Թեհրանի գործողություններում։

174
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիա
Ըստ թեմայի
ԵԱՏՄ–ն կարող է Հայաստանի տնտեսության համար լավ «շարժիչ» դառնալ. Ռուսակով
Արցախ. բարձունքներ, բայց ոչ Գոլանի. չարժե նմանություն որոնել այնտեղ, որտեղ այն չկա
Հայաստանը շանս է բաց թողնում. կարո՞ղ է արդյոք Հյուսիս–հարավը կապել Բաթումն ու Բենդեր Աբասը
«Իրականում». Կա՞ ընդհանրություն Գոլանի բարձունքների խնդրի ու Արցախյան հիմնախնդրի միջև
Թերթեր, արխիվային լուսանկար

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

59
(Թարմացված է 20:45 03.08.2020)
Եկեք անկեղծ լինենք: Յուրաքանչյուր մարդու մեջ իրականում թաքնված է երկու էություն: Մեկն անընդհատ ձգտում է փոփոխության, մյուսը վախենում է այդ փոփոխություններից:

 

Բեն Բրեդլի. «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա գործը չէ՝ հոգալ հետևանքների մասին»

Չգիտեմ, միգուցե ես չափազանցնում եմ, որովհետև  Երկվորյակների նշանի տակ եմ ծնվել: Բայց ախր Բուլատ Օկուջավան էլ է ժամանակին նկատել․ «Բոլորն ուզում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, բայց բոլորը վախենում են՝ հանկարծ մի բան չպատահի»։

​Եվ հաճախ փոփոխությունները տեղի են ունենում միանգամայն անսպասելի՝ անկախ այն բանից՝ հավատում ենք մենք, թե չենք հավատում, վախենում ենք, թե չենք վախենում, դիմադրում ենք, թե չենք դիմադրում:  Մի շատ հայտնի օրինակ բերեմ։ 1974 թվականին հրաժարական տվեց Ամերիկայի նախագահը: Նման բան ո՛չ Ռիչարդ Նիքսոնից առաջ, ո՛չ էլ նրանից հետո չի եղել: Եվ ով պաշտոնանկ արեց նախագահին՝ իմ գործընկերը՝ ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն փոստ» օրաթերթի թղթակից Բեն  Բրեդլին, որը մի քանի տարի առաջ կյանքից հեռացավ 93 տարեկան հասակում:

​Հիմա չեմ կարող շատ մանրամասն անդրադառնալ Ուոթերգեյթի այդ սկանդալին: Եվ դրա կարիքն էլ չկա, որովհետեւ, ինչպես ասում են՝ տոննաներով գրքեր ու հոդվածներ են գրվել այդ մասին, ֆիլմեր նկարահանվել: Բոլորդ գիտեք՝ 1972 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում, ի դեպ, Ռիչարդ Նիքսոնը վերընտրվեց ձայների զգալի առավելությամբ, նրա ղեկավարած հանրապետականները փորձեցին գաղտնալսում իրականացնել հակառակորդների՝ դեմոկրատների գրասենյակում ու բռնվեցին: Եվ Նիքսոնն ամեն ինչ արեց կոծկելու այս ամենը, որպեսզի հասարակությունը չիմանա, որ հետքերը տանում են ուղիղ նախագահական:  Եվ, երբ Ուոթերգեյը սկսեց փորփրել «Վաշինգտոն փոստը», Ամերիկայի այն ժամանակվա արդարադատության նախարար Ջոն Միթչելը թերթի կին հրատարակիչ Քեթրին Գրեհեմին իր մարդկանց միջոցով փոխանցեց հետևյալը․ «Այդ կնոջը ասեք, որ կբռնենք ու ծիծիկները մեծ քամիչով կքամենք»: Համաձայնեք՝ բավական օրիգինալ սպառնալիք է:

​Իսկ Բեն Բրեդլին չընկրկեց: Նրան վերևից՝  նախագահականից անընդհատ հասկացնում էին․ «Դու գիտե՞ս, թե քո սկսած հետաքննությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ Ամերիկայի համար, ապակայունացնում ես իրավիճակը, երբ մենք Վիետնամական պատերազմի մեջ ենք խրված»։ Համաձայնեք՝ շատ ծանոթ փաստարկ է՝ չի կարելի իշխանությունների հանդեպ որևէ բան ձեռնարկել, քանի դեռ փաստացի պատերազմական վիճակում ենք:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հայաստանում էլ այդ փաստարկը միշտ համոզիչ ու տրամաբանական է թվացել: Այնինչ, Բրեդլին ասում էր․ «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա ինչ գործն է հոգալ հետևանքների մասին»: Կներեք, պարզապես համոզված եմ, որ  Բեն Բրեդլիին, որին տարիներ առաջ Բարաք Օբաման հանձնեց Ամերիկայի քաղաքացիական բարձրագույն պարգևը՝ Ազատության մեդալը, և, որի գործունեությունը օրինակ է դարձել ամերիկացի լրագրողների մի քանի սերունդների համար, Հայաստանում  շատերը միանշանակ կորակեին որպես անպատասխանատու լրագրող:

​Ու դժվար է դատապարտել այդ մարդկանց։ Ակնհայտ է, որ մեզ մոտ կա հասարակության որոշակի շերտ՝ ազնիվ ու պարկեշտ մարդիկ, որոնք համոզված են՝ չի կարելի ոչինչ անել իշխանությունների դեմ, ինչպիսին էլ նրանք լինեն, չի կարելի ապակայունացնել իրադրությունը, մանավանդ որ բոլորովին միանշանակ չէ, թե ինչի կհանգեցնեն փոփոխությունները, արդյոք ավելի արժանի մարդիկ կգան, արդյոք կբարելավվի իրավիճակը, արդյոք ես անձամբ և իմ ընտանիքը, իմ հարազատները կշահենք դրանից: Լիովին հասկանում եմ, թե՛ այդ մարդկանց, թե՛ նրանց մտահոգությունները:  Այս հարցերը բոլորիս են հուզում:

​Ինչևէ, մինչ «Վաշինգտոն փոստը» փորձում էր պարզել ճշմարտությունը, նախագահականն ամեն ինչ արեց մամուլը վարկաբեկելու համար: Մոտավորապես այսպես․ «Մենք մաս մաքուր ենք, այ սրանք՝ այս սրիկա լրագրողներն են գաղջ մթնոլորտ ստեղծում մեր երկրում»: Ու դա ազդեց: Լրատվամիջոցների վարկանիշը իջավ մինչև 40 տոկոս, այսինքն՝ ամերիկացիների մեծ մասն այլևս մամուլին չէր հավատում:

​Բայց գիտե՞ք, թե ինչ կատարվեց հետո: 74-ին Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց, նրա շրջապատից մի քանի տասնյակ մարդ  ձերբակալվեց և դատվեց: Իսկ այդ նույն թվականին սկսվեց դիմորդների աննախադեպ հոսք դեպի ժուռնալիստիկայի ֆակուլտետներն ու դպրոցները՝ բոլորը ուզում էին լրագրող դառնալ: Այսպես հաղթեց ճշմարտությունը:

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

59
թեգերը:
Բարաք Օբամա, ԱՄՆ, լրագրություն, Լրագրող
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»
Վանաձորի մանկատան երեխաները

Մանկատունն ու 3 հայ աղջիկների ճակատագիրը. ինչ է լինում հաստատությունից դուրս գալուց հետո

1579
(Թարմացված է 08:59 03.08.2020)
Նրանք տարբեր վայրերում, տարբեր ընտանիքներում են ծնվել, բայց ինչ-որ պահի բոլորի ճակատագրերն ու նաև երազանքները նմանվել են։ Sputnik Արմենիան պատմում է մանկատան շրջանավարտների ու նրանց հետագա կյանքի մասին։

Նունեն և Իննան արդեն ուսանողներ են, Քրիստինան պատրաստվում է հեռակա բաժնի համար քննություններին։ Այս աղջիկներին միավորում է ոչ միայն սովորելու, մասնագիտություն ձեռքբերելու ցանկությունը, այլև նման ճակատագրերը։ Նրանք երեքն էլ Վանաձորի մանկատան շրջանավարտներ են։

Воспитанники ванадзорского интерната
© Photo : provided by Koryun Aslanyan
Վանաձորի մանկատան երեխաները

Նունեն ու Քրիստինան նույնիսկ կես տարի կենցաղ են կիսել մանկատան երեք այլ աղջիկների հետ Anna Kara  հիմնադրամի վարձակալած բնակարանում: Իսկ մենթոր դայակներն էլ իրենց խորհուրդներով օգնել են ինքնուրույն կյանք սկսել՝ առօրյա գնումներ կատարել, կենցաղային տարբեր խնդիրներ լուծել և այլն։ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Նունեն, Քրիստինան և Իննան գրեթե մեկ տարի քաղաքի լավագույն մասնագետների մոտ բուհական ընդունելության քննությանն են պատրաստվել։ Հիմա աղջիկներն արդեն միասին չեն ապրում. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից բնակարանի գնման հավաստագրեր են ստացել, բայց մանկատնից սկսված ընկերությունը մնացել է։

Նունեի պատմությունը

Նունե Պապյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել 8 տարեկանում ավագ երկու եղբայրների և քրոջ հետ։ Այնտեղ 10 տարի է անցկացրել։ Թե ինչու ընտանիքի 4 երեխաները մանկատուն տեղափոխվեցին, շատերի նման ինքն էլ պատմել չի ցանկանում։ Ասում է՝ ծնողները ողջ են, հարազատներ էլ ունեն, նրանցից ոմանք Նունեի սոցցանցերի անձնական էջերի ընկերների թվում են, բայց շփում նրանց ու ծնողների հետ չկա։

Нуне Папян
© Photo : provided by Koryun Aslanyan
Նունե Պապյանը

Մանկատանը հայտնվելու պատճառները ցավեցնում են, բայց այնտեղ անցկացրած տարիներից լուսավոր հիշողություններ կան, առաջին հերթին՝ սոցիալական աշխատողները։ Հենց նրանց աշխատանքին հետևելով էլ իր մասնագիտության ընտրությունն արեց. արդեն Վանաձորի պետական համալսարանի «Սոցիալական մանկավարժության» ֆակուլտետի ուսանողուհի է, անհամբեր սպասում է սեպտեմբերին։

Նունեի համար նոր կյանք է սկսվել՝ մանկատնից դուրս, ինքնուրույն և սեփական բնակարանում։ Ուրախությամբ ասում է՝ արդեն ճաշ եփել գիտի. նոր հմտությունը ձեռք է բերել ընկերուհիների հետ կես տարի առանձին ապրելիս։

Նունեի լավագույն ընկերուհին Իննան է։ Թեպետ ապրում են քաղաքի տարբեր հատվածներում, բայց օրվա գրեթե մեծ մասը միասին են անցկացնում։ Միասին նույն դպրոցն են հաճախել, միասին նույն կրկնուսույցի մոտ պարապել։ Հիմա էլ արդեն համակուրսեցիներ են։ Հարցազրույցի ժամանակ ևս իրար կողքի են։

Իննայի պատմությունը

Իննա Աղաբեկյանն ավագ քրոջ՝ Անիի հետ մանկատանն է հայտնվել 2 տարեկանում։ Հորը չի էլ տեսել, մայրը մենակ է մնացել սոցիալական, առողջական խնդիրների և երկու աղջիկների հետ. նրանց ստիպված մանկատուն է տարել։ Անկեղծանում է՝ մոր դեմ չարացած չէ, տարիների ընթացքում հասկացել է, որ նման որոշում ստիպված է կայացրել։ Բնակարանի գնման հավաստագիր քույրը՝ Անին է ստացել, հիմա քույրերով վերանորոգում են բնակարանը։ Հույս ունեն շուտով ավարտել և մայրիկին էլ իրենց նոր բնակարան բերել։ Առաջին անգամ Նոր տարին նոր տանն ու երեքով են անցկացնելու, այնպես որ կես տարի առաջ արդեն որոշակի ծրագրեր ունեն։

Инна Агабекян
© Photo : provided by Inna Aghabekyan
Իննա Աղաբեկյանը

Նունեի նման ինքն էլ է սոցիալական մանկավարժի մասնագիտությունն ընտրել։

«Սիրում եմ մարդկանց հետ խոսել, նրանց լսել, կարծում եմ՝ կարողանում եմ խորհուրդներ տալ։ Բացի այդ, ես անցել եմ այդ ամենի միջով, եղել եմ մանկատանը, եղել եմ նաև խնամատար ընտանիքում, գիտեմ, թե այդ իրավիճակում հայտնված երեխան ինչ է զգում, ինչի կարիք ունի, ուզում եմ օգնել նրանց իմ աշխատանքով»,- պատում է Իննան։

Խնամատար ընտանիքում երեք տարի է անցկացրել, այնտեղից մանկատուն է վերադարձել։

Инна Агабекян с сестрой Ани
© Photo : provided by Inna Aghabekyan
Իննա Աղաբեկյաննը քրոջ` Անիի հետ

«Չստացվեց, իրար չէինք հասկանում»,- խոստովանում է Իննան։ Մի քիչ մասնագիտական վերլուծություն է անում՝ խնամատար ընտանիքում հայտնվեց 14 տարեկանում։ Ինքն արդեն բավականին կայացած մտածելակերպ ուներ, խնամատար ընտանիքում էլ իրենց կարգ ու կանոնն էր հաստատված, երևի խնդիրը դա էր։ Բայց և ավելացնում է՝ եթե ինչ-որ պատճառով սեփական երեխաներն ունենալ չկարողանա, ապա երեխա է որդեգրելու, որ երկու կողմի համար էլ ընտանեկան կայունություն լինի։

Քրիստինայի պատմությունը

Քրիստինա Մաթոսյանը Վանաձորի մանկատանն ամենաքիչն է մնացել՝ չորս տարի, մինչ այդ կրտսեր երկու եղբայրների ու քրոջ հետ խնամքի այլ հաստատությունում էր։ Ինչու են մանկատանը հայտնվել. այս հարցն ակտիվ խոսող, ուրախ ձայնով աղջկան ակնհայտ ցավ է պատճառում. ասում է՝ ընտանեկան խնդիրներ էին, հայրն էլ, մայրն էլ ողջ են, ամուսնալուծված են։ Նրանց հետ կապ չունի, երկար ժամանակ չի տեսել, անկեղծանում է՝ որևէ բան իմանալ չի էլ ցանկանում։ Հետ չի նայում, հիմա՝ միայն առաջ, բայց և սիրով է հիշում այն օրերը, երբ չորս ընկերուհիների հետ մի բնակարանում էին ապրում։

Кристина Матосян
© Photo : provided by Koryun Aslanyan
Քրիստինա Մաթոսյանը

Կենցաղային գրեթե յուրաքանչյուր գործի համար հատուկ գրաֆիկ էին սահմանել, բացի սուրճ եփելուց։ Դա կամավորության սկզբունքով էր։ Արդեն տասն օր է՝ իր սիրուն, հարազատ դարձած բնակարանում է։ Ի տարբերություն Նունեի ու Իննայի՝ Քրիստինա Մաթոսյանի բուհական ընդունելության քննությունն առջևում է։ Դիմել է ՎՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժին։ Հեռակա սովորելով՝ զուգահեռ աշխատել էլ կկարողանա.

«Ինձ պատկերացնում եմ գրասենյակում՝ սեղանի մոտ նստած, վրան լիքը թղթեր լցված, ես էլ թարգմանություններ եմ անում»,- ասում է Քրիստինան։

Կառավարությունը բարձրացնում է աշխատավարձերը. երեխաներին խնամողները պետք է լավ վարձատրվեն

Մի քիչ վախենում է «մեծ–մեծ բաներ» երազել, բայց մտքերն ուժ ունեն. տուն ունի, երազում է մի օր ավտոմեքենա ու իր երազած աշխատանքն ունենալ, գնալ ՌԴ, Սարատովի մարզ՝ իր ծննդավայր, պարզապես պտտվելու, այլ ոչ թե մնալու։ Հստակ որոշել է՝ ընտանիք շուտ չի կազմելու, դեռ պետք է սովորի, աշխատի, գումար վաստակի և կուտակի։ Բայց երբ էլ կազմի՝ երազում է ամուր ընտանիք ստեղծել, լավ կին ու լավ մայր լինել, իր երեխաներին տալ ընտանեկան այն ջերմությունն ու մայրական հոգատարությունը, որից ինքը, եղբայրներն ու քույրը զրկված են եղել։

Воспитанники ванадзорского интерната
© Photo : provided by Koryun Aslanyan
Վանաձորի մանկատան երեխաները

Հ.Գ. Նշենք, որ հոդվածի հերոսները Վանաձորի մանկատան վերջին շրջանավարտներն են։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ անցյալ տարի 4 գիշերօթիկ հաստատություն և 1 մանկատուն է լուծարվել՝ Վանաձորինը։ Գավառի մանկատան 4 շրջանավարտներից երեքը տղաներ են, որոնք այս տարվա նորակոչիկներն են, իսկ աղջիկը դիմել է Գավառի պետական բժշկական քոլեջ, քննություններն ու արդյունքները դեռ առջևում են։ Վիճակագրություն, թե մանկատան շրջանավարտների որ տոկոսն է բուհեր դիմում և ընդունվում, չկա։ Մանկատնից դուրս գալուց հետո ոչ բոլոր շրջանավարտներ են կապ պահում հաստատության հետ, հետևաբար՝ շրջանավարտների հետագա կյանքի մասին ամբողջական տեղեկություններ հնարավոր չի լինում հավաքագրել։

1579
թեգերը:
տուն, շրջանավարտ, Ուսանող, դիմորդ, բուհ, աղջիկ, Վանաձոր, մանկատուն
Ըստ թեմայի
Երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում. Փաշինյան
Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ
Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան
Ռոբերտ Քոչարյանը դատարանում

Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը

30
(Թարմացված է 15:12 04.08.2020)
ՀՀ երկրորդ նախագահի ու նախկին փոխվարչապետի փաստաբանները դեմ են դատարանի որոշմանը։ Նրանք կարծում են, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժեց քննության այս փուլում հանել Քոչարյանի ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ փաստաբանները մերժեցին դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Հուլիսի 28-ին կայացած նախորդ նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։։ Երկրորդ նախագահի պաշտպանները կարծում են, որ կալանքի ոչ մի պատճառ չկա։

Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ դեռ 2019 թվականին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ դատարան էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն անցյալ տարվա հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Ալումյանի խոսքով` դատարանը չի ուզում վերացնել ակնհայտ ապօրինությունը, հենց այդ պատճառով էլ իրենք որոշել են մերժել դատարանի խնդրանքը։

Ալումյանի որոշմանը միացավ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դանիբեկյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնեցին, որ այդ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

«Ես չեմ հասկանում` ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

30
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան