00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկջոկատային հովիվները կամ ամենակարճ ռուս–թուրքական պատերազմը Հայաստանում

© Sputnik / Dmitrii PisarenkoСамая короткая русско-турецкая война или армянские чобаны специального назначения
Самая короткая русско-турецкая война или армянские чобаны специального назначения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանն ու Թուրքիան պատմության ընթացքում տասներկու անգամ են գլոբալ պատերազմել։ Եղել են նաև քիչ հայտնի դեպքեր, որոնք լայնածավալ գործողությունների չեն վերաճել, բայց հասել են փոխհրաձգությունների ու ձեռնամարտերի։

Այն, ինչ տեղի է ունեցել 1999 թվականին Գյումրիի մոտակայքում, զինվորականները կոչում են զինված ներխուժում։ Այստեղ սահմանը գետով բաժանված չէ։ Տեղացիները սահմանային սյուներով են կողմնորոշվում։

Кадр из фильма Дмитрия Писаренко - Sputnik Արմենիա
Ո՞վ Արցախում պաշարեց Գերանբոյի գումարտակը. Նևզորովի խրոնիկան և սենսացիոն հուշերը

ԽՍՀՄ փլուզումից հետո ռուս սահմանապահները մնացին Թուրքիայի ու Իրանի հետ հայկական սահմանը հսկելու։ Հսկողության ռեժիմը նախկինի պես խիստ չէր, ու գյուղացիները ինժեներական  համակարգից այն կողմ հող մշակելու և նախիր արածեցնելու հնարավորություն ստացան։

Աշնանային մի օր Շիրակի մարզի հայկական սահմանային Կամխուտ գյուղի երեք չոբան սովորական ճանապարհով փշալարն անցել ու արոտավայր էին գնացել։ Հովիվները զրուցում ու չէին պատկերացնում, որ որոշ ժամանակ անց պետք է իրենց կամուֆլյաժ «բուշլատներին» համապատասխան գործառույթի մեջ մտնեին։

Այն կողմում ձիավորներ հայտնվեցին։ Թուրք սահմանապահները սկսել էին ուսումնասիրել հայ նախրապաններին։ Հետո նրանցից երկուսը հատել էին սահմանն ու նրանց կողմն ուղղվել։ Հովիվներին հարցրել էին, թե արդյո՞ք նրանք քուրդ են։ Նրանք պատասխանել էին, որ հայ են ու այդ պատասխանն ասես բավարարել էր թուրքերին, որոնք հեռացել էին։

Այս անսովոր իրավիճակին հետևում էր ռուս սահմանապահների գաղտնի կարգախումբը։ Շուտով թուրքական կողմում ձիավորների խմբից նորից երկուսը առանձնացան ու հովիվների կողմն ուղևորվեցին։ Սահմանապահները այս ամենի մասին հայտնել էին ուղեկալ, ու այնտեղ  արդեն տագնապով խումբ էր բարձրացվել։

Армянская церковь в Турции (Ван, Западная Армения) - Sputnik Արմենիա
«Ավրորան», Արևմտյան Հայաստանն ու «շրջված» Արարատը. իրականում երկու Հայաստան չկա

Իսկ այդ ընթացքում թուրք զինվորականները ժեստերի լեզվով հասկացրել էին հայ նախրապաններին, որ կոչումով ավագն ուզում է խոսել նրանց հետ։ Համոզիչ լինելու համար ինքնաձիգերն էին թափահարել ու նույնիսկ մի քանի անգամ օդ կրակել։ Հովիվները համաձայնել ու գնացել էին։ Ձիավորներից մեկն առաջ էր ընկել, իսկ երկուսը եզրափակել էին շղթան։

Քանի դեռ ռուս սահմանապահները շտապում էին դեպքի վայր՝ սահմանախախտների ու նրանց գերիների ճանապարհը փակելու համար, հովիվները որոշել էին հույսերը դնել իրենց ու Աստծու վրա։ Նրանցից մեկն Արցախում եղել էր և մարտական փորձ ուներ։ Նա շուտասելուկի նման ասել էր, որ հարձակման համար նշանը կլինի իր հազը. նա միանգամից կհարձակվի դիմացի թուրքի վրա, իսկ երկու ընկերները պետք է տապալեն հետնապահին։

Аркадий Тер-Тадевосян, Дмитрий Писаренко и Артур Апресов - Sputnik Արմենիա
Մի շինելի տակ. նվիրվում է Արթուր Ապրեսովի հիշատակին

Քսան քայլ անցնելուց հետո այդպես էլ եղավ։ Երեք հովիվ ձիերից տապալեցին երկու թուրք զինվորականներին։ Այդ ամենին հեռվից հետևող մյուս թուրք զինվորականների խումբն իջել էր ձիերից ու պառկել սահմանի մոտ։ Հովիվները հանել էին «գերիների»  զրահաբաճկոնները, գրպաններից վերցրել էին փաստաթղթերն ու պատրաստվում էին նրանց ուղեկալ տանել, բայց այդ պահին կրակոցներ լսվեցին։

Թուրքերը որոշել էին վերադարձնել իրենց զինվորներին։ Վեց ավտոմատավոր անցել էին սահմանը ու հովիվների վրա կրակ էին բացել։ Վերջինները փորձում էին պատասխանել, բայց ապարդյուն։ Հետո կռվի մասնակիցներից մեկը` Արամ Գրիգորյանը վատ ռուսերենով ասել էր.

– Նրանց զենքը շատ վատն էր։ Մարտական վիճակի բերել չէր լինում։

Հովիվները թաքնվել էին, գերի թուրքերը հետ էին փախել, իսկ գաղտնի հսկողությունը պատասխան կրակահերթ էր բացել։ Ռուս սահմանապահներ Ալեքսեյ Յարոշենկոն ու Անդրեյ Ուսաչյովը հետո պատմեցին, որ թուրքերը թաքնվել էին, իսկ նրանք խոցելու համար չէին կրակում, այլ գլուխներից վերև՝ վախեցնելու համար։

Школьница в СССР - Sputnik Արմենիա
«Հարցերը սիրո մասին էին, տղաների մոտ ամաչեցի». Երևան եկած սումգայիթցի աղջկա պատմությունը

Հովիվների ու «ասքյարների» բախտը բերել էր. ոչ ոք չէր տուժել։ Փախչող «գերիներին» ու ավտոմատավորներին հաջողվել էր սահմանից այն կողմ անցել մինչ ռուսական ուղեկալի տագնապով ելած խմբի գալը։

Կռվի տեղում թուրքերը թողել էին երկու ինքնաձիգ, ձիերին, մարտաբաճկոններ՝ պահունակներով։ Ավարը վերադարձրեցին սահմանային կոմիսարների հանդիպման ժամանակ։ Թուրքական պատվիրակության ղեկավարը խոստովանել էր մեղքը, պարզաբանելով, որ դա շարքայինների կամայական գործողություններ էին եղել, որոնք որոշել էին ղեկավարության «աչքը մտնել»։

Թուրք սպան հայտնել էր, որ մեղավորներին կդատեն, ու շնորհակալություն էր հայտնել ռուս սահմանապահներին, որ նրանք դիտավորյալ չէին խոցել թիրախները։

Նա ընդգծել էր, որ թուրք զինվորների պահպանված կյանքերը բացառապես ռուս զինվորականների վաստակն է։ Նրանք կարող էին վերացնել բոլոր ձիավորներին, երբ նրանք զենք էին կիրառում։

Միջադեպի հետ կապված Հայաստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա էր հրապարակել։ Իսկ Կամխուտի երեք հովիվներն ու ռուս սահմանապահները պարգևատրվել են կառավարական պարգևներով։

Լրահոս
0