00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտադիր պրոֆեսիոնալներ են պետք, կամ ինչպես փրկել Երևանը կենսաբանական մահից

© Sputnik / Aram NersesyanПлощадь Свободы
Площадь Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի օպերայի թատրոնի մերձակայքի սրճարանները քանդում են: Ըստ քաղաքային իշխանությունների` կանաչապատելու համար այն տարածքը, որտեղ ժամանակին այգի է եղել։ Վերադարձնել կանաչը գոնե այս հատվածում` ազնիվ ու հրատապ խնդիր է։ Երևանը, ինչպես և մյուս քաղաքները դրա սուր անհրաժեշտությունն ունեն։

Կանաչ տարածքների պակասը, և որպես հետևանք` օդում թթվածնի կատաստրոֆիկ պակասը, վաղուց է արդիական դարձել աշխարհի գրեթե բոլոր քաղաքների համար. իսկ ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհի այդ քաղաքներում` մեծ ու փոքր, ապրում է մարդկության շուրջ 75%–ը։ Նույնիսկ, եթե մի կողմ դնենք գեղագիտական հարցը, բնապահպանական խնդիրները տարեցտարի ավելի արդիական են դառնում։

Երևանն այս խնդիրը չի շրջանցել։ Բնապահպաններն ու մյուս մասնագետները վաղուց են խոսում այն մասին, որ վերջին տարիների ռեկորդային ամառային տապը պայմանավորված է կանաչ տարածությունների կտրուկ նվազմամբ։  Դրանց քիչ քանակը չի կարող բացասական ազդեցություն չունենալ  տեղի միկրոկլիմայի վրա, և որպես հետևանք` քաղաքներում ամռանը ջերմաստիճանը 7 աստիճանով բարձր է լինում, քան քաղաքից դուրս տարածքներում(միջինացված միջազգային տվյալ է)։

© Sputnik / Asatur YesayantsՕպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժում
Պարտադիր պրոֆեսիոնալներ են պետք, կամ ինչպես փրկել Երևանը կենսաբանական մահից - Sputnik Արմենիա
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժում

Հասկանալի է, որ օպերայի մոտ գտնվող սրճարանների համար բետոնապատված այգու վերադարձով Երևանի այս ոլորտի խնդիրները չեն լուծվի։ Բայց մի բանից սկսել պետք է, կարևորը միայն օպերայի հարակից տարածքով չսահմանափակվելն է, չէ՞ որ կան նաև օղակաձև այգին, Ավանի բլուրները, որտեղ հատել են մրգի այգիներն ու պուրակները, Հաղթանակի զբոսայգու անխնա կառուցապատած տարածքը... Շատ են։

Արդարացի՞ է օպերայի հարակից սրճարանների մի մասն ապամոնտաժելը. Ավագանու անդամների պատասխանը

Այս հարցում համակարգված աշխատանք է պետք, փառք աստծո` մեծ համաշխարհային փորձ կա։ Հազիվ թե նման մեխանիզմ լինի Երևանի քաղաքապետարանում, սակայն ցանկության դեպքում մասնագետների ներգրավելով և լուրջ վերաբերմունք ցուցաբերելով, այն հնարավոր է ողջամիտ ժամկետներում մշակել` եկող սերունդներին անպետք քաղաք չթողնելու համար։

Ինչի՞ց պետք է սկսել։ Թեկուզ Փարիզի փորձից։ Գլխավոր սկզբունքը, որով առաջնորդվում են Փարիզի քաղաքապետարանը և մայրաքաղաքային համայնքների ադմինիստրացիաները, պարզ է և ամենուր կիրառելի. ուշադրության արժանի գաղափարը ստուգում են քաղաքի մի փոքր հատվածում, այլ ոչ թե անմիջապես ընդունում որպես գլոբալ ռազմավարություն։ Մի քանի ամիսների, երբեմն էլ տարիների ընթացքում, դիտարկումներ կատարելուց հետո, եթե առաջարկն ապացուցում է իր հաջող լինելը, այն սկսում են կիրառել ամբողջ Փարիզի մասշտաբով։

CC BY-SA 2.0 / Dmitry Dzhus / Paris (34602204925)Փարիզ
Պարտադիր պրոֆեսիոնալներ են պետք, կամ ինչպես փրկել Երևանը կենսաբանական մահից - Sputnik Արմենիա
Փարիզ

40 տարի առաջ Ավստրալիայի Մելբուրն քաղաքը նման խնդրի էր բախվել. վառ արտահայտված բազմաֆունկցիոնալ կենտրոն` բնակիչների համեմատաբար փոքր թվով, կենտրոնի համեմատ խիտ բնակեցված ծայրամասեր և արվարձաններ, որոնք իրենց զարգացման մեջ հետ էին մնում։ Այսօր Մելբուրնն անընդհատ հաղթում է ամենահարմարավետ քաղաքների տարբեր վարկանիշերում։

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել

1980-ականների կեսերին Մելբուրնի քաղաքապետարանը գործի անցավ. նախևառաջ կազմվեց մի փաստաթուղթ, որը կանոնակարգում էր փողոցային ցանցի զարգացումը կանաչ գոտիների բարեկարգման հետ մեկտեղ, որոշվել էին քաղաքային տարածությունների տեսակներ`փողոց, բուլվար, զբոսայգի և այլն։ Լուծումներ էին առաջարկվել այդ տարածքների բարեկարգման և քաղաքի կենտրոնում երթևեկության սահմանափակման համար։ Այս պլանին սկզբունքայնորեն հետևելը այդ տարիների ընթացքում  բնակչության տարբեր խմբերի կողմից բողոքի էր արժանանում, բողոքում էին նրանք, ում կարճաժամկետ շահերը ոտնահարվում էին ծրագրի իրականացման ժամանակ, սակայն արդյունք ակներև է։

Այն ինչ այսօր է արվում Մելբուրնում, արվում է քաղաքի բնակիչների հետ քաղաքապետարանի բոլոր բաժինների մշտական երկխոսության պայմաններում և 5 հիմնական ռազմավարություններին համապատասխան. տրանսպորտային, հեծանվային երթևեկության զարգացում, կայանատեղերի բարեկարգում, ճանապարհային անվտանգություն և հետիոտնային երթևեկության զարգացում։

Կարելի է բերել նաև Բեռլինի, Ցյուրիխի, ճապոնական քաղաքների օրինակը, որոնք խեղդվում են գերծանրաբեռնվածությունից, բայց այնուամենայնիվ, կյանքի համար հարմարավետ են դարձել, նաև` էկոլոգիապես մաքուր։

Բնապահպան, փորձագետ Կարինե Դանիելյանը կարծում է, որ կարելի է, օրինակ, սկսել «ուղղաձիգ կանաչապատումից»։ Այս մեթոդը կիրառվում է աշխարհի մի շարք քաղաքներում. հարևան Թբիլիսիում պատերի մեծ մասը պատված է խաղողի փաթաթվող թփերով։ Այո, իհարկե, հազիվ թե ճարտարապետ գտնվի, որին դուր գա, որ իր ստեղծագործության պատերը փաթաթված են խաղողի ճյուղերով, սակայն դա կարելի է կիրառել ճարտարապետական բացառիկության չունեցող շենքերի վրա։

Ամեն դեպքում, այն, ինչ արվում է Երևանում, միշտ չէ, որ արդյունավետ է։

«Ե՛վ ծաղիկներ, և՛ ծառեր են տնկվում, իսկապես կանաչապատում իրականացվում է, սակայն քաղաքային շինարարությունը միշտ ոչ բնապահպանական ճանապարհով է գնում։ Այն հատվածներում, որտեղ այսօր կանաչապատում են իրականացնում, երկու տարի անց սկսում են կառուցապատել», – ասում է Դանիելյանը։

Դեռ մեկ տարի առաջ բնապահպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ այնտեղ, որտեղ առևտրային կետեր, բանկեր, այլ օբյեկտներ են հայտնվում, հատվում են ծառեր, իսկ խոտածածկ տարածությանը փոխարինում է ասֆալտը։ Այո, ծաղիկներ տնկելը գեղեցիկ է և լավ, սակայն բնապահպանական խնդիր դրանք չեն լուծում, ծառեր են պետք։

Городские власти демонтируют кафе на территории площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քննարկվում է Օպերայի հրապարակի տարածքը սալիկապատելու գաղափարը

Միևնույն ժամանակ օպերային թատրոնի անմիջապես դիմացը, այնտեղ, որտեղ այսօր Հյուսիսային պողոտան է, դեռ բոլորովին վերջերս սեփական տներ էին, որոնցից յուրաքանչյուրի մոտ այգի կար։ Անկասկած, այդ տները գեղագիտական առումով քիչ հաճելի տեսարան էին ներկայացնում քաղաքի ամենակենտրոնում, ինչ-որ բան անել էր պետք, բայց ինչու նման պողոտա կառուցել, որտեղ ոչ մի ծառ չկա. ամռանը` տապ է, ձմռանը` միջանցիկ սառը քամի։ Հյուսիսային պողոտայի ճարտարապետական «արժանիքիների» մասին ավելի լավ է ընդհանրապես չխոսենք, խոսքն էլ հիմա այդ մասին չէ։

Երևանի կանաչապատման ուղղությամբ տարվող աշխատանքները բեռն են, և եթե դրանք սկսել հիմա և ամենայն լրջությամբ, գոնե բավարար մակարդակի մայրաքաղաքը հասցնելու գործընթացը տարիներ կպահանջի։ Երկար տարիներ։

Չէ՞ որ ակնհայտ է, որ ծառերի տնկումը միայն սկիզբն է։ Դրանք պետք է խնամել, երկար սպասել, մինչև ծառ դառնան, հետո էլի խնամել։ Անդադար խնամել, քանի որ ծառերը կենդանի են, իսկ առանց դրանց ցանկացած քաղաքի կենսաբանական մահ է սպասվում։

«Եթե հին շենքերը, օրինակ, Կոնդում, քանդվեն, ապա այդ թաղամասում բարձրահարկ շենքեր կառուցելու փոխարեն, անհրաժեշտ է կանաչապատում իրականացնել, քանի որ քաղաքի կենտրոնն իսկապես բնապահպանական աղետի շեմին է կանգնած», – ասել է Կարինե Դանիելյանը հարցազրույցներից մեկում։

Պետք է, սակայն բիզնեսն ամենուր ավելի կարևոր և ուժեղ է բոլոր բնապահպանական խնդիրներից։ Արժե՞ արդյոք այնպես անել, որ ոչ մի բիզնես չկարողանա գործել քաղաքում այդ նույն քաղաքի բացակայության պատճառով։

Городские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե հնարավոր լինի, ապամոնտաժվող սրճարանների կոնստրուկցիաները կուղարկվեն Արցախ. Մնացականյան

Իսկ ընդհանրապես, իհարկե, հատուկ Երևանի համար պրոֆեսիոնալ մասնագետների կողմից մշակված պլան է պետք, որը հաշվի կառնի բոլոր մանրուքները։ Այդ պլանը պետք է կյանքի կոչեն ճկուն մտածողություն ունեցող պրոֆեսիոնալները, որպեսզի պատրաստ լինեն ցանկացած վայրկյան փոփոխություն մտցնելու։ Պրոֆեսիոնալները պետք է իրականացվելիք աշխատանքների իմաստը բացատրեն քաղաքի բնակիչներին, պրոֆեսիոնալները պետք է փաստարկված ցույց տան, որ նման բաները մեկ–երկու ամսում և նույնիսկ մեկ–երկու տարում չեն արվում։

Յուրաքանչյուր ամենափոքր ավարտին հասցված փուլ պետք է ներկայացվի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից և մեկնաբանվի. դրանց նպատակները, օգուտը, ինչի համար է այն պետք քաղաքին և որն է լինելու հաջորդ քայլը։ Պրոֆեսիոնալները, որոնք կիրականացնեն հաջորդ քայլը, պետք է նույնպես ներկայացվեն հանրությանը։

Եվ այդպես շարունակ։ Իրականում, ընդամենը մի քանի բան է հարկավոր. ցանկություն, ժամանակ և համբերություն։ Եվ պրոֆեսիոնալներ, պարտադիր պրոֆեսիոնալներ։ Դիլետանտները, ինչպես միշտ, կտապալեն ցանկացած, նույնիսկ ամենահիանալի նախաձեռնությունը։

Լրահոս
0