00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս հայուհին ԱՄՆ–ում դարձել է առաջինը. ինչպես է Տեր–Վարդանյանը նվաճել ամերիկյան նավատորմը

© Photo : Public domain / Department of DefenseОтставной главный старшина ВМФ США Анна Дер-Вартанян (слева) пожимает руку отставному генерал-майору ВВС Жанне Холм во время церемонии Дня памяти, состоявшейся в Мемориале "женщины на военной службе в Америке" (26 мая 2008). Арлингтон, Вирджиния
Отставной главный старшина ВМФ США Анна Дер-Вартанян (слева) пожимает руку отставному генерал-майору ВВС Жанне Холм во время церемонии Дня памяти, состоявшейся в Мемориале женщины на военной службе в Америке (26 мая 2008). Арлингтон, Вирджиния - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային պատմության մեջ ականավոր հայուհիների բազմաթիվ անուններ են գրվել։ Նրանցից մեկն Աննա Տեր–Վարդանյանն է։ Ամերիկայում հաստատված գաղթականների դուստրը հաջող կարիերա է ստեղծել ԱՄՆ–ի ռազմածովային նավատորմում, այնուհետև` Կենտրոնական հետախուզական վարչությունում։ Բայց Տեր–Վարդանյանի երազանքներից մեկն այդպես էլ չի իրագործվել։

Կարո՞ղ եք պատկերացնել հայի, որը չէր ցանկանա իր գործում լինել առաջինը։ Ահա և Աննա Տեր–Վարդանյանը նույնպես ցանկացել է և դարձել ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը։

Իսկ Գերագույն գլխավոր ավագը ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար նախատեսված հնարավոր բարձրագույն կոչումն է (Master Chief Petty Officer)։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, ասենք` ավագը պատասխանում է անձնակազմի ուսուցման, դաստիարակության, բարոյահոգեբանական վիճակի, տեխնիկական միջոցների շահագործման, նավային կարգախմբերի ծառայության, գույքի պահպանման և անխափան վիճակի համար։ Եվ սա դեռ ամենը չէ։ Բոլորովին ամենը չէ։

Գուցե Աննայից առաջ ինչ–որ մեկը նույնպես ցանկացել է դառնալ առաջին կին ավագը, բայց... Թեպետ պետք է ասել, որ Տեր–Վարդանյանի դեպքում էլ բոլոր ցանկությունները չեն իրականացել։

© Photo : Public domain / Department of DefenseԱննա Տեր–Վարդանյան (աջ կողմում)
Այս հայուհին ԱՄՆ–ում դարձել է առաջինը. ինչպես է Տեր–Վարդանյանը նվաճել ամերիկյան նավատորմը  - Sputnik Արմենիա
Աննա Տեր–Վարդանյան (աջ կողմում)

«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում։ Հուսով եմ, որ մի անգամ կիրագործեմ ծնողներիս երազանքը և Հայաստան կգնամ», – ասել է նա։

Բայց բախտ չի վիճակվել։

Չի կարելի ասել, որ մեր հերոսուհին չի ցանկացել ամուսնանալ, այլապես ինչու է մի քանի անգամ համաձայնել նշանադրության, բայց առանց հարսանիքի եզրափակիչ միջոցառման։

Մյուս կողմից, արդարացի չի լինի Աննային միայնակ անվանել։ Այո, նա երեխա չի ունեցել, բայց ունեցել է 35 զարմիկ ու զարմուհի, որոնց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու է գտել` հայերեն, ֆրանսերեն, երբեմն` իսպաներեն, գերմաներեն և բնականաբար անգլերեն։

Люсинэ Петросян - Sputnik Արմենիա
Առանց սիրո ոչինչ չի ստացվի. ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում

Հիմա այն մասին, ինչը նրա մոտ շատ լավ է ստացվել։

««Ռոզի դը Ռիվթրում» (Երկրորդ աշխարհամարտի կերպարներից է։ Մարմնավորում է այն կանանց, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում էին գործարաններում և նավարաններում, որպեսզի զորքերին ռազմամթերք մատակարարեին. խմբ.) աշխատանքի չանցա։ Ես ավելի աշխույժ բան էի փնտրում», – ասել է Աննան։

Ռազմածովային նավատորմի ավագից ավելի աշխույժ բան պատկերացնո՞ւմ եք։ Այն էլ Երկրորդ աշխարհամարտի շրջանում։

Այստեղ արդեն ավելի մանրամասն պատմենք հայուհու մասին։ Նա ծնվել է 1920թ–ին Դետրոյթում (Միչիգան նահանգ), հայ գաղթականների ընտանիքում։ Սովորել է Դետրոյթի բիզնես համալսարանում և միաժամանակ Կանանց օդային օժանդակ կորպուսում։ Սկսվել է պատերազմը։ Տեր–Վարդանյանը զորակոչվել է կամավորական ծառայության։

Ի դեպ, մեր հերոսուհու ընտանիքում ռազմական գործով զբաղվելը սովորական երևույթ է եղել. քույրը ծառայել է ԱՄՆ–ի ռազմածովային նավատորմում, եղբայրը` Խաղաղ օվկիանոսի շրջանի զինված ուժերում, մայրը նույնպես փորձել է անցնել նավատորմային ծառայության, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով` մնացել է աշխատելու Կարմիր խաչի կոմիտեում։

Վերադառնանք Աննային և նրա ծառայողական առաջընթացին։ «Е-7» կոչումը ստացել է Սան Ֆրանցիսկոյի ռազմածովային բազայում, «Е-8» կոչումը (ՌԾՈՒ ավագ)` Նյու Ջերսիում։ Հետո հաջորդել է «Е-9»–ը, որից հետո մտել է ԱՄՆ–ի պատմության մեջ` դառնալով առաջին և վերջին կինը, որ արժանացել է ՌԾՈՒ բարձրագույն կարգի սպայի կոչմանը։

Չգիտեմ, թե ինչպիսի ընթացք կունենար գործը մյուս նավատորմերում, բայց ամերիկյանում Աննան ստիպել է կոտրել այն կարծրատիպը, թե կնոջ ներկայությունը նավում վատ նշան է։

Радиоприемник - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ, բացի ռադիոյից ». հայուհին, որն առաջինն իմացավ Հայրենական պատերազմի ավարտի մասին

Չէ՞ որ նախկինում կանանց թույլ չեն տվել բարձրանալ նավ։ Նրան, ով կհամարձակվեր խախտել այդ կանոնը, միանգամից մահապատժի էին ենթարկում։ Համարվում էր, որ նավն արդեն մի կին է։ Բոլորը նավերը կոչվել են կանանց անուններով, իսկ նավի առաջամասում միշտ եղել է կիսամերկ աղջկա արձան։

Նավաստիների կարծիքով` ծովը կարող էր հանդուրժել մեկ կնոջ (նավի) ներկայությունը, իսկ ահա ևս մեկ իրական կնոջ ներկայությունը կհանգեցներ նավաբեկության։ Հետաքրքիր է, որ նման սնահավատություն եղել է ոչ միայն ծովահենների շարքում։ Դանիայում 1562թ–ին հրաման է արձակվել. «Կանայք և խոզերը տեղ չունեն նավի վրա։ Եթե նման բան հայտնաբերվի, անմիջապես դուրս նետել»։

Փառք աստծուն, մեր Աննան ապրել և ծառայել է ոչ միջնադարյան Դանիայում։

1963թ–ին նա հեռանում է նավի անձնակազմից, բայց նորից չի գնում «Ռոզի դը Ռիվթր», այլ, կարելի է ասել, դառնում է մեր մարդը Կենտրոնական հետախուզական վարչությունում։ Սկզբում` կրտսեր, այնուհետև ավագ (ով կասկածեր) վերլուծաբան հակահետախուզության մասով։

Տեր–Վարդանյանի կյանքի այդ էջերը չես թերթի, բայց, եթե դատենք նրա հաճախակի ուղևորություններից (Եգիպտոս, Թունիս և Ալժիր), ինչ–որ բան կարելի է հասկանալ։ Իսկ եթե ուշադիր նայենեք մեր հերոսուհու դեմքի բնորոշ դիմագծերին, ապա դա էլ դառնում է «ինչու»–ի պատասխանը։

Молодой человек читает журнал Forbes - Sputnik Արմենիա
Հայուհին ընդգրկվել է առավել հաջողակ երիտասարդ գործարարների ցանկում. Forbes

Ահա թե ինչ է ասել հենց նա ԿՀՎ–ում իր ծառայության մասին. «Ինձ համար հաճելի էր այնտեղ։ Ես Մերձավոր Արևելքի գծով վերլուծաբան էի։ Այսքանը»։

Մեկ այլ հարց է, թե որքանով է հաճելի եղել Մերձավոր Արևելքին։

Աննան հետախուզությունից հեռացել է 2007թ–ին 87 տարեկանում` տասնյակ շքանշաններ և մեդալներ ստանալով մարտական վաստակի համար. «Բոլորը շրջապատում չափազանց երիտասարդ էին, և ես մտածեցի, որ հեռանալու ժամանակն է»։

Ուշադրություն դարձրեք ձևակերպման նրբագեղությանը. ոչ թե նա է ծերացել, այլ երիտասարդներն են շատացել։

Ապրել է ևս չորս տարի և 90 տարեկանում խաղաղ հանգչել։ Նրան հողին են հանձնել Վաշինգտոնի մոտ` Առլինգտոնի գերեզմանատանը։

Լրահոս
0