Խորհրդային տանկ Պանջշերի կիրճում. Աֆղանստան

Աֆղանստանի հայերը. ինչպե՞ս Ալլա Պուգաչովան Արտյուշ Թուրվանդյանին ընդունեց որպես զավակ

945
Սերգեյ Բաբլումյան
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է պատերազմի հուզիչ և սարսափելի պատմությունը, որը հայերին հաճախ այնքան հեռու է թվում, բայց շատ մոտ է եղել։

Խոստովանությունն արվել է 1987թ-ի գարնանը, երբ Ալլա Պուգաչովան եկել էր Արտյուշ Թուրվանդյանի մոտ։ Այդ ժամանակ տոնական սեղանի շուրջ (որին ներկա էր նաև հեղինակը) նա ասաց․ «Ծնունդդ շնորհավոր, տղաս, երջանիկ եղիր և երկար ապրիր»։ Այդ օրը Արտյուշը նրան առաջին անգամ մայր անվանեց։

Աֆղանստան. մայիս։ Արտյուշը չէր համարձակվում մորը գրել հոսպիտալից։ Ճիշտ է, վիրավոր ձեռքից արդեն հանել են վիրակապը, բայց նա դեռ չէր կարող գրիչ բռնել։ Մայրը լավ գիտեր որդու ձեռագիրը և նրան խաբել չէր հաջողվի։

Իսկ մինչև հոսպիտալը մարտ էր։ Դուշմանները հարձակում էին գործել, պահակախմբին առանձնացրել հիմնական ուժերից, վերցրել պաշարման մեջ, որից դուրս գալն անհնար էր։ Մեր զինվորներից երեքն էին մնացել, շուտով դադարեց կրակել աջ թևի դեսանտայինի ինքնաձիգը, և հակառակորդը, զգալով հաղթանակը, ուժեղացրել էր կրակը։

-  Փնտրում ենք վիրավորին, շարունակում ենք պաշտպանվել, շտապ օգնություն է պետք, - ռացիայով զեկուցում էր խմբի ավագ Թուրվանդյանը։

-  Դիմացեք, օգնությունը մոտենում է։

Բայց ավելի արագ մոտենում էր նաև հակառակորդը:

-  Նռնակնե՛րն ի մա՜րտ, - հրամայեց Թուրվանդյանը։

Դեսանտայինների զենքերը անդադար կրակում էին, փամփուշտ խնայելն արդեն անիմաստ էր։ Եվ հանկարծ վերևից լսվում է ուղղաթիռի աղմուկը․ շուրջբոլորը կրակ սփռելով՝ մեքենան սլանում էր առավելագույն արագությամբ։ Դա փրկությունն էր։

Թուրվանդյանի հուշերում գրեթե ամեն ինչ սկսվում է նրանից, թե ինչպես է նա խաղաղ կյանքից մտել պատերազմի մեջ․ այդպես լինում է յուրաքանչյուրի հետ, երբ գալիս է զենքը ձեռքը վերցնելու ժամը (այդպես է եղել նաև Արցախի համար մարտերի մասնակիցների հետ)։

Թուրվանդյանը կարճ էր կապում քաղաքացիական կյանքի մասին խոսելիս․ «Ողջ եմ վերադարձել, ձեռքիս հետ կապված խնդիրը, հուսով եմ, կլուծվի, ամուսնացել եմ, երկու աղջիկ ունեմ»։

Մի անգամ Արտյուշը նամակ ստացավ Ռիգայից։ Գրել էր զինվորի մայրը՝ Ալլա Պուգաչովան, որը նրա մասին կարդացել է «Իզվեստիայում»։ Հոդվածում Թուրվանդյանը հիշել էր ընկերոջը, որն առանց հայր էր մեծացել։

«Միգուցե իմ Ալեքսեյն է եղել քո կողքին։ Գրիր այն ամենը, ինչ գիտես նրա մասին։ Չեմ կարող հավատալ, որ Ալյոշան ողջ չէ։ Միգուցե չի մահացել, բայց վիրավորվել է և չի ցանկացել բեռ դառնալ մոր համար», - հարցնում էր նա Արտյուշին։

Նման նամակին պատասխանելը դժվար էր, բայց Արտյուշը գրել, սփոփել էր, ինչպես կարող էր, խնդրել էր իրեն համարել զավակ ու հրավիրել էր Երևան։ Պատասխան նամակն Ալլա Ֆյոդորովնան այդպես էլ ստորագրել էր՝ «Մամա», իսկ հետո զինվորը մարտի 31-ին՝ իր ծննդյան օրը, նրան հրավիրեց Հայաստան։ Ալլա Պուգաչովան եկավ։

Մոսկվա-Երևան ճեպընթաց գնացքը մոտեցավ կառամատույցին, նրանք իսկույն ճանաչեցին միմյանց։

«Ահա թե ինչպիսին ես դու, որդիս», - նրան գրկելով ասաց Պուգաչովան։

Տոնական սեղանի մոտ նստելուց առաջ հյուրը ցույց տվեց իր ընտանեկան ալբոմի լուսանկարները, որդու նամակները։

Դրանցից մեկի մասին վշտացած խոսեց։ Ալեքսեյի և Արտյուշ Թավադյանի մեկ այլ մարտական ընկեր, որ էլի պարգևատրվել էր «Կարմիր աստղ» շքանշանով, խոստացել գրել էր, որ  պատրաստվում է գալ։ Բայց ոչ գրում է, ոչ գալիս, օգնում․․․

Այդպես էլ է լինում․ կարելի է մարտի դաշտում հաղթել թշնամուն, բայց խաղաղ կյանքում էլ խոցել հարազատին։ Ալլա Ֆյոդորովնան այդպես էլ չասաց զինվորի անունը։

Թուրվանդյանի ծնողները հրավիրեցին մոտենալ սեղանի. ընտանիքի հայրը սկզբում նստեցրեց նրան իր և որդու արանքում, հետո՝ թոռնուհիներին։

- Մեր Արտյուշը տղաների հարցում դժվարություններ ունի․ միայն աղջիկներ են ծնվում, կատակեց հարևաններից մեկը։

-  Շատ լավ է, - ասաց Ալլա Ֆյոդորովնան,  - Հիանալի է, երբ աղջիկներ են ծնվում, նշանակում է՝ երկրի վրա խաղաղություն է լինելու։ Ծնունդդ շնորհավոր, որդիս և ապրիր երկար։

Պատերազմի տարիներին Աֆղանստանում մահացել է 89 հայ զինվոր։ 1019 մարդ ստացել է կառավարական պարգևներ։ Հայաստանի վետերանների միությունը կազմված է 4100 մարդուց, նրանցից 400-ը սպաներ են։

Ապրեք երկար։

945
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ԽՍՀՄ
Ըստ թեմայի
Մի շինելի տակ. նվիրվում է Արթուր Ապրեսովի հիշատակին
Հայաստանը ոսկոր է թուրք–ադրբեջանական միության կոկորդում. Տեր–Գրիգորյանց
Բարի աչքերով չարագործը, կամ ինչպես Եպիսկոպոսյանը դարձավ Ռուսաստանի գլխավոր «ավազակը»