00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանապահի գաղտնիքը. ինչպե՞ս է 93–ամյա Սերգեյ Հովհաննիսյանը հիանալի հիշողություն պահպանել

© Sputnik / Aram NersesyanВетеран Великой Отечественной войны и пограничных войск, старший прапорщик Сергей Оганесян, Мегри
Ветеран Великой Отечественной войны и пограничных войск, старший прапорщик Сергей Оганесян, Мегри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնիկ մեղրեցի, 93–ամյա Հովհաննիսյանը անցել է Մեծ Հայրենականը, հետո ծառայել է հայրենի վայրերում` Իրանի հետ սահմանին։

Մեղրեցի Սերգեյ Հովհաննիսյանը մինչև 90 տարեկան ինքն էր գրում իր ելույթները հունիսի 10–ի` Մեղրիի սահմանապահ զորամասի օրվա կապակցությամբ և իհարկե` մայիսի 9–ի։ «Սեփական արտադրության» լավ տրամադրությունը նա ընդունում էր մինչև 92 տարեկան։ Սակայն առանց դրա էլ 93–ամյա Հովհաննիսյանի կյանքում ուրախությունը չի պակասել։ Ինչու՞… 

Քանի որ արևն այրում էր, իսկ նա ծառեր էր տնկում։ Նա մեծացրել է որդիներին ու կերտել նրանց ապագան, իսկ ինքը հանուն ծնողների ժամանակին հրաժարվել է սպայի կարիերայից։ Նրա երիտասարդության տարիներին սով էր, այդ պատճառով է շռայլում հիմա հյուրասիրությունը։

«Ինքս այս տեղերից եմ։ Մեր ընտանիքը գյուղում էր ապրում` Մեղրիի մոտակայքում։ 1944 թվականին զորակոչեցին Խորհրդային` Կարմիր բանակ։ Վեց ամիս Հյուսիսային Կովկասում էի։ Երբ պատերազմն ավարտվեց, մեզ Երևան վերադարձրին։ Ինձ առաջարկեցին զինվորական ուսումնարան գնալ, բայց հրաժարվեցի։ Գնդապետ Կարապետյանը` գնդի հրամանատարը (հայտնի Թամանյան դիվիզիա – խմբ.) ասաց` իզուր ես հրաժարվում։ Ասացի, որ հանուն իմ ծնողների եմ անում։ Գոնե մեկ–երկու տարի կօգնեմ նրանց», – ասում է Հովհաննիսյանը։

© Sputnik / Aram NersesyanՀայրենական մեծ պատերազմի վետերան, սահմանապահ զորքեի ավագ ենթասպա Սերգեյ Հովհաննիսյանը
Սահմանապահի գաղտնիքը. ինչպե՞ս է 93–ամյա Սերգեյ Հովհաննիսյանը հիանալի հիշողություն պահպանել - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի վետերան, սահմանապահ զորքեի ավագ ենթասպա Սերգեյ Հովհաննիսյանը

Այսպես նա գեներալ չդարձավ։ Տուն վերադարձավ ու մի քանի տարի անց ծառայության անցավ մեղրիի սահմանապահ ջոկատում. հետագայում հասավ ավագ ենթասպայի կոչման։

Մեծ երկիրը փլուզվեց, տարբեր հանրապետություններում ղեկավարներն ու հրամանատարները փոխվում էին. փոխվեցին նաև Հայաստանում։ Սակայն մեզանից յուրաքանչյուրն ունի սեփական, յուրահատուկ գերագույն հրամանատարը։ Գեներալ, կապիտան, սերժանտ, շարքային։

Հովհաննիսյանի երեք որդիներից մեկը գեներալ Միքայել Հովհաննիսյանն է` Ռուսաստանի սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի նախկին հրամանատարը։ Հայրենի քաղաքում նույնիսկ նրա անունով փողոց կա։

© Sputnik / Aram NersesyanՌուսական սահմանապահ զորքերի գեներալ Միքայել Հովհաննիսյանի անվան փողոցը Մեղրիում
Սահմանապահի գաղտնիքը. ինչպե՞ս է 93–ամյա Սերգեյ Հովհաննիսյանը հիանալի հիշողություն պահպանել - Sputnik Արմենիա
Ռուսական սահմանապահ զորքերի գեներալ Միքայել Հովհաննիսյանի անվան փողոցը Մեղրիում

Երկրորդը մայոր Աշոտ Հովհաննիսյանն է։ Երրորդը Բորիսը, քաղաքացիական է։ Նրանք ուշադիր հետևում են իրենց թանկագին գերագույն հրամանատարի առողջությանը։

Житель города Мегри Микаэл Цатрян - Sputnik Արմենիա
Հայաստանում բանան, զեյթուն և զկեռ է աճում․ սահմանապահ զորքերի վետերանի էկզոտիկ այգին

—Երևի Ձեր հայրը սպորտով էր զբաղվում, բանակային մարզումներին էր մասնակցու՞մ։ Այդ պատճառով է այդպես պահպանվել։

—Առանձնապես, ոչ։ Տանը վարժություններ էր անում։ Աշխատում էր այգում` զորամասի մոտ, – պատասխանում է մեզ մայոր Աշոտ Հովհաննիսյանը, – Նույնիսկ 90 տարեկանում դուրս էր գալիս աշխատելու։ Ես էի հողը փորում, իսկ հայրս ջրում էր, ծառերն էր կտրում։ Մայրս իջնում նայում էր, երբ ողջ էր...

Ուզեցել են արդյո՞ք տեղափոխվել։ Հայրը խոստովանում է, որ այո։ Մտածում էր Երևան կամ Ռուսատան տեղափոխվել։ Բայց Աշոտը չի թողել։ Պնդել է. «Ես այստեղ եմ մնացել, ես էլ քեզ կհետևեմ»: Հարթավայրում գտնվող ծառայողական բնակարանից հորը բերել է լեռան վրա գտնող սեփական տնակ։ Թե չէ ի՞նչ տուն առանց այգու Մեղրիում...

© Sputnik / Aram NersesyanՀայրենական մեծ պատերազմի վետերան, սահմանապահ զորքեի ավագ ենթասպա Սերգեյ Հովհաննիսյանը
Սահմանապահի գաղտնիքը. ինչպե՞ս է 93–ամյա Սերգեյ Հովհաննիսյանը հիանալի հիշողություն պահպանել - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի վետերան, սահմանապահ զորքեի ավագ ենթասպա Սերգեյ Հովհաննիսյանը

«Զորամասում ինչ-որ ծառեր էին տնկվել իմ օրոք, – պատմում է  Հովհաննիսյան–հայրը,- Երբ եկա, ոչ մի ծառ չկար։ Հինգ տարվա ընթացքում իմ ղեկավարությամբ ծառեր տնկեցինք։ Հինգ տարի անց հրամանատարն ինձ ասաց` ամեն ինչ անճանաչելի փոխվել է... Ամեն ինչ իմ ձեռքերով եմ արել։  Երբեք ոչ ոքի չեմ վստահել»:

Грушевые сады Саро Казаряна в селе Дзорагюх - Sputnik Արմենիա
Հարկային տեսուչը փոխել է աշխատանքը. նա մարդկանց համար տանձ կաճեցնի

Ծառերից էլ ավելի հոգատար և նուրբ վերաբերվել է իր կնոջն ու երեխաներին. վերջիններն իր պես դիմացկուն են։ Սպա զավակներին, ինչպես ցանկացած մեղրեցու, արևով ու շոգով չես վախեցնի։ Իսկ Սիբիրից ու Ալթայից եկած նրանց ծառայակիցներին այստեղի պայմաններին օգնում էր հարմարվել Հովհաննիսյանների հոգեբանական աջակցությունն ու նրանց տնկած ծառերը։

«Թեև ինչպես ասեմ... Ով ինչի սովոր է։ Օրինակ, երբ ծով եմ գնում, նույնիսկ եթե պլյուս 25 է, դժվար է, խեղդում է։ Իսկ այստեղ ամռանը պլյուս 40 է կամ ավելի է ու նորմալ է, չեմ նեղվում», – ժպտում է տոհմական սահմանապահ ու այգեգործ մայոր Աշոտ Հովհաննիսյանը։

Սերգեյ Հովհաննիսյանը բազմիցս է բարի ծառայություն մատուցել։ Զորամասում չի եղել այնպիսի մարդ՝ զինվորական, թե քաղաքացիական, որ ավագ Հովհաննիսյանին խորհրդի կամ օգնության համար դիմած չլինի։ Այդ թվում նաև ոչ ծառայողական հարցերով, բայց...  

Չէ որ սպայի փրկված ընտանիքը միայն անձնական ուրախություն չէ։ Ուրախանում էին նաև ընկերները։

 «Այսպիսի դեպք է եղավ. այն ժամանակ զորամասի վետերանների խորհրդի նախագահ էի։ Ինձ ասացին, որ երրորդ ուղեփակոցում, որտեղ տղաս էր ծառայում, կինն ու ամուսինը բաժանվում են։ Ինձ ասացին՝ կարող է գնա՞ս, նայես` ինչ է պատահել: Կանանց խորհրդից երկու կնոջ կանչեցի ու գնացինք։ Այդ տանն արդեն ճամպրուկներ էին հավաքում, պատրաստվում էին բաժանվել»,  – պատմում է Հովհաննիսյանը։

© Sputnik / Aram NersesyanՀայրենական մեծ պատերազմի վետերան, սահմանապահ զորքեի ավագ ենթասպա Սերգեյ Հովհաննիսյանը
Սահմանապահի գաղտնիքը. ինչպե՞ս է 93–ամյա Սերգեյ Հովհաննիսյանը հիանալի հիշողություն պահպանել - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի վետերան, սահմանապահ զորքեի ավագ ենթասպա Սերգեյ Հովհաննիսյանը

Անսովոր բան տեղի ունեցավ. Հովհաննիսյանը չէր բղավել ու չէր ջղայնացել։ Բայց նրան տեսնելով` կին ու ամուսինը քարացել էին։ Նա ցույց էր տվել բարձր ծառերը։

«Այսեպս կանգնել մնացել էին, ինձ էին նայում։ Ես ասում եմ` ծառերը տեսնու՞մ եք։ Ես եմ տնկել։ Նստեք` հիմա կխոսենք», – պատմում է Հովհաննիսյանը։

Զրույցը կարճ է եղել, բայց՝ ըստ էության։ Երկու րոպե հետո սպայի կինը, մատնացույց անելով ճամպրուկը, ասել է. «Մի կողմ դրեք. ոչ մի տեղ էլ չեմ գնում»:

Ուրախությունից Հովհաննիսյանի  բերած կոնյակից մի–մի բաժակ խմել են։ Նա չի էլ կասկածել, թե երիտասարդները համառություն կանեն։

Хачатур Геворкян, основатель фисташковых садов в городе Агарак - Sputnik Արմենիա
Այգիներ` անապատի փոխարեն. Հայաստան–Իրան սահմանի «պիստակային դրախտը»

«Հրամանատարը երբ իմացավ, հավատը չէր գալիս։ Ասեց, թե մեկուկես ժամ անարդյունք խոսել է նրանց հետ, չի կարողացել համոզել», – հիշում է Հովհաննիսյանը։

Իսկ նա ի՞նչ էր ասել երիտասարդներին։ Նա շատ չէր փիլիսոփայել։ Պարզապես պատմել էր` ինչպես է մեծացել սարերում, ինչպես է ծառայել այստեղ դժվար ու սոված հետպատերազմյան տարիներին, ծնողների ու երիտասարդ կնոջ հետ։

Երեք որդիների ընտանիքներում էլ գիտեն մարդկային հարաբերությունների արժեքը։ Այդ պատճառով Հովհաննիսյանը ոչ թե պարզապես «թոռներ ունի», այլ հարուստ  է թոռներով։ Սա է իր երկարակեցության գաղտնիքներից մեկը։ 

Սրտանց միանում ենք վետերանին ուղղված բոլոր բարեմաղթանքներին։ Հուսով են` կկրկնենք այդ բարեմաղթանքները նրա համար թանկ տոներին` մայիսի 9–ին ու հունիսի 10–ին։

Լրահոս
0