00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջադեպ երկնքում. ինչպես Սուրեն Հարությունյանը թույլ չտվեց խոցել իր ուղղաթիռը

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոց1-й секретарь ЦК Компартии Армении Сурен Арутюнян выступает с докладом (30 мая 1989). Москвa
1-й секретарь ЦК Компартии Армении Сурен Арутюнян выступает с докладом (30 мая 1989). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը ՀՀ կոմկուսի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի մահից հետո հիշել է մի դեպք, որը տեղի է ունեցել երկնքում։

Ուղղաթիռը օդ բարձրացավ ուղիղ կեսօրին, ուղղություն վերցրեց դեպի Գորիս, իսկ արդեն 15 րոպե անց օդաչուն զեկուցեց։

– Հրահանգված է փոխել էշելոնն ու մի կողմ քաշվել։

– Ո՞վ է հրամայել, – զարմացած հարցրեց Սուրեն Հարությունյանը։

– Պաշտպանության նախարարն է օդում, մենք նրա ճանապարհին ենք հայտնվել։ Ուղեկցող ինքնաթիռներին հրահանգել են խոցել բոլոր օդային թիրախները։ Ի՞նչ կհրամայեք անել։

Туалетная бумага, тушенка и медикаменты активистов, требующих ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչն է կապում գեներալ Մանվել Գրիգորյանին ու գնդակահարված Մխիթար Համբարձումյանին

– Հայտնեք անվտանգությանը, որ ուղղաթիռում Կենտկոմի առաջին քարտուղարն է։ Ուղղությունը չենք փոխելու։

1989 թվականի աշունն էր։ Ուղևորության նպատակը Ադրբեջանին սահմանակից շրջանների ղեկավարների հետ խորհրդակցությունն էր` կապված Լեռնային Ղարաբաղի և, ինչպես այն ժամանակ էին գրում, «Ղարաբաղի շուրջ» իրավիճակի սրացման հետ։

Հարությունյանը Գորիս էր մեկնում տեղում գործերը պարզելու համար, Դմիտրի Յազովը Երևան էր շտապում. ժողովրդական ապստամբ ուժերը մի քանի միավոր մարտական տեխնիկա էին զավթել։ ԽՍՀՄ–ում նման բան դեռ չէր եղել։ Այդ ժամանակ շատ այլ իրադարձություններ էլ առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանում։

... Հարությունյանը փոխարինել էր Դեմիրճյանին` իր և հանրապետության համար շատ ծանր ժամանակահատվածում, և սա ամենևին էլ այն դեպքը չէր, երբ նշանակման համար կարելի էր շնորհավորել։ Դեմիրճյանին քամահրանքով ճանապարհեցին, նրան փոխարինողին դիմավորեցին սառը, կատաղած. կարևոր չէր, թե ով կլիներ ղեկին, պետք էր, որ ՀՀՇ–ից (Հայոց համազգային շարժում – խմբ.) լիներ, որն այն ժամանակ ամենայն լրջությամբ խոստովանում էր, թե ժողովրդական մտածմունքների արտահայտողն է։

Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
Ուզու՞մ ես օրենքով գող լինել. եղի՛ր, բայց միայն բանտում. ի՞նչ պետք է ընդօրինակեն Երևանում

Իսկ Հարությունյանն ո՞վ է։ Մոսկվայից բերված և Երևանում պահեստայինների նստարանին նստեցրած կոմսոմոլի առաջնորդ։ 1988 թվականին առաջին պլան էին բերել նրան, որպեսզի պատասխանատու լիներ ամեն ինչի համար. իշխանության բարձրագույն էշելոններում կոռուպցիայի վերացումից մինչև Ադրբեջանի կազմից Արցախի դուրսբերում ու ինքնավար մարզի սահուն անցում Հայաստանի կազմ։ Ինչպե՞ս։

Կարեն Դեմիրճյանը, որը մի անգամ (կարծես թե առաջին և վերջին անգամ) Ազատության հրապարակ եկավ, խռովահույզ ցուցարարներին հարց տվեց, և դա ճիշտ նույն կերպ հնչեց. «Ինչպե՞ս»։

– Ի՞նչ է, Արցախը գրպանո՞ւմս է, հանեմ-դնեմ։ (Նա արտահայտիչ ժեստ արեց` պիջակի գրպանից հանելով ինքնավար հանրապետությունը)։

Դեմիրճյանին չներեցին։ Դա կարծես անկեղծ քամահրանք լիներ անսիրտ կուսակցական առաջնորդի կողմից ժողովրդի սուրբ զգացմունքների նկատմամբ, թեև Դեմիրճյանն ու Հայաստանի ամբողջ ղեկավարությունը նույնքան ուզում էին Արցախն անկախ տեսնել, որքան Տեր–Պետրոսյանն ու նրա թիմը։ Սակայն «ցանկանալու» և «կարողանալու» մեջ հսկայական հեռավորություն կա։

Որքան հիշում եմ, Հայաստանի առաջին այրերից ոչ մեկին այսքան ցավոտ և այսքան հաճախ չէին հարվածում, որքան Սուրեն Հարությունյանին։ Նա փորձում էր պայմանավորվել, կարգավորել հարաբերությունները, չսրել։ Կարծում էր, ամեն ինչ կհարթվի, հույս ուներ շփման եզրեր, ընդհանուր լեզու գտնել. ոչինչ չստացվեց։ Քանի որ ստացվել չէր կարող ո՛չ նրա, ո՛չ մյուսի, ո՛չ էլ երրորդի մոտ։ Նոր դարաշրջան էր գալիս, ընդհանուր անբարեգթության դարաշրջան, նոր մարդիկ էին պետք, ամբողջ հարցն այն էր, թե ինչ որակի։

председатель Всесоюзного центрального совета профсоюзов Александр Шелепин на симпозиуме В.И.Ленин о роли женщин в обществе (17 февраля 1970). Москвa - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ արեք, որ ինձ չգաղտնալսեն». КГБ–ի ղեկավարի արկածները Երևանի կենտրոնում

... Իսկ հետո երկրաշարժը եղավ։ Թվում էր, թե նման մասշտաբի աղետը հետին պլան կմղի ներքին խռովությունները, կհամախմբի բոլորին, բայց ոչ, Հարությունյանին այստեղ էլ առանց աջակցության թողեցին, իսկ հետո ընդհանրապես հեռացրին։ Մարոկոյում դեսպան, ԽՍՀՄ ԱԳՆ խորհրդական, Մինսկում Հայաստանի դեսպան եղավ։ Այնուհետև թոշակի անցավ և, ինչպես ընդունված է, սկսեց հուշեր գրել։

... Իսկ այն օրը առաջին քարտուղարին տեղափոխող ուղղաթիռը շարունակում էր թռիչքը Գորիս։ Հարությունյանն իր հայկական երկնքում էր, իր բարձունքում և չշեղվեց այն ուղղությունից, որ բռնել էր։ Նույնիսկ երբ հորիզոնում կործանիչների ուղեկցությամբ հայտնվեց ԽՍՀՄ պաշտպանության նախարարի և մարշալի ինքնաթիռը։

– Իսկ եթե հանկարծ խոցե՞ն, – այն ժամանակ հարցրի ես Հարությունյանին։

– Հերոսների պես կմեռնենք, – մռայլ դեմքով կատակեց նա...

Լրահոս
0