Հետիոտնի անցում

Լինել անփույթ, անազնիվ, խուսափել պարտականություններից. նորից օրինապաշտնե՞րը տուժեցին

209
Ռուբեն Գյուլմիսարյան
Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեռ նախորդ տարվա ամռանը սկսված դատավարության ընթացքում երկրի բանկերը ներել են 19 հազար մարդու տույժերն ու տուգանքները, որոնք 9,5 միլիարդ դրամ էին կազմում։

«Արևի տակ ոչ մի նոր բան չկա», ասել է Եկլեզիաստես (ժողովող) անունով մի հրեա ու հեռացել  դեպի հավերժություն։ Նոր չէ նաև այն, որ դեռ նախորդ տարվա ամռանը սկսված գործընթացի արդյունքում հայկական բանկերի 19 հազար հաճախորդներին ներել են 9,5 միլիարդ դրամ վարկային տոկոս, տույժ ու տուգանք։

Բանկերը սկսել են ներել ֆիզիկական անձանց անհույս վարկերի տույժ ու տուգանքները, որոնք հաշվարկված ու արտացոլված են արտաբանկային հաշիվների վրա։ Որոշումը վերաբերում էր 2018 թվականի մայիսի 31 դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին։

Դրա հետ կապված միանգամից հիշվում է մեկ այլ միջոց, որը պոպուլիստական նպատակներից բացի այլ նպատակներ չուներ, տուգանված վարորդների ներումը։ Այն ժամանակ, ի դեպ, տուժել էին օրինապաշտ քաղաքացիները, որոնք պարտաճանաչ ձևով ժամանակին վճարել էին տուգանքները։ Ազնվությունը, ինչպես նաև բարությունը անպատիժ չեն մնում. այսպիսին է ջունգլիների տհաճ, բայց անգութ օրենքը։

Հիմա նույնը տեղի է ունենում բանկային տուգանքների հետ։

Հասկանու՞մ եք, բանն այն է, որ այս պետությունում ձեռնտու է լինել անփույթ, անազնիվ, խուսափել պարտականություններից, չվճարել հաշիվներն ու պարտքերը։

Դա հենց ձեռնտու է, իսկ նա, ով ազնիվ է իր և պետության առջև, հիմար վիճակում է հայտնվում։

Ու սա չափազանց վտանգավոր միտում է, քանի որ, ինչպես փորձը ցույց է տալիս, նման կերպ ներում ստացած մարդիկ լկտիանալու սովորություն ունեն. դա հստակ ցույց տվեց ճանապարհերին տիրող ամենաթողությունը, որը միայն Ամանորից հետո կարողացան մի քիչ կարգավորել. այսօր դա արդեն ամենաթողություն չէ, բայց քաոս է։

Ինչպե՞ս կվարվեն բանկերի ներված պարտապանները։ Իհարկե, մեծ մասի համար սա դաս կլինի, նրանք խոսք կտան ապագայում վարկ չվերցնել կամ պարտքերը տոկոսներով չկուտակեն` մտովի շնորհակալություն հայտնելով Աստծուն։

Կլինեն նաև բազում մարդիկ, որոնք կընկալեն նման վերաբերմունքը որպես ամեն ինչ անելու թույլտվություն. նրանք կհամոզվեն, որ հիմա անպատիժ կարող են անել եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան։

Այդ ֆոնին կարեկցանքի ժպիտ կարող է առաջացնել Բանկերի միության հետևյալ պարբերությունը։

«Տույժ-տուգանքների ներման ասպարեզում բանկերը սովորաբար ցուցաբերում են անհատական մոտեցումներ, իսկ զանգվածային բնույթ կրող այս գործընթացի իրականացումն ուներ բացառիկ իրավիճակային հիմնավորում և օրենսդրական տվյալ դրույթի կիրառումը սահմանվեց որոշակի ժամանակահատվածի համար. ուստի այսուհետ ազգաբնակչությունը պետք է առաջնորդվի վարկային ծառայություններից բարեխղճորեն օգտվելու և բացառապես նախատեսված ժամկետներում վճարումներ կատարելու սկզբունքներով»։

Ազգաբնակչությունը շատ բան «պետք է» անի, կարող է` պետք է, բայց չի անելու։

Քանի որ պարտադիր չէ, որ երկու դրամական ու մեկ քրեական համաներումը քաղաքացիական ինքնագիտակցության կտրուկ որակական աճի հանգեցնեն։ Հաճախ հակառակն է լինում։

Իսկ եթե խորը մտածենք, պատկերացու՞մ եք ինչ արտաքին ճնշում պետք է գործադրած լինեն բանկերի վրա, որ դրանք այդ քայլին գնային։ Այն բանկերը, որ մեկ օր ուշացման համար մարդու վրայից վերջի վերնաշապիկը կհանեն, այն բանկերը, որոնց վրա չեն ազդում ո՛չ խնդրանքները, ո՛չ հորդորները. պարտք ես` վճարի, չես վճարում` միանգամից դիմում են հարկադիր կատարման ծառայություն։

Որ ինձ ճիշտ ընկալեք, չեմ քարոզում տարատեսակ համաներումների ու ներումների դեմ։ Աստված իրենց հետ, թող կիրառեն այդ միջոցը, բայց միայն մեկ պայմանով։

Ամեն ինչ պետք է այնպես արվի այնպես, որ օրինապաշտ, ազնվորեն ու ժամանակին տուգանքները վճարած քաղաքացին իրեն խաբված չզգա, որ չզղջա իր պարտաճանաչության համար, որ չհիասթափվի ու չմտածի, որ բավական է ազնիվ լինել։

Անպայման այդպիսի մեխանիզմ է հարկավոր։ Եթե չկա, այն պետք է հորինել։

Չեք կարող հորինել, ուրեմն նման պոպուլիստական ակցիաներն անթույլատրելի են։

Հասկանալի է, որ նման ակցիաները թույլ են տալիս բնակչության որոշ մասի մոտ «միավորներ» հավաքել։ Բայց ֆիզիկայի օրենքները, միևնույն է, գործում են. եթե մի տեղ մի բան ավելանում է, մի ուրիշ տեղ նույն բանը նույն չափով պակասում է։

Ե՛վ մյուս, բնակչության պարտաճանաչ մասի աչքերում նույն քանակի «միավորներ» են պակասել։ Սովորական թվաբանություն է. ամբողջից նույն թիվը հանի ու անխուսափելի զրո կստանաս։

209
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Աղքատությունը մարդկանց գլուխներում է». լավ, իսկ ինչի՞ համար են պետական մարմինները
Օպտիմալացումներ, որից բյուջեի ծախսերն ու եկամուտները չեն ավելանա, բայց չեն էլ պակասի
«Պարզ իրավիճակի» հանգուցալուծումը. Երևանը կարո՞ղ է «Վերին Լարսի» այլընտրանքի հույս ունենալ