00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոնց միտինգ ես կազմակերպել, էդպես էլ արի, ցրի...». ինչի՞ կարող է հանգեցնել վրիպակը

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցТеатральная площадь (ныне площадь Свободы) в Ереване (1990 год)
Театральная площадь (ныне площадь Свободы) в Ереване (1990 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը հիշում է հեռավոր 1990-ականներին տեղի ունեցած մի պատմություն` զրոյի բացակայության և միտինգի անմիջական կապի մասին։

Ամբողջ կյանքս հո գրիչ չեմ «քշե՞լ»: Այո, եղել է, որ միտինգ էլ եմ կազմակերպել: Ակամայից: Պատկերավոր ասած՝ «գրիչ քշելով»:

Հիմա, իհարկե, ժպտալով եմ հիշում, որովհետև տարիների հեռվից նախ, դրական հույզերն են մաղվում-մնում, և հետո իսկապես զավեշտական դիպված էր: Կարճ լուրի մեջ փոքրի՜կ վրիպակ: Ընդամենը մեկ զրո պակաս էր տպագրվել:

Вице-спикер парламента Армении Лена Назарян и руководитель фракции Мой Шаг Лилит Макинц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքական «ջոկողություն», կամ նախարարները միայն «Իմ քայլինը» չեն

Առհասարակ ու հատկապես մեր օրերում, երբ գրիչ-մատիտներին փոխարինելու են եկել ստեղնաշարերն ու անգամ մատնահպումային զգայուն սալիկները, վրիպակներից ոչ ոք ապահովագրված չէ: Մեկ ստեղն այս կամ այն կողմ, և խնդրեմ՝ վրիպակը պատրաստ է: Ուշադիր է պետք լինել, մի խոսքով: Թեպետ, երբեմն զվարճալի նոր «վրիպաբառեր» են ստացվում: Մի անգամ, օրինակ, «դաՏարան» բառը մուտքագրվել էր... «դաՌնարան»: Բավականին դիպուկ վրիպում էր, պետք է ասել:

Եղել է, որ «բանկ»-ի փոխարեն գրվել է... «թանկ»: Դե, այո, էժան չեն փողերը մեր երկրում՝ վարկերի իմաստով, առաջին հերթին:

Բավականին տուժած բառ է «վարչապետ»-ը: Ինչ ասես, որ չէր հանդիպում վրիպաբառերի շարքում. է՛լ «վարժապետ», է՛լ «վարդապետ», է՛լ «ջարդապետ», է՛լ «վարդապես», է՛լ «վարչատես»: Իսկ մեկ անգամ նույնիսկ նկատվեց (մեղա՜)... «վարչաղետ» վրիպակը: Լավ է, որ նկատվեց ու տեքստը հրապարակվեց անվրիպակ տարբերակով:

Իսկ դիպվածը, որի մասին հիշողությունն ուզում եմ ներկայացնել, 1993-ի ցուրտ ձմռանն էր: Այն ժամանակ մանկագիր ու պարզապես կիրթ և լավ մարդ Սուրեն Վարդևանյանը Երևանի քաղաքային գործկոմի, ինչպես հիմա կասեինք, քաղաքապետարանի մամուլի քարտուղարն էր: Չեմ կարող ասել այլոց փոխարեն, բայց ես բացառապես դրական եմ հիշում այդ լավ մարդուն, առավել ևս, չեմ հիշում մի դեպք, որ քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված որևէ հարցով դիմեի Սուրեն Վարդևանյանին, ու հարցին պատասխան չտրվեր: Չհաշված արդեն՝ զուտ մարդկային վերաբերմունքը:

председатель Всесоюзного центрального совета профсоюзов Александр Шелепин на симпозиуме В.И.Ленин о роли женщин в обществе (17 февраля 1970). Москвa - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ արեք, որ ինձ չգաղտնալսեն». КГБ–ի ղեկավարի արկածները Երևանի կենտրոնում

Այն ժամանակ, ինչպես ընդունված է ասել, սկսնակ լրագրող էի, «Հայաստան» (նախկին «Խորհրդային Հայաստանի» ժառանգորդ պարբերականը) թերթի լուրերի բաժնի թղթակից-վարիչը: Մի անգամ, իհարկե, այդ հրաշալի օրերի ու մարդկային միջավայրի մասին էլ երևի կպատմեմ, բայց հիմա՝ ակամայից միտինգ կազմակերպելու մասին:

Երքաղգործկոմը (օ՜, ինչ վրիպակներ էին լինում այս բառի դեպքում, ավելի լավ է՝ չասեմ), որի նախագահը, այսինքն՝ քաղաքապետը Վահագն Խաչատրյանն էր, նախաձեռնություն էր ցուցաբերել և վառելիքի լրջագույն խնդիր ունեցող երևանցիներին որոշել էր վառելափայտ առաջարկել՝ մեկ բնակարանին 2 խորանարդ մետրից ոչ ավել, որքան հիշում եմ, 1 խմ-ն՝ 16 հազար ռուբլի գնով:

Ես այդ տեղեկությունը շարադրում եմ, ինչպես պատմեցի, իսկ առավոտյան, երբ Մամուլի շենքի ցրտաշունչ սենյակում, հակագազի օդի թիթեղյա տուփի վրա հավաքած էլեկտրական ջեռոցիկի վրա փորձում եմ գավաթով սուրճ պատրաստել, սկավառակային թվահավաքիչով հեռախոսն ուղղակի զնգզնգում է՝ խելակորույս զարթուցիչից էլ ուժեղ: Վերցնում եմ ընկալուչը: Սուրեն Վարդևանյանն է: Չեմ հասցնում բարևել: Բարկացած (խիստ հազվագյուտ մի բան՝ իր դեպքում) ասում է.

-Արմե՜ն, ոնց քաղգործկոմի մոտ միտինգ ես կազմակերպել, էդպես էլ արի՝ ցրի...

-Ի՞նչ միտինգ, պարոն Վարդևանյան, ախր ոչ մի նման բան չեմ կազմակերպել:

-Ո՞նց թե ի՞նչ միտինգ: Զայրացած մարդկանց միտինգ: Թերթի այսօրվա համարում ի՞նչ եք գրել...

-Ինչ հայտնել էիք, այն էլ գրել ենք:

Чек на оплату коммунальных услуг - Sputnik Արմենիա
Սպանեցի՛ք ձեր թոշակներով, կամ ՀԴՄ կտրոնները տնտեսական հեղափոխության շարժիչնե՞րն են

-Հա՞... Դե արի միասին կարդանք. Վառելափայտի 1 խորանարդ մետրը՝ 1600 ռուբլի...
Ինձ թվաց, թե ընկալուչի՝ ականջին հպվող մասից հիմա եռման ջրի շիթեր ու անգամ գոլորշի է վրաս հոսելու: Ի դեպ, երկուսն էլ՝ տաք ջուրն ու գոլորշին, էկզոտիկա էին այն ժամանակներում:

Իսկ Սուրեն Վարդևանյանը արդեն ավելի հանգիստ բացատրում էր, թե ինչ է եղել, երբ վառելափայտի գնից մեկ զրո է պակասել թերթի հրապարակման մեջ.

-...Տասնյակ մարդիկ եկել են ու ասում են, էս ի՞նչ թալանել եք թալանել, ո՞նց թե 1600 ռուբլու փոխարեն 16000-ո՞վ եք վրաներս վառելափայտը սաղացրել: Մարդիկ են եկել, ձեր թերթը ձեռքներին, ասում են՝ ի՞նչ 16000 ռուբլի, էս է՝ «Հայաստան» թերթը գրել է 1600, հո չէ՞ր կարող թերթը սխալվել:

-Լավ, հիմա կգամ, կբացատրեմ այդ մարդկանց...

-Կարիք չկա, Արմեն ջան,-արդեն իր բնորոշ բարյացակամ ձայներանգով ասաց Սուրեն Վարդևանյանը,-Մենք, որքան կարողացանք, բացատրեցինք, մարդիկ ըմբռնումով մոտեցան, կամաց-կամաց ցրվեցին:

-Լավ, ուրեմն հաջորդ համարում ճշտում կտպենք: Բայց, պարոն Վարդևանյան...

Министр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Անպետք պետքարան կամ «բուրումնավետ» լայվ. երբ նախարարը մտնում է ավտոկայանի զուգարան

-Այո, Արմեն ջան:

-Պարոն Վարդևանյան, բայց մասնավորը նույն վառելափայտը երկու-երեք հազար ռուբլով էժան է ասում: Ինչպե՞ս է ստացվել, որ քաղգործկոմն ավելի բարձր գնով է առաջարկում:

-Դա արդեն ուրիշ պատմություն է...

«Ուրիշ պատմությունն», իհարկե, հետո առանձին հոդված դարձավ, բայց դա էլ իր հերթին է՝ «ուրիշ պատմություն», որն, ի տարբերություն այս մեկի, վաղուց շարադրված ու տպագրված է, մի 26 տարի սրանից առաջ:

Իսկ մեկ «0»-ի չափով վառելափայտը կտրուկ «էժանացնելու» այս դեպքը լավ ու գործնական դաս եղավ, դրանից հետո, ամեն թիվ առնվազն երկու-երեք անգամ եմ տնտղում, որ հանկարծ ու հանկարծ վրիպակով չհրապարակվի: Ախր, ինքնաբուխ միտինգի հարց կա, բան կա, որքան էլ լրագրությունը երբեք չեմ դիտել որպես քաղաքական կարիերա անելու հարթակ:

Լրահոս
0