00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել

© Sputnik / Aram NersesyanНорайр
Норайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
28–ամյա Նորայրի մոտ մանկական ուղեղային կաթված են ախտորոշել դեռ տարիներ առաջ։ Նա դպրոց չի գնացել, բայց ուզում է մասնագիտություն ստանալ։ Երազում է լավ ծրագրավորող դառնալ ու հետաքրքիր խաղ մշակել։

Երբևէ պատահե՞լ է, որ ինչ–որ բանից շա՜տ ամաչեք։ Եթե այո, ապա կհասկանաք` ինչ զգացի այս հերոսի հետ զրուցելուց հետո։

Ամաչեցի այս կամ այն անհարմարության պատճառով նվնվալուս համար (թեկուզ նվնվոցս հազվադեպ է լսվում), իսկ այս տղան ստիպված է ամեն օր հաղթահարել այդ անհարմարությունները։

Նորայրն ընդամենը 28 տարեկան է։ Դեռ փոքր տարիքում նրա մոտ մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) են ախտորոշել։ Նա այդպես էլ դպրոց չի գնացել, որովհետև յուրաքանչյուր քայլն անելու համար պետք է անասելի ջանքեր գործադրի։ Ծնողներն էլ վախեցել են տղայի հասակակիցների դաժանությունից։

Տնային կրթությունը սահմանափակվել է երկու դասարանով, իսկ լավ կրթությունը նրա համար երազանք է դարձել։ Դժվար է պատկերացնել, բայց 21-րդ դարում, երբ անընդհատ խոսվում է ներառական կրթության կարևորության մասին, երիտասարդը երևանյան փոքրիկ եկեղեցում աստծուց ոչ թե մեկ միլիոն դոլար կամ սպորտային մեքենա է խնդրում, այլ մասնագիտություն ստանալու հնարավորություն։

© Sputnik / Aram NersesyanՆորայր
Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել - Sputnik Արմենիա
Նորայր

Նա ուզում է ծրագրավորող դառնալ, ասում է` վառ երևակայություն ունի ու իր հորինած խաղերը դուր կգան և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Նա երեխաների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունի. նրանց համարում է իմաստուն, իսկ մեծերին` անուշադիր։

Եկեղեցու բակում հայտնված երեխաները երկար նայում են նրա տարօրինակ քայլվածքին, որը զարմանալի պարի է նման, պատահում է` սկսում են տարբեր մանրուքների մասին հարցեր տալ։ Նորայրը դժվարությամբ, բայց փորձում է ամեն ինչ բացատրել նրանց։

Մի անգամ մի փոքրիկ է մոտեցել ու խնդրել է համբուրել նրան։ Նորայրն ապշել է, բայց թույլ է տվել։ Մինչև հիմա էլ իր մեջ պահում է այդ օրվա ջերմությունը։

© Sputnik / Aram NersesyanՆորայր
Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել - Sputnik Արմենիա
Նորայր

«Միշտ երազել եմ դպրոցի մասին։ Այնտեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, երեխաները դաս են անում, բանաստեղծություններ են կարդում, բարձր ծիծաղում են, չարաճճիություն անում։ Ուզում եմ բոլորի պես լինել, ուզում եմ ապրել ու իմանալ, որ մասնագիտությունս ինձ հացի փող է ապահովում։ Չէ՞ որ մայրս հավերժ չէ», – ասում է Նորայրը։

Աչքերում տխրություն եմ տեսնում ու միանգամից փոխում եմ թեման։ Պարզվում է` նա սիրում է երթևեկել հասարակական տրանսպորտով ու եկեղեցուց տուն ավտոբուսով է գնում։

Այցելում է քաղաքի տարբեր հատվածներում գտնվող երեք եկեղեցիները։ Փորձում է հետաքրքիր դարձնել երթուղին ու նոր մարդկանց հետ ծանոթանալ։ Սիրում է շփվել։ Եթե զրուցակիցը ոչ մի տեղ չի շտապում, կարող է ժամերով փիլիսոփայել տարբեր թեմաներով։

© Sputnik / Aram NersesyanՆորայր
Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել - Sputnik Արմենիա
Նորայր

«Միայնությունն այն ժամանակ է գալիս, երբ հույսը մեռնում է, իսկ ես հավատում եմ։ Ինձ դժվար է միայնակ անվանել, ես ընկերներ ունեմ։ Իսկական ընկերներ շատ չեն լինում, բայց նրանք հավատում են քեզ, նույնիսկ եթե դու արդեն հանձնվել ես», – ասում է նա` դժվարությամբ տեղ հասցնելով մտքերը։

Հետո ամաչում է ու մի քանի րոպե լռում։ Ես էլ եմ լռում։ Երբեմն այդպես պատահում է` ոչ մի կերպ չես կարողանում ընդհատել քարացած լռությունը։

Քանի դեռ նա ուսումնասիրում է մեր լուսանկարչին, ես էլ տնտղում եմ նրա մաշված հագուստն ու քրքրված կոշիկները։ Փորձում եմ հարց տալ, բայց մտքիս ոչինչ չի գալիս։

— Երազանք ունե՞ս։

— Հա։

— Ի՞նչ երազանք։

— Չեմ ասի։

— Ինչո՞ւ։

— ...

— Լավ, ոնց կուզես։

—Երազանքս արդեն կատարվել է` կարող եմ ինքնուրույն քայլել։

© Sputnik / Aram NersesyanՆորայր
Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել - Sputnik Արմենիա
Նորայր

Ու նորից այդ անհարմար լռությունը... Սկսում եմ պատմել Սևանի ափին կազմակերպվող ամառային ներառական ճամբարի մասին։ Դրական պատմություններ եմ հորինում, թեև իրականում չափազանցնում եմ, իսկ նա ուղիղ աչքերիս է նայում, ասես փորձում է ինչ–որ բան կարդալ։ Նկատում է կաշկանդվածությունս ու չգիտես ինչու սկսում է հարցեր տալ մասնագիտությանս, զբաղմունքիս մասին։ Նույնիսկ կատակում է, ասում է` հեռախոսով ամաչելով էիր պայմանավորվում հանդիպման համար։ Իսկ հետո հարցնում է` որտեղից եմ իր մասին իմացել։

Նորայրի, կրթություն ստանալու նրա երազանքի մասին ինձ մեր ընդհանուր ընկերն է պատմել։ Հենց նա էլ տվել է Նորայրի հեռախոսահամարը։

Պատմում եմ, որ ընկերս սկզբում ինչ–որ բան շփոթել էր, ու սկզբում լրիվ ուրիշ Նորայրի էի զանգել։ Լավ է` գոնե երկրորդ փորձն արդյունք տվեց։

Նայում է ինձ ու կամացուկ ասում. «Ես վախենում էի, որ չես հասկացել ինձ ու չես գա»։

Լացս հազիվ եմ զսպում ու լայն ժպտում եմ։ Միշտ այդպես եմ անում, երբ ուզում եմ կուլ տալ արցունքներս։ Սկսում եմ արագ–արագ պատմել, որ Սուրբ Զորավար Աստվածածինն իմ սիրած եկեղեցին է։ Ասում եմ, որ հաճախ եմ այստեղ լինում ու սրանից հետո ավելի ուշադիր կլինեմ, մենք արդեն հաճախ կհանդիպենք, չէ՞ որ հիմա մենք ընկերներ ենք։

«Երբ խաղ ստեղծեմ, ինձնով կհպարտանա՞ս», – հարցնում է նա։

Ես վստահ թափահարում եմ գլուխս ու ինքս ինձ խոստանում, որ անպայման կօգնեմ նրան, որովհետև մենք արդեն հաստատ ընկերներ ենք։ Ես հավատում եմ նրա ուժերին, նույնիսկ եթե Նորայրն ինքը այդքան չի հավատում...

Լրահոս
0