ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը «սիբիրյան խոցի» սրվակով

Բարձրակարգ ֆեյքեր. Փաուելի փորձանոթը նույնական է ВВС–ի ֆիլմին

231
(Թարմացված է 00:03 15.02.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Հայկական ռազմա-մարդասիրական առաքելությունը Սիրիա սպասվող զայրույթ առաջացրեց ԱՄՆ Պետդեպի կողմից։ Հայաստանի պաշտպանության նախարարն ու երկրի ԱԳՆ–ն արձագանքեցին Վաշինգտոնի խոսքերին, սակայն դա երեկ էր, իսկ այսօր հետաքրքիր հանգամանքներ պարզվեցին։ Խոսքը ВВС–ի պրոդյուսերի խոստովանությունն էր այն մասին, որ Սիրիայում «քիմհարձակման» մասին տեսահոլովակը բեմադրված էր։

ВВС–ի պրոդյուսեր Ռիամ Դալաթին, որն աշխատում է  Սիրիայում, հայտարարում է, որ ամբողջ աշխարհին ցուցադրված «քիմհարձակման զոհերին» պատկերող տեսաձայնագրությունը, որը նկարահանվել էր սիրիական Դումա քաղաքում անցած տարվա ապրիլին, կեղծ էր։ 

Դալաթին 6 ամիս հետաքննություն անցկացնելուց հետո պնդում է, որ վստահ կարող է ապացուցել դա։ Նրա խոսքով` Ռուսաստանը և առնվազն ՆԱՏՕ–ի մեկ երկիր գիտեին, որ տեսաձայնագրությունը բեմադրված է։

Այն պահից, երբ այդ տեսագրությունը հայտնվեց, նրա վավերագրական լինելու փաստը մեծ կասկածների տեղիք էր տալիս. ավելին, ռուսական կողմը անմիջապես հայտարարեց բեմադրված լինելու մասին։  Իսկ այժմ արդեն ВВС–ի աշխատակիցները չեն կարող թաքցնել ճշմարտությունը։

Բնականաբար, ВВС–ի ներկայացուցիչները մեկնաբանել են պրոդյուսերի խոսքերը։

«Պրոդյուսերն իր սեփական կարծիքն էր հայտնում որոշ տեսանյութերի վերաբերյալ, որոնք հայտնվել էին հարձակումից հետո, սակայն նա չէր ասում, որ գրոհ չի եղել», – գրված է մեկնաբանության մեջ։

Բնական է, ВВС–ի ղեկավարությունն անմիջապես չէր ասելու, որ  կեղծիքներով է զբաղվում, թեև փաստերին դեմ գնալ չես կարող։ Թեպետ, իհարկե, Դալաթիի խոստովանությունը մեզ համար որևէ նոր բան չի պարունակում. դա կարծես Փաուելի հայտնի փորձանոթը լինի, որը ոչնչացրեց Իրաքն ու անթիվ տառապանքեր հասցրեց երկրի ժողովրդին։ Բայց չէ՞ որ փորձանոթն էլ կեղծ էր։

Իսկ դա պարզվեց հետագայում, երբ իրաքցիներն էլ չէին ճանաչում իրենց երկիրը։

Այստեղից սյուժեն հետաքրքիր զարգացում է ստանում։

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնից ցասումով լի արձագանք եղավ Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ, իսկ ամերիկյան երգի հիմնական մոտիվն այն էր, որ «մենք (ԱՄՆ Պետդեպը – խմբ.) չենք աջակցում Սիրիայի ԶՈւ–ի հետ որևէ փոխգործակցություն, անկախ նրանից, խոսքը քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու մասին է, թե ռազմական բնույթ է կրում։ Մենք նաև չենք աջակցում այդ առաքելության մեջ Հայաստանի և Ռուսաստանի որևէ համագործակցություն։ Ռուսաստանը համագործակցում էր Ասադի ռեժիմի հետ, որը խաղաղ բնակիչների էր սպանում և որը մարդասիրական աղետի պատճառ դարձավ։ Ռուսաստանը գլոբալ դաշտում շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն Ասադի ռեժիմի և նրա չարագործությունների»։

Այժմ արդեն Արևմուտքն ինքն է խոստովանում, «Ասադի չարագործություններն» ու Ռուսաստանի կողմից դրանց «պաշտպանությունը» գոյություն ունեն միայն ֆեյքեր բեմադրող սցենարիստների և ռեժիսորների երևակայության մեջ։

Եվ եթե Դալաթիի խոստովանությունը մի քանի օր շուտ հնչեր, ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը փոքր–ինչ այլ տոնայնություն կունենար։

Գուցե սա սուբյեկտիվ զգացողություն է, սակայն տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ԱԳՆ–ն, պատասխանելով զայրացած Պետդեպին, կամա թե ակամա, սակայն փորձում է արդարանալ և պարզաբանել իր «զանցանքը»։

«Հարաբերական անդորրի ու անվտանգության հաստատումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝  աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործունեությունում բարելավմանը: Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ», –գրված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։ Այնտեղ նաև փոքրիկ պատմական էքսկուրս է արվել այն մասին, որ Սիրիան ժամանակին բազմաթիվ հայերի է փրկել Ցեղասպանության տարիներին։

Հասկանալի է, որ ԱԳՆ–ն պետք է միայն դիվանագիտական (և դիվանագիտորեն) պատասխան տա:

Այդ մենք կարող ենք Պետդեպին ասել, որ քիթն ամեն տեղ չխոթի, բայց ոչ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Այդ պատճառով էլ ափսոսանք կա:

Գուցե, եթե Դալաթին իր հայտարարությունը երկու օր շուտ աներ, այդ ժամանակ Հայաստանի ԱԳՆ–ն, նուրբ և դիվանագիտորեն, որպեսզի կպնելու առիթ չունենային, Պետդեպին խորհուրդ տար ուրիշի աչքի մեջ փուշ ման գալու ջանք չգործադրել, այլ ավելի լավ է Սիրիայից հաներ իր զորքը, ինչպես Վաշինգտոնը և խոստացել էր։

Հասկանալի է, որ Արևմուտքից նման ինքնաբացահայտումներ դեռ կհնչեն. չէ՞ որ խոստովանել են, որ Իրաք ներխուժելը «սխալ» էր։ Իրաքցիներին, իհարկե, նման խոստովանություններից ավելի լավ չէ. այդ իրենց ծաղկուն երկիրն է ավերակների վերածվել, իսկ ահա Սիրիան, կարծես թե կանգուն է մնացել, ահռելի գին վճարելով, բայց կանգուն է մնացել։  Դրանում կա նաև Հայաստանի լուման. բարեկամական ժողովրդին և հայրենակիցներին ցուցաբերած օգնությամբ։

231
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Սիրիա
Ըստ թեմայի
Ի՞նչ կարող է անել ԱՄՆ–ն՝ Սիրիայում հայկական առաքելությանն ի պատասխան. քաղաքագետի կարծիքը
Փաշինյանի սիրիական առաքելությունը. կարելի՞ է արդյոք փոխել աշխարհագրությունը
«Իմ հայտարարություններն ամենևին չէին վերաբերում Սիրիային». Դավիթ Տոնոյան
Հայաստանը՝ Սիրիայի ռազմական գործողություններում. Տոնոյանի մեսիջը հասել է հասցեատիրոջը
Հայաստանը զինվորականներ կուղարկի՞ Սիրիա. Փաշինյանը մեկնաբանեց Տոնոյանի հայտարարությունը