00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչի պատասխանատուն ժողովուրդն է. ինչի՞ց է դժգոհ Մարուքյանը

© Sputnik / Asatur YesayantsДепутаты оппозиционной фракции "Елк" в НС (30 апреля 2018). Еревaн
Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չափազանց դժգոհ է խորհրդարանի նկատմամբ գործադիր իշխանության վերաբերմունքից։ Նա կարծում է, որ կառավարությունը, նախքան ծրագիրը խորհրդարանական լսումների դնելը, պետք է քննարկեր այն խմբակցությունների հետ։ Գուցե, սակայն մի՞թե հենց դրա համար չէր պայքարում անձամբ Մարուքյանը։

Իրեն ընդդիմադիր համարող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատում է, որ չի հիշում, որ խորհրդարանի հաստատմանն իր ծրագիրը ներկայացնող կառավարությունը նախապես այն չքննարկեր խմբակցությունների հետ։

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ». Մարուքյանը նեղացած է

Մարուքյանը նույնիսկ կառավարության նման վարքը օրենսդիրների նկատմամբ «արհամարհական» է համարում, այնուհետև Սահմանադրության խախտում արձանագրում։ Նրա կարծիքով` խախտումն այն է, որ նախքան ԱԺ ծրագիրն ուղարկելը, պետք է ներկայացվեր կառավարության կառուցվածքը, այսինքն, նշվեին այն մարդկանց անունները, որոնք այդ ծրագիրը կյանքի են կոչելու։ Ըստ Մարուքյանի` նախկին 17 նախարարությունները դեռ պաշտոնապես գոյություն ունեն, սակայն դրանցից 5-ը ղեկավար չունեն։

Թե որքանով է այն ամենը, ինչի մասին խոսում է Մարուքյանը, հակասում Սահմանադրությանը, մենք չենք դատի, սակայն կնշենք, որ վերոնշյալ 5 նախարարությունները, սկզբունքորեն ունեն ղեկավարներ, ի դեմս «ժամանակավոր պաշտոնակատարների»։

Սակայն եթե նույնիսկ այստեղ խախտվել է Մայր օրենքը, եթե նույնիսկ ակնհայտ է «արհամարհական վերաբերմունքը» խորհրդարանի նկատմամբ, անհասկանալի է, թե ինչն է զայրացնում Մարուքյանին. չէ՞ որ այդ ամենի համար դեռ բոլորովին վերջերս հենց ինքն էր պայքարում։

Երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը (ինչպես և մյուսները) նախորդ գումարման ԱԺ–ում աջակցում էր հարկադրել հանրապետականներին, որ  քվեարկեն կոնկրետ ձևով, երբ մի բառ անգամ չասաց հենց դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադիր որոշման դեմ, մի՞թե նրանք, ովքեր այսօր փորձում են ընդդիմություն խաղալ, չէին հասկանում, որ գալու է այս օրը։

Армфон - Sputnik Արմենիա
Փաշինյանի տնտեսական հեղափոխության հերթական մեկնարկը. ո՞վ թույլ կտա, որ Հայաստանն առաջ գնա

Օր, երբ ՀՀ ԱԺ–ն հիշեցնում է 1976 թվականի ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, որտեղ որոշումներն ընդունվում էին այսօրվա նման գրեթե միաձայն։ Մի՞թե նրանց համար, ովքեր եփվում էին այդ ամենի մեջ, հասկանալի չէր, որ խորհրդարանականներ են դառնում նրանք, ովքեր ժողովրդավարական երկրի վարչապետին կարող են ասել. «Իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի և այնքան է ընդարձակվում Ձեր գործունեության և այն ճանապարհի հետ կապված, որը Դուք անցել եք, որ նույնիսկ եթե Ձեր ներկայացրած ծրագրում գրված լիներ «ամեն ինչ շատ լավ է լինելու»,  ես կվստահեի Ձեզ և Ձեզ կտայի իմ քվեն»։

1976 թվականի համեմատ միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ նման հայտարարություններն անցնում էին կենտրոնական թերթերի խմբագիրների ձեռքի տակով և այս աստիճան մանկապարտեզային ոճ չունեին։

Մի փոքր ավելի ընդդիմադիր կեցվածք կար «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքերում։ Նա նշեց, որ կառավարության ծրագրում առկա են միայն հույզեր, առանց թվերի և կոնկրետության, միայն «պետք է» և «անհրաժեշտ է» բառեր են։

«Մեկ տարի հետո մի բան հարցնենք, էլի ասելու եք՝ «պե՞տք է», երկու տարի հետո` կրկին «պե՞տք է», հինգ տարի հետո` «ընտրություններ են լինելու, ժողովուրդը կորոշի՞»։ Ելույթից և ներկայացրած ծրագրից կարելի է եզրահանգել, որ ամեն ինչ արվել է պատասխանատվությունից խուսափելու և ամեն ինչ ժողովրդի վրա բարդելու համար», – ասել էր Գորգիսյանը։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը

Թեպետ, Գորգիսյանի այսօրվա հարցին Փաշինյանը դեռ երեկ էր պատասխանել, երբ խոսում էր այն մասին, որ ծրագրում թվեր և կոնկրետ ցուցանիշներ չկան այն պատճառով, որ դրանք կախված են նրանից, թե որքանով ՀՀ քաղաքացիները կընկղմվեն «տնտեսական հեղափոխության» մեջ։ Փաշինյանը վստահություն էր հայտնել, որ հայ ժողովուրդը, որը հաղթել է «թավշյա հեղափոխությունը», կհաղթի նաև տնտեսական հեղափոխությունը։

«Տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին, և քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից», – ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հավանաբար, միայն Գևորգ Գորգիսյանին չէ, որին հասկանալի է դարձել, որ եթե (կամ երբ) «տնտեսական հեղափոխությունը» չկայացած ճանաչվի, մեղավոր է հայտարարվելու «քաղաքացին», որը պասիվություն, անողջամտություն, անվստահություն է դրսևորել։

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն էլ ուզում է ստանալ պատասխան այն հարցին, թե առաջիկա 5 տարիների ընթացքում ով վերջապես կստանձնի պատասխանատվությունը երկրի տնտեսական քաղաքականության համար։

ՀՀ քաղաքացի՛ն, հարգելի՛ Գորգիսյան և Զոհրաբյան, ՀՀ քաղաքացի՛ն է պատասխանատու լինելու անբավարար տնտեսական արդյունքների համար։ Սակայն, եթե սպասելիքներն արդարանան, և պարծենալու առիթ լինի, չկասկածեք. ՀՀ քաղաքացուն ամեն քայլափոխի կպատմեն այն մասին, թե դա ում շնորհիվ է տեղի ունեցել և թե նա`ՀՀ քաղաքացին, ում պետք է դրա համար երախտապարտ լինի։

Լրահոս
0