Տիգրան Թովմասյան

Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

23303
(Թարմացված է 18:04 29.10.2019)
Սիսիանցի դպրոցական Տիգրան Թովմասյանը պարապ մնալու ժամանակ չունի։ Նա զբաղվում է նախագծման աշխատանքներով, ծրագրավորման ու ինժեներիայի դասընթացների է հաճախում։ Արդեն հասցրել է իր առաջին մեքենան հավաքել։

Համակարգչային 3D մրցավազքում կարելի է մինչև երեք հարյուր կիլոմետր-ժամ արագություն հավաքել։ Սիսիանցի Տիգրանն այդպես չի կարող. նրա մեքենայով մեծ արագություն չես հավաքի, բայց դրա փոխարեն տղան ինքնուրույն է հավաքել այն, թեև դեռ դպրոցն էլ չի ավարտել։

«Դե ոնց ասեմ․․․ Եսիմ ինչ բան չկա․․․ Կապոտը «Մերսեդեսից» ա, «պրիբորը»՝ «Միցուբիշիից», նստարանները հին «Նիսանից» եմ գտել», - ասում է Տիգրան Թովմասյանը։

Այս ամենն արել է դասերից հետո․ Տիգրանը 11-րդ դասարանում է սովորում։

Մի խնդիր է ունեցել․ երկար ժամանակ չի կարողացել շարժիչ գտնել։ Նույնիսկ հին շարժիչները Հայաստանում չեն շպրտում. մաս-մաս քանդում են ու վաճառում։ Ավելորդ գումարը ոչ ոքի չի խանգարում, այն էլ` Սիսիանում։ Բայց ի վերջո գտել է հին «ջորուց»։

Автомобиль Хищник Тиграна Товмасяна
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Թովմասյանի Хищник–ը

Առանց երկար–բարակ մտածելու՝ Տիգրանը մեկտեղել է ավտոմոբիլային բոլոր ոճերն ու դարաշրջանները և սկսել է երթևեկել իր հարազատ Սիսիանի փողոցներով։ Գլխավոր փողոցներ դուրս չի գալիս․ մարդ ես, ինչ ասես` կարող է պատահել, մանավանդ որ մեքենան դռներ էլ չունի։ Տեխանձնագիր՝ նույնպես։

Տիգրանը սիրում է «ավտո քշել»։ Մեկ-մեկ նույնիսկ դրիֆթ է անում։ Բայց չափը չի անցնում: Դա արդեն պարապության նշան կլինի, իսկ պարապությունը Տիգրանին չի «սպառնում»։ Այնպես որ նա չի պատրաստվում «արագություն խախտել»։ Համ էլ ամոթ կլինի. ոստիկանության և ամենակարևորը՝ հոր առաջ։

«Պապաս ավտոյի վարպետ ա։ Որ փոքր էի, ինձ հետն էր տանում։ Տեսնում էի՝ ինչը ոնց ա անում։ Հիմի էլ ամեն ինչ անել չեմ կարա․․․ Ասենք` «տոչկա սվարկա» կարամ, ավտոգենը՝ դեռ չէ։ Տենց բաների համար մեծերին էի խնդրում», - ասում է Տիգրանը։

Հայրը հոգնած է տուն վերադառնում։ Տղան էլ չի ասում, թե` պապ, արի գնանք գարաժ, ակումուլյատորը դնենք։

Իսկ հոր համար էդ հոգնած «գարաժ գնալը» ամենալավ պահերն են։ Երբ Տիգրանն էլ հայր դառնա, նա էլ դա կիմանա։ Իսկ հիմա ուզում է ամեն ինչ սովորել, ամեն ինչ կարողանալ։ Հոր պես...

Тигран Товмасян в собственноручно собранном автомобиле Хищник
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Թովմասյանն իր Хищник–ի հետ

Հիմա միայն նրբանցքներում ու տան մոտակայքում է մեքենան վարում։ Դրա համար էլ մեքենային փաստաթուղթ հանել պետք չէ։ Առայժմ «բեղերը, թաթերն ու պոչն» են փաստաթղթերը։ Իզուր չէ, որ մեքենան «Хищник» է կոչվում։ Իսկ թե Տիգրանը դրա վրա ինչ «թաթեր» ու «ատամներ» է դրել, փորձեք ինքներդ գլուխ հանել։

«Բա ինչու՞ հիմա չես քշում։ Բան ա՞ փչացել», - հարցնում ենք նրան։

«Չէ․․․ ուղղակի ցուրտ ա», - ծիծաղում է։

Թեև ցանկացած պահի կարելի է քշել։ Բավարար է նորից ամրացնել գազի բալոնը։

  • Տիգրան Թովմասյանի Хищник–ը
    Տիգրան Թովմասյանի Хищник–ը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Թովմասյանի Хищник–ը
    Տիգրան Թովմասյանի Хищник–ը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Թովմասյանի Хищник–ը
    Տիգրան Թովմասյանի Хищник–ը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Թովմասյանի Хищник–ը
    Տիգրան Թովմասյանի Хищник–ը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 4
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Թովմասյանի Хищник–ը

Մենք արդեն ասել էինք, որ պարապությունը Տիգրանի համար չէ։ Հիմա նա որոշել է մեքենան հեռուստացույցի նման աշխատեցնել՝ հեռակառավարման վահանակով։ Դպրոցից հետո հասցնում է գնալ ArMath ինժեներական լաբորատորիա։ Հայաստանում դրանցից ավելի քան 200-ը կա։ Այստեղ ծրագրավորում ու ինժեներիա են սովորում։ Նման լաբորատորիաներ ստեղծելու գործում օգնում են տեղական IT- ընկերությունները՝ բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամները։

«Հիմա ուզում ենք Arduino պլատաներ ու bluetooth–ի համար բաղադրիչներ պատվիրել», - ասում է Արմեն Ենոքյանը, որը Սիսիանի դպրոցներից մեկում ArMath-ի խմբակավարն է։

Նրանք միասին մի բան էլ են հորինել․․․

«Պարապմունքների համար մեզ անօդաչու սարքերի կոմպլեկտներ են բերել։ Դրանք հավաքել ենք, մի քանի անգամ թռցրել։ Բայց ուզում ենք, որ երեխաներն իրենք ինչ-որ բան հորինեն։ Իսկ ամենակարևորը, որ իրենց հորինածը սովորեն իրականացնել մինչև վերջ», - ասում է Արմենը։

Հիմա նա, Տիգրանը ու ևս մի քանի դպրոցական պատրաստում են անօդաչուի նոր մոդել՝ լարային էլեկտրական սնուցմամբ։ Այն մինչև երեք հարյուր մետր է բարձրանալու ու սավառնելու է մինչև հարյուր մետր շառավղով։

Արմենն իր սանի պես սիրում է հեռուն մտածել։

«Պետք չէ բոլորին կենտրոնացնել ծրագրավորման վրա։ Թող մարդիկ լինեն, որոնք կկարողանան հայկական տանկեր սարքել։ Չկասկածեք՝ մեզ մոտ այդպիսի երեխաներ կան։ Մեզ մոտ էլ, գյուղերում էլ։ Նրանք նայում են՝ ինչ են անում իրենց հայրերը և սովորում են․․․ Էս գաեչնի կլյուչերը հավաքի, կկորցնես», - ասում է նա Տիգրանին։

Тигран Товмасян
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Թովմասյան

«Կամաց-կամաց աշխատում եմ, թող ձեռի տակ լինեն», - պատասխանում է նա։

Իսկ գարնանը Թովմասյաների բակից «դզզոց» կգա։ Մեքենայի՞ց։ Ե՛վ այո, և՛ ոչ։

Ավտոտնակի մոտ կարմիր ու երկնագույն մեղվի փեթակներ ենք տեսնում։

«Մեղունե՞ր էլ ես պահում», - շվարած հարցնում ենք մենք։

«Մենակ մեղու չէ։ Շուն էլ եմ պահում», - ժպտում է Տիգրանը։

Ինչպե՞ս են նրանք բոլորը միասին ապրում։ Մի պարզ պատճառով. չեն սիրում պարապ մնալ։

23303
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան
Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք
Էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց. նոր նախագիծ Հայաստանում
Երևանցի Դավիթն էլեկտրամոբիլ է սարքել և «թավշյա հեղափոխություն» է անում ճանապարհներին
Բողոքի ցույց, արխիվային լուսանկար

Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն

448
(Թարմացված է 21:32 01.12.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները ի սկզբանե բավական բարդ և վիճահարույց են եղել։
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն

Ինչու եմ այսօր այդ մասին խոսում՝ որովհետև շատ լավ հիշում եք` հենց դեկտեմբերի 1-ին, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ազգային խորհուրդը Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում ընդունեցին։ Ու սկսվեց խաղը։ Բայց խոստովանենք` խաղում էինք երևի հիմնականում ինքներս մեզ հետ։ Այսինքն՝ երբ պետք էր, ասում էինք, թե ոչ մի խնդիր չկա, մենք ու Ղարաբաղը անբաժանելի մի մարմին ենք, իսկ երբ հակառակն էր պետք ապացուցել, ասում էինք, թե Արցախը ընդամենը պայքարում է ինքնորոշման համար, ինչը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի ընդունված նորմերին։

Այն ժամանակ էլ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, ոչ բոլորն էին կողմ վերամիավորման օգտին որոշում ընդունելուն։ Հիշենք, որ շատ լուրջ տարաձայնություններ կային։ Նոր սերնդի ներկայացուցիչները երևի չեն էլ հիշում, որ այն ժամանակ՝ ավելի քան 30 տարի առաջ, Ղարաբաղյան շարժման հայտնի գործիչներից մեկը՝ Արկադի Մանուչարովը, հիմնավորում էր՝ դեկտեմբերի 1-ի որոշումը խաղաթուղթ է Բաքվի ձեռքում` իբր Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից։

«Այդ որոշումը պատմական տեսակետից նշանակալի է, մինչդեռ մենք գործնական քայլեր չենք կատարել դրա իրականացման համար: Այդ պատճառով էլ տվյալ որոշումը ոչ մի ուժ չունի, նույնիսկ վնասում է Արցախի ժողովրդին: Մեր առջև դիլեմա է` կա՛մ շտապ կերպով միացնել երկու վարչատարածքային միավորները, կա՛մ գրագետ ձևով «սառեցնել» դեկտեմբերյան որոշումը` աշխարհին ապացուցելու, որ կա ինքնորոշման հարց և ոչ թե տարածքային պահանջատիրության», ասում էր Արկադի Մանուչարովը:

Ավելին, դեկտեմբերի 1-ի վիճահարույց որոշման դեմ էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հետագայում Հայաստանի նախագահ դարձավ։

«Դա կարող է ներկայացվել իբրև միջազգային իրավունքի կոպիտ խախտում և հաստատել Հայաստանի տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ, իսկ քաղաքական տեսակետից նման որոշման կայացումը կլիներ անուղղելի սխալ, քանի որ դրանով կասկածի տակ կդրվեր նաև արցախահայության ինքնորոշման փաստի իրավացիությունը», հիմնավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այնուամենայնիվ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումն այն ժամանակ ընդունվեց։ Դե, անորոշ տարիներ էին, որքան էլ հիմա կարող է անհավանական և անհավատալի թվալ, այդ անցումային տարիներին Հայաստանի պառլամենտի անդամ դարձան ղարաբաղցի գործիչները, որոնք ընտրվեցին Հայաստանի որոշ ընտրատարածքներից։ Այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը։

Ի դեպ, ըստ հայաստանյան որոշ լրատվամիջոցների, հենց Ռոբերտ Քոչարյանն էլ ամենից շատ շահեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից, որովհետև երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականի փետրվարի սկզբին հրաժարական տվեց, և նշանակվեցին նախագահական արտահերթ ընտրություններ, իր թեկնածությունն առաջադրեց այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ Վարչապետների առումով այն ժամանակվա մեր Սահմանադրությունը ոչ մի սահմանափակում չուներ՝ կարող էինք նույնիսկ, ասենք, Սինգապուրից վարչապետ բերել, մինչդեռ նախագահի մասին այն Սահմանադրությունում շատ հստակ ասված էր։ Պարզապես մեջբերեմ։ «Նախագահ կարող է դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա արդեն ավելի քան երեք տասնամյակ առաջ դեկտեմբերի ամենասկզբին Հայաստանի խորհրդարանում ընդունված որոշման մասին կարծես թե որևէ մեկը չի էլ հիշում։

Ու միայն կարգախոսներ են հնչում՝ «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ»։ Այսինքն՝ մենք չենք հիշեցնում, որ ավելի քան 30 տարի առաջ պաշտոնապես միավորվել ենք, բայց սպասում ենք, որ այլ երկրներ կճանաչեն Արցախի անկախությունը։

448
թեգերը:
Արցախ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել
Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը
Ադրբեջանի պահվածքը վերահաստատում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան
Մեզ ասվել է, որ համանախագահները դեմ են. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը չճանաչելու մասին
«Սարմատ»

Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

178
Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրն ու ՌԴ ՊՆ վերազինման ծրագիրը բարձր կայունություն ցուցադրեցին անցնող տարվա տնտեսական մրրկայնության պայմաններում և գլոբալ մարտահրավերների ու սպառնալիքների ֆոնին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսական ճգնաժամն այս տարի չխաթարեց սպառազինության զարգացման ռուսական պետական ծրագիրը (Սպառազինության պետական ծրագիր-2020) և ՌԴ դիրքերը զենքի միջազգային շուկայում։ Ռուսական զորքերի համար մատակարարումներն անցած տարվա համեմատ աճեցին 11%–ով։ «Ռոսոբորոնէքսպորտը» արտասահմանյան պատվիրատուներին 10 մլրդ դոլարի չափով ռազմական նշանակության ապրանք մատակարարեց, պահպանեց պատվերների պորտֆելը մոտ 50 մլրդ դոլարի մակարդակում և 9 մլրդ դոլարի նոր պայմանագրեր կնքեց։

Չներքաշվելով սպառազինության մրցավազքի մեջ` Ռուսաստանը 2019 թվականից ավելի քան 1.5 տրիլիոն ռուբլի է ծախսում բանակի ու նավատորմի վերազինման վրա, ընդ որում` 70%–ը ժամանակակից սերիական նմուշների համար։ Մեկ տարվա ընթացքում զորքերն ավելի քան 2300 միավոր նոր սպառազինություն են ստացել։

Ռուսական նավատորմը համալրվել է 35 սուզանավով, վերջրյա նավերով. միայն Բալթյան նավատորմը 6 նոր հրթիռային նավ է ստացել։ ՀՕՊ–ը համալրվել է 4 հատ Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի գնդային հավաքածուով և 6 հատ «Պանցիր» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի դիվիզիոն հավաքածուով։

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

Սպառազինության պետական ծրագիր-2020–ի կատարման ընթացքում բանակի և նավատորմի ժամանակակից սպառազինության մակարդակը հասել է 70%–ի, ռազմավարական միջուկային ուժերինը` 83%–ի, ՕՏՈւ–ինը` 75%–ի։ Եվ ընդհանուր առմամբ 2011–2020 թվականների ՌԴ սպառազինությունների զարգացման պետական ծրագիրը դարձավ առաջին լիարժեք իրականացվող ծրագիրը, ինչպես նաև սպառազինության ու տեխնիկայի նոր և ժամանակակից նմուշների զանգվածային մատակարարումներ ապահովեց զորքերի համար։ Արագացումը շարունակվում է, նոր տարում զորքերն ավելի քան 3400 միավոր նոր ռազմատեխնիկա կստանան, 2022 թվականի սկզբին մշտական պատրաստության զորամիավորումների համալրումը սպառազինության նորագույն նմուշներով կգերազանցի 71%–ը։

Խնդիրների օղակում

Հակառուսական պատժամիջոցների և արևմտյան «գործընկերների» անբարեխիղճ մրցակցության հետ մեկտեղ ՌԴ զենքի արտահանման համար մեծ խնդիր դարձավ համավարակը։ Նկատենք, որ 2020 թվականին զենքի համաշխարհային առևտրի ցուցանիշների ընդհանուր «քովիդյան» իջեցում է կանխատեսվում 10%–ի մակարդակում, սակայն Ռուսաստանը պահպանել է առաջատարի դիրքը։ Ռուսական զենքը զբաղեցնում է սպառազինության համաշխարհային շուկայի շուրջ մեկ երրորդը (երկրորդ տեղը ԱՄՆ–ից հետո)։

Ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկությունը գերազանցապես փակ բնույթ է կրում, բայց հայտնի է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ս-400 ԶՀՀ մատակարարման համար երկրորդ պայմանագիրն են ստորագրել, Եգիպտոսը 500 հատ Տ-90ՄՍ տանկեր է պատվիրել, արտասահմանյան պատվիրատուին Մի-38Տ բազմաթիրախային ուղղաթիռներ մատակարարելու համաձայնագիր է ստորագրվել։ Հնդկաստանը պատրաստ է ռուսական Միգ-29 և Սու-30 կործանիչների համար 2 մլրդ դոլար ծախսել։ Արտահանման բարձր ներուժ ունեն հինգերորդ սերնդի Սու-57Է կործանիչները, Մի-28ՆԷ արդիականացված ուղղաթիռներն ու Կա-52Կ նավի վրա տեղակայվող ուղղաթիռները։

Պակաս պահանջարկ չեն վայելում «Անթեյ-4000» Ս-300Վ4 ԶՀՀ–ն ու «Արմատա» զրահամեքենաները։ Ռուսաստանի առաջատարության գինը հասկանալու համար նշենք, որ ՌԴ զենքի արտահանման մոտ 45%–ը ավիացիան է։ 2020 – 2023 թվականներին էլ բազմաթիրախային կործանիչների համաշխարհային արտահանման ծավալը գնահատվում է 110,7 մլրդ դոլար, մարտական ուղղաթիռներինը` 65,3 մլրդ դոլար։

Բարձր տեխնոլոգիաները մարտական շարքերում

Անցնող տարին հատկանշական է ռուսական զենքի քանակական (սերիական արտադրություն) և որակական (մարտական օգտագործում) առաջընթացով։ Մի քանի վառ շտրիխներ` ժամանակագրական կարգով։

Կա-52 «Ալիգատոր» ժամանակակից և ունիվերսալ հետախուզական-հարվածային ուղղաթիռը ստուգվել է Սիրիայի մարտական պայմաններում, կարող է կրել 2,8 տոննա կշռով զինանոց, և այսօր մինչև 100 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռներ է «փորձում» (աշխարհում նմանատիպը չկա): Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական շարքերում մոտ 140 այդպիսի մեքենա կա։

«Պանցիր» ԶՀՀՀ-ն 2020 թ-ին առաջին անգամ «ոտք դրեց» մարտական նավի տախտակամածին։ Ժամանակի պահանջն էր: Օդային թիրախների արագության և խոցման հնարավորություններն անընդհատ աճում են, դրանց չափն ու նկատելիությունը՝ նվազում։ Հակառակորդի էժանագին անօդաչուների վրա Ս-300 կամ Ս-400 թանկարժեք հրթիռներ ծախսելը ռացիոնալ չէ։ Կոմպակտ համակարգի ծովային մարմնավորումն արդյունավետ կերպով ոչնչացնում է բոլոր տեսակի օդային թիրախները՝ սկսած 20 կմ հեռավորությունից մինչև նավի տախտակամած։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են Ս-350 «Վիտյազ» նորագույն զենիթահրթիռային համակարգի մարտական շահագործումը Լենինգրադի մարզում, և այդ զենքը թույլ է որակական ցատկ կատարել ՀՕՊ-ի ամրապնդման գործում՝ Արևմտյան ռազմավարական ուղղությամբ: Դիվիզիոնում կա 12 կայանք, յուրաքանչյուրի վրա՝ 12 հրթիռ։ Ընդհանուր առմամբ՝ 1728 հրթիռ, որոնք պատրաստ են արագ և ճշգրիտ, ավտոմատ ռեժիմով օդային թիրախներ խոցել ավելի քան 120 կմ հեռավորության և մինչև 30 կմ բարձրության վրա: Ավարտվում են Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգի փորձարկումները, որոնց ընթացքում հրթիռը խոցել է թիրախը 553 կմ ռեկորդային հեռահարությամբ:

Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները

Սևծովյան ուղղությամբ Ս-500 համակարգերը կարող են (ուղղակի տեսականորեն) Ղրիմից խոցել ագրեսորի ռմբակոծիչները Բուխարեստի, Անկարայի կամ Կիևի երկնքում (այս բոլոր դեպքերում հեռավորությունը 550 կմ-ից քիչ կլինի)։

ՌԴ ռազմածովային նավատորմը 2020թ․-ին 28 տարվա ընթացքում առաջին անգամ ընդունում է միանգամից վեց սուզանավ․ չորս ատոմային՝ 955Ա և 885Մ նախագծերի և երկու դիզելային-էլեկտրական՝ 636․3 և 677 նախագծերի։ Չորրորդ սերնդի տասը ռազմավարական ստորջրյա հածանավերը (երեք «Բորեյ» և յոթ «Բորեյ-Ա») մոտակա տասնամյակների համար ռուսական ատոմային եռամիասնության ծովային հիմքը կդառնան և կկրեն ամենաքիչը 160 «Բուլավա» հրթիռներ (դա 1600 առանձնացող մարտագլխիկ է՝ 100-150-ական կիլոտոննա հզորությամբ)՝ 8000 կմ գործողության շառավղով։ Ռուսաստանը սրընթաց կերպով նոր ստորջրյա նավատորմ է ստեղծում, որը կարող է պաշտպանել երկրի շահերը Համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում։

Սկսվել է հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների արտադրությունը։ Նորագույն կործանիչն ունակ է օդային և ցամաքային թիրախներ հայտնաբերել մինչև 400 կմ հեռավորության վրա, մինչև 62 օբյեկտ ուղեկցել և թիրախանշում փոխանցել այլ ինքնաթիռներին՝ հարվածային և անօդաչու։ Առաջին խմբաքանակում 76 կործանիչ է ՌԴ պաշտպանության նախարարության համար, հեռանկարում Սու-57-երի երեք ավիագունդ կապահովեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական հնարավորությունների կայուն աճը։

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր մուտք գործելուց առաջ վերջնական փորձարկումներ է անցել նոր ծանր «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կարող է թռչել մոլորակի երկու բևեռների վրայով։ Սկզբունքային տարբերությունն այն է, որ նոր ՄԲՀ-ն՝ Յու-71 տիպի գերձայնային բլոկերով, կարելի է օգտագործել որպես գերճշգրիտ ոչ միջուկային զենք։ Մթնոլորտում մոտ 15 Max (7կմ/վ) արագության պարագայում բլոկի կինետիկ էներգիան երաշխավորում է միջուկային զենքին բնորոշ ավերածություններ՝ առանց տարածքի ռադիոակտիվ աղտոտման։ Հիպերձայնային մանևրող մարտագլխիկների զգալի առավելությունը հետագիծը խիստ ճշգրիտ շտկելու և մեկնարկի կետից հազարավոր կիլոմետրեր հեռու անշեղորեն խոցելու ունակությունն է:

Միջուկային էներգետիկ կայանքով խորջրյա «Պոսեյդոն» սարքի փորձարկումները հաստատել են անօդաչու նավարկության եզակի բնութագրերը և գրեթե անսահմանափակ հեռավորությունը։ Դա ռազմավարական միջմայրցամաքային խորջրյա սարք է, որը կարող է 1000 մետր խորությամբ մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն կտրել 100 հանգույց (185 կմ/ժ) արագությամբ: 24 մետր երկարությամբ սարքը կարող է հագեցած լինել սովորական կամ մեգատոննանոց ջերմամիջուկային զինամթերքով և նախատեսված է ավիակիր խմբավորումների, ռազմավարական սուզանավերի բազաների, հակառակորդի առափնյա ենթակառուցվածքի ոչնչացման համար:

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

Ռուսաստանը հաջողությամբ ավարտում է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի՝ արդյունավետ բարձր ճշգրտության զենքի փորձարկումները, որի համանմանը չկա աշխարհի ոչ մի երկրում: Հոկտեմբերին Սպիտակ ծովում «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատից արձակված «Ցիրկոնը» չորսուկես րոպեում խոցել է Բարենցի ծովում՝ 450 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը և հաստատել է ՌԴ արկտիկական սահմանների և Հյուսիսային ծովային ճանապարհի պաշտպանության հուսալիությունը: Արագությունը գերազանցել է 8 Max-ը, թռիչքի առավելագույն բարձրությունը հասել է 28 կմ-ի։ Նախագծով նախատեսված է հրթիռների մինչև 9 Max (ավելի քան 10789 կմ/ժամ) արագություն և թռիչքի ավելի քան 1000 կիլոմետր հեռավորություն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է զորքերը համալրել «Ուրան-6» ականազերծող ռոբոտներով։ Ականազերծման բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է ականապատ տարածքներում անցուղիներ բացելու և զգալիորեն մեծ տարածքներ ականազերծելու համար (ավելի վաղ փորձարկվել է Սիրիայում):

178
թեգերը:
Զենք, Ռուսաստան
Правительство Армении в защитных медицинских масках во время заседания (21 мая 2020). Еревaн

ԱԺ–ն գործուղումների գումար չունի. կառավարությունը պահուստային ֆոնդից փող հատկացրեց

0
Ըստ ներկայցված նախագծի՝ որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի կողմից մինչև 2020թ. տարեվերջ նախատեսվող գործուղումների իրականացման համար խորհրդարանի բյուջեում անհրաժեշտ գումար չի մնացել:

Այս մասին հայտնի է դարձավ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատված մի որոշումից, որով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 56 746 600 դրամ  կփոխանցի Ազգային ժողովին՝ գործուղումների նպատակով:

Նախագծի ընդունումը, ըստ կառավարության որոշման հիմնավորման, հնարավորություն կտա ապահովել ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

0
թեգերը:
փող, գործուղում, բյուջե, ՀՀ կառավարություն, ԱԺ