00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թելման Գդլյանի ուզբեկական քեյսը. գործն աթոռով չի փոխել, և եղել է ևս մեկը, ով չի լռել

© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոցТельман Гдлян
Тельман Гдлян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարևոր էր քննության ընթացքում սեփական հետքի վրա դուրս չգալ: 800 քրեական գործ, ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտված ավելի քան 4000 (չորս հազար) մարդ. վերակառուցման տարիներին կոռուպցիայի դեպ անհաշտ պայքարի սիմվոլներ դարձած քննիչներ Թելման Գդլյանի և Նիկոլայ Իվանովի մասին քչերն է, որ չեն լսել: Սակայն...

80–ականների հայտնի անունները` Ալլա Պուգաչովա, Արմեն Ջիգարխանյան, Գարի Կասպարով, Վանգա (գուշակ), Ջունա Դավիթաշվիլի (հեքիմ), Միխայիլ Գորբաչով (ԽՍՀՄ առաջին նախագահ)... Բացի այդ եղել է Թելման Խորենի Գդլյանը։ Նա հայտնիությամբ գերազանցել է բոլորին։

Ճիշտ է, Գդլյանի փառքը թռուցիկ էր։

© Sputnik / Фред Гринберг / Անցնել մեդիապահոցԹելման Գդլյանը
Թելման Գդլյանի ուզբեկական քեյսը. գործն աթոռով չի փոխել, և եղել է ևս մեկը, ով չի լռել - Sputnik Արմենիա
Թելման Գդլյանը

ԽՍՀՄ գլխավոր դատախազությանն առընթեր հատուկ կարևորության գործերի հարցերով ավագ քննիչները շատ էին, և Թելման Խորենովիչը կդառնար շատերից մեկը, եթե հեռավոր 1980թ–ին չծագեր «Բամբակի գործը», իսկ Թելման Գդլյանին չնշանակեին ղեկավարելու հատուկ քննչական խումբը։ Ի դեպ, «Բամբակի գործ» անվանումն այդքան ստույգ չէ, բամբակի հումքը ընդամենը մի բաղադրիչն է հակակոռուպցիոն հետաքննությունների, որոնք ցնցել էին արևոտ Ուզբեկստանն ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով։

Բա էլ ինչպե՞ս ասենք. 800 քրեական գործ, ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտված ավելի քան 4000 (չորս հազար) մարդ։ Ընդ որում, ուշադրություն, նախարարներ, գլխավոր վարչությունների պետեր, շրջանային կոմիտեների, քաղաքային կոմիտեների քարտուղարներ։

Պաշտոնից հեռացվեց  քաղբյուրոյի անդամ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ուզբեկստանի կենտկոմի առաջին քարտուղար, հանգուցյալ Բրեժնևի կողմից սիրված Շարաֆ Ռաշիդովիչ Ռաշիդովը։

© Sputnik / В. Бондаренко / Անցնել մեդիապահոցԹելման Գդլյանի քննչական խումբը
Թելման Գդլյանի ուզբեկական քեյսը. գործն աթոռով չի փոխել, և եղել է ևս մեկը, ով չի լռել - Sputnik Արմենիա
Թելման Գդլյանի քննչական խումբը

Սովմինի նախագահին ընդհանրապես կալանավորեցին։ Գործի ընթացքում տեղի  ունեցան շրջկոմի քարտուղարներից մեկի և հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալի տարօրինակ ինքնասպանությունները։

Շրջկոմի քարտուղար Գաիպովի գործը հատկապես տարօրինակ է։

Մեջբերեմ այդ տարիներին հայտնի «Սմենա» ամսագրից. «Եվ ահա մի ամբողջ ժամ նստած էին անսովոր հյուրեր ԽՍՀՄ դատախազության քննչական խմբից, խմում էին ընտիր կանաչ թեյ և անշտապ զրուցում Գաիպովի հետ... Ննջասենյակից աղմուկ լսելով` բոլորը հյուրասենյակից նետվեցին այնտեղ։ Ցավոք, նրանք ուշացան. մինչ կխլեին արևելյան դաշույնը Գաիպովի արնաշաղախ ձեռքից, նա հասցրել էր մի քանի անգամ (դանակի 17 հարված, Սերգեյ Բաբլումյան) դանակահարել իր մարմինը»։

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԹելման Գդլյանը և Նիկոլայ Իվանովը
Թելման Գդլյանի ուզբեկական քեյսը. գործն աթոռով չի փոխել, և եղել է ևս մեկը, ով չի լռել - Sputnik Արմենիա
Թելման Գդլյանը և Նիկոլայ Իվանովը

Ավելի ուշ «Լիտերատուրնայա գազետայում» լույս տեսավ «Միֆ» հոդվածը, որում ներկայացվեցին Գդլյանի խմբի չարաշահումները։

Գաիպովի անունը նշված էր Ուզբեկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիդովի հետ միասին, որը, պաշտոնական վարկածով, ինքնասպան էր եղել` երեք անգամ կրակելով իր վրա։

Ինչպե՞ս. մինչև վերջ չի բացահայտվել։ Եվ դա դեռ վերջը չէր, դա միայն սկիզբն էր։

Премьер-министр Республики Индии Индира Ганди - Sputnik Արմենիա
Տիցիանից մինչև սելֆի. ինչո՞ւ Գանդին չհավանեց Նալբանդյանի աշխատանքը

Սոցիալիստական սեփականություն հափշտակողների ահուսարսափի և վերակառուցման տենդով տարվածների կուռքի հետ ես հանդիպեցի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պատգամավորական սենյակում. մի չվերթով  թռչում էինք Մոսկվա։ Այն հարցին, թե ինչն է նրան շեղել Տաշքենդում թեժ գործերից և բերել Երևան, Գդլյանը պատասխանեց առաջարկով ինձ կանաչ թեյ խմել։ Միաժամանակ Հայաստանում գրեթե բոլորը գիտեին` Գդլյանին կանչել են Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու համար։

Ավելի ուշ հայտնի է դարձավ չկայացած հայցորդի պատասխանը. «Այո, համաձայն եմ, բայց մի պայմանով` մինչև քննության ավարտը չբաժանվել Տաշքենդից»։ Մոսկվան պատասխանել էր, թե՝ ոչ, այդպես չի լինի»։

Գդլյանը պատասխանել էր. «Ես գործերն աթոռով չեմ փոխում»։ Գեղեցիկ էր ասվել

Եվ կարևոր քննիչը վերադարձել էր իր կյանքի գլխավոր գործին.

Հայաստանը կարող էր հանգիստ քնել...

© Sputnik / Леонид Палладин / Անցնել մեդիապահոցԹելման Գդլյանը
Թելման Գդլյանի ուզբեկական քեյսը. գործն աթոռով չի փոխել, և եղել է ևս մեկը, ով չի լռել - Sputnik Արմենիա
Թելման Գդլյանը

Այստեղ մենք դադար կառնենք` բացատրելու, թե ընդհանրապես որքան կարևոր է նշանակալի և մասնավորապես հակակոռուպցիոն միջոցառումներ անցկացնելիս հաշվի առնել նաև ազգային գործոնը։

Британский боксер Леннокс Льюис - Sputnik Արմենիա
Վալերի Աբաջյան. մարդ, որը նոկաուտի է ենթարկել Լենոքս Լյուիսին

«Բամբակի գործի» գլխավոր գործող անձինք. Թելման Գդլյան` քննիչ բրիգադի ղեկավար, Գերման Կարակոզով` միութենական դատախազության քննչական մասի պետ, Լևոն Մելքումով` Ուզբեկստանի ՊԱԿ նախագահ. բոլորը ներկայացնում էին ռազմավարական նշանակության գլխավոր ուժերը։

Բայց ևս մեկն է եղել, որը չի լռել. Նարեկ Մամիկոնի Ղահրամանյանը. չեք հավատա, բայց հենց ինքը՝ օրենքով գող, քրեական շրջանակներում հայտնի «Նարեկ Տաշքենդսկին»։ (Այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ նա սերտ հարաբերությունների մեջ է Ուզբեկստանի գլխավոր չեկիս Լևոն Մելքումովի հետ)։ Յուրաքանչյուրն ունեցել է իր շահը և իր դերը։

Ում հետաքրքրում է «Նարեկ Տաշքենդսկին», տեղեկացնեմ. սպանվել է 1988թ–ի փետրվարի 11–ին Տաշքենդի «Երևան» ռեստորանում։ Թաղված է Տաշքենդի Բոտկինյան գերեզմանատանը։ Նրան վերջին հրաժեշտ են տվել Ռ. Մ. Բաղդասարյանը (Սվո Ռաֆ), Ռ. Ս. Օհանովը (գեներալ Ռուդիկ Բակինսկի) և այլ ոչ այդքան բարեպաշտ անձինք։

Այդ ընթացքում Գդլյանի թիմի սուպերակտիվ գործողությունները սկսեցին նյարդայնացնել Մոսկվային. դե, որքան կարելի է նստեցնել, ինչ է, ամբողջ Ուզբեկստանը նստեցնելո՞ւ է։ Դեռ որքան պետք է Գդլյանն աչքի ընկնի` համոզելով հասարակ մարդկանց, որ ամբողջ ԽՍՀՄ–ում միայն ինքն ու Իվանովն են ամենաանկաշառը...

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցԹելման Գդլյանը և Նիկոլայ Իվանովը
Թելման Գդլյանի ուզբեկական քեյսը. գործն աթոռով չի փոխել, և եղել է ևս մեկը, ով չի լռել - Sputnik Արմենիա
Թելման Գդլյանը և Նիկոլայ Իվանովը

Եվ ահա նույն գլխավոր դատախազությունը մեկ այլ քրեական գործ է հարուցում, մեղադրում Գդլյանին և նրա գործընկերոջը քննություններ անցկացնելիս օրենքը խախտելու մեջ (սպառնալիքներով ցուցմունք ստանալ, գործեր կեղծել)։ Ավելին, ԽՍՀՄ նախկին գլխավոր դատախազը հայտարարում է՝ կոռուպցիայի ուղին բռնել են հենց դատախազության աշխատակիցները։

Атомная бомбардировка города Нагасаки (9 августа 1945). Япония - Sputnik Արմենիա
Պայթյուն, որն ապահովեց աշխարհի խաղաղությունը. Շյոլկինի, Ալիխանյանի, Քոչարյանցի ձեռամբ

Ճիշտ է, այստեղ մի նրբություն կա. «թափ հավաքած» Գդլյանը սկսել էր մշակել մեկ այլ գործ` այսպես կոչված «Կրեմլյանը»։ Բայց այստեղ խոչընդոտ առաջ գալիս. «Քուռն ո՜ւր, իմ տունը ո՜ւր», իսկ բամբակն ու Կրեմլն ո՜ւր։

Մի խոսքով` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը դատապարտեց «ԽՍՀՄ ազգային պատգամավորներ Թ. Խ. Գդլյանի և Ն. Վ. Իվանովի չապացուցված հայտարարությունները», որից հետո մեր հերոսներին ազատեցին պաշտոններից, այնուհետև մյուս ակնթարթում ընտրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդում, ձեռքի հետ էլ՝ Հայաստանի։ Բայց Հայաստանում ժողովրդի սիրելիի համար նեղվածք էր. Մասշտաբն այն չէր, տեսարանն էլ… Ձանձրալի էր։ Եվ Գդլյանը սկսեց զբաղվել քաղաքականությամբ։

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցԹելման Գդլյանը. թիկունքում՝ Միխայիլ Գորբաչովը
Թելման Գդլյանի ուզբեկական քեյսը. գործն աթոռով չի փոխել, և եղել է ևս մեկը, ով չի լռել - Sputnik Արմենիա
Թելման Գդլյանը. թիկունքում՝ Միխայիլ Գորբաչովը

Մի քանի խոսք նոր ասպարեզում փառավոր ուղու մասին։ Միջշրջանային պատգամավորական խմբի և «Դեմոկրատական Ռուսաստան» շարժման անդամ, Ռուսաստանի Ժողովրդական կուսակցության ու Մարդու իրավունքների պաշտպանության և գթասրտության հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահին կից Հանրային պալատի անդամ, «Նովի վզգլյադ» թերթի սյունակագիր, մաֆիայի դեմ պայքարի մասին մի քանի գրքերի համահեղինակ, ինչպես նաև՝ «Ռուսաստան–Հունաստան» միջխորհրդարանական խմբի ղեկավար։ Եվ այդ ամենը նրա մասին, բայց սա դեռ ամենը չէ։

Այսօր Գդլյանը 78 տարեկան է, անցել է թոշակի, բնակվում է Մոսկվայում։

Ամփոփում

Ապականությունից մաքրելն այնպես պետք է ընթանա, որ հաղթի բարին, չարը տեղ չգտնի։

Անտառ կտրելիս թռած տաշեղները թույլատրելի են միայն անտառ հատելու տեղում, բայց ոչ հասարակական կյանքում։

Սրբազան ինկվիզիցիան, որպես ցանկացած գնով իշխելու մեթոդ, արդյունավետ չի եղել նույնիսկ միջնադարում։

Հ. Գ. Հեղինակից

Ցանկացած զուգահեռներ, որոնք կարող էին ընթերցողին հեռացնել Ուզբեկստանից և տանել աստված գիտի ուր, հեղինակը վճռականապես մերժում է։

Լրահոս
0