00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ փաստաբանները գիտեն «քաղաքացիական պատժից» փրկվելու ճանապարհը. լիկբեզ է պետք

© Sputnik / Asatur YesayantsЮлия Миронова
Юлия Миронова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին մենք մի այնպիսի երևույթ տեսանք, որը նախկինում չէինք տեսել. բացասական, երբեմն նույնիսկ թշնամական ու ագրեսիվ վերաբերմունք փաստաբանների նկատմամբ, որոնք պաշտպանում են այն մարդկանց, որոնց դեմ է տրամադրված հասարակությունը։ Փաստաբան Նարինե Ռշտունին ասում է, որ մարդիկ պաշտպանին նույնականացնում են պաշտպանյալի հետ։

Երբ հասարակության մի մասն ագրեսիվ է տրամադրված ինչ–որ անձի դեմ, իսկ այդ անձի նկատմամբ քննությունն է ընթանում, գործն էլ քննվում է դատարանում, ապա փաստաբանին հաճախ նույնականացնում են իր պաշտպանյալի հետ։ Այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս մերժման տարբեր ձևերը, ընդհուպ մինչև ագրեսիվ ատելություն, և փաստաբան Նարինե Ռշտունին կարծում է, որ դա շատ մտահոգիչ է։

Oրացույց-Նարինե Ռշտունի (26.01.18) - Sputnik Արմենիա
Ժողովուրդը շփոթում է խափանման միջոցն ու պատիժը. Sputnik–ի հյուրը Նարինե Ռշտունին է

Մի խումբ մարդիկ որոշում են, որ այսինչ մարդը հանցանք է գործել, ու նա, ով կհամարձակվի հակաճառել, իսկ առավել ևս դատարանում պաշտպանել «հասարակության կողմից դատապարտվածին», մեխանիկորեն դառնում է «հանցակից», «թշնամի», որին պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տալ։ Միաժամանակ անմեղության կանխավարկածն ու այն պարզ աքսիոմը, որ միայն դատարանը կարող է մարդուն մեղավոր ճանաչել, անտեսվում ու մոռացության են մատնվում։

«Դատական պրոցեսում փաստաբանն ապահովում է հավասարության սկզբունքը, որպեսզի մեղադրյալի իրավունքները չխախտվեն։ Ցավոք, նախաքննությունն ու դատական գործընթացները մեզ մոտ հեռու են կատարյալ լինելուց, նման պայմաններում փաստաբանի դերակատարությունն ու պատասխանատվությունն աճում են։ Մեղադրյալի կողքին պետք է մասնագետ լինի, որպեսզի սահմանադրական պահանջներն ու քրեական իրավունքի նորմերը պաշտպանված լինեն», – ասում է Նարինե Ռշտունին։

Փաստաբանը հիշեցնում է, որ չկան այնպիսի դեպքեր, երբ կարելի է խոսել «ակնհայտ գործած հանցանքի» մասին, եթե հանցագործության փաստը հաստատված չէ տվյալ դատավարության շրջանակում ու հաստատված չէ ապացույցների բազայով։ Հնարավոր է` շատերի համար նորություն կլինի այն, որ անթույլատրելի է մեղադրական վճիռ կայացնել, եթե այդ վճիռը հիմնվում է բացառապես մեղադրյալի խոստովանության վրա. բացի դրանից, պետք է ուրիշ համոզիչ ապացույցներ լինեն։ Հակառակ դեպքում լուրջ ռիսկ կա, որ մարդուն կդատեն ինքնազրպարտության հիման վրա. իրավաբանական պրակտիկայում նման դեպքերը հազվադեպ չեն։

Туалетная бумага, тушенка и медикаменты активистов, требующих ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Աղմկահարույց դատական գործեր. իրավաբանը` փաստաբանների վրա ճնշում գործադրելու ռիսկերի մասին

Մյուս կողմից էլ դատարանի շենքի մոտ անցկացվող ակցիաները, այս կամ այն պահանջներով հանրահավաքները բողոքողների`սեփական կարծիքը հայտնելու իրավունքն է։ Իհարկե, եթե այդ հավաքները չեն խախտում հասարակական կարգը։ Նարինե Ռշտունին հակված չէ համաձայնել այն պնդման հետ, որ բուն հանրահավաքի փաստը ճնշում է դատավորներին։ Նրա կարծիքով` դատավորը, որն իրեն իրավունք է վերապահում վճիռ կայացնել Հայաստանի Հանրապետության անունից, պետք է փողոցում տեղի ունեցող գործընթացներից վեր լինի ու հաստատ չպետք է ենթարկվի ճնշման այսքան պարզ տեսակին (ինչպես նաև ավելի ուժեղ ու ոչ այդքան ակնհայտ)։

Փաստաբանը նշում է, որ, բարեբախտաբար, մեզ մոտ կան դատավորներ, որոնք առաջնորդվում են բացառապես օրենքի տառով, որոնց վրա անօգուտ է ճնշում գործադրել, ով էլ փորձի դա անել։ Լավ կլիներ, որ Հայաստանում բոլոր դատավորներն այդպիսին լինեին, բայց դրան հասնելու համար երևի դեռ երկար կսպասենք։

Բացի այդ, բնակչության իրավագիտակցության ու իրավական գրագիտության մակարդակը չափազանց ցածր է։ Դրանով են պայմանավորված փաստաբանների դեմ ագրեսիվ գործողությունները ։ Մարդիկ հաճախ չեն տարբերում «փախանման միջոց» և «պատիժ» երևույթները։

Խափանման միջոցը դեռ պատիժը չէ։ Պատիժը սահմանում է դատարանը։ Օրինակ` եթե որևէ մեկին մեղադրում են դաժան սպանությունների մեջ, ապա խափանման միջոց կալանավորումը լիովին արդարացված է. այդ դեպքում քաղաքացիներին պաշտպանում են պոտենցիալ մարդասպանից։ Բայց եթե մարդուն կասկածում են կաշառք տալու կամ վերցնելու մեջ, ապա նրան գրավի դիմաց ազատ արձակելը դժվար թե հասարակության համար վտանգ ներկայացնի։

Активисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երբ մարդիկ անպատժելիություն են զգում. փաստաբանների հալածանքը ռիկոշետ կլինի իշխանության վրա

Նարինե Ռշտունին բողոքում է, որ հայկական օրենսդրությունը «տնային կալանք» չի նախատեսում։ Մինչդեռ դա շատ արդյունավետ միջոց է, որը թույլ է տալիս մարդուն նախաքննության ընթացքում մնալ սեփական տանը, անհրաժեշտության դեպքում բուժում ստանալ։

Վերջերս հայտարարված համաներման հարցում հասարակության բացասական վերաբերմունքը որոշ չափով նույնպես պայմանավորված է հասարակության ավելի շատ հուզական, քան իրավական գնահատականներով։ Համաներումներ եղել ու լինում են ամբողջ աշխարհում, ու Հայաստանն այդ առումով եզակի չէ։ Մի ամբողջ գիտություն կա` «քրեաբանություն», որը նաև այդ ասպեկտն է ուսումնասիրում։

Ռշտունին ասում է, որ վերջիվերջո, եթե մարդն ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն գործի, ապա նա այդ քայլին կգնա անկախ այն բանից` համաներումով է ազատ արձակվել, թե ժամկետը լրանալուց հետո։ Այնպես որ մարդկանց պետք է բացատրել, մարդկանց շրջանում իրավական լիկբեզ անցկացնել։ Միայն թե անհասկանալի է` ով է դրանով զբաղվելու։

Լրահոս
0