Լենինգրադի պաշտպանությունը՝ շրջափակման ժամանակ

Նրանց վրայով տանկեր էին անցնում. ինչպե՞ս էին հայերը կռվում Լենինգրադի համար

240
(Թարմացված է 20:18 27.01.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Սանկտ Պետերբուրգը Դվորցովայա հրապարակում շքերթով նշեցին ֆաշիստական շրջափակումը ճեղքելու 75-րդ տարեդարձը։ Հիշատակի շքերթը գլխավորեց լեգենդար Т-34 տանկը, իսկ քաղաքը լուսավորեցին Ռոստրավոր սյուները։

Ամեն դեպքում ժամանակակից Գերմանիային չի կարելի չհարգել․ Լենինգրադի շրջափակումը ճեղքելու 75-ամյակին ընդառաջ դաշնային կառավարությունը 12 միլիոն եվրո է տրամադրել պատերազմի վետերանների համար նախատեսված հոսպիտալի մոդեռնիզացման ու հանդիպումների ռուս-գերմանական կենտրոնի ստեղծման համար։

Գերմանիայի համար նույնպես «ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվել». երկու պետությունների ներկայիս բարդ հարաբերությունները ամնեզիայի առիթ չեն։

Շրջափակման ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ է մահացել, սակայն նրանցից միայն 3-4% ռմբակոծություններից ու կրակոցներից։ Մնացածը մահացել են սովից, ցրտից ու հիվանդություններից։ Սովն ու անդադար մարտերը շարունակվել են 872 օր։

Խոսքերը մաշվելու, շաբլոն դառնալու հատկություն ունեն։ Դրանք դառնում են կլինշե,  որը ժամանակի ընթացքում դառնում է սովորական, ու այդ պատճառով՝ ոչինչ չասող, բայց զարմանալի մի բան․ Լենինգրադի ու լենինգրադցիների պարագայում «Սխրանքդ անմահ է» կարճ արտահայտությունը ստիպում է ոտքի կանգնել։

Շատերին եմ ճանաչում (ես էլ եմ նրանից), որ Պետերբուրգի հետ առաջին ծանոթությունը հիշում են Նևսկու պողոտայի համար 14 տան գրառումից․ «Քաղաքացինե՛ր, հրետակոծության դեպքում այս կողմն առավել վտանգավոր է»։ Այսպիսի գրառումներ կան նաև քաղաքի այլ վայրերում։ Իսկ Նևսկու այդ կողմն արևոտ է, ինչը Պիտերում առանձնահատուկ է գնահատվում։ Այն վտանգավոր էր, քանի որ քաղաքը հրետակոծում էին հիմնականում հարավից ու հարավ-արևմուտքից։

Ու գրառման տակի միշտ թարմ ծաղիկներով են հիշում Պետերբուրգի հետ առաջին ծանոթությունը…

Նույնիսկ այսօր գտնում են զինվորների մնացորդներ, որոնք հացի փշուրներ էին պահում պարկուճների մեջ։ Այսպես էին անում հայրենի քաղաքը պաշտպանող լենինգրադցիները․ խրամատների զինվորներին ավելի լավ էին կերակրում, քան շրջափակված քաղաքի սովորական քաղաքացիներին, ու հազվադեպ կարճատև ժամանակով ազատ արձակվելիս զինվորներն այդ փշուրները հարազատներին էին տանում։

․․․Գրեթե մեկ միլիոն (որոշ տվյալներով՝ մեկուկես միլիոն) մահացած խաղաղ բնակիչներից բացի Լենինգրադի համար 872-օրյա կռիվը խլել է մոտ 800 հազար խորհրդային զինվորների կյանք։ Մոտ 100 հազարը հայեր, այդ թվում՝ տեղացի, լենինգրադցի մասնակցեցին, 20 հազարը չտեսան քաղաքի ազատագրումը։ Երաժիշտը տանկիստ էր դառնում, նկարիչը՝ հրետանավոր, իսկ գիտնականը հետևազոր էր գնում։

Նյուրնբերգում մահացած բնակիչների վերաբերյալ հնչել է 632 հազար թիվը. ոչ զինվորականների, այլ խաղաղ բնակիչների։ Սակայն Նյուրնբերգին հայտնի չէր սարսափելի վիճակագրությունն ամբողջությամբ։ 

2015 թվականին Պետերբուրգում լույս տեսավ «հայերը Լենինգրադի համար կռվում» գիրը՝ Արմեն Մերուժանյանի խմբագրությամբ: Իհարկե , հնարավոր չէր բոլորի մասին պատմել, ու գրքում հիշատակվել է միայն երեք հազար անուն։ Պետք է զգուշացնել, որ գիրքն այդքան էլ հեշտ չի ընթերցվում։

Լենինգրադի համար կռվել են Խորհրդային միության հերոս տասը հայեր, այդ թվում՝ կրկնակի հերոս, Սևծովյան ու Բալթյան նավատորմի գրոհային օդաչու, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը։

Կամ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի նախկին պետը։ Նա 1941 թվականի հուլիսի 13-ից Հյուսիս-Արևմտյան ուղղության ղեկավարի տեղակալն էր։ Ռազմաճակատի զինվորական խորհուրդ էր մտնում, կոնտրմարտկոցային պայքարի, Նևայի պաշտպանության, Լադոգայի շրջանում ծովային դեսանտի իջեցման պատասխանատուն էր։

Շարքային Անդրանիկ Մնացականյանը կռվել է Պսկովի ու Նովգորոդի մոտակայքում, հետո տանկահրաձիգային դիվիզիայի շարքում հայտնվել է Լենինգրադի մոտակայքում։

Մնացականյանը պատմում էր, որ նրանք պարկում էին խրամատներում, սպասում էին մինչև գերմանական տանկերն առանց նկատելու կանցնեին նրանց վրայով։

Այն մարդիկ, որոնց տանկերը չէին ճխլում, կանգնում ու նռնակներով պայթեցնում էին թշնամու մեքենաներն արդեն հետևից։

«Մենք կռվում էին հողի յուրաքանչյուր մետրի համար, իմանալով, որ թշնամին կարող է մոտենալ սիրելի քաղաքին», - ասում է մարտիկը։

2015 թվականին Երևանում հուշարձան բացվեց ի հիշատակ շրջափակված Լենինգրադի երեխաների և Մեծ Հայրենականում նրանց ողջ մնալու համար պայքարածների։ Պատերազմի տարիներին Հայաստանը ընդունել է շրջափակված Լենինգրադից հազարավոր տարհանվածների, այդ թվում մանկապարտեզների մոտ 200 սաների։

Мэр Еревана и губернатор Санкт-Петербурга возложили цветы к памятнику детям блокадного Ленинграда
Հուշարձան Երևանում ի հիշատակ շրջափակված Լենինգրադի երեխաների և Մեծ Հայրենականում նրանց ողջ մնալու համար պայքարածների

Նրանց գրեթե կեսը պատերազմից հետո Հայաստանում են մնացել։

240
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ԽՍՀՄ
Ըստ թեմայի
Եվս մի Օրբելի. ինչպես էր Հովսեփի եղբայրը փրկում երկրի գենետիկան
«Դա չի նշանակում, որ ես արդեն կործանվել եմ». ինչ է խոստովանել Նելսոն Ստեփանյանը կնոջը
Զինվորների հայրը. ինչ սխրանք է գործել Սերգեյ Միրզոյանը, որի մասին չգիտեին նրա դուստրերը
Օրբելու «կրակոցը». ինչպես էր հայ գիտնականը պահպանում պատմությունը թուրքերից ու նացիստներից
Թամարա Լիսիցյան. երբ կորչում է վախի զգացումը