00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որսագողության և Սևանի սիգի խնդիրներն ինքնուրույն կլուծվեն. «հիանալի դեղատոմս» կա

CC BY-SA 3.0 / Herriot Guy / Corégone Сиг
Сиг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարեցտարի Սևանա լճում ձկների պաշարների նվազման խնդիրը ուսումնասիրվում է համապատասխան կազմակերպությունների կողմից, ինչ–որ որոշումներ են կայացվում, տուգանքներ և այլ պատիժներ են նախատեսվում, սակայն Երևանի փողոցներում շարունակում են սիգ վաճառել։ Գուցե այնպես ստացվի, որ խնդիրն ինքին լուծվի, երբ սիգը պարզապես վերանա։

Ամեն տարի, հատկապես Ամանորի նախօրեին Երևանը լցվում է ծիծաղելի գումարի դիմաց վաճառվող սիգով. այս տարի մեկ հատ սիգը 200-300 դրամ արժեր։ Ավելի քան մատչելի գին, սակայն շուտով մենք ծիծաղելու առիթ չենք ունենա. Սևանա լիճը դատարկվում է սրընթաց տեմպերով. սիգի պոպուլյացիան վերացման եզրին է։

Տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին գտնել որսագողության և կոնկրետ Սևանա լճից սիգի ապօրինի որսի դեմ պայքարի ձևերը։ Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց իր ստացած զեկույցի մասին, որտեղ փաստվում էր այդ խնդրի վերաբերյալ բարձիթողի վիճակի մասին, և նշեց, որ համապատասխան գերատեսչությունների բացթողումները կքննարկվեն։

Ինտերակտիվ-Բորիս Գաբրիելյան (09.01.19) - Sputnik Արմենիա
Ոչ թե որսն արգելել, այլ լուծել որսով զբաղվողների զբաղվածության հարցը. Բորիս Գաբրիելյան

Խոսվում է մի ամբողջական մաֆիայի մասին, որը տնօրինում է սիգի որսը, կոռուպցիոն սխեմաների, ինչ–որ միջնորդների մասին, որոնք տեղի բնակչությունից ձուկ են գնում. կարելի է պատկերացնել, թե ինչ կոպեկներ են ստանում անմիջական ձկնորսները, եթե սիգի մանրածախ գինն այդքան ցածր է։ Ընդ որում` ձմեռը սիգի ձվադրման շրջանն է։

«Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման կենտրոն» ՀԿ–ի անդամ, բնապահպան Սաթիկ Բադեյանը պնդում է, որ խնդրի չլուծված լինելու գլխավոր պատճառը` քաղաքական կամքի բացակայությունն է։ Նա չի կասկածում, որ այս ոլորտում լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործարկված, ընդ որում՝ դեռևս 2007 թվականից Սևանա լճում արդյունաբերական մասշտաբներով ձուկ որսալն արգելված է տարվա ցանկացած եղանակի։

Уличная продажа рыбы - Sputnik Արմենիա
Բնապահպանության տեսչությունը Սևանի մայրուղուց մեծ քանակությամբ սիգ է առգրավել

Բադեյանը կարծում է, որ սիգի պաշարներն այսօր կատաստրոֆիկ վիճակում են, սակայն իրավիճակը դեռ կարելի է փրկել. սիգն այն ձկնատեսակներին է պատկանում, որոնք շատ ձկնկիթ են դնում, իսկ քանի որ Սևանը կարելի է բնական «ձկան գործարան» համարել, պոպուլյացիան կարող է արագ վերականգնվել։ Ճիշտ է դրա համար համապատասխան մարմինների և գերատեսչությունների կամքն է անհրաժեշտ։ Օղակն, ինչպես տեսնում ենք, սեղմվում է։

Եթե Բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկի պատասխանատուները ղեկավարվեին այն սկզբունքներով, որոնք, այդ կառույցների համար պարտադիր են, այն է՝ բնական պաշարների պահպանության խնդրով, խնդիրն այս մասշտաբների չէր հասնի, համոզված է բնապահպանը։

Բադեյանը հետաքրքիր փաստ է նշում. նրանք, ում մենք որսագող են անվանում` տեղի բնակիչները, քաջ գիտակցում են առաջիկայում սիգի ոչնչացման վտանգը, իսկ դրա հետ մեկտեղ նաև իրենց եկամուտի աղբյուրի կորուստը։ Ի վերջո, նրանք ակներև օրինակ ունեն. չկա խեցգետին, չկա կողակ, որոնցով դեռ ոչ այդքան վաղ անցյալում հայտնի էր Սևանը։

Лов рыбы, рыбалка - Sputnik Արմենիա
Հայաստանում անում են այն, ինչ ամբողջ աշխարհում սրբապղծություն է համարվում

Սաթիկ Բադեյանը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ սիգի պաշարները այնքան նվազեցին, որ որսալու բան էլ չէր մնացել։  Այն ժամանակ ափամերձ տարածքի մի շարք բնակիչներ, նրանք, ովքեր ձկնորսությամբ էին գումար վաստակում, մեկնեցին երկրից, սիգ գրեթե չէին որսում, և պոպուլյացիան վերականգնվեց ընդամենը 1-1.5 տարվա ընթացքում։ Այսօր, կարծես, պատմությունը, որից ոչ ոք դաս չքաղեց, կրկնվում է։

Ստացվում է փաստորեն, որ լճի շուրջ ապրող ձկնորսներին որսագող են անվանում, ինչ այդքան էլ արդարացի չէ. նրանք, ավելի շուտ, քավության նոխազ են։ Իրավական տեսանկյունից, իհարկե, եթե տառակերությամբ զբաղվենք, նրանք որսագող են, սակայն ավելի շատ որսագող են նրանք, ովքեր կանգնած են այդ գործընթացի հետևում, կառավարում են այդ գործընթացը, և նրանք, ովքեր ապահովում են լճի պաշարների անխոչընդոտ թալանը։

Сиг - Sputnik Արմենիա
Սևանում ձկան պաշարներն ավելացել են, բայց ձկնագողերը չեն պակասել

Բադեյանը վստահեցրեց, որ սևանցին հիանալի գիտի, որքան ձուկ որսալ և երբ դա անել, բնության հավասարակշռությունը չխախտելու և պաշարները չոչնչացնելու համար։ Եվ եթե չստիպեն, այդ թվում, այնպիսի պայմանների մեջ դնելով, երբ որսագողությունը ապրելու միակ միջոցն է դառնում, ձկնորսները սեփական ջրհորի մեջ չեն թքի։

Այնպես որ, ամեն ինչ դեմ է առնում նրան, որ իշխանությունով և իրավասություններով օժտված որոշակի մարդիկ պարզապես պետք է խնդիրը լուծելու ցանկություն ունենան։

Եվ լավ կլինի, որ նման ցանկություն նրանց մոտ առաջանա, քանի դեռ Սևանա լճում դեռ սիգ կա։

Լրահոս
0