00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասիսցի փոքրիկ եղբայրների սպանությունը, մահապատժի անգթությունը և ինքնադատաստանի սպառնալիքը

© Sputnik / В. Крюков / Անցնել մեդիապահոցПроспект Ленина, Ереван, Армянская ССР
Проспект Ленина, Ереван, Армянская ССР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մահապատիժը չեղարկելու շուրջ ծավալված վեճերը չեն դադարում։ Շատերին պատժի այս բարձրագույն չափը անմարդկային է թվում, սակայն քչերն են հիշում զոհի բարեկամների զգացմունքների մասին։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է Հայաստանում երկու տղաների սպանության վերաբերյալ խորհրդային տարիներին մեծ աղմուկ բարձրացրած գործի մասին։

Դատավորը զանգահարեց ինձ աղմկահարույց դատական գործընթացի նախօրեին։

– Նիստը որոշված է անցկացնել Սովետաշենի գաղութում, – հայտնեց նա։

– Ինչո՞ւ, – զարմացա ես։

– Վախենում են` ինքնադատաստան կազմակերպեն, բանտի պատերի մեջ ավելի ապահով է, – պատասխանեց դատավորը։

Առավոտյան, երբ պետք է սկսվեր դատավարությունը, ես բանտ գնացի։ Հարյուրավոր բորբոքված մարդիկ բանտի մոտ էին արդեն, իսկ նրանց առջև` խիտ ոստիկանական արգելապատնեշ էր։ Դարպասներից ներս ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցներն ավելի շատ էին։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է պատահել։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Համաներում. ինչպե՞ս է այն ազդել Հայաստանում քրեական իրավիճակի վրա

Իսկ պատահել էր այն, ինչը երբեք Հայաստանում մինչ այդ չէր եղել, այն, ինչ ոչ ոք պատկերացնել հնարավոր չէր. երկու եղբայրների էին առևանգել (այն ժամանակ մենք «քիդնեփինգ» բառը դեռ չգիտեինք), փակի տակ պահել, այնուհետև սպանել։ Ինչպես պարզվեց` առևանգել էին փրկագին պահանջելու նպատակով։

Տղաների հայրը, այն ժամանակների չափանիշներով հարուստ մարդ էր համարվում, ապրում էր Մոսկվայում։ Հարևանների կողմից հարգված ընտանիք էին, մեծացնում էին որդիներին, որոնք շատ էին սիրում ծնողներին։ Եվ հանկարծ, մի դժբախտ օր, երեխաները սովորականի պես դուրս են գալիս խաղալու և անհետանում։ Օրը ցերեկով, բակից, որտեղ ամեն ինչ տեսանելի է։

Չկարողանալով գտնել որդիներին` անհանգստացած ծնողները շտապում են ոստիկանություն։ Այնտեղ նրանց հանգստացնում են, խորհուրդ տալիս սպասել մինչև երեկո։ Երեխաները չեն վերադառնում ո՛չ երեկոյան, ո՛չ գիշերը, ո՛չ էլ նույնիսկ հաջորդ օրը. այդ ժամանակ միայն հետախուզում է հայտարարվում։ Մի քանի վարկած էր դիտարկվում, սակայն ոչ մեկը առևանգման հետ կապ չուներ։ Մինչև հանկարծակի զանգահարեցին փրկագին պահանջելու համար։

70-ականների կեսերին հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար, գեներալ Պատալովը հանցագործներին գտնելու համար ուղղեց իր լավագույն հետախույզներին, և նրանք մի մարդու նման, սխալ հետքով գնացին։ Կասկածն ընկավ «գաստրոլյորների» վրա։ Մոտիվացիան` «նման հանցանքի հայը երբեք չի դիմի, նշանակում է, յուրային չեն, այլ դրսից»։ Պարզվեց`հայերն էլ են տարբեր լինում։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Համաներվածները կրկնակի հանցագործություններ են անում

Մի քանի օրից ծնողներին կրկին զանգահարեցին, հայտնեցին գումարի վերջնական չափը և ավելի համոզիչ լինելու համար թույլ տվեցին լսել երեխաների ձայները։ Պայմանավորվեցին։ Նշված ժամին և պայմանավորված վայրում ոչ ոք չհայտնվեց. հանցագործները վատ հոտ առան։ Գումարի փոխանցումն իրականացվեց երրորդ փորձից միայն։ Դարանում նստած հետախույզները տեսան` տղամարդը վերցրեց գումարը, մատնանշեց, որ երեխաները տան պատի հետևում են, նստեց «Ժիգուլին» ու հեռացավ։

Երեխաներին պատի հետևում չգտան։ Նրանք այլևս այս մեզ հետ չէին, նրանց սպանել էին։ Մասիս–Երևան ավտոմայրուղու վրա «Ժիգուլին» արգելափակեցին, տղամարդուն ձերբակալեցին, սկսվեց հետաքննությունը։

Դատական պրոցեսը երկար տևեց, բայց այն արդար էր։ Դատավճիռը հրապարակելու պահին դահլիճում գտնվողներն արդեն վերապրել էին չարագործության բոլոր մանրամասները։ Ճաղերի հետևում գտնվող 5 կամ 6 (արդեն չեմ հիշում) մարդասպանները և նրանց մանկլավիկները ոչինչ չթաքցրեցին` ամենայն մանրամասներով պատմելով, թե ինչ են արել և ինչպես։

Անհրաժեշտ շեղում։ Մի բան է, երբ որևէ բանի մասին թերթից, հեռուստաէկրաններից ես տեղեկանում կամ քեզ պատմում են, մեկ այլ բան, երբ հերոսական կամ նողկալի արարքի հեղինակին տեսնում կամ լսում ես անձամբ։ Երկրորդ դեպքում հույզերը գլուխ են բարձրացնում։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Հայրը սարսափում է դիտել որդու սպանության մասին տեսանյութը. Մհեր Ենոքյանի գործի հետքերով

Ահա և այդ օրն էլ եկավ. հասկանալով, որ իրենց վերջը եկել է, մարդասպանները ոչինչ չթաքցրեցին, իսկ դահլիճը քարացել էր սարսափից։

– Սրիկաներ, տղաներին ինչո՞ւ եք սպանել, – չզսպեց իրեն դատավորը։

Սակայն ինքը հասկանում էր. եթե հանցագործները եղբայրներին ողջ թողնեին, նրանք կարող էին հիշել տունը, նկուղը, ուր նրանց տարել էին, դեմքերը, որոնք տեսել էին, ձայները, որոնք լսել էին, այլ մանրամասներ, որոնք կարող էին հանցագործների հետքերի վրա դուրս բերել։

...Դատավճիռը հրապարակելու օրը, բանտի դարպասների մոտ, որտեղ ընթանում էր դատավարությունը, հոծ բազմություն հավաքվեց, անվտանգությունն ուժեղացրեցին` ներքին զորքերի զինվորներ բերեցին, և ինչպես պարզվեց` այդպես ճիշտ էր։

Հենց հնչեց «Հայկական Խորհրդային Սոցիալիստական հանրապետության անունից...», ուղեկցորդ պահակախումբը սկսեց դուրս բերել մարդասպաններին։ Եվ այստեղ հավաքվածները չդիմացան. ցասում, զայրույթ, անհագուրդ ցանկություն մարդասպաններին հասնելու, նրանց անմիջապես և տեղում սպանելու։ Այլընտրանքային պահանջ` գնդակահարել, բայց հրապարակում, որպեսզի բոլորը տեսնեն։ Դժվարությամբ հաջողվեց զսպել բանտի երկու կողմերում հավաքված մարդկանց։

Тюрьма - Sputnik Արմենիա
Ցմահ ազատազրկում, թե հաշվեհարդար. համաներումը շրջանցում է որոշ կարևոր հարցեր

Խորհրդային Միության մահապատժի կիրառման պատմությունից։ 1947 թվականի մայիսի 26-ին Գերագույն Խորհրդի պրեզիդիումի նախագահ Շվերնիկն ու պրեզիդիումի քարտուղար Գորկինը «Մահապատիժը չեղարկելու մասին» հրաման ստորագրեցին։ Հիմնավորումը. «Թշնամու նկատմամբ խորհրդային ժողովրդի պատմական հաղթանակը ցույց տվեց ոչ միայն Խորհրդային պետության հզորությունը, այլև, նախևառաջ, Խորհրդային Միության ամբողջ բնակչության բացառիկ նվիրվածությունը Խորհրդային հայրենիքին և Խորհրդային կառավարությանը»։ Այդպես որոշեց Ստալինը։

1950 թվականի հունվարի 12-ին, «աշխատավորների բազմաթիվ խնդրանքներով», Խորհրդային Միությունում պատժի առավելագույն չափի կիրառումը վերականգնեցին. դա ևս Ստալինն էր որոշել։

1990 թվականից մահապատիժը չեղարկեցին աշխարհի մոտ 40 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում (փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ)։ Այնուամենայնիվ, 58 երկրում, այդ թվում ԱՄՆ–ում, այն պահպանվում է։

Կյանքից զրկելու միջոցներն են` էլեկտրական աթոռը, գլխատումը, քարկոծումը, կախաղան հանելը, գնդակահարումը, մահացու ներարկումը։ Ցմահ ազատազրկվածների համաներումը գթասրտության ակտ է ցանկացած աստիճանի ծանրության հանցագործության համար։ Միևնույն ժամանակ, չգիտես ինչու` տուժած կողմի կարծիքը հաշվի չի առնվում։

Մասիսցի սպանված տղաների դեպքում հազարավոր հայեր իրենց տուժող կողմ են ճանաչել իրենց ։ Դատավճիռն ի կատար ածեցին։ Սակայն արդյո՞ք դա կարելի է անգթություն անվանել...

Լրահոս
0