Հանրային վայրերում ծխելու արգելք

«Галочка»-ի համա՞ր, թե՞ նարգիլեն ու ծխախոտը ատոմային ռումբի պես վնասակար են

214
(Թարմացված է 09:54 18.01.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Հայրենական առողջապահության նախարարությունն ավելի քան երկու տարի առաջ ներկայացրել էր հասարակական վայրերում, ներառյալ հանրային սննդի կետերում ծխելու ցանկացած տեսակն արգելելու մասին օրենքի նախագիծը։ Որոշ ժամանակ դրա մասին մոռացել էին «թավշյա» իրադարձությունների շրջապտույտում, բայց հիմա այն կրկին հուզում է մարդկանց և մտահոգում նախարարությանը։

Այս տարի բողոքի առաջին ակցիաներից մեկն անցկացրել են այսպես կոչված «նարգիլեի բիզնեսի» ներկայացուցիչները՝ հաստատությունների տերեր և այլ շահագրգիռ անձինք։ Կարճ ասած՝ նրանք պահանջել են հետ կանչել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։

Ցուցարարները պնդում են, որ սիգարետ ծխելու և նարգիլե քաշելու միջև չի կարելի հավասարության նշան դնել․ այսպես ասած տարբեր երևույթներ են։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամենայն հավանականությամբ, ծխելու համոզված հակառակորդ է և առայժմ նահանջելու նշաններ ցույց չի տալիս։

Կրկին անօգուտ վեճերի մեջ չենք մտնի՝ արդյո՞ք ծխելն այդքան վնասակար է, թե ուղղակի այդպես ներկայացնում են. այն մասին, թե սրճարանները, ռեստորանները, բարերը և նման այլ հաստատություններ կբախվեն հաճախորդներ կորցնելու և այլ խնդիրների, նույնպես չենք վիճի։

Նշենք միայն, որ ցանկացած անհասկանալի իրավիճակում ծխելու դեմ հետագա պայքար նախաձեռնելը անպայման շահեկան ելքի է հանգելու։ Չէ որ եթե նման օրինագիծ անցկացնես, ապա հաջողությունը կարելի է գրանցել որպես կատարված մեծ աշխատանք, բնակչության անխուսափելի առողջացմանն ուղղված  իրագործված աշխատանք։

Հասկանու՞մ եք, ծխելու արգելքը հավանաբար խորհրդանշում է երկրում բժշկության կատարյալ վիճակի մասին․ բժշկությունը դրանից ավելի լավ և մատչելի կդառնա, հիվանդանոցներն ակնթարթորեն կլցվեն նորագույն տեխնիկայով, բժիշկները կդառնան գիտության լուսատուներ, ավտոմատ կերպով կվերանան կեղծ դեղերը և մթերքները՝ արտադրված Աստված գիտի ինչից և ինչպես։ Բոլորը միանգամից կառողջանան, իսկ հիվանդները կվերածվեն վիճակագրական սխալի․ ընդամենը պետք է արգելել ծխելը։

Ծխողները գնում են սարսափելի հարկերով հարկված սիգարետներ, իսկ դրանից հետո նրանց դնում են անտանելի պայմանների մեջ՝ արգելելով օգտագործել ապրանքը, որը նրանք գնում են ազատ վաճառքում։ Միաժամանակ, ամենուրեք կարելի է շշից գարեջուր խմել և նստարանի վրա ավելի թունդ խմիչքներ ըմպել։ Ասֆալտին թքել նույնպես։

Եթե ուշադրություն դարձնենք համառության վրա, որով ծխելու դեմ օրենքը փորձում են իրագործել Հայաստանում (նման օրենքներ արդեն կան ուրիշ երկրներում, բայց տեղի ծխողներին դա քիչ է հետաքրքրում), ապա ակամա հանգում ենք հետևության, որ մեր շրջապատում տեղի ունեցող վատ բաների պատճառը ծխողներն են։ Մի քիչ էլ նախկին իշխանություններն են, որոնց շարքում նույնպես եղել են մոլի ծխողներ։

Ոչ թե գողերն են մեղավոր, կաշառակերները, կառավարիչները, որոնք գաղափար չունեն ոլորտի աշխատանքի սկզբունքների մասին, որոնց նշանակել են կառավարելու, ոչ թե վատն են ճանապարհները և հիմարները, այլ հենց ծխողները։ Ճիշտ է, առավել ևս, որ նրանց նվաստացուցիչ դրության մեջ դնելով՝ որպես բորոտների, կարելի է հաշվետու լինելու կատարված մեծ գործի մասին։ Եվ հոգնած ժեստով քրտինքը սրբել ճակատից։

Ահա հիանալի փաստաթուղթ, օրիգինալը կարելի է տեսնել այստեղ։ Պարզվում է, որ դեռ 2014թ-ին ԱՄՆ-ի Կոլումբիա շրջանի դատարանը որոշում է կայացրել Food & Drug Administration-ի (ծխախոտով զբաղվող գերատեսչություն) կողմից տարածված նյութերի ցուցակից ամերիկյան առողջապահության նախարարության մի քանի զեկույցներ ծխելու վնասի մասին և FDA խորհրդատուների կազմից հեռացնել փորձագետներին, որոնք կապ են ունեցել այս փաստաթղթերը կազմելու հետ։

Փորձագետներին որոշել են հեռացնել այն պատճառով, որ նրանք, ինչպես սահմանել է դատարանը, ֆինանսավորվել են Glaxo և Pfizer դեղագործական ընկերությունների կողմից, որոնք ուղիղ շահույթ են ստանում՝ արտահայտված ռեալ փողերով այն բանի արդյունքում, որ մարդիկ ցանկանում են թողնել ծխելը․ օրինակ, արտադրում են դեղամիջոցներ, որոնք իբր օգնում են թարգել ծխելը։

Նույն ընկերություններն ամբողջ աշխարհում ծխելու դեմ պայքարի միջոցների ակտիվ դոնորներ են հիմնադրամների և այլ ալիքների միջոցով, չէ որ առանց դեղատոմսերի դեղամիջոցների վաճառքը բազմամիլիոնանոց բիզնես է՝ մի քանի անգամ ավելի ծխախոտի բիզնեսից։

Իսկ ինչ վերաբերում է զեկույցներին, ապա դրանցից մեկը (1998թ․) նիկոտինային կախվածության մասին է։ Դուք երբևէ լսել եք, որ նիկոտինը հերոինից ուժեղ կախվածություն է առաջացնում (թեև ակնհայտ փաստերն այլ բանի մասին են խոսում) և բոլոր ծխողները թմրամոլներ են։ Այդ զեկույցն այլևս չկա, ահա թե ամեն ինչ ընթացք է ունեցել։

Իսկ մեր գործարարները, որոնք նարգիլեանոցներ են պահում, պետք է նկատի ունեն, որ նրանք ստիպված են պայքարել ավելի հզոր մրցակցի դեմ, քան հայրենական առողջապահության նախարարությունն է. դա խոշորագույն համաշխարհային դեղագործական ընկերությունների ալիքն է։

Հայաստանի առողջապահության նախարարությունն ուղղակի կատարում է այն, ինչ նրանից պահանջվում է միջազգային մակարդում, բնականաբար, չմոռանալով «галочка» դնել «առաջադրանքը կատարված է» սյունակում։

214
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան, ՀՀ Առողջապահության նախարարություն
Ըստ թեմայի
«Քնքուշ մարդասպան». Հայաստանում աճել է հեպատիտով վարակվածների թիվը
Պետք է առանց նախարարի միջամտության լավ աշխատի. Արսեն Թորոսյանին չճանաչեցին Արմավիր ԲԿ–ում
Հայաստանում գրանցվել է H1N1 գրիպի 10 դեպք. ինչպես խուսափել. նախարարության հորդորը
Արսեն Թորոսյանը դժգոհ է երկարատև հանգստից
«Օգնիր, ուզում եմ ապրել». հայ մանուկներ, որոնք Ձմեռ պապից ոչինչ չեն ուզում
Սահակյան. «Սեզոնային վարակների երկրորդ ալիքը կսկսվի հունվար– փետրվարին»