00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուբայ, Շարժա, Աբու Դաբի. որտեղ և ինչպես անցկացնել ձմեռային անմոռանալի հանգիստ

© Pixabay / walidphotosОтель Бурдж-эль-Араб в Дубае
Отель Бурдж-эль-Араб в Дубае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես 2018-ին, այնպես էլ այս տարի Sputnik Արմենիայի ճամփորդությունների գիտակ Մարիաննա Փայտյանը շարունակում է պատմել զբոսաշրջային հետաքրքիր ուղղությունների մասին` ներկայացնելով այն ամենը, ինչը պետք է իմանա փորձառու ճամփորդը ուղևորությունը ծրագրելուց առաջ:

Ամանորից հետո զբոսաշրջային առաջին ուղղությունը, որը միանգամից մտքովս անցնում է, Դուբայն է: Թե որքան շքեղ են այստեղ դիմավորում Ամանորը, լրիվ այլ` երկար ու ռեկորդներով լի պատմություն է: Այս անգամ ես կներկայացնեմ հետտոնական Դուբայը` Ձմեռային շոփինգ փառատոնի շրջանում: Մեկ ամսից ավելի տևող այս փառատոնն ամեն տարի տարբեր ամսաթվերի են նշվում, այս անգամ մեկնարկել է դեկտեմբերի վերջին և կշարունակվի մինչև փետրվարի 2-ը:

Տարեկան 2 անգամ Դուբայում մեծ զեղչեր են․առաջինը` ամռանը, երկրորդը և ամենամեծը, մասսայականն ու հայտնին` ձմռանը։ Հենց այս ժամանակ բրենդային խանութներում զեղչերը հատում են խելամտության սահմանը։

Ամսից ավելի տևող փառատոնի ընթացքում խանութները ոչ միայն հայտարարում են մինչև 75, 90 տոկոս զեղչեր, այլև զուգահեռ կազմակերպում են երաժշտական շոուներ, ուրախ խաղարկություններ։

Зимний туризм в Ширакской области - Sputnik Արմենիա
Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից

Դուբայում առաջին անգամ ձմեռային շոփինգ փառատոն անցկացվել է 1996թ.-ին, երբ համաշխարհային ռեկորդներով հայտնի այս էմիրությունում ընդամենը 1 առևտրային մոլ կար։ Փառատոնը մտածվեց հատուկ զբոսաշրջիկներին դեպի այս երկիր գրավելու համար։ Եթե 1996-ին փառատոնին մասնակցում էր մոտ 200 հազար մարդ, ապա հաջորդ տարի մասնակիցների թիվը հնգապատկվեց՝ հասնելով միլիոնի. այս թիվն ամեն տարի աճում է։ Այն համարվում է աշխարհում ամենաշարունակական և այցելուների թվով ամենամեծ փառատոնը։ Ամեն տարի փառատոնի համար կարգախոս է ընտրվում։ Օրինակ` այս տարվա կարգախոսն է՝ «Աշխարհը մեզ մոտ է գալիս գնումներ կատարելու»։

Շոփինգ փառատոնին պաշտոնապես մասնակցում են բոլոր խոշոր մոլերը, խանութների ցանցեր և առանձին խանութներ։ Մասնակից խանութների թիվն անցնում է 6000-ը։ Փառատոնի մասնակիցների պաշտոնական ցանկում ընդգրկվելու համար խանութները հատուկ հավատարմագրում են անցնում, որպեսզի բացառվեն կեղծ ապրանքների վաճառքն ու խաղարկությունը։

Այս օրերին շատ պահանջված են դառնում շոփինգ-գիդերը։ Փորձառու ուղեկիցներն օգնում են, որպեսզի հաշված օրերի ընթացքում լինեք բոլոր անհրաժեշտ վայրերում, գտնեք այն, ինչ ձեզ պետք է։

Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար փառատոնի օրերին նաև ռեստորանները, սրճարանները, զվարճանքի կենտրոնները անցկացնում են Դուբայի ոճով շքեղ շոու ծրագրեր, ելույթ ունենալու համար հրավիրում համաշխարհային մեգաաստղերի, ինչպես նաև անցկացվում են խաղարկություններ։

Посетители фестиваля толмы могли попробовать также другие блюда: например шашлык (20 мая 2018). Село Хнаберд, Араратская область - Sputnik Արմենիա
«Ուտելիքի համաշխարհային ատլասում» հայկական ամենահայտնի ճաշատեսակը խորովածն է

Եվ խաղարկվում են ոչ թե սիմվոլիկ, փոքրիկ, այլ բավականին լուրջ ու թանկարժեք նվերներ։ Օրինակ` անցյալ տարի խաղարկված նվերների շարքում էին լյուքս դասի ավտոմեքենա, մաքուր ոսկու սալիկ, անգամ` ուղղաթիռ։ Փառատոնի գոյության 22 տարիների ընթացքում Դուբայում արդեն հասցրել են 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նվերներ խաղարկել։

Անգամ մեկ ամիս առաջ արդեն դժվար է Դուբայում համապատասխան հյուրանոց ամրագրելը, որովհետև աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ այստեղ են շտապում գնումներ կատարելու և մի լավ զվարճանալու։

Առաջարկում եմ միանգամից մի քանի բան համատեղել՝ գնումներ կատարել, զվարճանալ և ծովափնյա հրաշալի հանգիստ անցկացնել Պարսից ծոցի ափին։

Դուբայում ծովափնյա հյուրանոց ընտրել խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր բյուջեի սահմանափակում չունեն, որովհետև Դուբայում ծովափնյա հյուրանոցներում կեցությունը բավականին թանկ է` այս օրերին շատ ավելի թանկ։

Памятник Саят-Нове в Тбилиси - Sputnik Արմենիա
Մեղրաթաթախ Վրաստանը կամ խնայողություն` ի վնաս հայկական հպարտության

Որպես բյուջետային տարբերակ կարելի է հյուրանոցն ընտրել հարևան էմիրությունում՝ Շարժայում։ Դուբայից Շարժա կհասնեք 20-30 րոպեում։ Շարժայի ծովափնյա բոլոր հյուրանոցներն օրվա մեջ մի քանի անգամ կատարում են անվճար տրանսֆեր դեպի Շարժայում և Դուբայում գտնվող առևտրային կենտրոններ։ Դուբայում արդեն կարող եք Ձեր նախընտրած մոլ հասնել տաքսիով, որն ի դեպ, ապահով է, եթե նստում եք, օրինակ, օդանավակայանից կամ առևտրային որևէ կենտրոնի մոտից, որովհետև անվտանգության աշխատակիցն ինքն է տաքսին Ձեզ համար կանգնեցնում։

Ինձ համար ամենասիրելի և հարմար փոխադրամիջոցը մետրոն է, բոլոր հայտնի առևտրային մոլերի մոտ կան մետրոյի կայարաններ՝ Դուբայ մոլ, Էմիրեյթս մոլ, Դուբայ Մարինա մոլ, Վաֆի Սիթի մոլ, Դեյրա Սիթի Սենթր, այնպես որ այս հարցում խնդիր չեք ունենա։

Մետրոյում կողմնորոշվելը բավականին հեշտ է, կա ընդամենը երկու ճյուղավորում՝ կարմիր և կանաչ, շաբաթվա բոլոր օրերին մետրոն աշխատում է առավոտյան 5-ից մինչև 1-ը, բացառություն է ուրբաթը, երբ մետրոն աշխատանքը սկսում է ժամը 10-ից։

Դե որովհետև ուրբաթ օրը համարվում է ոչ աշխատանքային օր։ Դուբայի մետրոն շատ հետաքրքիր է, ճանապարհի մի հատվածում այն ոչ թե ստորգետնյա է, այլ վերգետնյա, այնպես որ կարող եք հիանալ քաղաքի գեղեցիկ տեսարաններով։

Մի հետաքրքիր փաստ. այս մետրոն լրիվ ավտոմատացված է, այսինքն՝ մեքենավար չկա։

Эребуни-Ереван 2799. Международный фестиваль воздухоплавания Открой Армению с неба - Sputnik Արմենիա
Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար

Կան տոմսերի տարբեր տեսակներ, ամենից հարմարը կարճ ճամփորդության դեպքում կարմիր տոմսն է, որն արժե 2 դիրհամ, դրան ավելացված արդեն ուղևորության արժեքը, որն էլ կախված հեռավորությունից` մեկ ուղղությամբ արժե 3-15 դիրհամ։ Ամենից հարմարը միանգամից երկու ուղղությամբ, այսինքն՝ մեկնման և հետադարձի տոմս ձեռքբերելն է։ Արժեքը պատկերացնելու համար ասեմ, որ 1 դոլարը 3,65 դիրհամ է։ Ի դեպ, կարմիր տոմսը պահում եք ձեզ մոտ, հաջորդ անգամ մետրո նստելիս լիցքավորում այն ու վերջ: Վագոն մտնելիս ուշադիր եղեք, որպեսզի հանկարծ չշփոթեք և մտնեք, օրինակ, Գոլդ վագոն՝ սա հատուկ կարգի վագոն է հատուկ արժեքով։ Նաև ուշադիր պիտի լինեն տղամարդիկ, որպեսզի սխալմամբ չմտնեն կանանց վագոն։ Այս խախտումների համար ձեզ կարող են տուգանել։

Դուբայի մետրոյում չի կարելի ուտել, խմել, խստիվ արգելված է ալկոհոլ ներս տանել` անգամ փակ վիճակում. եթե տեսան, նորից կտուգանեն։

Ինչ կարելի է գնել Դուբայում․ այս շարքում առաջին տեղում ոսկին է, զբոսաշրջիկների մեծ մասը Դուբայից հեռանում է՝ իր հետ տանելով ոսկյա զարդ կամ անգամ ոսկու սալիկ, որովհետև էմիրություններում ոսկին համարվում է աշխարհում ամենաէժաններից։ Եթե ցանկանում եք մատչելի գնումներ կատարել, ապա պիտի գնաք Նասեր Սքուերում գտնվող հայտնի Ոսկու շուկա։ Խորհուրդ եմ տալիս գնալ, նույնիսկ եթե ոչինչ չեք գնելու, որովհետև ոսկու այդպիսի առատություն դժվար թե որևէ այլ տեղում տեսնեք. այստեղ ոսկյա մի զարդը կարող է անգամ մի քանի կգ կշռել։

Ստեփանավանի դենդրոպարկը՝ թռչնի թռիչքի բարձրությունից - Sputnik Արմենիա
Դենդրոպարկի ողջ հմայքը. Ստեփանավանի կանաչ դրախտը տեսեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում

Բնականաբար այստեղ մի բան գնելիս պիտի հմուտ սակարկող լինեք, այլապես հաջողության չեք հասնի։ Իսկ եթե ավելի քաղաքակիրթ գնումներ եք ուզում կատարել՝ առանց սակարկելու և մատչելի, ապա գնում եք մոլեր։ Հետաքրքրության համար կարող եք այցելել Դուբայի ամենամեծ մոլը՝ Դուբայ մոլը և դրանից հետո հաջորդ ամենահայտնին Էմիրեյթս մոլն է։ Հաշվի առեք, որ դրանցից յուրաքանչյուրն այնքան մեծ է, կարծես մի քաղաք լինի, այնպես որ անհրաժեշտ բրենդն ու խանութը գտնելու համար բավականին շատ ժամանակ է պետք։ Ի դեպ, Դուբայ մոլում անպայման խորհուրդ կտամ գոնե մեկ երեկո անցկացնել, որովհետև երեկոյան սկսվում է հայտնի երգող, պարող շատրվանների շոուն։ Բացօթյա հրապարակից, որտեղ կհետևեք շոուին, շքեղ տեսարան է բացվում նաև դեպի Բուրջ Խալիֆան՝ աշխարհի ամենաբարձր շինություն, որի ներսում կան հյուրանոց, բնակարաններ, գրասենյակներ, առևտրային կենտրոններ. մի խոսքով՝ քաղաք քաղաքի մեջ։

Турист из России Марат с семьей - Sputnik Արմենիա
Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար

Իսկ Էմիրեյթս մոլում գնումներ կատարելու ընդմիջումներին կարող եք սահել մեծ, զարմացնող, գեղեցիկ դահուկային պարկ-ռեզորթում։ Այո, էմիրություններում շոգ է և իրական ձյուն այստեղ չեն տեսել, փոխարենը շքեղություն ու ռեկորդներ սիրող արաբներն այստեղ արհեստական ձյան միջոցով ձմեռային շքեղ կուրորտ են ստացել։

Իսկ էլ ինչով կարելի է զբաղվել այդ օրերի ընթացքում էմիրություններում բացի անվերջ գնումներ կատարելուց։ Եթե ՀՀ քաղաքացի եք, ապա Միացյալ Արաբական Էմիրություններ մուտք գործելու համար պիտի ունենաք վիզա՝ մուտքի արտոնագիր: Այն տրվում է մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում: Տուրիստական վիզան մինչև 30 օր կեցության և 1 անգամ մուտքի համար է։ Դա նշանակում է, որ եթե 30 օրվա ընթացքում օրինակ 2 անգամ ճամփորդում եք դեպի Էմիրություններ, ապա յուրաքանչյուր մուտքի համար առանձին վիզա պիտի ստանաք: Ի դեպ, Հայաստանում տրվելու է վիզայի պատճենը, բնօրինակը ստանում եք Էմիրությունների օդանավակայանոմ:

Հայաստանյան զբոսաշրջային ընկերություններում վիզայի արժեքը միջինը 80 դոլար է:

Հայաստանում գործում է Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանությունը. այնպես որ, այլ մանրամասներ կարող եք նաև այնտեղից ճշտել:

Էքսկուրսիաներ. ինչ ընտրել, ինչ արժեն և արդյոք արժե

Գրեթե բոլոր հյուրանոցների սպասասրահներում առավոտից գալիս ու բազմում են տարբեր տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ՝ առաջարկելով էքսկուրսիոն ծրագրեր: Սովորաբար դրանց արժեքները կամ նույնն է, կամ 5-10 դոլարով են տարբերվում: Հայերի համար լեզվական, հաղորդակցման խնդիր ըստ էության, այնտեղ չկա, քանի որ ռուսախոս տուրիստներն այնքան մեծ թիվ են կազմում էմիրություններում, որ այստեղ գրեթե ամենուր՝ խանութներում, ժամանցի կենտրոններում, խոսում են ռուսերեն:

Города мира. Варшава - Sputnik Արմենիա
Ի՞նչ պետք է իմանա հայը, եթե որոշել է մեկնել Լեհաստան

Առաջին բանը, որ խորհուրդ կտամ անել` Դուբայում Սիթի տուր պատվիրելն է: 1 անձի համար արժեքը միջինը 25-35 դոլար է: Սա Դուբայը տեսնելու ամենալավ, հարմար և նաև մատչելի տարբերակն է: Էքսկուրսիայի ընթացքում կտեսնեք Դուբայի Վենետիկը՝ Մադինատ Ջումեյրան: Այստեղ մարդիկ խելահեղ նախագծեր են մտածում և իրականացնում, ինչպես օրինակ` անապատի մեջ արհեստական ջրանցքներ ու կամրջակներ կառուցել՝ դարձնելով այն իրենց արաբական Վենետիկը:

Այս շրջանում է առագաստանման Բուրջ Ալ Արաբ հյուրանոցը. սա իսկապես գեղեցիկ վայր է։ Այս էքկուրսիայի ընթացքում կտեսնեք, թե որքան աշխատասեր են այստեղ մարդիկ, ինչպես են կարողացել անջրդի, դատարկ, անկյանք տարածքները, որտեղ ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը անցնում է + 50-ը, ապրեցնել և գրավիչ դարձնել աշխարհի համար:

Պատկերացնում եք, օրինակ միայն Դուբայն ունի գրեթե 2 միլիոն բնակիչ և տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում:

Այս էքսկուրսիայի ընթացքում կլինեք զբոսաշրջային այցեքարտ դարձած Պալմա Ջումեյրայում՝ արհեստական կղզիախմբում, որին երբ նայում եք բարձրությունից, տեսնում եք, որ հսկա արմավենու  տեսքով ունի: Այս կղզում է գտնվում Դուբայի այցեքարտերից Ատլանտիս ժամանակակից, շքեղ հյուրանոցը: Ի դեպ, այս էքսկուրսիայի ընթացքում նաև կայցելեք Դուբայ մոլ:

Татевский монастырь - Sputnik Արմենիա
«Դրա վրա է պետք շեշտը դնել». փորձագետը գիտի` ինչը կզարմացնի Հայաստան եկող զբոսաշրջիկներին

Վերևում նշեցի, որ անպայման մի օր երեկոյան այցելեք այստեղ: Այս էքսկուրսիան այնպես է ծրագրվում, որպեսզի մասնակիցները ներկա լինեն երեկոյան շոուին: Չմոռանամ նշել, որ աշխարհի ամենամեծ մոլ Դուբայ մոլում է գտնվում նաև աշխարհի ամենամեծ ակվարիումը՝ 33.000 ծովային բնակիչներով: Մուտքը լրացուցիչ է վճարվում: Տոմսերի արժեքները տարբեր են՝ կախված նրանից, թե ինչ ծրագրով էքսկուրսիա եք ուզում, սկսվում է 100 դիրհամից, այսինքն մոտ 28 դոլարից: Ասեմ, որ էքսկուրսիայի շրջանակներում սովորաբար կարողանում եք տոմսերն ավելի մատչելի արժեքով ձեռքբերել:

Էքստրիմի սիրահարների համար կառաջարկեմ նաև սաֆարի տուր, խմբային տուրի միջին արժեքը 50 դոլար՝ ջիպերով խելահեղ սլանալ անապատում, այնուհետև կանգառ բեդվինների մոտ, հյուրասիրություն վրանում և այլն:

Եթե ժամանակ ունեք, անպայման այցելեք նաև Դուբայի ծաղիկների այգի՝ շքեղ մի բան է, ինչպես նաև կարող եք մի ամբողջ օր անցկացնել Դուբայի ակվապարկերից մեկում, դուր կգա թե՛ երեխաներին, թե՛ մեծերին:

Италия, Колизей - Sputnik Արմենիա
Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ

Եթե ավելի հեռավոր ճամփորդություն-էքսկուրսիա եք ցանկանում, ապա միանգամից կառաջարկեմ գնալ Աբու Դաբի: Էքսկուրսիայի արժեքը 1 անձի համար միջինը 70-80 դոլար է: Էքսկուրսիայի ընթացքում կշրջեք էմիրությունների մայրաքաղաք համարվող Աբու Դաբիում, կլինեք Շեյխ Զայեդի մզկիթում, այն աշխարհի ամենամեծ 6 մզկիթներից մեկն է: Կրոնական տարբերություններն այս դեպքում կարևոր չեն, որովհետև սա իսկապես շքեղ ու շատ տպավորիչ վայր է՝ ամբողջովին սպիտակ մարմարից: Նախ ասեմ, որ մուտք գործելու համար կանայք պիտի լինեն փակ հագուստով, էքսկուրսավարը Ձեզ հատուկ զգեստ կտա, որը պիտի կրեք մզկիթում շրջելու ամբողջ ընթացքում, նաև մազերը թաքցնել գլխաշորի տակ, ինչպես նաև լինեք ոտաբոբիկ:

Խորհուրդ կտամ այս օրվա համար ունենալ գուլպաներ, որոնցով ավելի հանգիստ կքայլեք:

Մզկիթում կտեսնեք աշխարհի ամենամեծ ձեռագործ գորգն ու մզկիթում գտնվող աշխարհի ամենամեծ ջահը՝ ամբողջովին զարդարված հայտնի սվարովսկի բյուրեղապակիներով:

Մի խոսքով, ինձնից ձեզ խորհուրդ՝ անպայման գնացեք, չեք զղջա:

Վերջում նաև այն մասին, թե ինչ հուշանվերներ և որտեղից գնել

Եթե վերադառնալու եք Դուբայի օդանավակայանից, ապա կարող եք գնումներ կատարել հենց օդանավակայանի դյութի ֆրիում, որտեղ բավականին մեծ ու հարուստ տեսականի կա, գներն էլ շատ մատչելի են: Քաղաքից գնումներ կատարել կարող եք, օրինակ, մոլերում գտնվող հուշանվերների խանութներից, որտեղ բնականաբար արժեքները մի քիչ բարձր են:

Гегард или Айриванк, Армения - Sputnik Արմենիա
Համաշխարհային մշակույթի հատուկ օբյեկտ կամ ինչ պետք է իմանալ Գեղարդի բացառիկ վանքի մասին

Ինքս բացահայտել եմ շատ մատչելի, հարմար և մեծ տեսականիով Դեյ թու Դեյ կոչվող խանութների ցանցը, որը քաղաքում տարբեր տեղերում ունի իր խանութները. այստեղ ամեն ինչ կա՝ ուտելիքից մինչ հագուստ, հուշանվերներ: Այստեղ երեք մագնիսը կարող եք գնել 1 դոլարով: Էմիրությունների սիմվոլներից են ուղտը, պալման և արծիվը, կարող եք այս երեք սիմվոլները համատեղող մագնիս կամ հուշանվերային ափսե գնել:

Եվ հանկարծ չմոռանաք արմավների՝ խուրմայի մասին: Ինչ գնեք, չգնեք, սա պարտադիր է, հատկապես սև, կաթնային և սպիտակ շոկոլադապատ արմավներ: Դրանք և լավ նվեր են, և նաև կարող եք բավականին երկար ժամանակ պահել տանն ու ամեն անգամ սուրճի կամ թեյի հետ համտեսելիս հիշեք էմիրությունները:

Президент Армен Саркисян встретился с канцлером Германии Ангелой Меркель (28 ноября 2018). Берлин - Sputnik Արմենիա
Անգելա Մերկելը շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից

Եթե այս ամբողջ պատմությունից հետո հմայվեցիք Դուբայով, բայց ոչ մի կերպ հարմար չէ հունվարին մեկնել և մասնակցել ձմեռային շոփինգ փառատոնին կամ շոփինգը ձեզ չի հետաքրքրում, կարող եք գնալ փետրվարի վերջում, երբ սկսվում է Դուբայի հայտնի գաստրոնոմիկ փառատոնը, հետո հաջորդում է երաժշտական փառատոնը, որի նախորդ տարիների մասնակիցների թվում են եղել անգամ Սթինգը, Բեյոնսեն․․.

Կամ էլ կարող եք գնալ ամռան ամիսներին, եթե անապատի շոգն ու արևը ձեզ չի վախեցնում, որովհետև ամռան ամիսներին հյուրանոցների և ավիատոմսերի արժեքներն ավելի մատչելի են լինում:

Դե պարզ է, այնքան շոգ է, որ պետք է մի բան մտածել զբոսաշրջիկներին գրավելու համար:

Հենց ամառային շոգին էլ կազմակերպվում է Դուբայի Ամառային անակնկալներ փառատոնը` կրկին մեծ զեղչեր: Այս տարի այն ծրագրված է հունիսի 21-ից օգոստոսի 3-ը:

Մի խոսքով, Դուբայում միշտ տոն է, այնպես որ որոշեք ինչի համար եք ուզում էմիրություններ մեկնել և ծրագրեք ձեր ճամփորդությունը։

Լրահոս
0