00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկվել ինքնաոչնչացումից. ինչո՞ւ հայերիս մոտ ինքնապաշտպանական բնազդը չի գործում

© Sputnik / Aram NersesyanПробка по дороге из аэропорта "Звартноц" в Ереван (7 мая 2018)
Пробка по дороге из аэропорта Звартноц в Ереван (7 мая 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է երթևեկության կանոնների պահպանման, հայ ժողովրդի ողջ մնալու և մակեդոնական ձևով հրաձգության մասին։

Սարսափելի ՃՏՊ–ների մասին նորությունները և տիրող ավտոմոբիլային քաոսը ստիպում են զուգահեռներ անցկացնել Երևանյան երթևեկության և մակեդոնական ձևով հրաձգության միջևՆրանց համար, ովքեր չգիտեն. մակեդոնական ձևով հրաձգությունը ենթադրում է միաժամանակ երկու ձեռքով հրաձգություն հրազենով (հաճախ ատրճանակներով): Այս հնարքը թույլ է տալիս կրկնապատկել կրակողի արձակած կրակի հզորությունը։ Այն, ինչպես մենք այսօր ենք երթևեկում, եթե չի եռապատկում, ապա հաստատ կրկնապատկում է Հայաստանի ճանապարհներին ու փողոցներին սպանվածների, վիրավորների ու վնասվածքներ ստացածների թիվը, այդ առումով մակեդոնացիները դեռ սովորելու տեղ ունեն։

Ձմեռվա ձյան պես սովորական դարձած հաղորդագրություններ:

Երևան. 130 ՃՏՊ է գրանցվել։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Քաոս Երևանի փողոցներում. «կոռուպցիայի օրոք» կարգուկանոնին ավելի լա՞վ էին հետևում

Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, նա մահացել է։
Մեկ օրվա ընթացքում Հայաստանում 9 ՃՏՊ է գրանցվել. կա մեկ զոհ, 10 տուժած։ Եվ սա դեռ միայն այս տարվա հունվարի 10-ին։ Կարելի է դեռ էլի թվարկել, էլի ու էլի, սակայն, ի՞նչ օգուտ։

– Հաշվի առնելով ՃՏՊ–ների թվի աննախադեպ աճը ճանապարհային ոստիկանության ուժեր են ուղղվել դեպքի վայրերի պահպանման և դրանց արձանագրման համար։ Դրա հետևանքով որոշ ծանրաբեռնված խաչմերուկներում պարեկային ծառայությունը երթևեկության վերահսկողություն չի իրականացրել, – պարզաբանել է Ճանապարհային ոստիկանությունը` շփոթելով պատճառը հետևանքի հետ։ Քանի որ, եթե պարեկային ծառայության աշխատակիցները իրենց տեղում լինեին և իրենց գործով զբաղվեին, պահպանելու և արձանագրելու ավելի քիչ բան կլիներ։

Խոսակցություններն այն մասին, թե ամենուր մոտավորապես նույն վիճակն է տիրում, չպետք է մոլորեցնեն։ Նախ, ոչ ամեն տեղ, երկրորդը` բազմաթիվ երկրներում, որտեղ բոլորովին վերջերս փողոցներում «պարահանդես» էին կազմակերպել քյալլագյոզ վարորդները, վաղուց նրանք արդեն հեղինակություն չեն, առավել ևս, օրենքից դուրս են։

Այո, Եվրոպայի և Ամերիկայի ճանապարհներին նույնպես մարդիկ են մահանում, սակայն չհամեմատենք։

ԱՄՆ–ում ամրագոտին չկապած ուղևոր կամ վարորդ հայտնաբերելը նույնքան տարօրինակ է, որքան մեզ մոտ նրանց ամրակապված տեսնելը։ Ի՞նչ ենք մենք առաջին հերթին անում ավտոսեփականատեր դառնալիս։ Ճիշտ է, ամրագոտիները փաթաթում ենք նստարանին` փակելով ձայնային ազդանշանի «բերանը»:

Նստեցիր մեքենան, կապեցիր ամրագոտիդ, փոքր երեխաներին նստեցրեցիր հատուկ աթոռի մեջ և ճամփա ընկար. եվրոպացու համար սա նույնքան սովորական երևույթ է, որքան ուտելուց առաջ ձեռքերը լվանալը։ Հուշում տեղում կողմնորոշվելու համար. բոլոր նրանք, ովքեր երթևեկում են Երևանում ամրագոտիներն ամրացրած, հիմնականում օտարերկրացի են։

Выставка Лица и происшествия революции (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խցանումներ և հանցագործությունների աճ. ինչու՞մ է մեղավոր ՀՀ ոստիկանությունը

Անվիճելի է, որ երթևեկության անվտանգությանն ուժեղ հարված հասցրեց նաև տեսանկարահանող սարքերի հետ անմիտ պատերազմը։ Կարծես թե, այսօր հաշտություն է հայտարարվել, սակայն խնդիրը միայն տեխնիկական սարքերի կատարյալ լինելու մեջ չէ, այլև պարտադիր–դաստիարակչական աշխատանքների անհրաժեշտության։ Իսկ ի՞նչ անենք։ Շարունակենք մեռնել ու վիրավորվել անիվների տա՞կ։

BFMTV նորություններից. Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է. «դեղին բաճկոնների» ցուցարարները ավելի քան 3200 արագաչափ են ոչնչացրել։

«Արագաչափերի շուրջ 60 տոկոսը այսօր անսարք վիճակում են կամ ամբողջությամբ կոտրված», – պարզաբանել է նախարարը։

Սեփական դիտարկումներից. ԱՄՆ, 2003 թվականի օգոստոս: Երկրի հյուսիսային հատվածը մթության մեջ է, Ամերիկայի պատմության մեջ ամենախոշոր վթարը էներգահամակարգում։ Մոտ 40 մլն մարդ մնացել էր առանց հոսանքի և, ինչն ամերիկացիների համար կենսական կարևորություն ունի, առանց լուսացույցների։ Այո, ճանապարհներին խցանումներ կային, սակայն վթարներ չեմ տեսել։

Александр Саргсян - Sputnik Արմենիա
Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին

Ավտոմատ կերպով միացավ «առաջինը զիջիր ճանապարհը» սկզբունքով անցումային համակարգը։ Սա նշանակում է, որ երթևեկության մշակույթ կա, որը ոչ միայն դաստիարակությամբ են սերմանում,այլ նաև հարկադրանքով։

... Հայաստանում ավտոմեքենաների քանակը տարեցտարի շատանում է, և դա, իհարկե, ուրախալի է։ Խնդիրն այն է, որ շարժիչի յուրաքանչյուր 10 ձիաուժի դիմաց միշտ չէ, որ կարելի է հանդիպել ուսերին պահվող 1 ողջամիտ գլուխ։ Անհոգ վարորդներին «սթափեցնելու» համար Ճանապարհային ոստիկանություն գոյություն ունի, որը հեղինակի կարծիքով, հաճախ կանացի երկչոտություն է ցուցաբերում։ Կույր, երբեմն էլ ընդհանրապես աչքեր չունեցող արագաչափերը, լրացնում են պատկերը, այդ ընթացքում մարդիկ վնասվում ու մահանում են։
Ինչի՞ն ենք սպասում, ո՞ւմ վրա ենք հույսներս դնում։ Հոգնեցինք համազգային գաղափարախոսություն փնտրելով, իսկ այն, ահա, ճանապարհին է, մեզ է սպասում։
Գործողությունների հետևյալ հերթականություն է առաջարկվում. սկզբում ամբողջ աշխարհով և ողջ ուժով փրկվել ինքնաոչնչացումից։
Մնացածը, այդ թվում հավերժ հայկական հարցը` հետո։ Քանի որ, եթե ողջ չմնանք, դրա մասին խոսելու մարդ էլ չի մնա։ Իսկ լուծելու` առավել ևս։

 

Լրահոս
0