Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուս

Զինակոչիկներով ավտոբուսի պատմության հետքերով. երբ անպատժելիությունը սովորություն է դառնում

247
(Թարմացված է 20:57 09.01.2019)
Նոր տարվա առաջին աշխատանքային օրը նշանավորվեց անչափ տհաճ միջադեպով. ինչ–որ մարդիկ որոշեցին հարձակվել զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա։ Ամենավատն այն է, որ մենք աստիճանաբար սկսում ենք վարժվել նմանատիպ արարքներին, որոնք դժվար էր պատկերացնել ոչ վաղ անցյալում։

Երեկ՝ հունվարի 8-ին, մի խումբ մարդիկ ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծել, այդ թվում՝ վթարային իրավիճակ, որի ժամանակ հարկադրել էին վարորդին կանգ առնել, խախտել էին հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ` այդ ընթացքում հարվածներ հասցնելով ավտոբուսին։

Այն հարցի պատասխանը, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ, ով է թույլ տվել վթարային իրավիճակ ստեղծել բանուկ ճանապարհին` վտանգելով զինակոչիկների, մյուս վարորդների և նրանց ուղևորների կյանքը, ակնհայտ է։ Դա կարող էր տեղի ունենալ միայն ամենաթողության և անպատժելիության զգացողության պատճառով, որը ոչ առանց հիմքերի առաջացել է հասարակության այն մասի մոտ, որը հակված է նման իրավախախտումների։

Երբ բազմաթիվ անգամ անպատիժ է մնում ագրեսիան` ուղղված կաթողիկոսի դեմ, երբ հասարակ քաղաքացիները ոստիկանների հետ ստիպված են լինում պաշտպանել եկեղեցին (ինչպես դա վերջերս եղավ Էջմիածնում), դա ծնում է անպատժելիության զգացում։ Երբ նույնասեռականների զույգը կարող է մտնել ոստիկանության բաժանմունք և ծեծել ոստիկաններին, դա կարող է խթանել ամենաթողության զգացողությունը։

Երբ դու ազնվորեն վճարում ես ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքները, իսկ նա, ով դիտավորյալ հետաձգել է վճարումը, հանկարծ ներում է ստանում այդ տուգանքների համար և հիմա քեզ նայելով քմծիծաղ է տալիս, նպաստում է համոզմունքի ձևավորմանը, որ օրենքը կարելի է անտեսել, և դրանից քեզ ոչ մի բան չի լինի։

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, Նոր տարվա տոների 8 օրերի ընթացքում հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել էր ընդամենը 9-ը: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի աճը (25 անգամով) բացատրվում է ոչ թե նրանով, որ ժողովուրդը մատնվել է հարբեցողության, և բոլորովին ոչ նրանով, որ անցած տարի ոստիկանությունը վատ է աշխատել, իսկ հիմա հանկարծ սկսել է լավ աշխատել։ Նույն մարդիկ են աշխատում ոստիկանությունում, այնտեղ կադրային զտումներ չեն եղել։ Պարզապես որոշ վարորդներ, զգալով անպատժելիությունը, թույլ են տվել իրենց կորցնել զգոնությունը, և դա ուղղակիորեն կապված է գեղեցիկ աչքերի համար ներված տուգանքների հետ։

Եթե կաթողիկոսի վրա հարձակված մարդիկ պատժվեին օրենքին համապատասխան, եթե ոչ ոք չկարողանար ներխուժել ոստիկանական բաժանմունք, ինչպես դա եղել է նախկինում, եթե օրինապահ քաղաքացիներին վերադարձնեին վճարված տուգանքները, երբ մյուսներն ազատվում են նույն զանցանքի համար, եթե ճանապարհներին տեսախցիկները չծածկեին կպչուն ժապավենով և դրանց վրա ներքնազգեստ չկախեին, ապա ավտոբուսի դեպքը կարող էր չլինել։

Եթե չլիներ ամբոխահաճ համաներումը, երբ ում ասես բաց թողեցին, իսկ դրա հետևանքով ամբողջ երկրում կտրուկ աճեց ավազակային հարձակումների և բնակարանային գողությունների թիվը. թալանվածների թվում արդեն ոստիկանության պետի տեղակալն է և քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը...

Հանուն արդարության պետք է նշել, որ ծեծկռտուքի մասնակիցներից երկուսն արդեն ներկայացել են ռազմական ոստիկանություն։ Հուսանք, որ նրանք անպատիժ չեն մնա, այլապես նման երևույթը սովորական բան կդառնա։

247
թեգերը:
Հայաստան
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

446
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

446
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Անտոնիո Գուտերեշ

Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

527
(Թարմացված է 21:37 03.06.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսային այս ճգնաժամը գրեթե ոչ մի կերպ չի ազդել ռազմական հակամարտությունների վրա, թեև հույսեր կային, որ համընդհանուր աղետը գոնե ժամանակավորապես կարող է հաշտեցնել առճակատվող կողմերին։
Թքած կորոնավիրուսի վրա՝ ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

Պատմական փորձը ցույց է տվել, որ համավարակների ժամանակ պատերազմները դադարում են։ Պատմաբանները առնվազն երկու օրինակ են բերում։ 14-րդ դարում, երբ Եվրոպայում սկսեց մոլեգնել այսպես կոչված բուբոնային ժանտախտը կամ Սև մահը, ժամանակավորապես դադարեցվեց Հարյուրամյա պատերազմը անգլիացիների և ֆրանսիացիներ միջև։ Իսկ անցած դարի սկզբին իսպանական գրիպի համաճարակը, որոշ փորձագետների կարծիքով, արագացրեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։

​Այսօրվա զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն։  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է հորդորել պատերազմող կողմերին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինն է համընդհանուր համերաշխության կոչ արել, միջազգային մարդասիրական կազմակերպություններն են անմիջականորեն դիմել հակամարտող կողմերին՝ գոնե ժամանակավորապես մի կրակեք միմյանց վրա, որպեսզի մենք կարողանանք օգնություն հասցնել հիվանդներին։ Արձագանք չկա։
​Վիճակագրությունն այսպիսին է. աշխարհում կա մոտ երկու հարյուր երկիր, դրանցից մոտ 40-ը՝ պատերազմող։ Երևի կզարմանաք՝ այսքան շատ պատերա՞զմ։ Ոչ։ Խոսքը ոչ միայն տարբեր երկրների միջև ընթացող կամ գրեթե ընթացող պատերազմների մասին է, երբ առնվազն միմյանց սահմանապահ դիրքերն են գնդակոծվում և հրետակոծվում, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին է։

Զինված հակամարտություն ասելով, միջազգային կազմակերպությունները նկատի ունեն նաև ներքին հակամարտությունները, երբ, ասենք, Աֆղանստանում Թալիբանը պայքարում է իշխանության համար, կամ Ֆիլիպիններում կոմունիստական խմբավորումները կռվում են իշխանությունների դեմ։ Այս վերջին դեպքում գիտեք ինչն է զավեշտալին։ Դեռ մարտին ֆիլիպինցի կոմունիստները հայտարարեցին, թե կողմնակից են հրադադարին, իշխանություններն էլ արձագանքեցին՝ մենք էլ խաղաղության կողմնակից ենք, բայց մարտերը մինչև հիմա շարունակվում են։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

​Դեռ շաբաթներ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսեց շրջանառվել համաշխարհային հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձեւը։ Չանցավ, որովհետև այնտեղ հիշատակվում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ գիտեք, իհարկե, որ Ամերիկայի միացյալ նահանգների ղեկավարությունը լսել անգամ չի ուզում այդ կազմակերպության մասին, պնդելով, որ այն պաշտպանում է Չինաստանի շահերը։ Հիմա ՄԱԿ-ում մի նոր բանաձև է շրջանառվում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլևս չի հիշատակվում։ 

Բայց, ախր, նախօրոք կարելի է ասել, եթե նույնիսկ այս նոր բանաձևն ընդունվի, արդյո՞ք, ասենք, Կոլումբիայի անտառներում իշխանությունների դեմ տասնամյակներով կռիվ մղող ապստամբները կդադարեցնեն պայքարը։ Խիստ կասկածելի է։
​Հակառակը՝ ասում են մասնագետները, կորոնավիրուսային այս ճգնաժամը նպաստում է այն բանին, որ ծայրահեղականներին հաջողվում է ավելի շատ մարդկանց անդամագրել իրենց շարքերը։

Որովհետև կարանտինային սահմանափակումների պայմաններում մարդիկ, բնականաբար, սկսում են ավելի ու ավելի վատ ապրել և պատրաստ են միանալ ցանկացած շարժման, միայն թե մի կերպ ապահովեն իրենց ընտանիքների գոյատևումը։ Գոնե սնունդը։

​Սննդի հարցն իրոք լուրջ է։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարները փաստում են՝ արդեն հիմա սովամահ լինելու վտանգը կախված է մոտ մեկ միլիոն մարդկանց գլխին՝ 10 երկրում։ Եթե այսպես շարունակվի և իրավիճակը չբարելավվի, սովից մահանալու հեռանկարը կտարածվի աշխարհի մոտ 30 երկրների բնակիչների վրա, զգուշացրել է այդ միջազգային կազմակերպության ղեկավար Դեյվիդ Բիզլին։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

​Թեև վերջին շաբաթների ընթացքում ամեն օր լսում էինք, թե ինչ վատ վիճակում են գտնվում զարգացած երկրները՝ Ամերիկան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, մասնագետները միանշանակ պնդում են՝ ոչ մի պատրանք մի ունեցեք, զարգացած տերությունները, այսպես թե այնպես, կհաղթահարեն ճգնաժամը, ամենից շատ կտուժեն հենց այն պետությունները, որոնք ոչ միայն ներգրավված են զինված հակամարտությունների մեջ, այլև չեն կարողացել արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսի դեմ։  Արժույթի միջազգային հիմնադրամը փաստել է՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք անցած տարի ունեցել են տնտեսության մոտ 2 տոկոսանոց աճ, այս տարի ավելի քան 7 տոկոսանոց անկում կգրանցեն։ Համաձայնեք՝ սա լուրջ ահազանգ է նաև մեզ՝ հայաստանցիներիս համար։

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին

527
թեգերը:
բանաձև, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ, կորոնավիրուս, Պատերազմ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
 Շտապօգնություն

Ծիծեռնակաբերդում 30-ամյա տղամարդուն գտել են ծառից կախված վիճակում

0
(Թարմացված է 20:37 04.06.2020)
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի ողբերգական դեպքի հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի– Sputnik. Երևանի Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com կայքը։

Համաձայն կայքի տեղեկությունների՝ ողբերգական դեպքի մասին ԱԻՆ-ը տեղեկացել է 18:55-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններ ու փրկիչները տեղում հայտնաբերել են տղամարդու՝ արդեն անշնչացած դին։ Տղամարդը կախված էր անտառի ծառերից մեկից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտակայքում գտնվող ցայտաղբյուրների մոտ։

Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի դեպքի հանգամանքները։

0
թեգերը:
Դիակ, տղամարդ, Ծիծեռնակաբերդ, ինքնասպանություն, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին
«Անպայման հետևեք ցուցումներին». հայտնի է Արմեն Գրիգորյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը