Բաղաքի ակցիա ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի

«Հարձակում իրերի էության վրա». երբ խոսեց Կաթողիկոսը

229
(Թարմացված է 01:13 09.01.2019)
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը 2019 թվականը ընտանիքի տարի է հռչակել։ Քաղաքական և կրոնական գործիչները հաճախ են նման կոչերով և նախաձեռնություններով հանդես գալիս, դա համաշխարհային պրակտիկայում ընդունված բան է։ Այս դեպքում, սակայն հետաքրքիր է այն համատեքստն ու ֆոնը, որում Կաթողիկոսն արել է իր հայտարարությունը։

Չի կարելի ասել, որ ներկայիս Կաթողիկոսը հաճախ է նախաձեռնություններով հանդես գալիս, ավելին, երբեմն, երբ մարդիկ սպասում են նրա հայտարարություններին և խոսքին, նա գերադասում է լռել կամ արտահայտվել, երբ դրա կարիքն արդեն չի լինում։ Անցյալը չփորփրենք, մեզնից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող է հիշել նման իրավիճակներ. թեև, հանուն արդարության պետք է նշենք, որ ժամանակ էին ձգձգում և լռում նաև նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը։ Հիշում եք, սոցցանցերում նրանց նկատմամբ նույնիսկ «հետախուզում էր» հայտարարվել...

Բայց, այնուամենայնիվ. Գարեգին Բ–ն հայրապետական ուղերձով Սուրբ ծննդյան պատարագին ելույթ ունենալիս նշեց, որ ընտանիքը լուրջ դերակատարում ունի ուժեղ պետության կառուցման, հայ ժողովրդի ապագայի ապահովման հարցում և կարևոր առաքելություն է իրականացնում երկրի ազգային և հասարակական կյանքում։

«Ընտանիքի օրինակով մարդու մեջ սեր, վստահություն և հոգատարություն է սերմանվում մտերիմի հանդեպ։ Պահպանենք բարեպաշտ ընտանիքի հասկացությունը, նրա սրբությունը, ազգային արժեքները», – կոչ է արել Կաթողիկոսը։

Ճիշտ խոսքեր են, սակայն այնքան են ասվել, որ դրանք կարելի է քրքրվելու չափ մաշված կարգախոսներ համարել, որոնք նման են տոնից տոն` յուրաքանչյուր մարտի 8-ին և Ամանորին կրկնվող խորհրդային լոզունգների։ Դրանց հազիվ թե որևէ մեկը ուշադրություն դարձներ, եթե բավական անսպասելի շարունակություն չունենար այդ ամենը։

Կաթողիկոսը կարծիք հայտնեց (ի դեպ, բացարձակ արդար), որ ատելությունը, անարդարությունն ու սուտը փակուղային իրավիճակի են հանգեցնում ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ պետության ներսում, և դա հաղթահարելը շատ դժվար է լինում։

«Փակուղի են տանում նաև կեղծ ազատականության աստվածամարտ ընթացքները՝ հեռացնելով տերունապատվեր կյանքից, հոգևորից, խաթարելով հիմքերն առողջ հասարակության և ամուր ընտանիքի», – ասել է Կաթողիկոսը։

Իսկապես, մի փոքր անսովոր է լսել այս խոսքերը նման իրավիճակներում սակավախոս Կաթողիկոսի շուրթերից. հատկապես «երկրի ներսում փակուղային իրավիճակի» և «կեղծ ազատականության աստվածամարտ ընթացքների» մասին։ Ճիշտ է Գարեգինն այդպես էլ մինչև վերջ անկեղծ չէր, չգիտես ինչու օգտագործելով վերոնշյալ բառը բացարձակ անպետք բառակապակցության մեջ` «կեղծ ազատականություն»։ Ամենևին էլ «կեղծ» չէ, ամենաիսկական, ոչ կեղծ ազատականությունն է։

Քանի որ «ազատականությունը հարձակում չէ գոյություն ունեցող իրերի կարգի վրա, այլ հարձակում է մեր իրերի բուն էության վրա»,- վաղուց ասել է Ֆյոդոր Դոստոևսկին։ Ահա և ականատես ենք դառնում ընտանիքի, հավատքի, եկեղեցու, ինչպես նաև ազգի գոյության համար ամենակարևոր մնացած ամեն ինչի էության վրա հարձակման։

Կարծես թե նեղն էր ընկել Կաթողիկոսը, քանի որ դավաճանեց իր` «ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ ասում» սկզբունքին։ Բացի այդ, ինչպես կարելի էր չտեսնել և չզգալ ֆիզիկապես, երբ հենց նրա վրա էին վերջերս իրենց ագրեսիան թափում նրանք, ովքեր իբրև «դեմ էին Կաթողիկոսին», իսկ իրականում դեմ են բուն Հայ Առաքելական Եկեղեցի հասկացությանը, նրա բուն էությանը։

Ահա և, հանկարծակի պարզվեց, որ Գարեգին Երկրորդին բնորոշ են սթափ դատողությունները, պարզապես մենք այդ մասին չգիտեինք։ Բայց մի՞թե պետք էր սեփական փորձի վրա զգալ լիբերալ օբստրուկցիայի ողջ համեստ գրավչությունը, որպեսզի սկսել խոսել։ Մինչ օրս եկեղեցին, եթե նույնիսկ նման թեմաների անդրադարձել էր, ապա ոչ հասկանալի, խուսափողական և ավելի ցածրաստիճան եկեղեցական պաշտոնյաների շուրթերով։

Մեր մեջ (ով տեսել և լսել է նրան) դեռ վառ է իսկապես մեծ Կաթողիկոս Վազգեն Առաջինի մասին հիշողությունը։ Եվ մենք ակամայից, յուրաքանչյուր հաջորդին հավասարեցնում ենք Վազգենի Կաթողիկոսի սահմանած նշաձողին։ Գուցե, դա սխալ է, այդ նշաձողն անհաս է։ Սակայն ակնհայտ բաները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամեն դեպքում պետք է բարձրաձայնի` արտահայտելով իր վերաբերմունքը, իսկ դա նշանակում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը։

Սկզբունքային հարցերի վերաբերյալ եկեղեցու լռությունը այն ժամանակ, երբ հանրությունը նրանից միանշանակ դիրքորոշում և հստակ գնահատական է սպասում, շահավետ է նրանց, ովքեր այդ եկեղեցու համար փոս են փորում։ Իսկ նման փորձեր դեռ շատ կլինեն, դրանում կարելի է չկասկածել։

229
թեգերը:
Հայաստան, Հայ Առաքելական Եկեղեցի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Ըստ թեմայի
Ժողովուրդը ցանկանում է դառնալ «կալվածատեր», և նոր իշխանությունը ստիպված է իրագործել դա
Բացի բանանի գնից, մեզ ոչինչ չհասավ. հայկական ու ֆրանսիական հեղափոխությունների 3 կետերը
Սա ձեզ համար ԱԳՆ չէ. Երևանի քաղաքապետարանի 2019 թ.-ի ծախսերը տարակուսանք են առաջացնում
Հանկարծ չստացվի այնպես, ինչպես միշտ. ի՞նչ կտա գործադիրի վերաձևումը
Իոսիֆ Բրոդսկի

Աշխատելու համար թողեց դպրոցը, հետո դատապարտվեց պորտաբուծության համար. Բրոդսկին ու կյանքը

74
(Թարմացված է 21:23 25.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Շատ ճիշտ է ասել բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին` գրքերն ավելի երկարակյաց են, քան մենք։
Իոսիֆ Բրոդսկի. «Սխալ մի՛ գործիր, դուրս մի՛ արի սենյակից»

«Գրքերից վատթարագույններն անգամ ավելի երկար են ապրում իրենց հեղինակներից հիմնականում այն պատճառով, որ նրանցից ավելի քիչ ֆիզիկական տարածք են զբաղեցնում։ Սովորաբար նրանք փոշի են կլանում դարակներում շարված՝ իրենց հեղինակի մի բուռ փոշի վերածվելուց էլ դեռ շատ ժամանակ անց: Եվ այնուամենայնիվ, ապագայում լինելու այս ձևն ավելի նախընտրելի է, քան քեզ վերապրած մի քանի հարազատի կամ ընկերոջ հիշողությունը, որի վրա չի կարելի հույս դնել: Եվ հաճախ հենց հետմահու իրականության մեջ լինելու ձգտումն է, որ ստիպում է գրողին շարժել իր գրիչը»: Անցած կիրակի՝ մայիսի 24-ին, Իոսիֆ Բրոդսկին կդառնար 80 տարեկան։ 

Դպրոցն այդպես էլ չավարտեց։ Ուզում էր օգնել ծնողներին։ «Ծնողներս, իհարկե, առանց իմ ներդրման էլ ծայրը ծայրին կհասցնեին՝ գերադասելով, որ ավարտեմ դպրոցը։ Դա նույնպես գիտեի, բայց ինքս ինձ համոզեցի, որ պարտավոր եմ օգնել ընտանիքիս։ Դա համարյա սուտ էր, բայց դա ավելի գեղեցիկ էր ընկալվում։ Ճշմարտությունը, ի վերջո, ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է սուտը», -փաստում է Իոսիֆ Բրոդսկին։

Ամենահետաքրքիրը գիտե՞ք որն է՝ 15 տարեկանում նա աշխատելու համար թողեց դպրոցը, իսկ հետո՝ 60-ականների առաջին կեսին, նրան դատապարտեցին չաշխատելու, այսինքն` պորտաբուծության համար և 5 տարով արտաքսեցին Արխանգելսկի մարզ։ 

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, 50-ականների իրականությունը Բրոդսկին այսպես է նկարագրել։ «Գործարանում, որտեղ որպես ֆրեզերագործ աշխատանքի ընդունվեցի տասնհինգ տարեկանում, շփվեցի իսկական պրոլետարների հետ։ Մարքսն անմիջապես կճանաչեր նրանց։ Նրանք, ավելի ճիշտ՝ մենք բոլորս, ապրում էինք կոմունալ բնակարաններում՝ չորս և ավելի մարդ, հաճախ երեք սերունդ նույն սենյակում, քնում էինք հերթով, խմում էինք մինչև անգիտակից բթացում, բուռն վեճեր ու անգամ ձեռնամարտեր էինք վարում միմյանց և հարեւանների հետ ընդհանուր խոհանոցում կամ ընդհանուր արտաքնոցի առավոտյան հերթերում , անսքող լալիս էինք, երբ մեռավ Ստալինը»։

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

Թե որքանով են Բրոդսկու ստեղծագործությունները հրատապ այսօր, վկայում են սոցիոլոգիական գործակալություններից մեկի երեկ անցկացրած  հարցման արդյունքները։ Հարցը սա էր՝ «Ում են պատկանում այս խոսքերը՝ «Սխալ մի գործիր,  դուրս մի արի սենյակից»։  Ռուսաստանցիների մոտ 15 տոկոսը համոզմունք է հայտնել՝ դա ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։  Բայց հարցվածների մեծ մասը պատասխանել է՝ դա Իոսիֆ Բրոդսկու հանրահայտ բանաստեղծության առաջին տողն է։ Լսենք հենց իրեն՝ Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկուն։

74
թեգերը:
գրքեր, Իոսիֆ Բրոդսկի, բանաստեղծություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը
Բանական արարածներ լուսնի վրա․ խաբեություն, որը հաջողությամբ իրականացրեց ամերիկյան թերթը
Միխայիլ Պիոտրովսկի

Մեկ Էրմիտաժ երկուսի համար, կամ Պիոտրովսկիների երևանյան տան մասին

203
(Թարմացված է 15:12 22.05.2020)
Հնագետ Բորիս Պիոտրովսկու ընտանիքին Հայաստանում այսօր էլ հիշում են և սիրում։ Պիոտրովսկիների երևանյան տան մասին է պատմում Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Երբ Միխայիլ Պիոտրովսկուն հարցրել են,թե երբ է առաջին անգամ եկել Էրմիտաժ, նա պատասխանել է․ «Հենց սովորել եմ քայլել»։ Իսկ լեգենդար թանգարանի տնօրենը քայլել սովորել է իր ծննդավայրում՝ Երևանում։

Открытие памятника советскому ученому-археологу Борису Пиотровскому в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Խորհրդային գիտնական-հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշարձանի բացումը Երևանում

Երևանում գտնվող Պիոտրովսկիների տունը առանձնանում էր մյուսներից․բակում դրված սեղանի շուրջ երեկոները հավաքվում էին միանգամից չորս ապագա ակադեմիկոսներ։ Հաշվենք՝ հայր և որդի Պիոտրովսկիները, Ֆադեյ Սարգսյանը՝ Գիտությունների հանրապետական ակադեմիայի գլխավոր քարտուղարը,հետո նաև նախագահը, և Լևոն Խաչիկյանը՝ Երևանի Մատենադարանի տնօրենը։

Տունը գտնվում էր քաղաքի կենտրոնում, որի փողոցներով ոչխարի հոտեր էին անցնում (սեփական աչքերով եմ տեսել), կանաչի վաճառողները բարձր ձայնով գոռգոռում էին, իսկ քաղաքի ծայրամասում՝ ցեխի ջրափոսերի մեջ, պառկած էին խոշորեղջույր գոմեշները։

Պիոտրովսկիների տունն ընդարձակ էր, հարմարավետ, բայց սովետական իշխանության հետ միասին Երևան եկավ «բնակարանային խնդիրը»։ Տանտիրուհուն՝ Երանյակ Ջանփոլադյանին, Պիոտրովսկու մորական տատիկին, թույլ տվեցին «խտանալ» և հարևաններին ընտրել սեփական ճաշակով։ Երանյակ Ջանփոլադյանը, պարզվեց, հրաշալի ճաշակ ուներ։

Իսկ ի՞նչ եղավ հետո։ Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Պիոտրովսկի-ավագը՝ Բորիս Բորիսովիչը, Պիոտրովսկի-կրտսերին՝ Միխայիլ Բորիսովիչին, պեղումների էր տանում «Կարմիր բլուր», որն ավելի ուշ Միխայիլ Պիոտրովսկին անվանեց ԽՍՀՄ տարածքում կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը, որտեղ ժամանում էին սովորելու, տեսնելու, թե ինչ է նշանակում «ռոմանտիկ հնէաբանություն»։

Իսկ որ ռոմանտիկ հնէաբանություն գոյություն ունի, հաստատել է Ագաթա Քրիստին, որին բոլորը գիտեն իբրև դետեկտիվի վարպետ, և ոչ իբրև արևելյան հնությունների պեղումներին սիրահարված տիկին։

Մեջբերենք քրեական գրականության դասականի էջերից․ «Փորել-հանել կավե ամանեղենի բեկորները, համակարգել, ծալել, ուսումնասիրել զարդաքանդակները՝ դա անվերջ հետաքրքիր աշխատանք էր»։

Ավելացնենք, որ աշխատանքը ոչ միայն հետաքրքիր էր նրանց համար, ովքեր ժամանակին դրանով զբաղվում էին, այլև ուսուցողական նրանց համար, ովքեր զբաղվում են այդ գործով այսօր։ Խոսքը կատվի և մկան կմախքների մասին է, որոնք Բորիս Պիոտրովսկին գտել է «Կարմիր բլուրի» պեղումների ընթացքում հայտնաբերված կավե տարրայում։ Կատուն վազել է մկան հետևից, երկուսն էլ մտել են տարրայի մեջ և չեն կարողացել դուրս գալ։

Այստեղ կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված սերմերից կարելի է իմանալ, թե ինչ հացատիկեղեն էին օգտագործում հնագույն ժամանակներում, նռան ծաղկից՝ որոշել, թե երբ է իրականացվել ամրոցի վրա գրոհը, իսկ մկան ու կատվի «համատեղ սատկելուց» կարելի է հասկանալ այն, ինչն այսօր էլ հանդիպում է նաև քաղաքական տարաձայնություններ ունեցող մարդկանց դեպքում․ որոշակի հանգամանքներում այդ մարդիկ, ինչպես և մուկն ու կատուն, միասին են մահանում։ Ի՞նչ պակաս նախազգուշացում է մերօրյա Հայաստանի՝ մուկն ու կատվի պես անհաշտ ընդդիմադիրների համար։

․․․ 1944թ-ի աշնանը Բորիս Բորիսովիչը սպասում էր առաջնեկի լույս աշխարհ գալուն և բանտարկության մեջ գտնվող Լևոն Գյուզալյանին գրված նամակում նշում էր․ «Մինչև տարեվերջ կծնվի իմ ժառանգորդը կամ ժառանգորդուհին։ Կուզենայի, որ նա շագանակագույն աչքեր ու մուգ մազեր ունենա։ Որովհետև իմ աղջիկը կամ տղան հայկական անուն է կրելու»։

Դեկտեմբերի իննին ծնվեց նրա որդին, որին անվանեցին Միքայել։ Աչքերը շագանակագույն էին, մազերը՝ մուգ։ Ամեն ինչ հոր սրտով էր։

Михаил Пиотровский
© Sputnik / Asatur Yesayants
Միխայիլ Պիոտրովսկին

Դժվար է ասել՝ արդյո՞ք այն ժամանակ դեռ սկսնակ արևելագետը մտածում էր, որ որդին ժամանակի ընթացքում կփոխարինի իրեն և կգլխավորի աշխարհի լավագույն թանգարաններից մեկը՝ Էրմիտաժը(ֆրանսերենից թարգմանաբար «Էրմինտաժ» նշանակում է այգու տաղավար, առանձնացման վայր, փոքր գյուղական պալատ)։ 1992 թ-ին Միքայելը ստանձնեց Էրմիտաժի տնօրենի պաշտոնը և շարունակվում է ղեկավարել մինչ օրս։

«Էրմիտաժը պետք է սիրի քեզ։ Այն ընդունում է նրանց, ովքեր գալիս են, որ ամբողջ կյանքում այստեղ մնան։ Իսկ նրանց, ովքեր այստեղ գալիս են իմիջիայլոց, թանգարանը շատ արագ դուրս է շպրտում»,-հարցազրույցներից մեկում ասել է Միխայիլ Պիոտրովսկին։

Հարցին, թե ո՞րն է Էրմիտաժի կառավարման ընթացքում իր ամենահամարձակ քայլը, Միխայիլ Պիոտրովսկին պատասխանել է․ «Ոչ մի համարձակ քայլ էլ չեմ արել։ Ամենահամարձակը, գուցե, երեխաների անվճար մուտքը կազմակերպելն էր։ Ես ուղղակի ջանում եմ անել այն, ինչն անհրաժեշտ եմ համարում անել և ասել այն, ինչն անհրաժեշտ եմ համարում ասել, եթե դա վերաբերում է ինձ»։

Պիոտրովսկուն վերաբերո՞ւմ է արդյոք Հայաստանի թանգարանների հարցը։ Իհարկե՝ այո։ Բայց առաջին հերթին ակադեմիկոսը հետաքրքրված է «Կարմիր բլուրով»։

1970-ականներից այստեղ արդեն արդեն պեղումներ էին անում, այն զբոսաշրջիկների ուխտագնացության վայր էր, իսկ հետո, ինչպես դա հաճախ պատահում է, դանդաղ վերածվեց աղբավայրի, և հարկավոր էր ինչ-որ բան անել։

Աղբը մաքրեցին, պուրակ կառուցեցին և սկսեցին ցուցադրության նոր տարբերակներ փնտրել, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են ընթանում պեղումները։

Առաջարկ եղավ այդ գործում ներգրավել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին։ Էրմիտաժը և Էրմիտաժի տնօրենը, որի համար «Կարմիր բլուրը» շատ ավելին է, քան պարզապես բարձունք, պատրաստ է գործուն մասնակցություն ունենալ գաղափարի իրականացման գործում։

Եվս մեկ հետաքրքիր փաստ մեր քաղաքի պատմությունից․1941թ-ին, երբ սկսվեց պատերազմը և թվում էր, թե հնագիտական պեղումների ժամանակը չէ, որոշվեց չդադարեցնել դրանք։ Բանն այն է, որ Կարմիր բլուրը երևում է Արարատ լեռան լանջերից և պետք էր թուրքերին ցույց տալ, որ չնայած պատերազմին, բնակիչները շարունակում են ապրել առօրյա կյանքով։

․․․ Իսկ 1990թ-ին Պիոտրովսկի-ավագը հայտնվեց հիվանդանոցում։ Կաթված էր ստացել։

Որդին եկավ Երևան, «Կարմիր բլուրից» մի բուռ հող վերցրեց, մի քանի քար և տարավ հիվանդանոց՝ հոր մոտ․ «Չհասցրեց տեսնել»,-հիշում է Միխայիլ Պիոտրովսկին,- «բայց, կարծում եմ՝ ինձ լսեց․․․»։

203
թեգերը:
պեղումներ, հնագիտություն, տուն, Երևան, Թանգարան, Էրմիտաժ
Ըստ թեմայի
Ովքեր էին Պլատոնը և Ալեքսանդր Դեմեխինը, և ինչ կապ ունեին այս երկուսը «Ջերմուկի» հետ
Օլիմպիական չեմպիոնի ոտաբոբիկ խաշի գնալը, կամ ինչպես «Քֆուր Սերոժը» հայտնի դարձրեց Եղվարդը
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Սևանը պետք է փրկել, քանի դեռ ուշ չէ. խնայողության դաս Միչիգանում ապրող հայից
Մայրամուտ

Տեղումները մի քանի օրով կդադարեն. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 16:56 25.05.2020)
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը այս շաբաթ աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Մայիսի 26-30-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանը այսօրվանից ցերեկային ժամերին կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում նույնպես առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +25-ից +27, ցերեկը՝ +16-ից +18 աստիճանի սահմաններում:

Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան

0
թեգերը:
շոգ, եղանակ, օդի ջերմաստիճան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
ՏՄՊՊՀ–ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիթորինգի արդյունքները
ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը
Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել
Ովքեր ու ինչպես են «խաղում» գների հետ. ՏՄՊՊՀ նախագահը խոստանում է խիստ պատժել