Ալեքսանդր Սարգսյան

Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին

2651
Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը, ինչպես Ալ-Ռիադի (Սաուդյան Արաբիա) «Ritz-Carlton»–ը, կարող էր լինել ոչ միայն ունևոր այցելուների հանգստյան վայր, այլև նախնական կալանքը կրելու համար նախատեսված հինգաստղանի հյուրանոց։

«Ritz-Carlton»-ում մեկը մյուսի հետևից սկսեցին հավաքվել թանկարժեք ինչպես դրամապանակի,  այնպես էլ հայտնի ծագումով արաբական գործարարներն ու պաշտոնյաները։ Նրանք չէին կարող չգալ, քանի որ հրավեր էին ստացել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդից ու արքայազն Մուհամադից։ Գալուն պես բոլորը՝ ընդհանուր առմամբ 381 մարդ, կալանավորվեցին։

Այդ առումով ի՞նչ է կատարվում Երևանում։ Հայաստանի Քննչական կոմիտեն ծանուցումներ է ուղարկում ինչպես դրամապանակով, այնպես էլ կարգավիճակով հարուստ մարդկանց, որից հետո կամ ձերբակալում է նրանց, կամ բաց է թողնում, կամ հետո նորից ձերբակալում ու պահում է, որ հետո նորից կալանավորի։ Բայց այդ ամենն այնպես չէ, ինչպես Ալ-Ռիադում։

Տեսեք՝ նրանց մոտ ինչպես է, համեմատեք մերի հետ ու կզգաք տարբերությունը։ Մի հատված Reuters-ին տված բին Թալալայի հարցազրույցից։ Նա Սաուդյան Արաբիայի ֆանտաստիկ հարուստ միլիարդատերից է (ինչպես հիմա մեզ մոտ կասեին՝ «հաջողակ գործարար»)։

«Համարի խոհանոցում մի քանի հատ հատուկ ջազվե կա ավանդական արաբական սուրճ պատրաստելու համար. իշխանությունը թույլ է տալիս հատուկ՝ առանց մսի սննդակարգ պահպանել։ Սենյակի մուտքի մոտ վարդկակաչներ են դրված, պատին մեծ էկրանով հեռուստացույց է։ Սովորականի պես եմ սնվում։ Ինձ զգում եմ ինչպես տանը», - ասել է բին Թալալը։

Մեկ մեջբերում էլ «Ritz-Carlton»-ի աշխատակիցն է անում։

«Բարձրաստիճան ձերբակալվածներին թագավորական համարներում էին պահում, յուրաքանչյուրում կա երկու ննջարան, հյուրասենյակ, գրասենյակ ու խոհանոց։ Ոմանց համար թագավորական շեֆ-խոհարարներն էին պատրաստում»։

Ինչ էին անում «Ritz-Carlton»-ում անվանի բնակիչները վարդակակաչներով հիանալուց ու հատուկ ջազվեներից սուրճ խմելուց բացի։ Նրանք պատասխանում էին քննիչների հարցերին, որոնք այնտեղ դատարկ ձեռքերով չէին գնացել, այլ հարցաքննվողների ֆինանսական ակտիվների մասին փաստաթղթերով։

Հարցաքննվողներից մեկը հիշում է, որ քննիչներն անընդհատ նայում էին փաստաթղթերին, սակայն առկա բողոքները չէին հայտնում, պարզաբանում էին, որ նրանք ձերբակալվել են հակակոռուպցիոն քննության շրջանակում, և կկարողանան ազատ արձակվել հենց համաձայնագիր կնքեն ու վճարեն իրենց խախտումների համար։

Ճիշտ է`ձերբակալվածներից ոմանք փորձում էին վիճարկել մեղադրանքները, սակայն նրանք զիջումների գնացին, երբ հյուրանոց բերեցին նրանց գործընկերներին, որոնք նրանց դեմ ցուցմունքներ էին տվել։ (Ինչպես, օրինակ, եթե բիզնես-վումեն Սիլվա Համբարձումյանին հրավիրեին տետ ա տետ Ռոբերտ Քոչարյանի հետ խոսելու)։ Կարճ ասած՝ ձերբակալված սաուդիտների մեծ մասը որոշեցին խաղ չանել ճակատագրի հետ ու տվեցին փողերը։

Նմանություն չեք գտնու՞մ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի, Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի ու ոչ արաբ այլ անձանց գործողությունների հետ, որոնց մոտ Ալ-Ռիադի սաուդիտների պես բարեգործական մղումներ են հայտնվել։ Ճիշտ է՝ պարբերաբար բարեգործություններ  անելուն դեռ շատ կա, սակայն պետական բյուջեն համալարելու համար 1–ին քայլն արդեն արված է։

Ճիշտ է՝ ձերբակալված օլիգարխներին նախագահական ուտելիք չեն առաջարկել ու առավոտը չէր սկսվում թայվանական մերսումից, բայց եթե բանտախցում կալանավորված գեներալի շաքարախտը տխուր ավարտի հանգեցի, դա լավ չի լինի ո՛չ Գրիգորյանի ընտանիքի, ո՛չ պետական բյուջեի, ո՛չ էլ հասարակության համար։

Արևելքը Արևելք, բայց այստեղ մեկ նրբություն կա․եթե եվրոպական արժեքներ ենք նախընտրում ու ձգտում ենք դեպի արևմտյան քաղաքակրթություն, ապա Ալ-Ռիադի «Ritz-Carlton»-ում ստիպել «կամավոր» գումարը հանձնելը օրենք չէ, այլ պարզապես գեղեցիկ մատուցված ռեկետ, որը կարող է պետական բյուջեին 106 միլիարդ դոլար տալ։

Մինչդեռ 381 մարդուց 65-ը հրաժարվել են վճարել։ Նրանք մտադիր են դատական կարգով լուծել հարցը, ինչը թույլ կտա ըստ օրենքի ապրել և չդառնալ աշխարհի ամենանորաձև մեկուսարանի` «Ritz-Carlton»-ի կալանավորներ։

Ինչից հետևում է, որ Սաուդյան Արաբիայի երեսուներեք միլիոնանոց բնակչությունից առնվազն 65–ն ապրում են Արևելքում, բայց դեպի Արևմուտք են նայում։

Իսկ ու՞ր ենք նայում մենք։

2651
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի եղբայրը 30 միլիոն դոլար կվերադարձնի բյուջե. Նիկոլ Փաշինյան
Իրական ու հորինովի բարերարները, կամ երբ Հայաստանում կհաղթի հեղափոխությունը
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները
Զույգ

Սերն ազգություն չի ճանաչում, կամ որն է ընտանեկան երջանկության գրավականը

131
(Թարմացված է 00:05 01.06.2020)
Խառնամուսնությունները հանրության կողմից միանշանակ չեն ընկալվում։ Ոմանք կարծում են, որ հայերը պետք է ամուսնանան միայն հայերի հետ, մյուսները այդ կարծրատիպերին ուշադրություն չեն դարձնում։ Ո՞րն է ճիշտ։

Իմ 5 ընկերներից երկուսն ամուսնացան ռուս կանանց հետ, երրորդը` կորեուհու, իսկ ես և հինգերորդ ընկերս` հայուհիների։ Հին պատմություն է, ընկերներիցս յուրաքանչյուրը կյանքի իր սյուժեն ունի, սակայն բոլորիս ընտանիքներն էլ հավասարապես ամուր են։ Ոչ ոք չի ամուսնալուծվել, բոլորը երեխաներ ունեն և արդեն վաղուց նաև թոռներ։

Երբ հայը հայի հետ է ամուսնանում լավ է, բայց, երբ հայ տղամարդը ոչ հայ կողակից է ընտրում վատ է. այս մասին հաճախ ենք լսում, սակայն բոլոր խոսակցություններն ի չիք են դառնում, երբ հանդիպում ես մի աղջկա, որին չսիրահարվելն անհնար է, չէ՞ որ նայում ես ոչ թե անձնագրի, այլ աչքերի մեջ։

Հետո ամեն ինչ նմանվում է «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմին, սակայն ճիշտ հակառակ ձևով։ Եթե ֆիլմում հայ մայրն է Ռուսաստան մեկնում որդուն ամուսնացնելու համար, իսկ հարսնացուի ռուս ծնողները ապագա խնամիներին մտավախությամբ են դիմավորում. «Кавказ – дело тонкое», մեր դեպքում հայ մայրերն են հյուսիսից եկող հարսնացուին և նրա բարեկամներին կասկածանքով վերաբերվում. «Ռուսաստանը մեծ քաղաք է, ինչ իմանաս...»:

Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը

Եվս մեկ նկատառում, որը բազմիցս լսել եմ մորիցս։

«Երբ հայրը հայ է, իսկ մայրը` ռուս (կամ հակառակը), նրանց երեխաներն ավելի խելացի և գեղեցիկ են լինում»,– ասում էր մայրս և օրինակ բերում իր ընկերների կամ ծանոթների երեխաներին։

Ճիշտը մնում է ճիշտ. նրանք և՛ խելացի են, և՛ գեղեցիկ։ Սակայն որոշ ժամանակ անց կինս սկեսրոջ մտորումներում որոշակի փոփոխություններ մտցրեց, և այնպես ստացվեց, որ խառնամուսնությունները (մոնոէթնիկ երկրում հատկապես) իհարկե լավ են, սակայն գեղեցիկ և խելացի երեխաներ ծնվում են նաև, երբ հայ տղամարդն ամուսնանում է հայուհու հետ։ Համոզվելու համար նայեք ձեր շուրջը։

Թե ինչպես էին իմ հայ ընկերներն ապրում իրենց ոչ հայ կանանց հետ, հարցնելու կարիք չկար, ինձ համար առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի էր: Ամեն ինչ ակնհայտ էր. ամուսնացել են սիրով, շարունակում են ապրել, ինչպես հարկն է` հաշտ ու համերաշխ։

«Հյուսիսից եկած հարսնացուները» աշխատել են, երեխաներ ունեցել, գժտվել, հաշտվել, սովորել են տոլմա փաթաթել, հայերեն խոսել, հայ ընկերուհիներ են ձեռք բերել և հարկ եղած դեպքում հայերենով «տեղը դրել» անկոչ երկրպագուներին:

Ժպտացող օդաչուն ու լողացող աղջիկներին նայող զինվորները. 97–ամյա վետերանի հուզիչ հուշերը

90-ականներին, երբ մեր երկրի համար ծանր տարիներ էին հայ ընտանիքներից շատերը Ռուսաստան մեկնեցին. հաճախ գնում էին իրենց կանանց հարազատների և բարեկամների մոտ։ Ոմանք մինչ օրս շարունակում են այնտեղ բնակվել, ոմանք վերադարձան, երբ Հայաստանում ապրելը փոքր-ինչ հեշտացավ, բայց դա այլ թեմա է։

Իսկ հիմա պատմեմ 60 տարի համատեղ ապրող անձանց մասին։

Արթուր Կիրակոսյան և Վալենտինա Պոլյակովա

«Որևէ գաղտնիք չկա, ամեն ինչ պարզ է՝ կնոջը պետք է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ես, որ նա քեզ վերաբերվի։ Իսկ ռուս է նա, գերմանացի, թե իտալուհի` որևէ նշանակություն չունի», – համոզված է Կիրակոսյանը։

Մեկ կարևոր հանգամանք Կիրակոսյանի կնոջ մասին. Վալյան բանասեր էր, Արզնու դպրոցներից մեկում ռուսաց լեզու էր դասավանդում, հայոց լեզվի ուսուցչի բացակայության դեպքում փոխարինում էր նրան։

Ռոբերտ Կայծունի և Ալեքսանդրա Տրետյակովա

Ռոբերտը կտրականապես դեմ էր այն կարծիքին, որ հայերը սիրում են հիմար, բայց գեղեցիկ կանանց։ Նման բան չկա։ Եթե հայ տղամարդու կողքին ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի և բանիմաց կին է, այն էլ այլազգի, ու նաև մարդ, որը կարողացել է ընկերանալ ամուսնու ընկերների հետ, ձեռք բերել ընկերներ, որոնք ևս խելացի են և որոնց հետ հաճելի է շփվել, դա միայն շոյում է ամուսնու ինքնասիրությունը։

«Հայ տղամարդը երբեք չի ների այլ տղամարդու հետ անհաջող համեմատությունը։ Նա պետք է կնոջ համար լինի միակը և միևնույն ժամանակ լավագույնն ամբողջ աշխարհում։ Եվ պետք չէ նրան հակառակը համոզել»,– կարծում է Կայծունին։

Տրետյակովան չէր էլ փորձում նրան հակառակը համոզել։ Նա ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտը։ Ապագա ամուսնու հետ միասին դասավանդել են Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդա գյուղում։

Լևոն Ղազարյան և Տատյանա Բելովա

«Կան բաներ, որոնք տղամարդիկ չեն ներում։ Դավաճանությունը տարբեր ենթատեքստ կարող է ունենալ, այդ թվում՝ հոգևոր։ Այն ժամանակ, երբ կինը դավաճանում է ամուսնուն, նա հասկացնել է տալիս, որ անտարբեր է նրա նկատմամբ, և համատեղ բոլոր հարաբերությունները` թվացյալ են»,– համոզված է Ղազարյանը։

Քարացած կանոն է ինչպես հայ, այնպես էլ օտար կանանց դեպքում։

Անկախ նրանից կինը հայ է, թե` ոչ, տղամարդը տան գլուխն է, եթե նույնիսկ կնոջ աշխատավարձը մի քանի անգամ ավել է։

Շանթը և Ռիթան սիրո երդում տվեցին. Քաթարում ՀՀ դեսպանատանը գրանցվել է առաջին ամուսնությունը

... Տեղեկություն, որը մտորելու տեղիք է տալիս։ Հայաստանում տարեսկզբից մինչև մարտ ամիսը ներառյալ 3 468 ամուսնություն է գրանցվել, ինչը 314–ով պակաս է 2019 թվականի հունվար–մարտին գրանցված ամուսնությունների թվից։ Պատկերը ուրախալի չէ, սակայն լուծելի է։ Ավելի վատ է այն, որ ավելացել է առաջին եռամսյակի ամուսնալուծությունների թիվն ու հասել 893-ի։ Համեմատելու համար` անցած տարվա նույն ժամանակահատվածում 850 ամուսնալուծություն է գրանցվել։

Ամուսինների ազգային պատկանելության մասին ոչինչ չի նշվում, սակայն այն այս դեպքում որևէ նշանակություն չունի։

131
թեգերը:
հայերեն, ռուս, հայ, ամուսնալուծություն, ամուսնություն
Ըստ թեմայի
Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը
Նրանք գիտեին, որ իրենց շատ են սիրում. Բրայանտի այրին խոսել է ամուսնու և դստեր մահվան մասին
«Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որ նրանք հպարտանան ինձնով». Դավիթ Ռոբերտս
«Սիրո ընկալումներն էնքան տարբեր են». հատված Նազենի Հովհաննիսյանի գրքից
Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները  

967
(Թարմացված է 17:58 28.05.2020)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է՝ ինչով են եզակի Գնիշիկի կիրճի էնեոլիթի ժամանակաշրջանի բնակավայրի տարածքի պեղումների արդյունքները։

Արենիի հայտնի քարանձավից երեք կիլոմետր հեռավորության վրա մի քանի դար առաջ խաղողի այգի է եղել։ Այստեղ աճում էր նույնանուն հայկական խաղողի էնդեմիկ տեսակը, որից իսկական «աստվածների նեկտար» էին արտադրում։

Այսօր այգիներից միայն փլատակներ են մնացել։ Տարածքում հայտնաբերված շինությունները թվագրվում են XIII-XIV դարերով։

Средневековый комплекс в Гнишикадзоре
© Photo : provided by Boris Gasparyan
Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը

Կարստային Գնիշկի ձորում գտնվող էնդեմիկ այգին հայտնաբերվել է 2014 թվականին։ Այն բացահայտել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանի ղեկավարած գիտական արշավախումբը։

Այրված ու մասնատված դիեր, երեխաների գանգեր, գայլի ոսկորներ. Արտանիշի դամբարանի առեղծվածը

Հնագետների նույն խումբը 2007 թվականին աշխարհի համար բացահայտել է Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը որպես գինեգործության բնօրրան. այստեղ գտել են աշխարհի ամենահին գինու հնձանը։

 Виноградник в каньоне Гнишикадзор
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ հայտնի չէ, թե երբ է այգին հիմնվել, սակայն նման եզակի գտածոյի մասին պետք է իմանան բոլորը։

«Կորոնավիրուսի համավարակից հետո այգին բաց կլինի զբոսաշրջիկների համար», - խոստացավ Գասպարյանը։

Ինչո՞վ է այն եզակի

Ժամանակակից հայ հնագիտության պատմության մեջ առաջին անգամ պեղումները հին այգու տարածքում էին իրականացվում։ Պեղումները եզակի են այնտեղ հայտնաբերված գտածոների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանում դեռ էնեոլիթի ժամանակաշրջանից գինեգործության ավանդույթներ են եղել։

«Մենք Գնիշիկի ձորում էնեոլիթի շրջանի բնակավայրեր ենք հայտնաբերել․ միջնադարը «ջնջել» էր դրանք։ Այստեղ հայտնաբերված վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ տեղի բնակիչները վայրի խաղող են մշակել»,-ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ առաջիկա պեղումները պետք է հաստատեն՝ որքանով են ճշմարիտ իրենց դատողությունները։

Ինչպե՞ս է դա եղել

Այգին հայտնաբերվել է 2012 թվականին։ Այնտեղ որոշվել է պեղումներ անցկացնել այն բանից հետո, երբ հնագետները Արենիի քարանձավում խաղողի կորիզներ են հայտնաբերել։ Մինչև պեղումների մեկնարկը գիտնականներն անգամ պատկերացնել չէին կարող, որ այգի կգտնեն։

«Մենք կարծում էին, որ եթե փորենք, գինու գործարան կամ երևէ այլ բան կհայտնաբերենք», - ասաց Գասպարյանը։

Արդյունքում, սակայն, խոշոր արտադրական տնտեսական համալիր է հայտնաբերվել, որի ծագումն ու էությունը դեռ ուսումնասիրվում են։

Раскопки в Гнишикадзоре
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճի գտածոները

Քանի որ այգին շատ մոտ է եղել քարավանի ուղուն՝ Մետաքսի ճանապարհին, կարելի է ենթադրել, որ խաղողը տնտեսական նպատակներով է աճեցվել։ Դրա մասին են վկայում նաև այնտեղ հայտնաբերված կերամիկան ու մետաղադրամը։ Ամենայն հավանականությամբ, այգին Նորավանքին է պատկանել։ Խաղողից գինի են ստացել, դրա վաճառքից ստացած գումարով խաչքարեր սարքել, աշխատել ձեռագրերի վրա, անձնակազմ պահել։

Այգի հայերի համար

«Երբ ասում եմ այգի, նկատի ունեմ խաղողի այգի, քանի որ գրաբարում այգին հենց խաղողի այգին է։ Այգիների մյուս տեսակներն իրենց անուններն ունեին, օրինակ՝ խնձորի այգուն ասում էին «խնձորի» և այլն»,- պարզաբանեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այգի գաղափարը մեծ նշանակություն ունի հայերի ազգային ինքնության ձևավորման վրա։ Արարչի ստեղծած դրախտային այգու  նմանությամբ` արքաները, որպես երկրում Աստծու փոխարքաներ, իրենց սեփական այգիներն էին հիմնում։ Այդ պատճառով էլ մեր նախնիները խաղողի այգին դրախտ էին համարում։

Հետո արդեն այգիները, որպես հզորության խորհրդանիշ, «գնացին» Եվրոպա, ու ամեն միապետ դղյակի մոտ անպայման այգի էր հիմնում։

Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը

Գասպարյանը նշեց, որն մարդիկ այսօր էլ ձգտում են քաղաքից դուրս տուն կառուցել ու այնտեղ այգի տնկել, որ քաղաքի վազվզոցից հեռանալու տեղ լինի։

Համավարակից հետո Գնիշիկի ձորի «դրախտային այգին» բաց կլինի ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։

Նշենք, որ գեղատեսիլ Գնիշիկի ձորը հարուստ է բնական հուշարձաններով, աղբյուրներով, որոնք հին ժամանակներից օգտագործվել են կենցաղային ու գյուղատնտեսական նպատակներով, մասնավորապես՝ ընդարձակ հին էնդեմիկ խաղողի այգիները ոռոգելու համար։

 Виноградник в каньоне Гнишикадзор
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճ
967
թեգերը:
Հայաստան, Գնիշիկի կիրճ, Արենի, Խաղող
Ըստ թեմայի
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում
Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին
Բողոքի ակցիա, ԱՄՆ

Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ

0
(Թարմացված է 23:35 31.05.2020)
Ցույցերի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղավանդակներից այն կողմ չի անցել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik.  ԱՄՆ գաղտնի ծառայությունների ավելի քան 60 սպա և հատուկ գործակալներ տուժել են Սպիտակ տան մոտ ընթացող ցույցի ժամանակ, նրանցից 11-ը հիվանդանոց է տեղափոխվել բուժզննման համար: Տեղեկությունը հայտնում է Գաղտնի ծառայությունների մամուլի ծառայությունը։

Այդ ծառայությունն ապահովում է ԱՄՆ կառավարական մարմինների և ղեկավարության անվտանգությունը։

«Ուրբաթ գիշերվանից մինչև կիրակի առավոտ Գաղտնի ծառայության ավելի քան 60 սպա և հատուկ գործակալ բազմաթիվ վնասվածքներ են ստացել նրանց ուղղությամբ նետած աղյուսների, քարերի, շշերի, ճայթուկների և այլ առարկաների պատճառով։ Ընդհանուր առմամբ 11 տուժած տեղի հիվանդանոց է տեղափոխվել, նրանց օգնություն է ցուցաբերվել, վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցույցի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղերից այն կողմ չի անցել։

«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ գովել է ծառայության գործողություններն ու քննադատել ցուցարարներին։

Անկարգությունները սկսվել էին ԱՄՆ Մինեապոլիս և մի շարք այլ  քաղաքներում այն բանից հետո, երբ ոստիկանության ձեռքից մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Համացանցում տեսանյութ էր հայտնվել որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության երկու ծառայողներ բռնություն կիրառում: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդի կոկորդն ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։

Ոստիկանները անտեսել էին ոչ միայն իրենց զոհի, այլև հավաքվածների զգուշացումները, որ դադարեցնեն քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Իսկ երբ Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Ոստիկան Դերեկ Շովինը նախ հեռացվել էր ոստիկանության համակարգից, ապա՝ ձերբակալվել:

Աշխատանքից հեռացվել են միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկան:

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

0
թեգերը:
Ձերբակալում, հիվանդանոց, Տուժածներ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների
ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը