Բողոքի ակցիա. երթ Հանրապետության հրապարակով

Ո՞վ առաջինն ասաց «է». ունի՞ արդյոք Հայաստանն ապագա

246
(Թարմացված է 19:56 02.01.2019)
Sputnik Արմենիայի սյունակագիրը հարց է տալիս Հայաստանի ապագայի վերաբերյալ և ինքն էլ պատասխանում դրան։

Սպասե՞լ հացի և կաթի գնի թանկացումներին, թե հավատալ նրան, որ կվաճառվեն միայն էժան բանաններ։ Կկարողանա՞ արդյոք պաշտոնական Երևանը Կրեմլի հետ այնպես վարել գործերը, որպեսզի ամեն անգամ չպարզեն, թե ով առաջինն ասաց «է»։

Ի՞նչն է ավելի շատ սպառնում մեր կյանքին՝ մազից կախված վերելակները, թե ընթացքի մեջ քանդվող ավտոբուսները։ Եվ ընդհանրապես, արժե՞ արդյոք լավատեսությամբ նայել վաղվա օրվան։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ լավատեսության առիթ կա։ Եթե, իհարկե, գիտենք, թե ուր պետք է նայենք։

Նայենք ուր պետք է. ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Ասրյանը ստեղծել է «Գաուսի թնդանոթ»՝ աշխարհում ամենամեծ ՕԳԳ-ով էլեկտրամագնիսական արագացուցիչը։

Բացատրենք, ինչպես կարող ենք. «Գաուսի թնդանոթը» զանգվածների էլեկտրամագնիսական արագացուցիչ է։ Դրա կիրառման ոլորտը փոքր չէ, բայց առաջին հերթին այն նախատեսված է տիեզերանավերը տիեզերք ուղարկելու գործընթացը հեշտացնելու համար։

Ուսանողներ Լյուսի Գրիգորյանցը և Լևոն Նիազյանը մշակել են ալկոհոլի դետեկտոր, որը թույլ չի տալիս հարբած մարդուն նստել ղեկին։ Եթե համատարած կիրառեն այս սարքը, ապա հարբած վարորդների պատճառով վթարների թիվը կտրուկ կկրճատվի։

Ուշադրություն դարձրեք երիտասարդների մարդասիրական վերաբերմունքին․ եթե մարդը հարբած չէ, այլ ընդամենը մի քիչ խմած է, սարքն ուղղակի թույլ չի նրան 60 կմ/ժ-ից արագ վարել ավտոմեքենան։

Բոլոր դեպքերում ՃՈ-ն հանգստանում է, իսկ Լյուսին և Լևոնը շարունակում են աշխատել։

Տեսեք, թե ով է եկել և որտեղից։ Սարգիս Կևեյանը նույնպես ուսանող է, ծնվել է Գավառում, որտեղ ոչ միայն սիգ են բռնում, այլ նաև զբաղվում են անասնապահությամբ։ Գավառում կովերը հաճախ են հիվանդանում։ Ինչպե՞ս իմանալ՝ որը և ինչով։

Եվ ահա առաջարկել են սարք, որ տվյալներ կհաղորդի սրտի աշխատանքի, շարժողական ակտիվության, արյան մեջ թթվածնի մակարդակի մասին։ Սարքը կփոխարինի ոչ միայն անասնաբույժին, այլ նաև պահակ «գամփռին»՝ հայտնելով ինչպես ամբողջ նախիրի, այնպես էլ յուրաքանչյուր կովի գտնվելու վայրի մասին։

Դիտարկենք պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Վիկտոր Կարախանյանին և նրա ընկերներին։ Երիտասարդները մտածել են այն մասին, թե ինչպես օգնել կույր մարդկանց տեղաշարժվել։ Ընկերոջ՝ Հայկ Սաքոյանի և մի քանի ընկերների հետ միասին պարզունակ ձեռնափայտի փոխարեն նրանք առաջարկել են սենսորներ, որոնք լուսային (եթե մարդը գոնե մի քիչ տեսնում է) կամ ձայնային ազդանշանների և վիբրացիայի օգնությամբ հետիոտնին կհասցնեն անհրաժեշտ տեղեկությունը։

Ընթերցողին շատ չծանրաբեռնելու համար ևս մի նորույթ խելացի, հնարամիտ և, գլխավորը, երիտասարդ մարդկանցից։ Դավիթ Չալոյանը՝ նույն պոլիտեխնիկական համալսարանի 18-ամյա ուսանողը, ստեղծել է ջերմոց, որը կարող է ինքնուրույն ջրել բույսերը, ջերմաստիճանը և խոնավությունը պահել նորմայի մեջ, ավտոմատ կերպով միացնել լուսավորությունը և ջեռուցումը՝ այդպիսով խիստ հեշտացնելով գյուղացու հոգսը։

Այստեղ մենք կանգ կառնենք, կխորհենք և կթեքվենք Հյուսիսային պողոտա, որտեղ կտեսնենք մի խումբ համակրելի երիտասարդների՝ Ռոբերտ Քոչարյանի հուշերի գիրքը ձեռքերին նստած։ Երիտասարդները թերթում են էջերը՝ ձևացնելով, թե ուշադիր կարդում են, բայց իրականում դա նստացույց է Հայաստանի երկրորդ նախագահի օգտին։

Իսկ այդ ընթացքում ոչ պակաս համակրելի այլ երիտասարդներ նախկին նախագահի գիրքը ձեռքերին փակել են Դեմիրճյան փողոցը։

Անցած տարվա գարնանը և ամռանը արդեն ոչ թե երիտասարդները, այլ դպրոցականները խմբերով քայլում էին փողոցներում և գոռում «դմփ-դմփ-հու», իսկ այն, որ դպրոցների դասասենյակները և բուհերի լսարանները դատարկ էին, քչերին էր հուզում։

Հարցն այն չէ, որ դպրոցականները հետաքրքրություն են դրսևորում քաղաքականության նկատմամբ, խնդիրն այն է, որ քաղաքականությունը նեցուկ է դարձնում դպրոցականներին։

Ինչպե՞ս է հոդվածի առաջին մասը կապվում երկրորդի հետ։ Հայաստանի լուսավոր ապագան փողոցներում քայլարշավի դուրս եկածները չեն, իսկ երկրի երիտասարդների հմուտ ձեռքերը և լուսավոր գլուխները։ Նրանք այսօր էլ շատ են, իսկ վաղն ավելի շատ կլինեն․ այստեղից էլ վերնագրի հարցի հաստատական պատասխանը։

246
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Իրական ու հորինովի բարերարները, կամ երբ Հայաստանում կհաղթի հեղափոխությունը
Հայերի հպարտությունը և մեր բակի տղաները. ինչու է Բուզովան ակադեմիկոս Հովհաննիսյանից հայտնի
Պրիգոժինի հայկական կոշիկները, կամ ինչպես հասկանալ, որ պետությունը ճիշտ են կառավարում
«Ժամանակին սարերում էինք ապրում». ինչու են հայերը նեղացել Դովլաթովից
Ժամացույց, գուլպա, պիջակ... Փաշինյանը «Made in Аrmenia» պիտակով փողկապի է սպասում
Պուտինի գնահատանքին արժանացած հաղթանակը. ինչու Երևանում Արթուր Դալալոյանին «չեն սպասում»
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

275
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

275
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Անտոնիո Գուտերեշ

Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

339
(Թարմացված է 21:37 03.06.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսային այս ճգնաժամը գրեթե ոչ մի կերպ չի ազդել ռազմական հակամարտությունների վրա, թեև հույսեր կային, որ համընդհանուր աղետը գոնե ժամանակավորապես կարող է հաշտեցնել առճակատվող կողմերին։
Թքած կորոնավիրուսի վրա՝ ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

Պատմական փորձը ցույց է տվել, որ համավարակների ժամանակ պատերազմները դադարում են։ Պատմաբանները առնվազն երկու օրինակ են բերում։ 14-րդ դարում, երբ Եվրոպայում սկսեց մոլեգնել այսպես կոչված բուբոնային ժանտախտը կամ Սև մահը, ժամանակավորապես դադարեցվեց Հարյուրամյա պատերազմը անգլիացիների և ֆրանսիացիներ միջև։ Իսկ անցած դարի սկզբին իսպանական գրիպի համաճարակը, որոշ փորձագետների կարծիքով, արագացրեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։

​Այսօրվա զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն։  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է հորդորել պատերազմող կողմերին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինն է համընդհանուր համերաշխության կոչ արել, միջազգային մարդասիրական կազմակերպություններն են անմիջականորեն դիմել հակամարտող կողմերին՝ գոնե ժամանակավորապես մի կրակեք միմյանց վրա, որպեսզի մենք կարողանանք օգնություն հասցնել հիվանդներին։ Արձագանք չկա։
​Վիճակագրությունն այսպիսին է. աշխարհում կա մոտ երկու հարյուր երկիր, դրանցից մոտ 40-ը՝ պատերազմող։ Երևի կզարմանաք՝ այսքան շատ պատերա՞զմ։ Ոչ։ Խոսքը ոչ միայն տարբեր երկրների միջև ընթացող կամ գրեթե ընթացող պատերազմների մասին է, երբ առնվազն միմյանց սահմանապահ դիրքերն են գնդակոծվում և հրետակոծվում, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին է։

Զինված հակամարտություն ասելով, միջազգային կազմակերպությունները նկատի ունեն նաև ներքին հակամարտությունները, երբ, ասենք, Աֆղանստանում Թալիբանը պայքարում է իշխանության համար, կամ Ֆիլիպիններում կոմունիստական խմբավորումները կռվում են իշխանությունների դեմ։ Այս վերջին դեպքում գիտեք ինչն է զավեշտալին։ Դեռ մարտին ֆիլիպինցի կոմունիստները հայտարարեցին, թե կողմնակից են հրադադարին, իշխանություններն էլ արձագանքեցին՝ մենք էլ խաղաղության կողմնակից ենք, բայց մարտերը մինչև հիմա շարունակվում են։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

​Դեռ շաբաթներ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսեց շրջանառվել համաշխարհային հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձեւը։ Չանցավ, որովհետև այնտեղ հիշատակվում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ գիտեք, իհարկե, որ Ամերիկայի միացյալ նահանգների ղեկավարությունը լսել անգամ չի ուզում այդ կազմակերպության մասին, պնդելով, որ այն պաշտպանում է Չինաստանի շահերը։ Հիմա ՄԱԿ-ում մի նոր բանաձև է շրջանառվում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլևս չի հիշատակվում։ 

Բայց, ախր, նախօրոք կարելի է ասել, եթե նույնիսկ այս նոր բանաձևն ընդունվի, արդյո՞ք, ասենք, Կոլումբիայի անտառներում իշխանությունների դեմ տասնամյակներով կռիվ մղող ապստամբները կդադարեցնեն պայքարը։ Խիստ կասկածելի է։
​Հակառակը՝ ասում են մասնագետները, կորոնավիրուսային այս ճգնաժամը նպաստում է այն բանին, որ ծայրահեղականներին հաջողվում է ավելի շատ մարդկանց անդամագրել իրենց շարքերը։

Որովհետև կարանտինային սահմանափակումների պայմաններում մարդիկ, բնականաբար, սկսում են ավելի ու ավելի վատ ապրել և պատրաստ են միանալ ցանկացած շարժման, միայն թե մի կերպ ապահովեն իրենց ընտանիքների գոյատևումը։ Գոնե սնունդը։

​Սննդի հարցն իրոք լուրջ է։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարները փաստում են՝ արդեն հիմա սովամահ լինելու վտանգը կախված է մոտ մեկ միլիոն մարդկանց գլխին՝ 10 երկրում։ Եթե այսպես շարունակվի և իրավիճակը չբարելավվի, սովից մահանալու հեռանկարը կտարածվի աշխարհի մոտ 30 երկրների բնակիչների վրա, զգուշացրել է այդ միջազգային կազմակերպության ղեկավար Դեյվիդ Բիզլին։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

​Թեև վերջին շաբաթների ընթացքում ամեն օր լսում էինք, թե ինչ վատ վիճակում են գտնվում զարգացած երկրները՝ Ամերիկան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, մասնագետները միանշանակ պնդում են՝ ոչ մի պատրանք մի ունեցեք, զարգացած տերությունները, այսպես թե այնպես, կհաղթահարեն ճգնաժամը, ամենից շատ կտուժեն հենց այն պետությունները, որոնք ոչ միայն ներգրավված են զինված հակամարտությունների մեջ, այլև չեն կարողացել արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսի դեմ։  Արժույթի միջազգային հիմնադրամը փաստել է՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք անցած տարի ունեցել են տնտեսության մոտ 2 տոկոսանոց աճ, այս տարի ավելի քան 7 տոկոսանոց անկում կգրանցեն։ Համաձայնեք՝ սա լուրջ ահազանգ է նաև մեզ՝ հայաստանցիներիս համար։

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին

339
թեգերը:
բանաձև, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ, կորոնավիրուս, Պատերազմ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

54
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

54
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները