«Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» ցուցահանդես. 5 հուլիսի 2018 թ.

Մեր հոգսերի 2018-ը. ի՞նչ ակնկալիքներ են հասունանում հասարակության մեջ

184
Հայաստանի համար բավական թեժ 2018թ-ը պատմություն դարձավ, և այս պատմությունից դեռ երկար կփորձեն գլուխ հանել քաղաքագետները, վերլուծաբաններն ու փորձագետները։ Կտրուկ շրջադարձը, որն արեց հանգիստ երկիրը, դարձավ անցած տարվա գլխավոր իրադարձությունը։

Անկեղծ լինենք և խոստովանենք, որ ապրիլ-մայիսի իրադարձությունները մեզ համար մթագնեցին մնացած այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Հայաստանում և աշխարհում 2018թ-ին։ Ո՛չ օլիմպիական խաղերի, ո՛չ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այն հետքը չթողեցին հիշողության մեջ։

Ամեն ինչ սկսվեց 2017 թ.ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից, որոնք առաջինն էին կառավարման նախագահական ձևից խորհրդարանականի անցում կատարելու 2015թ-ի հանրաքվեից ց հետո։ Դրանց ընթացքում խախտումները քիչ չէին, բայց ամեն դեպքում ավելի քիչ էին, քան նմանատիպ նախորդ համապետական ընտրություններում, և դա խոստովանել են բոլորը, ներառյալ ընդդիմությունը։ Այնուամենայնիվ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

Սկզբում ոչ ոք լուրջ չընդունեց Նիկոլ Փաշինյանի քայլարշավը քաղաքներով և գյուղերով, բայց ամեն ինչ ավելի լուրջ ընթացք ունեցավ։ Հնարավոր է, որ ես սխալվում եմ, բայց հաստատուն զգացողություն կա, որ ամբողջ հեղափոխությունը, որը շուտով անվանեցին «թավշյա», տեղի էր ունենում մանրամասն մշակված սցենարով, որը հայտնի էր գլխավոր գործող անձանց։ Կան մի շարք գործոններ, որոնք ուղղակի չեն կարող ինքնաբուխ, պատահական հայտնվել, ի դեպ, դրանց մասին պետք է առանձին ուսումնասիրություն գրել։

ՀՀԿ-ից մարդկանց դժգոհության ֆոնին ընդդիմության առաջնորդներն անցան իշխանության գլուխ, և պետք է նրանց արժանին մատուցել իսկապես առանց բռնի և ողբերգական միջադեպերի։ Ինչ վերաբերում է քաղաքական ճնշման դեպքերին, վերջնագրերին և մնացած ամեն ինչին, ապա էլ ինչ իշխանափոխություն առանց նման բաների։

Եվ ահա դրանից հետո շատ տհաճ երևույթներ տեղի ունեցան։ Նույնիսկ եթե իշխանափոխության այս գործընթացը պատրաստի սցենարով էր, ապա սցենարիստները հաշվի չէին առել շատ կարևոր բան՝ հայ հասարակության ցածր իրավագիտակցությունը, նման փոփոխություններին անպատրաստ լինելը։ Ապացույցը սոցցանցերը ողողած ատելության ալիքն էր, բռնության կոչերը, որոնք, բարեբախտաբար, չիրագործվեցին։

«Սևերի և սպիտակների» բաժանելու ազդակներ հնչեցրել են նույնիսկ նրանք, ովքեր հիմա ղեկավար պաշտոններ են զբաղեցնում. բոլորովին կարևոր չէ՝ նրանք զղջում են իրենց խոսքերի համար, թե ոչ, չէ որ ասվածը հետ չես բերի, և մի օր այդ արտահայտությունը կարող է օգտագործվել իրենց հեղինակի դեմ։

Տարվա գլխավոր արդյունքը դարձել է հենց իշխանափոխությունը։

Մնացած իրադարձությունները և հետևանքները կարելի էր շատ թե քիչ ստույգ կանխատեսել․ օրինակ, նոր իշխանության մոտ որակավորված կադրերի աղետալի պակասը, համապատասխան մասնագետների լուրջ պակասը։ Այո, գրեթե բոլոր կարևորագույն  նախարարությունները ղեկավարվում են իրենց գործն իմացող պրոֆեսիոնալների կողմից, բայց մյուսների մասին դա անհնար է ասել։ Միգուցե այդ հանգամանքն է ստիպել իշխանություններին գնալ նախարարությունների թվի կրճատման․ ի դեպ, դա նույնպես անցած տարվա նշանակալի իրադարձություն էր։

Ներքաղաքական թոհուբոհը, ինչպես և ենթադրվում էր, չի մեղմվել։ Չէր էլ կարող. ինչպես միշտ խառը ժամանակներում ճեղքերից դուրս են գալիս տարբեր մարգինալ խմբավորումներ և համայնքներ, հայտնվում նոր կուսակցություններ՝ հավակնություններով և պահանջներով, որոնք հիմնականում շինծու չեն, այլ բավական լուրջ մատուցված։

Մեծ խնդիրներ են կուտակվել արտաքին քաղաքականության  ոլորտում, և դա նույնպես կանխատեսելի է․ ծայրահեղ շրջանի միջով անցած երկիրը չի կարող չունենալ բազմաթիվ խնդիրներ և միջազգային հարաբերություններում չասված խոսքեր։ Արժեքների արմատական վերագնահատում տեղի չի ունեցել, բայց չի կարելի երաշխավորել, դա տեղի չի ունենա ապագայում։

Առայժմ նոր իշխանությունները ոչ մի կոնկրետ գործով չեն դրսևորել իրենց․ առայժմ նրանք զբաղված են հեռացած հանրապետականների հասցեին պարբերաբար մեղադրանքներ հնչեցնելով։ Իսկ հասարակությունում հասունանում են շռայլորեն բաժանած խոստումները կատարելու սպասումները, և խոսքը անիրագործելի նախագծերի մասին չէ, ինչպիսիք են մետրոյի նոր կայարան բացելը կամ կոռուպցիան արմատախիլ անելը։

Մարդիկ սպասում են, թե իշխանությունը երբ կսկսի անել այն, ինչ պարտավոր է անել՝ կոնկրետ աշխատանք, առաջին հերթին սոցիալ-տնտեսական ոլորտում։ Ի դեպ, այդ սպասումները վերաբերում են ոչ այնքան անցած տարվա արդյունքներին, որքան այս տարվա կանխատեսումներին։

184
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հանկարծ չստացվի այնպես, ինչպես միշտ. ի՞նչ կտա գործադիրի վերաձևումը
Ո՞ւր են տանում ամբոխին. Հայաստանում 90-ականների «կարգուկանո՞նն» է
Երևանի քաղաքապետարանի ՕԳԳ–ն. ամեն ինչում մեղավոր են «նախկիններն» ու Ամանորի տոնածառը
Որտեղ են «լողում» քաղաքապետարանի աշխատակիցները, կամ բյուջեի որ կետի վրա է «ուղեղը պայթում»
Ոչ թե մեկ միլիարդ, այլ երեք, բայց «Հյուսիս – Հարավ» նախագիծը կիրագործվի
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

285
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

285
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Անտոնիո Գուտերեշ

Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

346
(Թարմացված է 21:37 03.06.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսային այս ճգնաժամը գրեթե ոչ մի կերպ չի ազդել ռազմական հակամարտությունների վրա, թեև հույսեր կային, որ համընդհանուր աղետը գոնե ժամանակավորապես կարող է հաշտեցնել առճակատվող կողմերին։
Թքած կորոնավիրուսի վրա՝ ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

Պատմական փորձը ցույց է տվել, որ համավարակների ժամանակ պատերազմները դադարում են։ Պատմաբանները առնվազն երկու օրինակ են բերում։ 14-րդ դարում, երբ Եվրոպայում սկսեց մոլեգնել այսպես կոչված բուբոնային ժանտախտը կամ Սև մահը, ժամանակավորապես դադարեցվեց Հարյուրամյա պատերազմը անգլիացիների և ֆրանսիացիներ միջև։ Իսկ անցած դարի սկզբին իսպանական գրիպի համաճարակը, որոշ փորձագետների կարծիքով, արագացրեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։

​Այսօրվա զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն։  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է հորդորել պատերազմող կողմերին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինն է համընդհանուր համերաշխության կոչ արել, միջազգային մարդասիրական կազմակերպություններն են անմիջականորեն դիմել հակամարտող կողմերին՝ գոնե ժամանակավորապես մի կրակեք միմյանց վրա, որպեսզի մենք կարողանանք օգնություն հասցնել հիվանդներին։ Արձագանք չկա։
​Վիճակագրությունն այսպիսին է. աշխարհում կա մոտ երկու հարյուր երկիր, դրանցից մոտ 40-ը՝ պատերազմող։ Երևի կզարմանաք՝ այսքան շատ պատերա՞զմ։ Ոչ։ Խոսքը ոչ միայն տարբեր երկրների միջև ընթացող կամ գրեթե ընթացող պատերազմների մասին է, երբ առնվազն միմյանց սահմանապահ դիրքերն են գնդակոծվում և հրետակոծվում, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին է։

Զինված հակամարտություն ասելով, միջազգային կազմակերպությունները նկատի ունեն նաև ներքին հակամարտությունները, երբ, ասենք, Աֆղանստանում Թալիբանը պայքարում է իշխանության համար, կամ Ֆիլիպիններում կոմունիստական խմբավորումները կռվում են իշխանությունների դեմ։ Այս վերջին դեպքում գիտեք ինչն է զավեշտալին։ Դեռ մարտին ֆիլիպինցի կոմունիստները հայտարարեցին, թե կողմնակից են հրադադարին, իշխանություններն էլ արձագանքեցին՝ մենք էլ խաղաղության կողմնակից ենք, բայց մարտերը մինչև հիմա շարունակվում են։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

​Դեռ շաբաթներ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսեց շրջանառվել համաշխարհային հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձեւը։ Չանցավ, որովհետև այնտեղ հիշատակվում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ գիտեք, իհարկե, որ Ամերիկայի միացյալ նահանգների ղեկավարությունը լսել անգամ չի ուզում այդ կազմակերպության մասին, պնդելով, որ այն պաշտպանում է Չինաստանի շահերը։ Հիմա ՄԱԿ-ում մի նոր բանաձև է շրջանառվում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլևս չի հիշատակվում։ 

Բայց, ախր, նախօրոք կարելի է ասել, եթե նույնիսկ այս նոր բանաձևն ընդունվի, արդյո՞ք, ասենք, Կոլումբիայի անտառներում իշխանությունների դեմ տասնամյակներով կռիվ մղող ապստամբները կդադարեցնեն պայքարը։ Խիստ կասկածելի է։
​Հակառակը՝ ասում են մասնագետները, կորոնավիրուսային այս ճգնաժամը նպաստում է այն բանին, որ ծայրահեղականներին հաջողվում է ավելի շատ մարդկանց անդամագրել իրենց շարքերը։

Որովհետև կարանտինային սահմանափակումների պայմաններում մարդիկ, բնականաբար, սկսում են ավելի ու ավելի վատ ապրել և պատրաստ են միանալ ցանկացած շարժման, միայն թե մի կերպ ապահովեն իրենց ընտանիքների գոյատևումը։ Գոնե սնունդը։

​Սննդի հարցն իրոք լուրջ է։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարները փաստում են՝ արդեն հիմա սովամահ լինելու վտանգը կախված է մոտ մեկ միլիոն մարդկանց գլխին՝ 10 երկրում։ Եթե այսպես շարունակվի և իրավիճակը չբարելավվի, սովից մահանալու հեռանկարը կտարածվի աշխարհի մոտ 30 երկրների բնակիչների վրա, զգուշացրել է այդ միջազգային կազմակերպության ղեկավար Դեյվիդ Բիզլին։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

​Թեև վերջին շաբաթների ընթացքում ամեն օր լսում էինք, թե ինչ վատ վիճակում են գտնվում զարգացած երկրները՝ Ամերիկան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, մասնագետները միանշանակ պնդում են՝ ոչ մի պատրանք մի ունեցեք, զարգացած տերությունները, այսպես թե այնպես, կհաղթահարեն ճգնաժամը, ամենից շատ կտուժեն հենց այն պետությունները, որոնք ոչ միայն ներգրավված են զինված հակամարտությունների մեջ, այլև չեն կարողացել արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսի դեմ։  Արժույթի միջազգային հիմնադրամը փաստել է՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք անցած տարի ունեցել են տնտեսության մոտ 2 տոկոսանոց աճ, այս տարի ավելի քան 7 տոկոսանոց անկում կգրանցեն։ Համաձայնեք՝ սա լուրջ ահազանգ է նաև մեզ՝ հայաստանցիներիս համար։

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին

346
թեգերը:
բանաձև, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ, կորոնավիրուս, Պատերազմ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

59
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

59
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները