00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոր հայի» նոր կերպարը, կամ կոռուպցիայի դեմ պայքարը շատ չի տպավորում, բայց մտահոգում է

© Sputnik / Asatur YesayantsСитуация на улице Вазгена Саргсяна (25 апреля 2018). Ереван
Ситуация на улице Вазгена Саргсяна (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոռուպցիայի դեմ պայքարի արդիական թեմայի շուրջ մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։ Մայակովսկու օգնությամբ կերտելով «նոր հայի» դիմանկարի վրցնահարվածները, հեղինակն անխուսափելի ու ակնհայտ մի եզրակացություն է անում` կյանքը ցավ է։

Ձեռքից թույլ, բայց ինչպես անգամ չուզողներն են խոստովանում, համարձակ ու հմուտ մարտիկ Մանվել Գրիգորյանին հնարավոր է մեկուսարանը սպաներ, բայց նրան գրավի դիմաց (հիսուն հազար դոլարից մի քիչ ավել) ազատ արձակեցին։

Ոսկե ուսադիր կրողի ընտանեկան կլանից խոստանում են վերադարձնել ամբողջ գողոնը. սկսած անշարժ գույքից վերջացրած «տուշոնկայի» վերջին տարրայով։ Արդյո՞ք այդ բռնագրավումը կլավացնի երկրի ֆինանսական վիճակը։

«Նոր հայի» դիմանկարին բնորոշ մի գիծ։  «Նոր հայը» ոսկե ձկնիկ է բռնում ու հարցնում. «Ի՞նչ է քեզ պետք, ձկնի՛կ»։

Сюзанна Согомонян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սողոմոնյան. «Կարևոր է, որ հակակոռուպցիոն պայքարը միայն պատժի անխուսափելիությունը չլինի»

Սա նույնպես կարելի է վերագրել Մանվել Գրիգորյանին ու նրա հանցակիցներին։

Բացահայտերով, ձերբակալելով ու կալանավորելով` պետությունը չես ծաղկեցնի։ Երկրները հարստանում են ոչ թե բռնագրավելով, այդ գրագետ, լավ մտածված ու հետևողականորեն իրականացվող տնտեսական ու սոցիալական քաղաքականության արդյունքում։ Եթե այսօր մենք ունենք դա, ապա այն դեռ առեղծվածային մշուշով է պատված ու ոչ հստակ եզրագծեր ունի։ Իսկ ի՞նչն է, ըստ Մայակովսկու, «ծանրակշիռ, կոպիտ, տեսանելի»։

Ծանրակշիռ, կոպիտ, տեսանելիներից էր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի տնօրեններից մեկի առանձնատունը։ Այդ ընկերությունում չարաշահումների մակարդակը հասել էր գրեթե երեք հարյուր հազար դոլարի։ Ենթադրվում է, որ այդ գումարները բյուջե են վերադառնալու։

Շատ լավ է։

Հայաստանի ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ–ը (պետական ոչ առևտրային կազմակերպություն)։ Այնտեղի խելամիտ պետերը (նախկին) իրենք են պարտավորվել երկու հարյուր միլիոն դրամ վերադարձնել բյուջե։

Ավելի լավ։

ՀՀ պաշտպանության նախարարության հափշտակումները (դեղորայք, սարքավորումներ) կազմել են իննսուն հազար դոլար։

Վնասը պետք է հատուցել։

Ոստիկանությունը բացահայտել է յուրացման դեպքեր - Sputnik Արմենիա
Պետությանը պատճառել են մոտ 10 մլն դրամի վնաս. տեսանյութ

«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ում ստուգումների արդյունքում կառույցի ղեկավարությունը նույնպես հափշտակած գումարը բյուջե վերադարձնելու պատրաստականություն է հայտնել։ Դա մոտ հարյուր երեսուն միլիոն դոլար է։

Դիմավորում ենք չդադարող ծափողջյուններով։

Ու ահա գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարում է, որ հրաժարվում է Էջմիածնի մոտակայքի իրեն պատկանող գյուղատնտեսական հողերի մի մասից, իսկ Հայաստանի մաքսայինի նախկին պետը խոսում է Ծաղկաձորի իր շքեղ հյուրանոցը նվիրելու մասին։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքն այդ դեպքերի շուրջ. «Պետությանը Ծաղկաձորի հյուրանոցը կամ գումար նվիրաբերելն ապօրինի է։ Վաղ թե ուշ իշխանությունը կփոխվի, ու այդ մարդիկ հետ կպահանջեն իրենց ունեցվածքը։ Միաժամանակ ներկայիս կառավարությունն իր գործունեության ընթացքում արդեն հասցրել է նոր կոռուպցիա գեներացնել։ Օրինակ`կուտակային կենսաթոշակային համակարգի աննախադեպ ընդլայնումից հետո, երբ միջոցները հինգ տարի ժամկետով են վերցնում ու տասը տարով են ներդնում»։

Իսկ այդ ընթացքում Հայաստանի քննչական մարմինները հայտարարում են կոռուպցիոն նոր քրեական գործերի մասին։

Հասկանալի է, որ միայն մեզ մոտ չեն գողանում, ամեն տեղ էլ գողանում են, ներառյալ` Ռուսաստանում։ Կոռուպցիայի դեմ նույնպես պայքարում են ոչ միայն Երևանում, Մոսկվայում էլ են պայքարում։

И.о. премьер-министра Никол Пашинян на совещании об увеличении объема генетических исследований в области здравоохранения и разработанном для этой цели проекте “Армянский геном” (19 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ. Փաշինյան

«Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակի խոսքով` վերջին վեց տարվա ընթացքում կոռուպցիոն ուղղվածություն հանցագործությունների բացահայտման արդյունքում ստացած միջոցների ու գույքի բռնագրավումից ռուսական բյուջե է մտել ավելի քան մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն ռուբլի»։

Իհարկե, հարիր չէ թողնել գողոնն այն մարդկանց մոտ, ովքեր վերցրել են ուրիշինը, գողացել են, խարդախություն են արել։ Բայց եթե խնդրին պետության մասշտաբով նայենք, ապա այդ գումարը չնչին է։

Մեկ այլ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ասում է` որպեսզի կոռուպցիան վերանա (ի միջի այլոց նշելով, որ «հեղափոխությունն» ավելի շատ վանում է ներդրողներին, քան գրավում), պետք է ոչ միայն պատժել, այլև կառուցվածքային փոփոխություններ անել։ Միթե՞ այդպես չէ։

Հայաստանի բոլոր նախագահների օրոք կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարվում էր որպես քաջություն ու հերոսություն։ Մարդիկ հուսով էին լցվում դեպի իրենց ապագան, որն այսօր մեր ներկան է։ Այն, ինչ տեսնում ենք, շատ չի տպավորում, բայց մտահոգում է։ Ու սա դեռ մեղմ է ասված։

Լրահոս
0