00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Տաթև Հայրապետյան
Փաշինյանը ոչ միայն ընդունել է պատերազմի իրողությունները, այլև բերում է նոր պատերազմներ․Հայրապետյան
09:08
8 ր
Արամ Սարգսյան
Այդ հարցերը պետք է որոշել դելիմիտացիայի և դեմարկացիայի միջոցով՝ երկարատև բանակցություններից հետո․Սարգսյան
09:16
4 ր
Արման Աբովյան
Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս ամբողջությամբ համապատասխանում է Արմուտք-Արևելք առճակատման տրամաբանությանը․Աբովյան
09:22
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:31
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացի բանանի գնից, մեզ ոչինչ չհասավ. հայկական ու ֆրանսիական հեղափոխությունների 3 կետերը

© Sputnik / Asatur YesayantsМитинг на площади Республики (2 мая 2018). Еревaн
Митинг на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերին Ֆրանսիայում խռովություն սկսվեց, որը շատ արագ վերածվեց ավերածությունների. մարդիկ ավտոմեքենաներ ու թանկարժեք խանութներ այրեցին։ Կես տարի առաջ խռովություն ծավալվեց նաև Հայաստանում, բայց առանց հրդեհների ու ավերածությունների։ Եվ սա միակ տարբերությունը չէ։

Մայիսյան «թավշյա հեղափոխությունից» հետո աշխարհն անդադար օրինակ է բերում Հայաստանին, թե կեցցեն հայերը, ոչ միայն զոհ չունեցան, այլ նաև ոչ մի ավտոմեքենա չայրվեց։ Եվ սա իսկապես կարևոր է և խոսում է ժողովրդի յուրահատուկ մտածելակերպի ու իրադարձությունները լավ կազմակերպելու մասին։

Первый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրությունները «թավշյա հեղափոխությունից» առաջ և հետո. ո՞րն է տարբերությունը

Ֆրանսիական դժգոհության խմորումը որոշ ժամանակ ծավալվեց սրճարաններում անցկացված մասնավոր զրույցներում, բայց շատ արագ դուրս եկավ փողոցներ, և ասես Մամայն անցավ Փարիզի կենտրոնով։ Ամեն ինչ ունի իր տրամաբանական բացատրությունը. օրինակ` թանկարժեք խանութներն այրեցին, որովհետև Մակրոնի կառավարությունը թեթևացրել է հարկային բեռը հարուստ ֆրանսիացիների համար և զուգահեռաբար ավելացրել մյուսների համար։ Հավանաբար այդ որոշման նպատակը եղել է այն, որ հարուստներն իրենց կապիտալը չտանեն այլ երկրներ։

Իհարկե, միայն սա չէր պայթյունի պատճառը. նպաստները կրճատվել են, ավելացել են հարկերը, աճել են վառելիքի և շատ այլ ապրանքների գները։ Այստեղ էլ հայտնվել է կոմուլյատիվ էֆեկտը, մարդիկ դուրս են եկել փողոցներ և սկսել են ուշադրություն հրավիրել իրենց պահանջների վրա։ Այնպես է ստացվել, որ «հրդեհը» տարածվել է նաև Բելգիայում և կայծեր արձակել այլ երկրներում։

Մակրոնը լուրջ անհանգստության պատճառ ունի. նրան առաջադրել են 30 կետ, որոնք, ինչպես պնդում են ցուցարարները, պարտադիր պետք է կատարվեն։ Դրանք ներառում են ամեն ինչ` աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումից մինչև Եվրամիությունից դուրս գալու պահանջ։ Մակրոն, դե արի ու կատարիր դրանք։ Մինչև չկատարես, տեղի կունենա այն, ինչ տեղի է ունենում` մե՛րթ մարելով, մե՛րթ բոցկլտալով։

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на улице Тиграна Петросяна (20 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ է փոխվել թավշյա հեղափոխությունից հետո. սոցցանցերում անցկացված հարցումը տվեց պատասխանը

Կրկին Ֆրանսիական մեծ հեղափոխությո՞ւն։ Միգուցե հենց այդպես էլ լինի, այսօրվա խենթացած աշխարհում ամեն ինչ հնարավոր է։

Մոտ 30 պարտադիր կետ կա` տնտեսական և քաղաքական։ Հայկական հեղափոխությունը երկու կետ ուներ` «Մերժիր Սերժիր» և «Բացահայտենք մարտի 1–ի գործը»։ Թեպետ ևս երկուսը հնչեցրեց հեղափոխության առաջնորդը` արմատախիլ անել կոռուպցիան և քանդել մենաշնորհները։

Եվ դա` իրադարձությունների խաղաղ և անարյուն ընթացքից հետո։ Ահա հայկական և եվրոպական ցույցերի երկրորդ տարբերությունը։

Պետք է խոստովանել, որ բոլոր չորս կետերն իրագործվել են։ Սերժ Սարգսյանին մերժեցին, «մարտի 1–ի» գործով կալանավորվեց երկրորդ նախագահ Քոչարյանը (բայց ՀԱՊԿ–ում աղմուկ բարձրացրին Յուրի Խաչատուրովին հանելով)։ Մենաշնորհները մի ակնթարթում վերացան, որի արդյունքում բանանն էժանացավ, և Հայաստանը միանգամից դարձավ աշխարհի առաջին ու միակ երկիրը, որն արմատախիլ արեց կոռուպցիան։

Մակրոնն արդեն որոշակի քայլեր արել է. նվազագույն աշխատավարձն ավելացել է 100 եվրոյով, արտաժամյա աշխատանքը չի հարկվելու, բնակչության ամենաաղքատ շերտերը հարկային պահումների իրավունք են ստանալու։ Բացի այդ, արգելվել է կես տարվա ընթացքում բարձրացնել վառելիքի, գազի և էլեկտրականության գները։

Премьер-министр Армении Никол Пашинян перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
«Թավշյա» հեղափոխությունը մերկացրեց Ադրբեջանի նախագահի վախերը». Փաշինյան

Եվ սա երրորդ կարևոր տարբերությունն է. ֆրանսիական իշխանությունը կոնկրետ քայլերի է գնացել մարդկանց կյանքի որակը բարելավելու համար։ Առայժմ կատարվում է պահանջների տնտեսական մասը, ոչ բոլորը, բայց կատարվում է, և ֆրանսիացիները դա անմիջականորեն զգում են։ Եթե ցուցարարները շարունակեն պահանջել, ապա հերթը կհասնի քաղաքական փոփոխություններին։

Մեզ էժանացած բանանից բացի, ուրիշ ոչինչ բաժին չի ընկել։ Թանկացել է մնացած ամեն ինչ, բայց մենք կդիմանանք, փոխարենը Խաչատուրովն արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չէ։ Եթե հարցը դիտարկենք մեկ այլ հարթությունից, ապա ո՛չ Սարգսյանի հեռանալը, ո՛չ էլ Քոչարյանի կալանքը Հայաստանի շարքային քաղաքացու առօրյա կյանքի վրա ոչ մի կերպ չեն ազդել։

Որպես հետգրություն. Ֆրանսիայում մոտ երկու հազար ուսանող (սա կարևոր է` հենց ուսանող) ցույցերին մասնակցել են խորհրդային կարմիր դրոշներով։ Այո, այո, մուրճով և մանգաղով դրոշներով։ Մեզ մոտ նման բան անհնար է պատկերացնել։

Թվում է, թե ֆրանսիական երիտասարդությունը սկսում է ինչ–որ բան հասկանալ։

Լրահոս
0