00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրիգոժինի հայկական կոշիկները, կամ ինչպես հասկանալ, որ պետությունը ճիշտ են կառավարում

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցПродюсер Иосиф Пригожин
Продюсер Иосиф Пригожин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե չշփոթենք քաղաքակիրթ բիզնեսն օրինականացված թալանի հետ, ապա որոշ բաներ, ինչն այսօր տեսնում ենք և ինչին արդեն վաղուց սովորել ենք` մեր համաքաղաքացիների մի մասի խելացի և ակտիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունքն է։

«Ешь ананасы, рябчиков жуй, день твой последний приходит буржуй» բանաստեղծությունն արդիական է նաև այսօր։ Նույնիսկ այն դեպքում, երբ արքայախնձորները, լորերը (աքարները Հայաստանում տարածված չեն), բանաներն ու այլ բարձր կալորիականություն ունեցող մթերքները հասկանալի են գրեթե բոլորին։ Այդ դեպքում` որտեղից թշնամանքը։ Գենետիկորեն ժառանգած դասակարգային ինքնագիտակցությունից, որից ոչ մի կերպ ձերբազատվել չի ստացվում։

Ավելին։ Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, այդ թվում «թավշյա», ունևորների նկատմամբ թշնամանքի նոր պոռթկում է տեղի ունենում, որը տեղ–տեղ ատելության է վերածվում։ Հայրենական օլիգարխիայի նշանակալի դեմքերին ատելու հիմքեր հեղինակը չունի, բայց կան բողոքներ, կան հարցեր։

Присоединившиеся к шествию Никола Пашиняна граждане (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իրական ու հորինովի բարերարները, կամ երբ Հայաստանում կհաղթի հեղափոխությունը

Բողոքը հետևյալում է` ինտելեկտ, ընդհանուր էրուդիցիա, վարքագիծ, գոռոզություն։

Հարցերը սրանք են` ինչպե՞ս է ստացվել, որ շատ մեծ փողեր, կարճ ժամանակահատվածում դիզել է քաղաքացիների հենց այս կատեգորիան, երբ մյուսները անհաջողության են մատնվել։ Եվ ինչո՞ւ են բիզնես դասի մեր արտասահմանյան հայրենակիցները գլուխ հանում ոչ միայն արժույթի փոխարժեքից, այլև կարողանում տարբերել իսպանացի բուրբոններին համանուն վիսկիից։

Կարելի է տարբեր ենթադրություն անել, այդ թվում ցավալի, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Իսկ այսօր այդ մասին հիշել ենք, որովհետև, եթե Նիկոլ Փաշինյանի խոսքն ու գործը համընկնեն, մենք իսկապես կկարողանանք ունենալ ոչ միայն ունևոր, այլև հարուստ և նույնիսկ շատ հարուստ մարդկանց նոր ֆորմացիա։ Ընդ որում, նախկիններին կոտորելն ու ոչնչացնելը ճիշտ չէ։

Քանի որ, նախ` չի կարելի է օգնել աղքատին, հարուստին աղքատացնելով։ Երկրորդն էլ` ես չեմ փնովելու հարուստներին։ Ես երբեք աղքատից աշխատանքային հրավեր չեմ ստացել։  Այդպես է ասում ամերիկացի միջազգային ֆինանսիստ և ներդրող Բրաուդերը, իսկ նա գիտի, ինչ է ասում։

Երրորդը`ոչ բոլոր ներկայիս միլիոնատերերն են նախկինում եղել գռփող, ճարպիկ և ստահակ։ Շատերը զրոյից են սկսել և տարիներով էին կերտում իրենց հաջողությունը։

Երգչուհի Վալերիայի ամուսինը` Իոսիֆ Պրիգոժինը, ռուսական էստրադայի ամենահաջողակ «կապիտաններից» մեկն է։ «1.5 տարի կայարանում եմ ապրել։ Ընդմիշտ հիշողությանս մեջ դրոշմվել են կոշիկներս` բեժ գույնի, հայկական «Մասիս» ապրանքանիշի, որոնց վրա հսկայական անցք էր բացվել, չէ՞ որ այդ 1.5 տարվա ընթացքում գրեթե ամբողջ Մոսկվան ոտքով էի անցել»։

Историк моды Александр Васильев во время презентации своей книги Фамильные ценности. Книга обретенных мемуаров (3 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ամեն ինչում հայերն են մեղավոր, կամ ինչպես է նորաձևության գուրուն դարձել երևանցիների «զոհը»

Եվ վերջապես, չորրորդը` եթե երկար և համառորեն նախահեղափոխական շրջանի բիզնեսը քարկոծես,  ոտքով խփես և վախեցնես, ապա ով կհավատա, որ ժամանակի ընթացքում նույնը չես անի նաև նորաստեղծի հետ։

Իսկ հիմա Անատոլի Չուբայսի և առաջին հայացքից նրա տարօրինակ հայտարարության մասին։

«Ռուսական բիզնեսը երախտագիտության է արժանի` երկրի զարգացմանը նպաստելու համար։ Հասարակությունը, ինչպես հասկանում եմ, խորապես անտարբեր է, այն 25 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ շնորհակալություն չի հայտնել այն ամենի համար, ինչ բիզնեսն  արել է երկրում», – Համառուսաստանյան քաղաքացիական ֆորումին ելույթ ունեցող «Ռոսնանո» վարչության նախագահի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Փորձենք այդ ամենը մեզ մոտ պատկերացնել։ Եթե չշփոթենք քաղաքակիրթ բիզնեսն օրինականացված թալանի հետ, ապա շատ բան այն ամենից, ինչն այսօր տեսնում ենք  և ինչին արդեն վաղուց սովորել ենք` մեր համաքաղաքացիների մի մասի խելացի և ակտիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունքն է։ Հասկանալի է, որ նրանք իրենք էլ չեն մոռանում (իսկ ինչո՞ւ պետք է մոռանային), ինչպես են հարստություն դիզել, որը տասնյակ, այնուհետև հարյուրավոր և, վերջապես, հազարավոր դոլարների է հասնում, հեռանկարում նաև միլիոնի։

Ո՞ւմ համար և  ինչո՞ւ է սա վատ։ Վատ է (և՛ հարուստների, և՛ ոչ հարուստների համար), որովհետև, եթե բոլորին իր հորձանուտը ներքաշած թշնամանքը, որը երբեմն անհանդուրժողականության, ապա ատելության է վերածվում, իր ճանկերը կգցի նաև նրանց, ում կհաջողի աղքատ երկրում հարուստ դառնալ։

Կուսակցական շարքերն անցած և խորհրդարան` սեփական սուպերմարկետի պես այցելող օլիգարխները, հանգիստ հեռացան, առանց միս ուտելու, առանց «բազարի»` ակնթարթորեն վերածվելով Արևելքի համեստ աշխատավորների։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ժամացույց, գուլպա, պիջակ... Փաշինյանը «Made in Аrmenia» պիտակով փողկապի է սպասում

Նրանց մինչև վերջին կոպեկը թափ տալն ու դրանով բյուջեն լցնելը հիշեցնում է «վերցնել և կիսել» պարզ լուծումը. նման պարզությունը գողությունից էլ վատ է։

Լենինի ձևով հեղափոխության ժամանակներն անցել են, հին հիվանդությունը նորով չեն բուժում` դա կարող է երկու հիվանդություն առաջ բերել։ Թալանածի հետևից ընկնելը հավերժ չի կարող տևել. ակամայից տպավորություն է ստեղծվում, որ այլևս ոչ մի նոր բան չի լինի, և այդ ժամանակ բիզնեսին խոստացված բարեկեցությունը, ավազից և մառախուղից կառուցած տան է նմանվում։

Լսենք իմաստուն Կոնֆուցիոսին. «Եթե պետությունը ճիշտ է կառավարվում, աղքատությունն ամոթ է առաջացնում։ Եթե պետությունը սխալ է կառավարվում, ապա ամոթ հարստությունն է առաջացնում»։

Մնում է հուսալ, որ պետությունը ճիշտ կկառավարվի։

Nota:  Պրիգոժինի խոսքերը մեջբերվել են սույն թվականի դեկտեմբերի 10-ին լույս տեսած «На Рублевке» թերթից։

Լրահոս
0