00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի անճրագ լուսավորությունը. ինչո՞ւ են աշակերտները տապալում մայրենիի քննությունները

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն, ինչ Հայաստանի կրթության համակարգի հետ կատարվում է անկախության առաջին տարիներից ի վեր, չէր կարող այդ համակարգի կործանմանը չհանգեցնել։ Սա նոր պատմություն չէ, կրթական մակարդակն արդեն վաղուց է աղետալի վիճակում, ուղղակի չգիտես ինչու` միայն այսօր է նշվում, որ դպրոցականների գրեթե կեսը չի կարողանում հանձնել հայերենի և մաթեմատիկայի թեստերը։

Այսօր կառավարության շենքի մոտ երիտասարդ գիտնականների խումբ էր հավաքվել։ Մարդիկ ուզում էին հիշեցնել կառավարությանը, որ իրենք գոյություն ունեն։

Министр образования и науки Араик Арутюнян перед вручением подарков детям - участникам мендународных олимпиад (31 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տուշոնկայով հարստացած գեներալներին դպրոցներում չեն գովերգի. նախարարությունը փողը կտրում է

Առայժմ հայտնի չէ, թե կառավարությունն ինչպես կարձագանքի այդ անսպասելի դեպքին, բայց պետք է խոստովանել, որ Հայաստանում երիտասարդ գիտնականների ներկայությունն արդեն իսկ տարօրինակ երևույթ է։ Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ գիտության ֆինանսավորումը, մեղմ ասած, շատ քիչ է։

Հայ ժողովուրդը հարուստ է տաղանդներով. դպրոցներում կրթության ներկա որակի դեպքում գիտնական դառնալու համար անհրաժեշտ է ինքնակատարելագործման անզուսպ ձգտում։ Դա հաստատում են նաև չորեքշաբթի խորհրդարանում Հայաստանի կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքերը։

Պատասխանելով հայոց լեզվի կենտրոնացված քննություն ներմուծելու ժամկետների մասին հարցին` Հարությունյանը նշել է, որ աշակերտների 40 տոկոսը կտրվում է մաթեմատիկայի և հայոց լեզվի թեստերից։

«2 օր առաջ են ինձ տվել արտաքին գնահատման արդյունքները հայերենից և մաթեմատիկայից և պետք է ասեմ, որ ունենք ցավալի արդյունքներ և՛ հայերենից, և՛ մաթեմատիկայից: Հատկապես այդ խնդիրը մտահոգիչ է 12-րդ դասարանում, որովհետև զորակոչի հետ կապված կարող ենք խնդիր ունենալ», – ասել է Հարությունյանը։

Церемония награждения учителей в министерстве образования и науки (12 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դրամական պարգևներ և շքանշաններ. հայ մանկավարժներից ո՞վ ճանաչվեց լավագույնը

1991թ–ին իշխանության գլուխ անցած «Հայոց համազգային շարժումը» ռեկորդային կարճ ժամանակում հանրապետությունում կործանել է այն ամենը, ինչ մնացել էր ԽՍՀՄ հոգեվարքի կործանարար տարիներից։ Կրթությունը բացառություն չի դարձել. ընդամենը 3-4 տարի է պահանջվել նրա համար, որպեսզի դեռ երեկ իր կրթության որակով հայտնի Հայաստանը գլորվեր անդունդը։ Հանուն արդարության պետք է նշել, որ նույն ճակատագրին արժանացել է գրեթե ամբողջ աշխարհը, բացառություն էին կազմում խորհրդային հանրապետությունները, քանի դեռ դա հնարավոր էր։

Այդ ժամանակ էլ սկսվել են միջնակարգ դպրոցը ոչնչացնող, ազգային պատմությունը ծաղր ու ծանակի ենթարկող փորձերը` կրթության համակարգից և դաստիարակությունից ազգային արժեքներն ու կողմնորոշիչները դուրս մղելու նպատակով։ Դպրոցներում սկսվել են դրամաշորթում, որոնք հայտնվել են ժողովրդի համար ամենադժվար պահին` 1990–ականների սկզբին։ Այդ ամենը կոչվել է «կրթության բարեփոխում», որը լիովին համապատասխանել է երկրի այդ ժամանակվա ղեկավարության պահվածքին։

Բնականաբար, դպրոցին վրա հասած տարերային աղետը չէր կարող չանդրադառնալ բարձրագույն կրթության վրա, չէ որ դրանք փոխկապակցված են։

Բավական արագ դպրոցից դուրս մղվեցին հին կադրերը, նրանց տեղը զբաղեցրեցին նորերը, որոնք մասնագետ են դարձել արդեն նոր շրջանում։

Նրանք մեղավոր չեն, նրանք ստացել են այն կրթությունը, որն նրանց տվել է պետությունը։ Եվ այդ գիտելիքներով գնացել են դպրոց, սովորեցրել երեխաներին այնպես, ինչպես իրենց են սովորեցրել։ Արդյունքն ակնհայտ է։

Школа в России - Sputnik Արմենիա
Դպրոցի տնօրենների քննության մասնակիցներից 54-ը չեն կարողացել հաղթահարել նվազագույն շեմը

Իսկ այն, որ երկրում դեռ չեն վերացել գիտնականները, որ դեռ կան դպրոցականներ, որոնք հաղթում են միջազգային առարկայական օլիմպիադաներում, դա տաղանդավոր աշակերտների և նրանց  ծնողների, ինչպես նաև որոշ ուսումնական հաստատությունների վաստակն է, որոնք դեռ ապահովում են կրթության ընդունելի մակարդակ։

Կարելի է հասկանալ տաղանդներին, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնում են արտասահման, ինչպիսի՞ հեռանկարներ կարող է ունենալ գիտնականն այսօրվա Հայաստանում։ Չէ՞ որ, ըստ էության, անկախության 27 տարիների ընթացքում ոչ ոք այդպես էլ չի առաջարկել և կյանքի չի կոչել ոչ մի կառուցողական բան այն ամենի փոխարեն, ինչը կործանվել է։

Խոստովանենք, որ հիմա էլ մեծ հույսեր չկան, լուսավորության թունելի վերջում լույս դեռ չի երևում։

Ավելին, նոր նախարարը սկսել է «զիբիլիցայի» մասին տխրահռչակ արտահայտությունից. շրջապատող աշխարհի իրողությունների նկատմամբ պաշտոնյաների նման վերաբերմունքով դրական ակնկալիքներ կարելի է չունենալ։

Լրահոս
0