00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբերմանի հրաժարականից առաջ եկած հիացմունքը մի փոքր չափազանցված է

© AP Photo / Abir SultanМинистр обороны и премьер-министр Израиля Авигдор Либерман и Бенямин Нетаньяху
Министр обороны и премьер-министр Израиля Авигдор Либерман и Бенямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանի հրաժարականը հետաքրքրություն առաջացրեց, ընդհանուր առմամբ, միջազգային քաղաքականությամբ և, մասնավորապես, նրա իսրայելական կողմով հետաքրքրվող հայերի շրջանում։ Հետաքրքրությունն արդարացված է, միայն թե այդքան էլ հասկանալի չեն հայ-իսրայելական հարաբերությունների ապագայի վերաբերյալ մի շարք մասնագետների լավատեսական տրամադրությունները։

Երբ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարեց իր հրաժարականի մասին, Հայաստանում շատերը շտապեցին ուրախանալ։ Իբր, Լիբերմանը «ադրբեջանամետ» կերպար է, իսկ դա նշանակում է` «հակահայկական»։ Եվ այժմ, իբրև թե, ոչ հասարակ և բազմիմաստ, բայց դանդաղ ընթացող Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարող է առաջընթաց արձանագրվել` դրական առումով։

Митинг с призывом принятия геноцида армян в Израиле - Sputnik Արմենիա
Թուրքիայի ու Ադրբեջանի կողքով. Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման ժամանակն է

Այսպես, օրինակ, տարածաշրջանային հարցերով փորձագետ, քաղաքագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ Լիբերմանի հրաժարականն ու Թուրքիայի հետ սառը շփումը հնարավորություն են ստեղծում հայ–իսրայելական հարաբերությունների բարելավման համար։  Այսինքն այն, որ իսրայելական վերնախավի առաջնորդներից մեկը, որն ակտիվորեն Բաքվի հետ հարաբերությունների լոբբինգով էր զբաղվում, հրաժարական է տվել` լավ հնարավորություն է հայկական կողմի համար աշխուժացնել ջանքերը Իսրայելի հետ քաղաքական երկխոսության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Այս հարցում դրական տեղաշարժերի տեսական հնարավորություններ, իհարկե, կան, սակայն, կարծես թե միայն տեսական։ Նախ` անհնար է պատկերացնել Իսրայելի որևէ պաշտպանության նախարարի, որն իր երկրի շահերի շրջանակում չգործեր, և դա նորմալ է։ Պատմությունը ցույց է տալիս, որ Իսրայելի և Թուրքիայի շահերը, ինչ անունով էլ, որ վերջինս ներկայանա (Օսմանյան կայսրություն, օրինակ), սերտ կապված են բազմաթիվ փոխադարձ շահերով, որոնք ոչ այսօր, ոչ էլ երեկ են ի հայտ եկել։

Ով էլ, որ հայտնվի Իսրայելի պաշտպանության նախարարի աթոռում, նա, նախևառաջ, մտածելու է Իսրայելի անվտանգության մասին, և միայն հետո մնացած ամեն ինչի։ Իսկ այդ ամենի մեջ հաստատ վերջին տեղը չեն զբաղեցնում իսրայելա–թուրքական քաղաքական և տնտեսական կապերը։

2010 թվականին շատերին թվաց, որ Գազայի ափերի մոտ թուրքական նավի վրա Իսրայելի հայտնի հարձակումը լրջորեն սառեցրել է երկու երկրների հարաբերությունները։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բելառուսին նոր սկանդալ է սպառնում բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու գործով

Այդ միջադեպը, իհարկե, կարող էր լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ, եթե  Անկարան և Թել Ավիվը միմյանց կարիքը չունենային։

2010 թվականից ի վեր, ինչ խոսքեր ասես, որ միմյանց չեն ասել Թուրքիայի և Իսրայելի առաջնորդները։ Սակայն «սիրահարները կռվելով` միայն ավելի են սիրում միմյանց»։ Համաշխարհային պատմության զարգացման այս փուլում Իսրայելը Թուրքիայի հետ ոչ մի դեպքում չի գժտվի։ Վերջնականապես գժտվելու պատճառներ երկու երկրներն ունեցել են բազմիցս, այն էլ ավելի լուրջ, հատկապես արտահայտություններին հետևել չկարողացող Էրդողանին «սուլթանացնելու»  հետ կապված։ Իսրայելը հազիվ թե ներեր որևէ այլ մեկին, եթե իրեն «ահաբեկչական պետություն» անվանեին. համաշխարհային պատմությունը մի շարք դեպքեր գիտի, երբ լուրջ պատերազմներ են սկսել ավելի աննշան պատճառներով։ Էրդողանը նման հայտարարություններ պարբերաբար էր անում, Նեթանյահուն նույնպես չէր ամաչում:

Եվ ի՞նչ. խաղաղություն ու ոչ մի հետևանք։

Հայաստանում Իսրայելի նկատմամբ հետաքրքրությունը հասկանալի է` հաշվի առնելով պատմական զուգահեռներն ու ժողովուրդների ճակատագրերի որոշակի նմանությունը. իսկ 27 տարի առաջ մենք հնարավորություն ունեինք գնալու պետականաշինության իսրայելական ճանապարհով` իրապես մրցունակ և ուժեղ երկիր կառուցելով։ Երրորդ հանրապետության առաջին իշխանությունը, սակայն, չափազանց հաջողակ ձևով այդ հնարավորությունը տապալեց։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի միջոցով ճնշում է Իրանին. ինչու բոլտոնյան աշունը Հայաստանին չի սազում

Մեր ժամանակներում Իսրայելի գլխավոր առաջնահերթությունը Իրանի նկատմամբ անհաշտ վերաբերմունքն է, և չկա մի բան, որին Թել Ավիվը պատրաստ չլիներ, Թեհրանին «զսպելու» համար։  Հանուն արդարության խոստովանենք, որ անհանդուրժողականությունն այդ փոխադարձ է։

Հայաստանն այսօրվա տարածաշրջանային իրողություններում հավանաբար Իսրայելին հետաքրքիր է միայն որպես պլացդարմ Իրանի նկատմամբ, իսկ քանի որ Երևանի համար նման պլացդարմ դառնալը ինքնասպանությանը հավասար արարք կլիներ, ապա, հետևաբար, որևէ հետաքրքրություն էլ չկա։ Հրեական բիզնեսին, այդ թվում՝ զենքի, հայկական փոքր շուկան եկամուտ չի խոստանում, այսինքն գործնական առումով ևս երկրները քիչ ընդհանրություն ունեն։

Էլ չենք խոսում այն մասին, որ Իսրայելը, Թուրքիայի հետ մեկտեղ, կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը հնարավորինս քիչ և դանդաղ ընդլայնվի։

Հոլոքոստի բացառիկությունից Իսրայելը երբեք չի հրաժարվի, ավելին՝ այդ բացառիկության վրա բիզնես է արվում, այն էլ համեստորեն ասած, բավական լուրջ բիզնես։ 

Առավել ևս սխալ կլինի համարել, որ Իսրայելի արտաքին քաղաքական վեկտորները կարող են փոխվել մեկ մարդու հեռանալով, թող որ նա նույնիսկ պաշտպանության  նախարար լինի։  Եվ Իսրայելի համար` մյուսների նկատմամբ մոտեցումների չափանիշների նման կայուն և անփոփոխ լինելը բարգավաճման և ուժի երաշխիք է։ Ի դեպ, վատ չէր լինի, եթե շատերը նրանցից օրինակ  վերցնեին։

Լրահոս
0