00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես «Բժիշկ Այբոլիտ» Մանուկը գերեց միլիոնների սրտերը

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցНародный артист Армянской ССР дрессировщик Степан Исаакян с бегемотом Мануком на берегу Черного моря.
Народный артист Армянской ССР дрессировщик Степан Исаакян с бегемотом Мануком на берегу Черного моря. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Հնդկաստանը վայրի փղերի հայրենիքն է, ապա Հայաստանը՝ վարժեցված գետաձիերի։ Դրանցից ամենահայտնիի անունը Մանուկ էր։

Կրկեսում հայտնվելուց առաջ Մանուկն ապրել է Երևանի կենդանաբանական այգում, իսկ Ստեփան Իսահակյանը՝ նրա ապագա խնամողը, այդ ժամանակ «շապիտո» կրկեսում մոտոցիկլետ էր վարում։ Զբաղմունքը, որը հիշեցնում է անիվի մեջ սկյուռիկի պտույտը, Ստեփանին շուտով ձանձրացրեց, և նա սկսեց հետաքրքրվել էկզոտիկ կենդանիներով։

Վագրը, առյուծը, հովազը և կատվազգիների տեսակի այլ գիշատիչները նրան սովորական էին թվում, և նա ընտրեց է գետաձիուն, այդ կենդանուն դեռ ոչ ոք վզափոկով դեռ ման չէր տվել։

© Sputnik / Панярский / Անցնել մեդիապահոցՀԽՍՀ ժողովրդական արտիստ, վարժեցնող Ստեփան Իսահակյանը՝ գետաձի Մանուկի հետ արենայում
Ինչպես «Բժիշկ Այբոլիտ» Մանուկը գերեց միլիոնների սրտերը - Sputnik Արմենիա
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, վարժեցնող Ստեփան Իսահակյանը՝ գետաձի Մանուկի հետ արենայում

Ի՞նչ գիտենք մենք գետաձիերի մասին։ Ծանրաքաշ (մինչև երեք տոննա) և առաջին հայացքից բութ կենդանի՝ ահռելի, ճամպրուկի նման երախով։ Կաշին հաստ է (մինչև 4 սմ), չափազանց լայն ծնոտ՝ ժանիքներով, որոնք որոշ առանձնյակների կարող են հասնել մինչև մեկ մետր երկարության։ Ուղեղը բավական մեծ է բացարձակ արտահայտմամբ, բայց մարմնի ծավալի համեմատ շատ քիչ է․ կշռում է միջինում 1/2789 մասը (մեզ մոտ միջինում 1/40)։Այդ հարաբերակցությամբ գետաձիերը նույն շարքն են դասվում ոչ այդքան ինտելեկտուալ կենդանիների՝ զրահամորթների հետ։

Էլի՞ ինչ-որ բան գետաձիերի մասին։ Եվս մի բան։

Մի անգամ երեք քաղաքացիների առաջարկել են աչքերը փակած դիպչել կենդանուն։
- Սա ինչ-որ ահռելի, կոշտ և կարծես թեփուկավոր բան է, - ասել է նա, ում բախտ է վիճակվել ձեռք տալ գետաձիու կողքին։
- Ոչ, սա ինչ-որ փափուկ և մազոտ բան է, - առարկել է երկրորդը, որը ձեռք է տվել կենդանու փորին։
- Ոչ-ոչ, սա ինչ-որ հսկա և բարձր բան է սյունի նման, - ասել է երրորդը, որին հաջողվել է դիպչել գետաձիու ոտքին։

 Ереванский зоопарк (30 октября 2018) - Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ

Յուրաքանչյուրը յուրովի ճիշտ է եղել։ Դիպչելով մարմնի միայն մեկ մասին՝ նա ամբողջությամբ չի ընկալել կենդանու կերպարը։
Այդպես պատահում է կյանքում. մենք կարող ենք սխալ դատել ընդհանուրի մասին՝ շոշափելով միայն նրա մի մասը։

Առաջ անցնենք։ Ի՞նչ գիտենք Ստեփան Իսահակի Իսահակյանի մասին։

Ծնվել է Գյումրիում, սովորել Բաքվում, կռվել Ղրիմում, վիրավորվել։ Առաջին ելույթները (մոտոցիկլետով կրկեսի գմբեթի տակ) տեղի են ունեցել Սախալինում, ԽՍՀՄ-ում առաջին ատրակցիոնը՝ «Էկզոտիկ կենդանիների խառը խումբը»՝ Երևանում։ Վարժեցնողի թիմում եղել են շիմպանզե, վիշապ, այծքաղ, կռունկ, սիրամարգեր, բայց գլխավոր ուրախությունը և հպարտությունը եղել է գետաձի Մանուկը։
Ոչ ոք մինչ այդ չի իմացել, թե ինչպես աշխատի նրա հետ, որովհետև հավանաբար ոչ ոք չի էլ աշխատել, իսկ Իսահակյանը ռիսկի է գնացել։ Պարզվում է, որ իրենց նկատմամբ բարի վերաբերմունքը գնահատում են ոչ միայն խորամանկ գիշատիչները, այլ նաև ծանրաշարժ և այդ պատճառով բութ թվացող գետաձիերը։

Волчонок из Давиташена - Sputnik Արմենիա
Երևանյան շքամուտքում հայտնված գայլը. ժամանա՞կը չէ պատիժ սահմանել մարդու համար

Բայց այդպես չէ։ Հիմարներին և անզգամներին սիրելը դժվար է, միաժամանակ Իսահակյանն այնպես է սիրել իր Մանուկին, ասես նա եղել է ոչ թե վարժեցման համար ծանրքաշային սուբյեկտ, այլ կյանքի մեծ նվեր։ Այլապես ոչինչ չէր ստացվի։ Իսահակյանի մոտ գերազանց է ստացվել։

Նրա «Բժիշկ Այբոլիտ» մնջախաղ-համարը, որում վարժեցնողը կատարում էր գլխավոր դերը, շատ հայտնի է եղել ամբողջ երկրում և այժմյան երևանյան տատիկներից ու պապիկներից շատերն են հիշում Մանուկին։

Ի՞նչ է Իսահակյանը գտել իր համար և բացահայտել հանդիսատեսի համար գետաձիու մեջ։ Չեք հավատա՝ բարություն ու մեծահոգություն։

Ով կմտածեր․․․

Լսեք, թե ինչ է ասել հայտնի կենդանաբան Դիկ Ռեկասելը․

Выставка рисунков в Ереванском зоопарке - Sputnik Արմենիա
Աշնան գույներն՝ ըստ մանուկների. կայացավ ևս մեկ գունագեղ միջոցառում

«Ջուր խմելու եկած այծքաղի վրա հարձակվել է կոկորդիլոսը։ Ալիգատորի երախի մեջ թպրտացող կենդանուն օգնության է հասել մոտակայքում հանգստացող գետաձին։ Նա ազատել է այծքաղին, դուրս հանել նրան ափ և սկսել լիզելով բուժել նրա վերքերը։ Օգնությունը չափազանց ուշ է եկել։ Կես ժամ հետո այծքաղը մահացել է արյան կորստից։ Բայց գետաձին դեռ քառորդ ժամ էլ մնացել է նրա մոտ՝ հետ մղելով հավաքված անգղներին, մինչև արևը չի ստիպել նրան հետ վերադառնալ գետ»։

Իսկ հիմա Երևանի կրկեսի մասին՝ որպես մշակութային-լուսավորչական հաստատության. ի՞նչ գիտենք։ Կառուցվել է անցած դարի 30-ականներին, վերակառուցվել 1960թ-ին, մասնավորեցվել հետխորհրդային շրջանում, 2012թ-ին ամբողջությամբ քանդվել է, նոր շենքը նախատեսվում է բացել այս տարվա աշնանը։

© Sputnik / Мирослав Муразов / Անցնել մեդիապահոցՀԽՍՀ ժողովրդական արտիստ, վարժեցնող Ստեփան Իսահակյանը՝ գետաձիերի հետ արենայում
Ինչպես «Բժիշկ Այբոլիտ» Մանուկը գերեց միլիոնների սրտերը - Sputnik Արմենիա
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, վարժեցնող Ստեփան Իսահակյանը՝ գետաձիերի հետ արենայում

Կրկեսի բեմում ելույթ են ունեցել Կարանդաշը, Իգոր Կիոն, Լեոնիդ Ենգիբարյանը, Ստեփան Իսահակյանը։ Վերջին երկուսն էլ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստներ են։ Նրանք այդպես էլ չեն ստացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։ Ինչո՞ւ։ Դժվար է ասել։ Բայց ինչպես գիտենք նույն գետաձիերից, ամբողջի մասին մի մասով դատելն անհնար է, ուստի չենք դատի։

Торжественное открытие международной конференции евразийских зоологических садов и аквариумов (29 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հանուն վայրի բնության. Երևանում են աշխարհի 80 կենդանաբանական այգիների ներկայացուցիչներ

1990թ-ին Ստեփան Իսահակյանն իր ատրակցիոնը հանձնեց Ռուսաստանի վաստակավոր արտիստ Արկադի Գարեգինյանին։

Տարիներն իրենցն արել էին։ Ծերացել էր նաև Մանուկը (գետաձիերի կյանքի տևողությունը միջինում 40-50 տարի է)։ Գործընկերոջս դիպուկ բնութագրմամբ գետաձիու կյանքն ինչ-որ բանով հիշեցնում է թոշակի անցած ծանրքաշային բռնցքամարտիկի կյանք․ հանգիստ, արտաքուստ անճոռնի և ֆլեգմատիկ, մի քիչ մռայլ, բայց ոչ ագրեսիվ տնակյաց, որը պատրաստ է հարկ եղած դեպքում պատասխան տալ յուրաքանչյուրին։

1994թ-ին թողնելով մանեժը՝ վերջին 23 տարիները Ստեփան Իսահակյանն ապրել է Մոսկվայում, բայց տնակյաց չի դարձել․ կրկեսում միշտ ցանկալի հյուր է եղել։

Գրել է «Արենան և կյանքը» գիրքը, նշել 90-ամյակը։ Անցել է ևս երեք տարի և...

Նրա շիրիմը գտնվում է Մոսկվայի Միտինսկի գերեզմանատանը։

Լրահոս
0