00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք հայտարարություններ էր արել, որոնք տագնապալի էին Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունների առումով։ ԱՄՆ-ի պատժամիջոցներն արդեն գործում են, և այդ պայմաններում Հայաստանը ստիպված է միաժամանակ ճկուն և ոչ երկիմաստ քաղաքականություն վարել։ Իրանի հետ բարեկամությունը վտանգելն անթույլատրելի է։

Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են ցանկացած քաղաքական դասավորության դեպքում՝ չնայած երկու երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակին։ Իրանի վրա ճնշում գործադրելու ամերիկյան պատրաստակամությունը որոշակի տագնապ է առաջացրել Հայաստանում։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շնորհակալություն Իրանից. ինչպես Փաշինյանը քաղաքավարի, բայց դիպուկ պատասխան տվեց Բոլտոնին

Ամերիկյան իշխող վերնախավի կիրառած տնտեսական ահաբեկչությունը նորություն չէ, բայց այլ բան է, որ այդ փորձված զենքը վերջին շրջանում կիրառվում է ցանկացած պատճառով և առանց պատճառի, և աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ, որ վաղը միջազգային հարաբերություններում պետական կամայականության այդ ձևը չի օգտագործվի իր դեմ։

Եվ դրա համար պատճառներ պետք չեն։ Օրինակ` Վաշինգտոնին կարող է դուր չգալ, որ Իրանն ունի հոգևոր առաջնորդ, և, ինչպես արտահայտվում են Սպիտակ տանը, «այաթոլաների ռեժիմի տակ» կառուցել է զարգացած տնտեսություն, դարձել տարածաշրջանային առաջնորդ և համարձակվում է պաշտպանել սեփական շահերը։ Իսկ երբ ինչ-որ երկրի շահերը չեն համընկնում ամերիկյանի հետ, գործի է դրվում ցանկացած միջոցով ճնշում գործադրելու տարբերակը։

Բոլտոնը Իրանին վերաբերյալ բաց տեքստով է հայտարարություն արել, ինչն էլ ստիպել է հայ հասարակությանը մտահոգվել՝ սպասելով Հայաստանի նոր ղեկավարության արձագանքին։ Բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանը բավական հասկանալի է արտահայտվել այդ առումով՝ պատասխանելով Բոլտոնի աննրբանկատությանը։

Հայաստանը մենակ չէ Իրանի վերաբերյալ ամերիկյան քմահաճույքը չխրախուսելու հարցում։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի միջոցով ճնշում է Իրանին. ինչու բոլտոնյան աշունը Հայաստանին չի սազում

«Այդ առումով ԱՄՆ-ն չի վայելում միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների։ Երևում է, որ Թրամփին քիչ են աջակցում անգամ ԱՄՆ-ում», - ասում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Նա կարծում է, որ տարածաշրջանում գործը չի հասնի ռազմական գործողություններին՝ չնայած նրան, որ Թեհրանը միանշանակ հասկացնել է տվել, որ եթե բախվի նավթի արտահանման խնդիրների, ապա ոչ մեկին թույլ չի տա դրա վաճառքով զբաղվել տարածաշրջանում։ Ուստի Իրանի վրա ճնշումը կշարունակվի առանց ռազմական ուժ կիրառելու։

Եվ եթե Վաշինգտոնը հասկանում է Իրանի հետ ռազմական առճակատման վտանգավոր հետևանքները և արկածախնդրությունը, ապա, մյուս կողմից, ակնհայտ է, որ Սպիտակ տանը չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Գունավոր հեղափոխություններ իրականացնելու համար սովորական «ամերիկյան գործիքները» Իրանի դեպքում, ամենայն հավանականությամբ, անօգուտ կլինեն։ Հազարամյա պետականություն և միասնական ազգի գիտակցություն ունեցող ժողովրդին չես խաբի տարաբնույթ պատժամիջոցներով և պետություններ ոչնչացնելու բաղադրատոմսերով՝ մշակված Սորոսի մասնագետների և այլ գլոբալ սրիկաների կողմից։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոլտոնին հաջողվե՞ց Բաքվին ու Երևանին ներքաշել ԱՄՆ-ի արկածախնդրության մեջ

Վաշինգտոնն իր բաղադրատոմսերը համարում է ունիվերսալ, բայց դրանք հաճախ չեն աշխատում։ Դասական օրինակ է Կուբան, որին կանխատեսում էին քաղաքական ընթացքի անխուսափելի փոփոխություն ԽՍՀՄ տապալումից հետո․ անցել է երեք տասնամյակ, իսկ Կուբան չի մտածում հանձնվել։ Այո, աղքատ են, բայց դա էլ է ամերիկյան քաղաքական ու տնտեսական ահաբեկչության հետևանք։

Առավել ևս Իրանը։ Նոր իրողությունները հաշվի առնելով, քանի դեռ Թրամփը կշարունակի կամայականություններ անել, Հայաստանը կշարունակի կարևոր նշանակություն ունենալ Իրանի համար, քանի որ միակ երկիրն է, որը կարողացել է այս տարիներին լոյալ մնալ նրա նկատմամբ՝ հաշվի առնելով պատժամիջոցները։ Տոնոյանի խոսքով՝ դա երաշխավորում է համագործակցության և կապերի զարգացման նոր հնարավորություններ։

Վաշինգտոնը, իհարկե, կշարունակի ճնշել Հայաստանին, հատկապես Թրամփի շրջանում, երբ յուրաքանչյուր նոր օրը կարող է անսպասելի, անտրամաբանական և անբացատրելի շրջադարձեր բերել։ Ամերիկյան վարչակազմերի անտրամաբանական ու օրեցօր անկանխատեսելի դարձող գործողությունների պատասխանը պետք է լինի սեփական ազգային շահերի գերակայությունը գիտակցելը և հանուն այդ շահերի գործելը։

Լրահոս
0