00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsЕреванская канатная дорога
Ереванская канатная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ճոպանուղին 2004 թվականից ի վեր չի գործում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է երկու կայարաններ և տեղում ծանոթացել իրավիճակին։

Երևանյան տեսարանով անհավանական գեղեցկության դիտահարթակներ և ընդարձակ սրահներ, որոնք կարծես պարահանդեսային պարերի  համար նախատեսված լինեն։ Մեծությունից և գեղեցկությունից աչքերդ ու երևակայությունդ շաղվում են, բայց...

© Sputnik / Asatur YesayantsՆորքի կայարանը. շենքի կողային հատվածում գտնվող կոտրված ապակիները և «վաճառվում է» գրությամբ հնացած ցուցանակը հուշում են, որ ճոպանուղին չի գործում։
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Նորքի կայարանը. շենքի կողային հատվածում գտնվող կոտրված ապակիները և «վաճառվում է» գրությամբ հնացած ցուցանակը հուշում են, որ ճոպանուղին չի գործում։

Թվում է, թե խոսքը պալատի կամ հանդիսությունների տան մասին է, բայց դրանք պարզապես Երևանի ճոպանուղու կայարաններն են։ Թեև ճոպանուղին ընդամենը 14 տարի չի գործում, այդուհանդերձ դժվար է պատկերացնել, որ ճոպանուղին երբևիցե գոյություն է ունեցել։

© Sputnik / Asatur YesayantsԱմառանոցային 66 հասցեն
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ամառանոցային 66 հասցեն

Նորքի կայարանն արտաքնապես գրեթե չի փոխվել։ Այցելուներին դիմավորում են ռոմանտիկ ձևով միմյանց վրա խոնարհված գանգրահեր զույգի քարե արձանն ու «Ամառանոցային 66» գրությամբ ցուցանակը։ Շենքի կողային հատվածում լցված ապակիների կտորներն ու «վաճառվում է» գրությամբ հնացած ցուցանակն են հուշում, որ ճոպանուղին չի գործում։ Ներս մտնելը դժվար է։ Բոլոր դռները փակված են մեծ կողպեքներով կամ ամուր զմռսված են։ Հնարավոր է ներս սողոսկել միայն կոտրած փոքրիկ պատուհանի միջով։

© Sputnik / Asatur YesayantsՀազարավոր տոմսերը, այդպես էլ չտեսնելով գնորդներին, կարծես դուրս են պրծել ու նրանց ընդառաջ են գնում
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հազարավոր տոմսերը, այդպես էլ չտեսնելով գնորդներին, կարծես դուրս են պրծել ու նրանց ընդառաջ են գնում

Ներսում ամեն ինչ այլ տեսք ունի։ Աչք են զարնում երկրորդ հարկից առաջին հարկ թափվող թղթե ժապավենները։ Հազարավոր տոմսեր են։ Թվում է`  այդպես էլ չտեսնելով գնորդներին` այդ տոմսերը դուրս են պրծել ու ընդառաջ են գնում նրանց։ Դրանցից մի քանիսն արդեն գունաթափվել են և դեղնել փոշու հաստ շերտի տակ, մյուսները դեռ հույսով սպասում են։ Ավելի ուշ գիտակցում ես, որ անտառային գետակի ձայն ես լսում, թեև նման բան այստեղ չպետք է լինի։ Նկուղում խողովակից ջուր է կաթում և հեղեղում ճոպանուղու մեխանիզմը։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ճոպանուղին
Երևանի ճոպանուղին - Sputnik Արմենիա
1/7
Երևանի ճոպանուղին
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ճոպանուղին
Երևանի ճոպանուղին - Sputnik Արմենիա
2/7
Երևանի ճոպանուղին
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ճոպանուղին
Երևանի ճոպանուղին - Sputnik Արմենիա
3/7
Երևանի ճոպանուղին
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ճոպանուղին
Երևանի ճոպանուղին - Sputnik Արմենիա
4/7
Երևանի ճոպանուղին
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ճոպանուղին
Երևանի ճոպանուղին - Sputnik Արմենիա
5/7
Երևանի ճոպանուղին
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ճոպանուղին
Երևանի ճոպանուղին - Sputnik Արմենիա
6/7
Երևանի ճոպանուղին
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ճոպանուղին
Երևանի ճոպանուղին - Sputnik Արմենիա
7/7
Երևանի ճոպանուղին
1/7
Երևանի ճոպանուղին
2/7
Երևանի ճոպանուղին
3/7
Երևանի ճոպանուղին
4/7
Երևանի ճոպանուղին
5/7
Երևանի ճոպանուղին
6/7
Երևանի ճոպանուղին
7/7
Երևանի ճոպանուղին

Մի հարկ վերև բարձրանալով` կարելի է երկաթե բաց պահարաններ տեսնել. այստեղ ինչ–որ բան են փնտրել։ Կարգավարի սենյակում լույս չկա, բայց երևում է, որ բոլոր սարքավորումները քանդված են, և միայն դագաղ հիշեցնող մի բան է մնացել, որի նշանակությունն այժմ դժվար է պարզել։

© Sputnik / Nana MartirosyanԱյստեղ ինչ–որ բան են փնտրել
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Այստեղ ինչ–որ բան են փնտրել
Մեկ հարկ վերևում ընկղմվում ես միայնության և տխրության մեջ։ Այստեղ ոտքի տակ անդադար ճռռում է հատակը, և հնամաշ իրերի հոտ է գալիս։  Շուրջբոլորը կոտրած սարքավորումներ են, կեղտոտ սպասք, բազմաթիվ հին կոշիկներ, ճղված շապիկներ և կեղտ։ Այս ամենի մեջ տպագրական մեքենա և մեքենավարների համար նախատեսված ամսագիր ենք նկատում, որի վրա իր ստորագրությունն է թողել ոմն Պետրոսյան։ Պատից սողալով ընկնում է աշխարհի քարտեզը, տակը ծանրոցային արկղ է երևում, որը Երևան է ուղարկվել Կրասնոդարից, և որը հավանաբար այդպես էլ հասցեատիրոջը չի հասել։ 2005 թվականի օրացույցի պոկված թերթիկները գեղեցիկ շարվել են կողք կողքի։ Կարծես օրեր լինեն, որոնք գիտակցել են, որ իրենք արդեն անցյալում են և համախմբվել են հիշողությունը չկորցնելու համար։

© Sputnik / Asatur YesayantsՍենյակի մեջտեղում աղբակույտի մեջ ծանոթ դեմք է նշմարվում
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սենյակի մեջտեղում աղբակույտի մեջ ծանոթ դեմք է նշմարվում
Սենյակի մեջտեղում, աղբակույտի մեջ ծանոթ դեմք է նշմարվում։ Ուշադիր նայում ենք. պատգամավոր Խոսրով Հարությունյանի գունավոր դիմանկարն է,  հավանաբար քաղաքականությունն իսկապես ժամանակներ չի ճանաչում։ Քիչ հեռու վախեցնող «Կապույտ մորուքը կանանց լավագույն աշխարհ էր ուղարկում» վերնագրով թերթից ինքնաշեն ջահ է ընկած։ Սարսափելի է դառնում։ Եվ անմիջապես վախենում եմ զուգարանակոնքի վրա դրված հեռուստացույցը նկարող լուսանկարչին տեսնելով։ Դժվար է հասկանալ ժամանակին այստեղ ապրած մարդու մտքի թռիչքը, սակայն միանշանակ է, որ նա փիլիսոփա է եղել։

© Sputnik / Asatur YesayantsԴժվար է հասկանալ ժամանակին այստեղ ապրած մարդու մտքի թռիչքը, սակայն այն, որ նա փիլիսոփա է եղել, միանշանակ է
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դժվար է հասկանալ ժամանակին այստեղ ապրած մարդու մտքի թռիչքը, սակայն այն, որ նա փիլիսոփա է եղել, միանշանակ է
Մյուս փիլիսոփաները` ավելի երիտասարդ, Հերացի կայարանում են տեղավորվել։ Այստեղ ամեն ինչ երիտասարդությամբ և նրանց խելահեղ ռոմանտիզմով է «շնչում»։

© Sputnik / Asatur YesayantsՄուտքի մոտ ռոմանտիկ գրություններ և սիրո խոստովանություններ են
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Մուտքի մոտ ռոմանտիկ գրություններ և սիրո խոստովանություններ են
Մուտքի մոտ ռոմանտիկ գրություններ և սիրո խոստովանություններ են։ Մեկը նույնիսկ կոչ է թողել` մարդկանց տիեզերական փոշի նվիրելու մասին։ Սակայն ամենաապշեցնողը շենքի տանիքին է։ Բացի յոթ փողոցների խաչմերուկների տեսարանից, այստեղ «Ты прям, как космос - это выше небес. Ты пахнешь, как планета» երգից ցիտատներ են գրված։

© Sputnik / Asatur YesayantsՍակայն այստեղ մթնոլորտը ճնշող չէ
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սակայն այստեղ մթնոլորտը ճնշող չէ

Անկախ նրանից, որ ռոմանտիկ երիտասարդը կայարանում տիեզերքի հոտ է զգացել, այստեղ գարշահոտ է տարածված։ Շենքը ծայրահեղ վատ վիճակում է, աստիճանները կիսավեր են, բոլոր մութ անկյուններում աղբ է կուտակված, բայց մթնոլորտը ճնշող չէ։  Միակ բանը, որ սարսափեցնում է, ցաքուցրիվ եղած մանկական խաղալիքներն են և փայտե այրված կահույքի մնացորդները։

© Sputnik / Asatur YesayantsԳուցե այստեղ ընտանի՞ք է ձմեռել
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գուցե այստեղ ընտանի՞ք է ձմեռել

Ակամա մտածում ես, որ գուցե այստեղ ընտանիք է ձմեռել։ Որևէ սարքավորում չկա, որը կհիշեցներ, թե այստեղ ճոպանուղի է եղել։ Միայն գունազարդած խցիկն ու աստիճաններով մի քանի ճանապարհներն են վկայում այդ մասին։

© Sputnik / Asatur YesayantsԱմառանոցային փողոցում գտնվող կայարանի հասցեն
Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ամառանոցային փողոցում գտնվող կայարանի հասցեն

Շենքից դուրս գալու պահին լուսանկարիչը «66» թվով լոտոյի խաղաքար է նկատում և անմիջապես հիշում Ամառանոցային փողոցում գտնվող կայարանի հասցեն։

Լրահոս
0