00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անխուսափելի փոցխը. Հայաստանում ընտրությունների արդյունքը կրկին նախապես հայտնի է

© Photo : press office of the Parliament of RAВнеочередное заседание Национального Собрания Армении (7 июня 2018). Еревaн
Внеочередное заседание Национального Собрания Армении (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԿԸՀ–ն հաստատել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների ու դաշինքների հայտեր ներկայացնելու, նաև քարոզարշավների ու բուն ընտրությունների ժամկետները։ Բնականաբար, այդ ժամկետները հնարավորինս սեղմվել են, ու գնալով էլ ավելի լավ է երևում փոցխը, որի վրա արդեն մի անգամ կանգնել ենք։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ օրը նիստի ժամանակ հաստատեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցը։ Ըստ դրա` ընտրությունները տեղի կունենան 2018թ–ի դեկտեմբերի 9–ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26–ին։ Կուսակցություններն ու կուսակցական դաշինքները կարող են ներկայացնել իրենց հայտերը մինչև նոյեմբերի 14–ի ժամը 18:00, իսկ ԿԸՀ–ն գրանցելու է դրանք մեկ օրվա ընթացքում։ Քարոզարշավը կարելի է անցկացնել նոյեմբերի 27–ից դեկտեմբերի 7–ը։

Мнацакан Бичахчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ինչ փաստաթուղթ է պետք ԱԺ պատգամավոր դառնալու համար

Փոցխը, որի վրա զգաստ շարքերով գնում ենք կանգնելու, նշմարվում է նույնիսկ ոչ թե անլուրջ ժամկետների պատճառով, որ հատկացվել են հայտերի ընդունման ու քարոզարշավի անցկացման համար. բանն այն է, որ ըստ էության, ոչինչ չի փոխվում, ինչպես չի փոխվել նաև անկախության գրեթե երեսուն տարիների ընթացքում:

Ապրում էինք միակուսակցական խորհրդարանի օրոք, այդպես էլ փաստացի շարունակելու ենք։ Այդպիսի պայմաններում վերանում է ընտրությունների իմաստը։

Իհարկե, ընտրությունները պետք են այն մարդկանց, որոնք պաշտոնապես պետք է կհաստատեն ԱԺ–ում իրենց մեծամասնություն լինելը։ Իսկ մնացածին դրանք ինչի՞ համար ենք պետք։

Միթե այն մի քանի մանդատների համար,  որոնք կմնան, երբ մեծամասնությունը կվերցնի իր բաժինը։ Այդ ի՞նչ գրավչություն ունի պատգամավորական մանդատը, որ դրա համար մարդիկ պատրաստ են իրենց նախաձեռնությունը ձախողել։

Օլիգարխների և «խոշոր սեփականատերերի» պարագայում գիտեինք, որ նրանց պատգամավորական անձեռնմխելիություն էր պետք: Բայց կարծես նրանց պատրաստվում էին չթողնել Ազգային ժողով։ Թեև մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է։

Օրինակ, Սամվել Ալեքսանյանը, որին դեռ  մի քանի տարի առաջ հայտնի «Հայկական ժամանակ» պարբերականը անվանում էր «Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ», արդեն վաղուց հայտարարում է, որ բիզնեսով չի զբաղվում։ Եթե նա հայտնվի ԱԺ–ում, ապա դա նշանակում է, որ նա օլիգարխից դարձել է սովորական աշխատավոր, ու որ հավատացել են, թե նա հիմա ոչ թե խոշոր, այլ ընդհանրապես գործարար չէ։

Իսկ մենք կստանանք այն, ինչ արդեն ասվեց` մեկ կուսակցության ուժի գերակայություն։ Պետք չէ երևակայել`ինչ հետևանքներ կարող է սա ունենալ։ Կարելի է հետհայացք գցել երեսուն տարվա միակուսակցական իշխանության տխրությանը` գրպանային ընդդիմություններով։

Ամբողջական ու միապետական իշխանությունը վտանգավոր բան է, այն շուտ է դուր գալիս այն մարդկանց, որոնք տիրում են, ու այն չկիսելու ամուր ցանկություն է առաջացնում։

Իսկ եթե դու չես ուզում կիսես իշխանությունը, ապա սկսում ես հորինել տարբեր խորամանկ մեխանիզմներ, որ ապահովես այն, գործը նույնիսկ հասնում է Սահմանադրությանը, հանրաքվեներին ու նման այլ բաների։

Арсен Бабаян  - Sputnik Արմենիա
«Եթե արդյունքները չվիճարկվեն». ե՞րբ կկայանա նոր խորհրդարանի անդրանիկ նիստը

Մեզ` հասարակ ընտրողներիս համար այդ բոլոր մեխանիզմները հնարավորինս պարզեցված են ու ներկայացված են հենց նույն փոցխով։ Մենք ոգևորված ենք, որ ձանձրացրած իշխանությունը փոխվել  է, լի ենք հույսերով, իսկ հետո, արդեն հերթական ընտրությունների ժամանակ պարզում ենք, որ օրենքներն այնպես են փոխվել, որ ում ուզում ես ընտրի` ընտրվում է միայն, այսպես ասած, ԽՄԿԿ–ն։

Մենք նորից ցույցեր ու հանրահավաքներ ենք սկսում, որոնք հետզհետե վերաճում են հեղափոխությունների` թավշյա ու  մի փոքր հղկաթղթյա։ Ի դեպ` յուրաքանչյուր նոր իշխանության քաղաքական կյանքը սահմանափակված է 10 տարով, դա աչքի է ընկնում։

Այնպես որ, եթե ամեն ինչ սովորական ձևով ընթանա, 2028 թվականին մեզ հերթական հեղափոխություն է սպասում։ Հուսանք, սակայն, որ այս անգամ փոցխը կկոտրվի...

Կարելի է  միանշանակ ասել, որ այս ընտրություններն իսկապես կլինեն արդար ու թափանցիկ, քանի որ կեղծիքների ոչ մի անհրաժեշտություն չկա։

Դրանց արդյունքը նախապես հայտնի է, թեև հենց այդ հանգամանքն է և՛ լարում, և՛ դեժավյուի հստակ ու անհանգստացնող զգացողություն է առաջանում։

Լրահոս
0