00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շնորհակալություն Իրանից. ինչպես Փաշինյանը քաղաքավարի, բայց դիպուկ պատասխան տվեց Բոլտոնին

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի աշխարհագրական հարևանների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Իրանը։ Չպետք է բացատրել այն, ինչ հասկանալի է առանց խոսքերի. հարավային հարևանի հետ ցանկացած տեսակի և մակարդակի հարաբերություններ մեր երկրի համար ունեն չափազանց կարևոր նշանակություն։

Հինգշաբթի Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք հարգանքով են վերաբերվում յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, սակայն Հայաստանն ունի իր ազգային ու պետական շահերը, նա հենվել է, հենվում է և շարունակելու է հենվել այդ շահերի վրա»։

Врио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իրանի հետ հարաբերությունը պետք է զերծ լինի աշխարհաքաղաքական ազդեցություններից. Փաշինյան

Դա ասվել է հայ–իրանական հարաբերությունների առիթով. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Երևան կատարած այցի ընթացքում հայտարարել է «Ազատություն ռադիոյին» տված հարցազրույցում, որ ԱՄՆ–ը մտադիր է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա։

Ամերիկացիների այդ ձգտումը պարզ էր առանց Բոլտոնի հարցազրույցի, և հենց այդ ցինիկ նպատակն էլ եղավ մեր տարածաշրջանում նրա շրջագայության առանցքներից մեկը։ Սակայն Երևանում Բոլտոնը ստացավ քաղաքավարի, բայց հստակ մերժում։

Փաշինյանը, մեկնաբանելով Բոլտոնի հայտարարությունը, նշել է, որ Հայաստանն ունի իր պետական և ազգային շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրների շահերի հետ։ Հայաստանի կառավարությունը հիմա և հետագայում ղեկավարվելու է սեփական շահերով։

Իրանական աղբյուրները, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի տեղեկության համաձայն, հաղորդում են, որ հինգշաբթի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպման ժամանակ դեսպանը Մնացականյանին փոխանցել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի երախտագիտությունը։

Զարիֆը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը վճռական և բարեկամական աջակցության համար։ Երևում է, իրանցի դիվանագետի շուրթերից դա երախտագիտության բարձրագույն աստիճանի դրսևորումն է։ Նրա համար, որ իսկապես բարեկամական հարաբերությունները չեն ենթարկվում քաղաքական իրադրությանը` չնայած նույնիսկ ուժեղ գերտերության ճնշմանը։

Ինչպես պնդում է Փաշինյանը, ամերիկյան կողմը հարգանքով և ըմբռնումով է մոտեցել Հայաստանի նման դիրքորոշմանը։

Եթե դա իսկապես այդպես է, եթե ամերիկացիների հասկանալը միայն հերթական դիվանագիտական պատասխան չի եղել, ապա դա շատ լավ է։ Ճիշտ է, կասկածներ կան ամերիկյան կողմի անկեղծության մեջ, ամենայն հավանականությամբ, ճնշման փորձերը կշարունակվեն։

Եվ այստեղ հայկական իշխանությունները պետք է սկզբունքային լինեն։ Անկեղծ լինենք. մտավախություններ են եղել, որ Երևանը կզիջի Վաշինգտոնի ճնշմանը, և լավ է, որ այդ մտավախություները չեն արդարացվել։ Երևանը դիմացել է Բոլտոնի կողմից ճնշման առաջին փուլին։ Ինչի համար նրան փառք ու պատիվ։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է փակվել. Փաշինյան

Հատկանշական է, որ հայկական մեդիա դաշտում հայտնվել են Փաշինյանի խոսքերն այն մասին, որ իրանական և վրացական սահմանները կարող են որոշակի պայմանների դեպքում փակվել։ Խոսքերը պոկվել են կոնտեքստից և ներկայացվել Փաշինյանի հայտարարություն այն մասին, որ Երևանը կարող է փակել Իրանի հետ սահմանը։ Դա մեծ վրդովմունք է առաջացրել։

«Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ պետք է նույնն ասեմ, ինչ միշտ է ասվել՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,– մեջբերել է Փաշինյանը հենց իր խոսքերը, որոնք ասել է չափազանց փորձառու դիվանագետի հետ զրույցում։ Խոսքեր, որոնք կոչված են բացատրել զրուցակցին Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրները։

Пресс-конференция Константина Косачева и Армена Ашотяна (13 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է. Աշոտյան

Փաշինյանի կողմից իրենց մեջբերելը առիթ է տվել մեղադրանքներ հնչեցնել ամերիկացիներին զիջելու մեջ և նախազգուշացումներ հարևանների նկատմամբ ոչ բարեկամական քայլերի վտանգավորության մասին։ Իրականում, եթե անկանխակալ կարդալ միայն վերջին պարբերությունը, ապա պարզ է, որ Փաշինյանի սահմանը փակելու ոչ մի մտադրություն չունի։

Նույնիսկ հակառակը, քանզի Փաշինյանը հայտարարել է. «Ինչո՞ւ են բոլորը հարմարվել իրավիճակին, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ սահմանը փակի, և անսովոր է նրա համար, որ Հայաստանը Իրանի հետ սահմանը պետք է չփակի։ Այդ ինչի՞ց է նման տրամաբանությունը։ Այսինքն նրանից, որ ինչ-որ մեկը համարում է, որ իրենք այնքան ինքնուրույն են, այնքան պետություն են, որ կարող են իրենց ազգային շահերի վրա հենվել, Հայաստանը այդպիսի պետություն չի՞։ Ով այդպես մտածում է՝ սխալվում է»։

Նրանում, որ խոսքերն արժանացել են Թեհրանի երախտագիտությանը, ոչ մի զարմանալի բան չկա։ Մի քիչ տարօրինակ է, որ մեզ մոտ փորձ է արվել աղավաղել իմաստը. նման մեթոդներով չի հաջողվի սեպ խրել հայ–իրանական հարաբերությունների մեջ, իսկ այլ նպատակ դժվար է պատկերացնել։

Ի դեպ, կարևոր է ոչ թե այն, թե ով և ինչու է կոնտեքստից արտահայտություններ պոկում։

Կարևոր է մնալ սկզբունքային դիրքերում։ Ցավոք, դրանք թուլացնելու փորձերը գրեթե անխուսափելի են, և այստեղ պետք է չափազանց ուշադիր և զգույշ լինել։

Լրահոս
0