00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղբանոց 50 հազարանոցներից. ինչպես էր նկարիչ Ռուբեն Արուտչյանն ուզում հավաքարար դառնալ

© Photo : Vram KhanamiryanРубен Арутчьян
Рубен Арутчьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22–ին։ Հետագայում փոխվեց դիզայնը, մետաղադրամները թղթադրամի վերածվեցին (կամ հակառակը), նոր արժեք ունեցող թղթադրամներ էին թողարկվում, իսկ լինում էր, որ հները շրջանառությունից դուրս էին գալիս։

2001 թվականին Հայաստանում 50 հազար դրամանոց թղթադրամ հայտնվեց, որի էսքիզն արել էր նկարիչ Ռուբեն Արուտչյանը։

Նկարիչ ու քանդակագործ Ռուբեն Արուտչյանը հավանաբար սիրում է տարբեր ստեղծագործական մրցույթներ ու պարտադիր մասնակցում է դրանց,  եթե, իհարկե, դրանք կապ  ունեն կերպարվեստի հետ։  Ու դրանցից շատերում նա հաղթում է. ու թող մեկն ասի, իբր կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթականը։ Մասնակցությունն իհարկե կարևոր է, բայց այն սովորաբար ազարտ է առաջացնում, իսկ ազարտը հաղթանակի է բերում։

© Photo : official site of the Central Bank of Armenia50.000 դրամանոցի օրինակ
Աղբանոց 50 հազարանոցներից. ինչպես էր նկարիչ Ռուբեն Արուտչյանն ուզում հավաքարար դառնալ - Sputnik Արմենիա
50.000 դրամանոցի օրինակ

Այսպես, 50 հազար դրամանոց թղթադրամի էքսիզի համար մրցույթ էր հայտարարվել, ու Ռուբեն Արուտչյանի խոսքով, դա կատաղի մրցույթ էր։ Բազում աշխատանքներ էին ներկայացվել, կային հաջողվածներն ու ոչ այդքան, շաբլոն ու անսպասելի, յուրօրինակ ու ձանձրալիորեն դասական։ Իսկ հաղթեց Արուտչյանը։ Այնպես չէ, որ նկարչի ծանոթներին դա շատ զարմացրեց. նրանք ընկալեցին, որ այդպես էլ պետք է լիներ։

Մենք, հասարակ մարդիկ, որոնք աշխատավարձով ենք ապրում, միշտ չէ, որ այդքան խոշոր թղթադրամը ձեռքում բռնելու հնարավորություն ենք ունենում։ Բայց երբ այն մեր ձեռքն է ընկնում, սկսում ենք մտածել` ինչի վրա այդքան մեծ գումարը ծախսել. դրանով մի տուփ սիգարետ չես գնի`թարս կնայեն ու մանր չեն ունենա, ինչ–որ խոշոր բան, հնարավոր է…

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
Հաղթարշավից մոտ կես դար անց. հայկական ֆուտբոլը հիշողություններով չպետք է ապրի

Ու այստեղ կասկածների մեջ ընկնելիս կարելի է ուսումնասիրել թղթադրամը. համաձայնեք, հաճախ չէ, որ ուսումնասիրում ենք թղթադրամը որպես արվեստի գործ։ Այստեղ, ինչպես նաև հերալդիկայում իր կանոնները կան, բայց եթե չգիտես դրանք, կարելի է հետաքրքրվել, «պատկերը նայել»։

Մենք այդ թղթադրամի վրա կտեսնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իսկ հակառակ կողմում` Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ արքան են, որի օրոք Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն է ընդունվել։ Նրանք կանգնած են Արարատի ֆոնին, այնտեղ նաև Կեչառիսի խաչքարն է պատկերված։ Մի խոսքով` ազգային խորհրդանիշներ են, քանի որ թղթադրամը թողարկվել էր Հայաստանում Քրիստոնեություն ընդունելու 1700–ամյակին առթիվ։

Деньги. Армянский драм - Sputnik Արմենիա
Կեղծ դրամներ Հայաստանում. ինչո՞ւ այստեղ դրամանենգությունը սիրողականից վերև չի բարձրանում

Այստեղ հետաքրքիր պատմություն եղավ։  Այս թղթադրամը տպելու Հայաստանի պետական պատվերը պետք է կատարեր գերմանական ընկերությունը` Մյունխենում։ Գերմանացիները հրավիրեցին էսքիզի հարգարժան հեղինակին իրենց մոտ, որ, այսպես ասած, վերջին ուղղումներն անեն, որոնք կատարելապես կհամապատասխանեն հեղինակի մտահղացմանը։

Գերմանացիներն այնքան էին վստահում Ռուբեն Արուտչյանին, որ նրան թողեցին մտնել համակարգչային սրահ՝ «սուրբ» տեղ, որտեղ տեղի է ունենում մակետի վերջնական պատրաստման աշխատանքը։ Թղթադրամի արտաքին տեսքը համապատասխանեցնում էին ստանդարտի խիստ պահանջներին ու կատարելության էին հասցնում, որ հետո հանգիստ սկսեն արտադրել։

Аптека - Sputnik Արմենիա
Ներկրվող կեղծ դեղեր Հայաստանի դեղատներում կամ ինչու է վտանգավոր դեղահաբերի հատով վաճառքը

Արուտչյանին բնականաբար հրավիրել էին էսքիզի վրա աշխատելու, մի քանի օր անցավ, մինչև ստացան շագանակագույնի պետք եկած երանգը։ Համակարգչային արտադրամասի կեսը լցված էր հայկական թղթադրամներով, բոլորը 50 հազարանոց էին, դրանք փորձնական նմուշներ էին, որոնք պետք է վերացվեին։ Սակայն դրանց շարքում կային նաև գրեթե անթերի տարբերակներ, որոնք թերանում էին միայն շագանակագույնի սխալ երանգով, ինչ–որ փոքր լաքայով, կամ աննշան մանրուքներով։

Սակայն այդ թղթադրամները, միևնույնն է, անպիտան էին համարվում, թեև դրանք չէր կարելի կեղծ անվանել, ու երևի ոչ մի հատուկ տեխնիկա դրանք ոչ միայն կեղծ չէր համարի, այլև նույնիսկ չէր նկատի փոքրիկ թերությունը, որի պատճառով թղթադրամը պետք է վերացվեր։

Արուտչյանն իրեն չի կորցնում, խնդրում է մեկ անգամ հավաքել աղբը ու ի տապասխան դրան ստանում լրիվ լուրջ ու վստահ գերմանական մերժում, իհարկե, ժտիպով։ Կարող էր հարստանալ հավաքարի գործով, բայց բախտ չվիճակվեց։

Լրահոս
0