00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենթարկվեցին ժամանակին, կամ տգիտության հետևանքով քանդված Երևանի խորհրդանիշները

© Sputnik / Petros LagesyanДворец Молодежи (Кукуруза)
Дворец Молодежи (Кукуруза) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայրաքաղաք դարձած Երևանի պատմությունը շատ ավելի կարճ է, քան այստեղ դեռ 2800 տարի առաջ գոյություն ունեցած բերդի ու բնակավայրի պատմությունը։ Թե որքան խորհրդանիշներ են կորել հավերժության մեջ, միայն հավերժությանն է հայտնի, իսկ մենք նորագույն պատմության մեկ դարից մի փոքր ավելի ժամանակահատվածի ընթացքում այդքան էլ շատ բան չենք հիշում։

Քաղաքի խորհրդանիշներից մի քանիսին ժամանակն է տարել, ինչ-որ բաներ կորել են մայրաքաղաքի բնականոն զարգացման ու նորացման ընթացքում, որոշ բաներ անհասկանալի պատճառներով են անհետացել` ինչ-որ մեկի չկամության կամ չհասկանալու հետևանքով։ Երևի բոլոր քաղաքներում է այդպես լինում։ Պարզապես մենք ամեն ինչ սրտին մոտ ենք ընդունում, իսկ երևանցու համար ի՞նչը կարող է սրտին ավելի մոտ լինել, քան Երևանը…

Քաղաքի առաջին խորհրդանիշներից մեկը դարձած Շահումյանի արձանի տեղում եղել է Սուրբ Նիկոլայի ուղղափառ եկեղեցին։ Կառույցը մեծ էր ու գեղեցիկ, բայց կարճ կյանք ունեցավ. կառուցվեց 1910 թվականին տեղական կարմիր ու սև տուֆից, այսինքն` ուղղափառ տաճարի համար տեսքը բավականին յուրօրինակ էր։

© Sputnik / Asatur YesayantsՇահումյանի արձան
Площадь Шаумяна (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Շահումյանի արձան

Ճարտարապետական առումով էլ էր հետաքրքիր. ասես հայկական ու ռուսական եկեղեցական ճարտարապետության միաձուլում լիներ։ Ի դեպ, այն ժամանակ արդեն մտածում էին հաճախակի գրանցվող երկրաշարժերի մասին, և եկեղեցու ներքին կոնստրուկցիան ամրացրել էին երկաթե ցցերով։

Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Հայերը Սև ծովի փոխարեն «Հրազդան» կգնա՞ն. մարզադաշտի փառավոր անցյալն ու մշուշոտ ապագան

Մասնավորապես հենց դ էր պատճառը, որ 1926 թվականին դժվարությամբ քանդեցին այն։ Եկեղեցին քանդելն ընդհանրապես ոչ աստվածահաճո, անշնորհակալ ու տհաճ բան է, իսկ սա կառուցվել էր դարերով ապրելու համար, ինչպես ցանկացած այլ տաճար Հայաստանում։ Տանջվեցին, ջանացին, պայթեցրին ու քանդեցին։ Մի փոքր շունչ քաշեցին, քրտինքը մաքրեցին ու 1931 թվականին եկեղեցու փոխարեն Շահումյանի արձանը դրեցին։

Տաճարից ոչ շատ հեռու մեկ այլ եկեղեցի էլ կար` Պողոս-Պետրոսը, որը նույնպես քանդեցին։ VII դարում էր կառուցվել, իսկ 1679 թվականի ուժգին երկրաշարժից հետո միայն պատերն էին մնացել, սակայն մեկ դար անց կառույցը լիովին վերականգնել էին։

Իսկ ահա այն աղետը, որ մարդիկ գիտակցաբար կազմակերպեցին, մահացու դարձավ այդ հնագույն հուշարձանի համար։ 1931 թվականին եկեղեցին վերացրին ու դրա տեղում կառուցեցին… ճիշտ է, գուշակեցիք` Երևանի նոր խորհրդանիշը` «Մոսկվա» կինոթատրոնը։

© Sputnik / Arpi Beglaryan«Մոսկվա» կինոթատրոն
Кинотеатр Москва. Золотой абрикос - Sputnik Արմենիա
«Մոսկվա» կինոթատրոն

Քանաքեռի բլրին հայտնված Երիտասարդական պալատը, որը հասարակ ժողովուրդը «Կուկուռուզնիկ» կոչեց, քաղաքը զարդարեց 1981 թվականին։ Կառույցը սիրեցին, մարդիկ սկսեցին այնտեղ ամուսնանալ, սրճարաններում ու ռեստորաններում ժամանակ անցկացնել, պարել պարահրապարակում։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Խաչով «կուկուռուզնիկն» ու Երևանի մոդեռնիստական հրեշները. ինչո՞ւ են քանդում ժառանգությունը

2006 թվականին քանդված պալատն այն կառույցներից մեկն է, որի ոչնչացումը մինչև այսօր էլ հարցեր է ծնում, բայց տեղը մնացել է, կառուցապատման մրցույթներ են անցկացվել։ Աշխարհահռչակ ճապոնացի ճարտարապետը նույնիսկ հաղթել էր այդպիսի մրցույթներից մեկում, բայց որբացած բլուրն այդպես էլ դատարկ մնաց։

Լենինի արձանը, որը գտնվում էր Երևանի նույնանուն հրապարակում, նման չէր առաջնորդի տասնյակ հազարավոր մյուս արձաններին, որոնք սփռված էին Խորհրդային Միության հսկայական տարածքում։ Արձանը հանրահայտ Սերգեյ Մերկուրովի արվեստի գործերից էր, ու չէր կարելի այդ արձանի հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին։ Թեև բեկումնային ժամանակներում բազում անթույլատրելի բաներ են արվում. թե՛ խորհրդայնացման թեժ պահին, թե՛ անկախության առաջին տարիներին։

Հայաստանի մայրաքաղաքի որոշ նշանավոր վայրեր ու շենքեր հիմա էլ են վտանգված։ Դրանց շարքում է «Հրազդան» մարզադաշտը, որը Հայաստանի փառավոր սպորտային պատմության հնացող ու մաշվող վկան է։ Այնտեղ հիմա նորմալ շուկա էլ չկա, որբացած հսկային լվանում են անձրևները…

© Sputnik / Aram Nersesyan«Հրազդան» մարզադաշտ
Стадион Раздан - Sputnik Արմենիա
«Հրազդան» մարզադաշտ

Երևանի Կոնդ թաղամասը հայտնի է իր նեղ փողոցներով ու հին տներով։ Թաղամասը լուռ է, անտրտունջ, բայց արժանապատիվ, Կոնդի հեռանալն արդեն անխուսափելի տուրք է արդիականությանը։ Քաղաքային ենթակառուցվածքի զարգացումը չի կարող նորացման ու փոփոխությունների չհանգեցնել, այլ բան է, որ շինարարական նոր աշխատանքները պետք է խելամտորեն արվեն։ Սակայն մեր քաղաքաշինության մեջ հաճախ է խելամտությունը պակասում։

© Sputnik / Aram NersesyanԿոնդ
Дом в квартале Конд - Sputnik Արմենիա
Կոնդ

Նույնը կարելի է ասել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի մասին։ Այն փրկվեց հասարակության եռանդուն միջամտության շնորհիվ, բայց, միևնույնն է, եզակի կառույցի ճակատագիրը մազից է կախված։ Օդանավակայանի սեփականատիրոջ համար հին շենքը տնտեսապես ձեռնտու չէ, այն մեծ ծախսեր է պահանջում ու բիզնեսի տեսանկյունից դրանից ազատվելու ցանկությունը հասկանալի է։ Մնում է հուսալ, որ այս կյանքում ամեն ինչ չէ, որ ենթարկվում է բիզնեսի շահերին։

Որքան էլ փորձես նկարագրել հարազատ քաղաքի տեսարժան վայրերն ու կառույցները, հատկապես` Երևանի պես յուրօրինակ քաղաքի, պատկերը լիարժեք չի լինի։ Իսկ եթե դա անելու փորձ ձեռնարկենք, ապա կարող է բազմահատոր գրքի վերածվել, քանի որ անընդհատ նոր փաստեր, մանրամասներ ու մանրուքներ են հիշվում, որոնք անտեսելն անհնար է դառնում։

Շատ ավելի լավ է դրա փոխարեն մի քանի օր շարունակ զբոսնել Երևանում։ Գոնե մայրաքաղաքի հոբելյանի օրերին։

Լրահոս
0