ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

Հայաստան Ջիբրալթար. ՀՖՖ նոր ղեկավարության և նոր մարզչի առաջին «քննությունը»

159
Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկությունում անցկացնելու է ընտրական երկու հանդիպում: Առաջինը մեր մրցակիցն է լինելու Ջիբրալթարի հավաքականը, և հաշվի առնելով բոլոր գործոնները, այս մրցակցությունից մեր թիմը պետք է հաղթանակով դուրս գա:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ընտրական խմբի առաջին երկու խաղերում մեզ հիմնականում չի գոհացրել Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը, իսկ արդյունքի տեսանկյունից մենք ունենք մեկ հաղթանակ և մեկ պարտություն: Եվ աղյուսակում առաջին տեղն ու խմբում հաղթանակ տանելը դեռևս հնարավոր է: Դրա համար հարկավոր է հաղթել Մակեդոնիայի ընտրանուն, որին զիջել ենք 0:2 հաշվով:

Բայց մինչև Մակեդոնիայի հետ մրցելը մեզ սպասվում է մի խաղ, որտեղ մեր մրցակիցը մեղմ ասած հայ երկրպագուի համար հանելուկ է: Ջիբրալթարի հավաքականը ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում իր մեկնարկն է վերցրել Եվրո-2016-ի ընտրական փուլից սկսած: Բնականաբար, համարյա բոլոր խաղերում ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ամենափոքր երկրի հավաքականը(Ջիբրալթարն ունի 30 հազար բնակչություն) ֆավորիտ չի համարվում: Մեր հավաքականի հետ խաղում այդ առումով բացառություն չկա: Մերոնք կարգով, փորձով, առանձին ֆուտբոլիստների վարպետությամբ ուժեղ են մրցակցից:

Սակայն արդեն այսօր համարել, որ վաղը մենք կհաղթենք, չի կարելի: Մեր հավաքականում էլ լուրջ փոփոխություններ են եղել: Նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի համար այս հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի: Ճիշտ է Գյուլբուդաղյանցը մարզչական մեծ փորձ ունի, բայց ազգային հավաքականի ղեկին սա կլինի նրա առաջին ու դեբյուտային խաղը: Այսինքն` ֆուտբոլիստները նույնպես պետք է առավելագույնն անեն, որպեսզի խաղից հետո տոնելու առիթ ունենան:

Ջիբրալթարի հավաքականի կազմում չկա մի ֆուտբոլիստ, որի անունը հիշատակելի լինի այս կամ այն ձեռքբերման պատճառով: Այս գործոնում էլ մենք մեծ առավելություն ունենք, ու չթվարկենք թե ո՞վ ու որտեղ է խաղում մեր հավաքականի ֆուտբոլիստներից:

Մեր ընտրական խմբում անցկացրած երկու խաղերում Ջիբրալթարը միևնույն 0:2 հաշվով պարտվել է նախ Մակեդոնիային, ապա Լիխտենշտեյնին` ապացուցելով, որ թիմը դեռևս միջազգային խաղերի փորձ է ձեռք բերում: Բայց, մասնավորապես վերջին խաղերում Ջիբրալթարը համառ դիմադրություն է ցույց տվել հակառակորդներին` անելով դա իր ուժերի սահմաններում:

Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով չեն մասնակցի Արազ Օզբիլիսը, Անդրե Կալիզիրը և Հայկ Իշխանյանը: Նույնիսկ նման կորուստներով էլ մեր հավաքականը ուղղակի պարտավոր է հաղթել մրցակցին: Յուրա Մովսիսյանի վերադարձը հաստատ ոգևորելու է նախ և առաջ հայ երկրպագուներին, հուսանք որ դա կփոխանցվի նաև խաղընկերներին: Վերջապես շատ լավ հնարավորություն է մեր ֆուտբոլիստներին ցուցադրել իրենց վարպետությունն ու արդյունք ապահովել ոչ միայն գոլ խփելով, այլ նաև մրցակցին գերազանցելով խաղի ոճով:

Տրիբունաների աջակցությունն, անկասկած, Հայաստանի հավաքականին շատ պետք կգա, ու չմառանանք, որ սա մեր հավաքականի առաջին հանդիպումն է ՀՖՖ ղեկավարությունում ու ՀՖՖ նախագահի պաշտոնում փոփոխություններից հետո: Սա էլ մի գործոն է, որը պարզապես պարտավորեցնում է մեր ֆուտբոլիստներին հաղթել այս խաղում: Եվ, վերջապես, Մակեդոնիայի խաղից երեք օր առաջ, հաղթանակը Ջիբրալթարի նկատմամբ ադրենալինի հոսք կապահովի մեր տղաներին: Իսկ վերջում նշենք, որ Ջիբրալթարի հավաքականն իր արտագնա վերջին չորս խաղերում ոչ մի գնդակ չի խփել մրցակիցների դարպասներին:

 

159
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները միայն հաղթանակ են ակնկալում առաջիկա խաղից
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումները Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ. լուսանկարներ
Ի՞նչ պատճառով հեռացավ Վարդան Մինասյանը, և ո՞վ կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը
Հենրիխ Մխիթարյանի մայրը ՀՖՖ գործկոմի անդամ է դարձել
Ֆուտբոլում փոփոխություններ` սեպտեմբերի 22-ից. ՀՖՖ նախագահի անունը հայտնի կդառնա այդ օրը
Հայաստանի հավաքականի նոր մարզիչը կողմնորոշվեց ֆուտբոլիստների հարցում. Յուրան վերադառնում է
Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է