Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին հուշագիր. դեկտեմբերին արտահերթ աժ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

ԲՀԿ–ն այլևս ընդդիմություն չէ կամ ինչպես երեք րոպեում անցնել «դու»–ի

245
(Թարմացված է 22:19 09.10.2018)
Ռուբեն Գյուլմիսարյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամեն դեպքում ստորագրեց հուշագիր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին` դրանով հանդերձ հանդարտեցնելով ալիքը, որը բարձրացել էր իր դեմ։ Եվ հիմա հնարավոր է` վարչապետի ողորմածությամբ կարող են կառավարությունում կամ ինչ–որ տեղ վերևներում որոշակի պաշտոնի հույս ունենալ։

Տարակուսանքը ԲՀԿ պահվածքի վերաբերյալ, որը հոկտեմբերի 2–ին ԱԺ–ում քվեարկել է հայտնի օրինագծի օգտին և հայտարարվել «հակահեղափոխական», մնացել է, բայց արդեն անցել է պատմության գիրկը։

Վերջին շրջանում երկրում տեղի են ունենում այնքան իրարամերժ իրադարձություններ, որ «բարգավաճների» շարքում այսուայն կողմ նետվելը յուրահատուկ ձևով չի առանձնանում։

Ինչ է եղել որ, ստորագրել են օրինագիծը` միգուցե անգամ առանց կարդալու, իսկ հետո հասկացել են, որ այն «հակահեղափոխական» է և գիտակցել են սխալը։ Կուսակցության վերին օղակները սկզբից հանդես են եկել հակասական հայտարարություններով, բայց հետո ամեն ինչ ուղղվել է, և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անկեղծորեն բացատրել է վարչապետին իր դերը հայկական հեղափոխության մեջ։ Նա շատ համոզիչ է եղել անգամ իր համար, այնքան, որ իր երեքրոպեանոց ելույթը սկսել է` վարչապետին դիմելով «դուք»–ով, բայց վերջացրել ընկերական «դու»–ով։

«Պարոն վարչապետ, ես միշտ ասել եմ, որ մենք աջակցել ենք հեղափոխությանը։ Եթե ժողովուրդն ուզում է ընտրություններ անցկացնել, ապա մենք պատրաստ ենք։ Եթե դուք ուզում եք դեկտեմբերին, ապա ինչ խնդիր կա, եկեք դա անենք», – ասել է Ծառուկյանը։

Արդեն անիմաստ է հարյուրերորդ անգամ հարցնել, թե հոկտեմբերի 2–ին ինչպես է քվեարկել  ԲՀԿ–ն։ Առավել ևս, որ ոչ մի պատասխան չես ստանա, Նաիրա Զոհրաբյանի ցասումով լի ելույթները նույնպես են մոռացության են մատնվել։ Ոչ, մենք, իհարկե, դեռ կլսենք Զոհրաբյանին, բայց ելույթների թեմաներն արդեն նույնը չի լինի։

Այս պահին արդեն 15 պատգամավոր, այդ թվում` ՀՀԿ խմբակցության անդամներ, հանդես են եկել հայտարարությամբ` աջակցելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ անցկացնելու մասին Փաշինյանի նախաձեռնությանը։ Դա բնական գործընթաց է, և այստեղ դրդապատճառները շատ տարբեր են` ընտրությունների անխուսափելիության և դրանց արդյունքների ակնհայտության գիտակցումից մինչև իրենց բիզնեսը ապահովագրելու ձգտում։

Անհասկանալի իրավիճակում է հայտնվել ՀՅԴ–ն, որը, թվում էր, կատարելության է հասցրել քաղաքական փոփոխությունների քամու ուղղությունը գուշակելու և առագաստն ակնթարթորեն ճիշտ ուղղությամբ բացելու արվեստը։ ՀՅԴ ղեկավարությունը կառավարություն է ուղարկել իր ներկայացուցիչներին, բայց նրանց ընդունել է ոչ թե Փաշինյանը, այլ փոխվարչապետը, և պատվիրակներն առայժմ ուրախ տեսք չունեն։

Անկեղծ ասած` Փաշինյանն անհանգստանալու առիթ չուներ. սկզբունքայնությունը չի մտնում քաղաքական կուսակցությունների պարտադիր գերակայությունների մեջ, և այդ երևույթը բոլորվին էլ զուտ հայկական չէ, ամբողջ աշխարհում է այդպես։ Հազվադեպ բացառությամբ։

Այնպես որ, «Բարգավաճ Հայաստանի» վերջնական որոշման մեջ ոչ մի անսպասելի և անհասկանալի բան չկա, մի քիչ տարօրինակ կարելի  է համարել կուսակցության պահվածքը հոկտեմբերի 2–ին։ Բայց եթե արագ բարձրացրածը ընկած չի համարվում, ապա 180 աստիճանով ակնթարթորեն շրջվելը կարելի է բնորոշել որպես քաղաքական ընթացի թեթևակի շտկում։

Ամենայն հավանականությամբ, հաշված ժամերի ընթացքում ԲՀԿ–ի համար դադարել է անընդունելի լինել ժողովրդավարությունը ոտնահարելը, միակուսակցական խորհրդարանը, ինչի մասին կուսակցությունն ասում էր մինչև վերջերս։ Կամ ուղղակի «բարգավաճները» նստել են ու վերլուծել իրավիճակը և հասկացել, որ ոչ ոք չի ոտնահարում ժողովրդավարությունը, իսկ խորհրդարանը միակուսակցական լինել չի կարող, նշանակում է` անհանգստանալու առիթ չկա։

Ի վերջո, եթե ժողովուրդը ցանկանում է, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, ապա ինչո՞ւմ է խնդիրը։

245
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունի
«Փոխզիջումների հույս ունենք». ԱՄՆ–ի դեսպանը` Հայաստանում տիրող ներքին իրավիճակի մասին
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ–ին կոչ արեց սատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում
ԱԺ–ից հետ կվերցնեն նախագահի երդման արարողության համար գնված գորգը