Ձմեռային 12-րդ պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը

Ելենա Հակոբյանի մեդալները. կյանքը «դատավճռից» հետո

257
(Թարմացված է 23:12 03.10.2018)
Լենա Հակոբյանը վերադառնում էր հայրենի Ենակիևոյից Բելգորոդ, որտեղ նա սովորում էր. գիշերը 14–ամյա անհամբեր աղջնակը որոշել էր կայարանից ոտքով տուն հասնել։ Ճանապարհը կրճատելու համար այգու միջով գնաց։ Հիշում է միայն, որ մեջքին բութ հարված ստացավ, հետո ոտքերը չաշխատեցին։ Նա միայն հիվանդանոցում ուշքի եկավ։

Այսօր Ելենան 49 տարեկան է դառնում, դրանցից 35–ը նա անցկացրել է հաշմանդամի սայլակում։ Թեև, այդքան էլ ճիշտ չէ ասել սայլակում. նա բազում ոսկե, արծաթե ու բրոնզե պարալիմպիկ մեդալներ ունի ամառային մարզաձևերից՝ լողում, ձմեռայինից` բիաթլոնում ու դահուկային մրցավազքում։

Սակայն սայլակով ձեռք բերած սպորտային հաղթանակներից բացի այս հիանալի կինն ունի նաև հրաշալի ընտանիք ու երկու երեխա։

Ելենա Հակոբյանը երաժշտական ուսումնարան էր ընդունվել Բելգորոդում, հայրենի քաղաքից 400 կմ հեռավորության վրա, ուսուցիչների համար` Ենակիևոյում շատերն էին Բելգորոդի դպրոցն ավարտել։ Այո, 1985 թվականի օգոստոսին նա գնացքից գիշերով էր իջել  ու այգում նրան թալանեցին։ Բայց գոնե միայն պայուսակը գողանային, ոչինչ. անհասկանալի է, թե ինչու նրա` աղջիկ երեխայի, երաժիշտի  մեջքին դանակով հարվածեցին։

Ախտորշումը կարող էր դատավճիռ դառնալ, սակայն Լենան ավելի ուժեղ էր։ Ճիշտ է, նա ստիպված էր չորս տարով հրաժեշտ տալ երաժշտությանը, սակայն հետո նորից ընդունվեց։

Նրան տարօրինակ էին նայում ու վստահ էին, որ նա չի կարող ամեն աստծու օր սայլակում ութ ժամ անցկացնել գործիքով։ Նա դիմադրեց։

Դիմադրեց ու հասկացավ, որ եթե ջանք թափես,  ոչ  մի անհնարին բան չկա։ Հատկապես, որ հայրը` Հրաչիկ Հակոբյանը, աղջկա համար օրինակ էր ծառայում ու անում էր ամեն հնարավորն ու անհնարը։

«Հայրս մարզիկ է, մինչ ծնվելս նա հեծանվավազքով էր զբաղվել։ Ես ժառանգել եմ նրա բնավորությունը. առաջինը լինելու բնավորությունը, սպորտում կամքի ուժ դրսևորելու բնավորությունը։ Դեռ մանուկ հասակում ուզում էի սպորտով զբաղվել, բայց, քանի որ այդ ժամանակ արդեն երաժշտությամբ էի  զբաղվում, չէի պատկերացնում` ինչպես է կարելի համադրել դա, թեև հիմա տեսնում եմ` ինչպես են երեխաները բարեհաջող կերպով զբաղվում և՛ մեկով,և՛ մյուսով»։

Մի անգամ հեռուստացույցով տեսա Ռիկ Հադսոնին, որը նույնպես սայլակով էր ու որը անվասայլակով շրջել էր ամբողջ աշխարհում ու ասում էր, որ կան այդպիսի մարդիկ, ինչպիսին մենք ենք, հաշմանդամի սայլակներով, ու որ մենք բոլորի պես ենք։ Նա հասցրեց մեր խնդիրները բոլոր մարդկանց։ Ես գրեթե սիրահարվեցի նրան, կարդացի բոլոր գրքերը նրա մասին ու ինձ մոտ նրա սխրանքը կրկնելու գաղափար առաջացավ», – այսպես էր ասում Ելենան լրագրող Օլգա Սուրաչի հետ հարցազրույցում դեռևս տասը տարի առաջ։

Ի դեպ, Հակոբյանը դեռևս 1998 թվականին էր Ուկրաինայում դարձել սպորտի վաստակավոր վարպետ, նա երեք անգամ երկրորդ տեղն էր զբաղեցրել Ատլանտայում պարալիմպիկ խաղերի երեք հեռավորությունների վրա։ Հետո չորս տարի անց Սիդնեում կրկնեց նույն արդյունքը (1996 թվականին)։ Իսկ Աթենքում, 2004 թվականին, 50 մետր հեռավորությունում երկար սպասված ոսկու ժամանակն եկավ։

Ելենա Հակոբյանը վստահ է, որ սայլակով թե առանց սայլակի մարդ կյանքում պետք է նպատակ ունենա. «Առանց նպատակի դու տեղում կդոփես ու կանես շարժումներ, որոնք, ըստ էության, անօգուտ են»։

Ելենան ասում է, որ չի կարելի հետ նայել, միշտ չէ, որ դա ստացվում է, բայց չի կարելի փորփրել անցյալը, միևնույնն է, ոչինչ չես փոխի. իսկ ձեռք տալ հազիվ լավացած վերքերին կամ ապրել թեկուզ հիանալի, բայց հիշողություններով, անիմաստ ու անարդյունավետ է։

Ճիշտ է. Ելենա Հակոբյանն իր առջև նպատակ է դրել ու օլիմպիալական մեդալների մի հավաքածու է հավաքել։ Մայր է դարձել, երեխաներն  արդեն դպրոց են գնում, նա աշխատում է իր վրա` բիզնես լեդի դառնալու համար ու վարպետության դասընթացների է անցկացնում, լողալ է  սովորեցնում այն  մարդկանց, որոնք իր պես չեն հանձնվել ու գիտեն, որ իրենց մոտ անպայման կստացվի։

Չի կարող չստացվել։ Չէ որ Ելենա Հակոբյանի մոտ ստացվել է։

257
թեգերը:
հաշմանդամ, մարզիկը անվասայլակում, պարալիմպիկ խաղեր, սպորտ
Ըստ թեմայի
Պարալիմպիկ խաղեր-2016. Հովակիմյանը ենթախմբում վերջին տեղն է զբաղեցրել
Պարալիմպիկ խաղերում հայ մարզիկներին անարդար վերաբերմունք չի սպառնում
Հրապարակվել է 2020թ.-ի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի տարբերանշանը
ՄԱԿ

«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները

530
(Թարմացված է 21:49 22.01.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներ փոխել են իրենց պետությունների անունները, և այդ գործընթացը շարունակվում է։
Ինչու են երկրները փոխում իրենց անունները

Հիշում եք երևի՝ մի քանի տարի առաջ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց հանել իր երկրի անվանման վերջին «ստանը», հիմնավորելով՝ ախր «ստանը» նշանակում է, որ մենք հետամնաց ասիական երկիր ենք։ Ի վերջո երկրի անունը չփոխվեց, փոխվեց մայրաքաղաք Աստանայի անունը, այն անվանվեց Նուր-Սուլթան։

 Մի քանի տարի առաջ, եթե հիշում եք, նման մի առաջարկություն էր արել  Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն ասում էր՝ եկեք Հայաստանն անվանենք Արմենիա։ Էս դեպքում գոնե ինչ-որ տրամաբանություն կար, որովհետեւ եթե Ղազախստանին դրսում էլ են Ղազախստան անվանում, ապա Հայաստանն արտերկրում հայտնի է հենց որպես Արմենիա։

ԲիԲիՍի-ն հիշեցնում է մի միջադեպի մասին, որը պատահել է 2011 թվականին։ Պաշտոնական այցով ժամանելով Մյանմա` այն ժամանակվա պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը շատ նուրբ իրավիճակում հայտնվեց։ Տասնամյակներ շարունակ այդ երկիրը, որն, ինչպես հիշում եք առաջ կոչվում էր Բիրմա, ղեկավարում էին զինվորականները։ Հիմա սկսվել էր ազատականացումը և իշխանությունները պետությունն անվանել էին Մյանմա։ Սակայն ամերիկյան վարչակազմը որոշել էր շարունակել անվանել երկիրը Բիրմա։ Հիմա ինչ պետք է աներ խեղճ Քլինտոնը։ Ասես Բիրմա՝ կվիրավորես տեղի իշխանություններին, ասես Մյանմա՝ խիստ նկատողություն կստանաս Աերիկայում ։ Ու Քլինթոնը գտավ ելքը՝ ո՛չ Բիրմա էր ասում, ո՛չ էլ Մյանմա, այլ պարզապես «այս երկիրը»։ Համաձայնեք, խելոք  կին  է, ափսոս նախագահ չդարձավ։

Հիմա ասիական մեկ այլ պետության մասին։ Երևի հիշում եք Հնդկաստանի ափերի մոտ գտնվող այդ մեծ կղզին կոչվում էր Ցեյլոն։ Դեռ 16-րդ դարում էին պորտուգալացիներն այն այդպես անվանել։ Հետո կղզին անցել էր հոլանդացիներին,վերջում էլ բրիտանացիներին, բայց Ցեյլոն անունը  պահպանվել էր։ Եվ միայն անցած դարի 70-ական թվականներին, վերականգնելով պատմական արդարությունը, երկրի իշխանությունները սկզբում կղզին անվանեցին Շրի Լանկա, վերջում էլ՝Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն։ Եվ այնուամենայնիվ ողջ աշխարհը բուրումնավետ տաք հեղուկը գավաթի մեջ լցնելիս` ասում է. «Ինչ լավն է Ցեյլոնի թեյը»։

«Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինք

Կարող եմ թվարկել այն երկրները, որոնք անվանափոխվել են։ Նախկին Հարավային Ռոդեզիան այժմ դարձել է Զիմբաբվե, նախկին Ֆրանսիական Սուդանը՝ Մալի, Լատինական Ամերիկայում գտնվող Բրիտանական Հոնդուրասը՝ Բելիզ, իսկ նախկին Վերին Վոլտան՝ Բուրկինա Ֆասո։ Պատկերացրեք` կան երկրներ, որոնք մի քանի անգամ են փոխել անվանումը։ Նման պետություններից է Կամբոջան, որը մի ժամանակ դարձավ Կխմերյան Հանրապետություն, հետո Դեմոկրատական Կամպուչիա եւ վերջապես կրկին Կամբոջա։

Մեր հարևանի մասին։ Այնտեղ չեն դադարում վեճերը՝ Ջորջիա՞, թե՞ Սաքարթվելո։ Համաձայնեք՝ Սաքարթվելո շատ գեղեցիկ է հնչում։ Եվ բացի այդ, մի հատ Ջորջիա նաև Ամերիկայում կա։ Ի դեպ մի քանի օր առաջ Լիտվան պաշտոնապես հաստատել է Վրաստանի Սաքարթվելո անունը։ Բայց ամենահետաքրքիր դեպքը երևի կապված է  Նոր Զելանդիայի հետ։ Տարիներ շարունակ այնտեղի ակտիվիստները պայքար են մղում, որպեսզի իրենց երկիրը կոչվի շատ տարօրինակ մի բառով՝ փորձեք արտասանել՝ Աօտեարօա։ Բովանդակությունն էլ է նույնքան տարօրինակ ու արտառոց՝ երկար սպիտակ ամպի երկիր։ Սա բնիկ ժողովրդի՝ մաորիների լեզվով է, որոնք այս կղզում ապրում էին մինչև անգլիացիների ժամանումը և որոնց նկատմամբ բրիտանացիները մեղքի զգացում ունեն, որովհետեւ կոտորել էին թե՛ այստեղ, թե՛ Ավստրալիայում։

Եվ, վերջապես, այսպես ասած ստիպողական անվանափոխության մասին։ 30 տարի է որպես անկախ պետություն գոյություն ուներ Մակեդոնիան։ 30 տարի շարունակ բողոքում էին հույները՝ ինչպես թե Մակեդոնիա, բոլորին հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին հույն է եղել, փոխեք ձեր երկրի անունը։ Մակեդոնիայի իշխանությունները անընդհատ ընդդիմանում էին, մինչև Հունաստանը պարզապես կոշտ պայման դրեց՝ կամ տեղի եք տալիս, կամ մենք թույլ չենք տալիս ձեր մուտքը Եվրամիության և ՆԱՏՕ։ Գտնվեց կոմպրոմիսային տարբերակ՝ երկիրն անվանվեց Հյուսիսային Մակեդոնիա։ Եթե կարծում եք, թե կողմերը գոհ են, չարաչար սխալվում եք։ Մակեդոնացիները գոհ չեն, որ իրենց Հյուսիսային են անվանում, հույները Մակեդոնիա բառից են բողոքում։

530
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, անուն, Մակեդոնիա, Հայաստան, աշխարհ, Երկիր մոլորակ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչպես 11 երեխաներից կրտսերը դարձավ հայտնի և հարուստ. Պիեռ Կարդենի բրենդի պատմությունը
Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից
Ներումների քանակը կտրուկ մեծացել է. Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել նաև ինքն իրեն
Վազգեն Մանուկյան. արխիվային լուսանկար

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

6657
(Թարմացված է 13:43 22.01.2021)
Գյումրու մի խումբ բնակիչների, որոնք որոշել էին Վազգեն Մանուկյանին թույլ չտալ մտնել քաղաք, հյուրը «բոմժեր» անվանեց։ Դա շատերին նեղացրեց և զանազան բանավեճերի առիթ դարձավ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը որոշել է համեմատական վերլուծություն անցկացնել։

Կենսափորձով ու քաղաքական փորձով հարուստ քաղաքական գործչի համար, որը որոշել է անցումային կառավարության վարչապետ դառնալ, նման արտահայտությունն անթույլատրելի է։ Եվ չնայած գյումրեցիների հետ հանդիպումն անցավ ժողովրդի մեծ կուտակումով և փոխըմբռնման մթնոլորտում, նստվածքն, այնուամենայնիվ, մնացել է։ Որովհետև «լեզվի կտրածը չի լավանա»։

Արցախը չի կարող գրպանում լինել

80-ականների վերջն էր։ Հայաստանում եռում էին արցախյան կրքերը, բազմահազարանոց ամբոխներն աղաղակում էին «Մի-ա-ցում», «Մենք ծայրահեղական չենք», չգիտես ինչու՝ «Լենին, պարտիա, Գորբաչով», Կարեն Դեմիրճյանից վճռական քայլեր էին պահանջում՝ ի աջակցություն արդար գործի, սպասում նրա խոսքին։

Եվ ահա Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը գալիս է ծայրահեղ բորբոքված Ազատության հրապարակ, բարձրանում մուտքի առջևի հարթակին և մեն-մենակ մնում բազմահազարանոց ամբոխին դեմ հանդիման։

Դեմիրճյանը, պետք է ասել, երկչոտներից չէր, կարողանում էր լսարանն իր ձեռքում պահել և ճառելուց լավ էր։ Իսկ այստեղ, սկսելով կարծես թե լավ նոտայից, ավարտեց․

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ։ Ղարաբաղը ջեբս չի, որ տամ»։

Ըստ էության՝ ամեն ինչ ճիշտ է․ Դեմրիճյանը չէր կարող ԼՂՀ-ի հարցերը լուծել հօգուտ Հայաստանի, ինչքան էլ որ ցանկանար։ Իսկ ցանկություն նա անկասկած ուներ։ Եվ նա ասաց այն, ինչը բոլորը պետք է հասկանային և բոլորն էլ հասկանում էին։ Բայց խնդիր, միևնույնն է, առաջացավ՝ բառերի ոչ պատշաճ օգտագործման պատճառով. դա վիրավորել էր ոգևորված ու բոբոքված մարդկանց։ Հանրապետության առաջնորդը պետք է հաշվի առներ քաղաքացիների տրամադրությունն ու ավելի զգույշ լիներ արտահայտություններ ընտրելիս։ Նա սխալվեց։

Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար

Ճիշտ է, ժողովուրդը հարգում էր Դեմիրճյանին, բայց իրավիճակի փոփոխությունը խստություն էր պահանջում դիրքորոշում հայտնելիս, իսկ դա տեղի չունեցավ։ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին դավաճանեց չափից դուրս ինքնավստահությունը․ ցուցարարները նրան սուլոցներով արձագանքեցին և դա անվստահության առաջին հրապարակային արտահայտումն էր մի մարդու նկատմամբ, որը մինչև վերջերս հավաքվածների կուռքն էր․ երկրի ղեկավարի համբավը կոտրվեց և կոտրվեց անդառնալիորեն։ Տարիներ պետք եղան, որպեսզի մարդիկ սառեն ու մոռանան։

Թե ինչպես Կենտկոմի առաջին քարտուղարը կռվեց երկրորդի հետ

60-ականներին Հայաստանում գլխավոր ղեկավար Յակով Նիկիտիչ Զարոբյանն էր, իսկ հանրապետության երկրորդ մարդը՝ Հովհաննես Մինայիչ Բաղդասարյանը (ժողովրդի լեզվով՝ Հովմինը)։ Երկուսն էլ փորձառու և իրենց գործն իմացող ղեկավարներ էին։

Զարոբյանը Հայաստան էր եկել երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց և աշխատելուց հետո, որտեղ «․․․քու մերը» արտահայտությունը հաճախ հայհոյանք չէ, այլ ընդամենը հավանության, համաձայնության կամ անհամաձայնության, աջակցության ու մտերմության զգացմունքային արտահայտում։

Բաղդասարյանը՝ հակառակը։ Նա մեծացել ու դաստիարակվել էր Լենինականում` խիստ ավանդապաշտ ընտանիքում, որտեղ նման խոսքային ազատությունները բառացիորեն էին ընկալվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն` հնարավոր չէ իմիջիայլոց արտաբերել «․․․քու մերը» և դրանից հետո հույս դնել հայերի ըմբռնման վրա։ Իսկ Յակով Նիկիտիչն արտաբերեց։

Չեմ կարող հաստատ իմանալ, թե ինչ հանգամանքներում և հատկապես ինչ համատեքստում (բայց միանշանակ՝ ոչ վիրավորելու համար) Զարուբյանը նախադասության մեջ ներառեց այդ արտահայտությունը, բայց այն ասվել էր, և Բաղդասարյանը չհապաղեց պատասխանել։ Դարձավ կռիվ։

Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը

Այնպես չէ, որ Հովհաննես Մինայիչը մինչ այդ խոսքը չէր լսել ու չգիտեր, այլ հարց է, որ նա չէր կարող պատկերացնել, որ այն կհնչի ղեկավարի կողմից՝ իր հասցեին։ Թեկուզ և առանց չարության, առանց վիրավորելու որևէ ցանկության, սովորության համաձայն, բայց, միևնույնն է․․․ խոսքն ասվել էր, վիրավորանքը հասցվել էր, և այն այնքան էլ արագ չանցավ․․․․

Թե ինչու Հայաստանի երկաթուղու տնօրենը վիրավորեց Գագիկ արքային 

Համբարձում Կանդիլյանը նույնպես Ռուսաստանից էր եկել, երկաթուղու ղեկավար էր աշխատել Աստրախանի մարզում, ապա տեղափոխվել էր Հայաստան՝ տեղը գցելու «գծերից ընկած» երկաթուղային ոլորտը։ Ավելի լավ ստացվեց, քան սպասում էին։ Բայց ոչ անմիջապես և ոչ հեշտությամբ։

Անդրկովկասյան երկաթուղիների երևանյան վարչության (այն ժամանակ այդպես էր կոչվում վարչությունը) անգործությունից հալված երկաթուղային էլիտան սկզբում՝ փորձեց նոր ղեկավարին իրենց ռելսերի վրա դնել և որպես ճնշման կետ ընտրեց Կենտրոնից նշանակվածի՝ հայոց դարավոր ավադույթների չիմացությունը։ Ինչ չկար՝ իրոք չկար, և սկզբում Կանդիլյանը չէր դիմադրում «լիկբեզ»-ին («գրագիտության» դասերին,–խմբ.)։

․․․ Մաքրման աշխատանքների ամենաթեժ պահին երկաթուղու հայկական հատվածում լարված իրավիճակ ստեղծվեց․ հարյուրավոր վագոններ երկրի այլ շրջաններրում բեռնաթափման էին սպասում։ Եվ ահա, Կանդիլյանն իր մոտ է կանչում բեռնափոխադրումների պատասխանատուին և ասում․ «Այսպես չի լինի։ Անհապաղ լուծել հարցը և զեկուցել»։

«Գորգի կանչված» ընկերը համաձայնում է, բայց փորձում է իր բացթողումն արդարացնել պատմական հղումներով։

-Դեռ Գագիկ թագավորի ժամանակներից,-բացատրում է նա,-հայերը սովորել են չշտապել․․․ ազգի բնույթն է․․․ ավանդույթների անհաղթահարելիությունը․․․ և այլն, և այլն։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Կանդիլյանը լսում է, զարմանում, բայց լռում է։ Իսկ վագոններն այդ ընթացքում շարունակում են չբեռնաթափված մնալ։ Նորից իր մոտ է կանչում նույն ղեկավարին, և երբ վերջինս նորից սկսում է Գագիկ թագավորի երգը, Կանդիլյանը չի դիմանում․ «․․․Քո մերն էլ, Գագիկ թագավորինն էլ․․․ Եթե մինչև հինգշաբթի մինչև վերջին վագոնը դատարկված չեղավ, կգնաս Գագիկ թագավորի հետևից։ Հասկացա՞ր»,-հունից դուրս է գալիս Կանդիլյանը։

Հրահանգը կատարվում է լավագույն ձևով, երկիրը ճիշտ ժամանակին ստանում է անհրաժեշտ վագոնները։ Այսպիսով՝ որոշ դեպքերում խոսքը նույնպես գործ է։

Ի՞նչ կարելի է անել նմանատիպ իրավիճակներում. բացատրել պե՞տք է

Այնուամենայնիվ, մեր իրավիճակում չի կարելի չհամաձայնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Հանրային համերաշխությունը երաշխավորելու համար հասարակական գործիչները պետք է զերծ մնան մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից, հաշի առնեն բոլոր ենթատեքստերն ու յուրաքանչյուր բառի ու արտահայտությանն փոխաբերական իմաստները։

Վազգեն Մանուկյանը դա հաշվի չառավ։ Նա սխալվեց։ Թե ինչ են անում նման դեպքերում սխալվողները՝ բացատրելու կարիք կա՞։

Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

6657
թեգերը:
ընդդիմություն, Գյումրի, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Արխիվային լուսանկար

«Զվարթնոցից» ՔԿՀ տանելու ճանապարհին օպերլիազորը Իրանի քաղաքացուց գումար է հափշտակել

0
(Թարմացված է 18:47 23.01.2021)
Հետախուզման մեջ է գտնվող իրանցուն հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Մինչ նրա հարցերը փորձել են լուծել, օպերլիազորն օգտվել է իրավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում օպերլիազորներից մեկը հետախուզվողից փող է հափշտակել։

«Հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։

ՀՔԾ–ն հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել

0
թեգերը:
Հայաստան, Ճանապարհ, ոստիկան, «Զվարթնոց» օդանավակայան