00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կես լիտր վիսկի` լուսանկարչի համար և Համահայկական խաղեր. Աշոտ Մելիք–Շահնազարովի հնարքները

© Photo : provided by Arsen ShakhnazarovАшот Мелик-Шахназаров переводит беседу Председателя Президиума Верховного Совета СССР Анастаса Микояна и Президента Республики Конго Браззавиль Массамба-Деба (19 августа 1965). Москвa
Ашот Мелик-Шахназаров переводит беседу Председателя Президиума Верховного Совета СССР Анастаса Микояна и Президента Республики Конго Браззавиль Массамба-Деба (19 августа 1965). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրահատուկ կենսագրությամբ խորհրդային և հայ դիվանագետ, գրող, կազմակերպիչ, Համահայկական խաղերի գաղափարը կյանքի կոչած Աշոտ Մելիք–Շահնազարովը, որը Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն ստեղծողներից է, արմատներով Շուշիից է, և դա արդեն շատ բան է բացատրում։ Աշխատասիրություն, հաստատակամություն և նպատակասլացություն։ Այնտեղի մարդիկ այդպիսին են։

Աշոտ Զարեևիչի որդին` Արսեն Մելիք–Շահնազարովը, որը լրագրող և դիվանագետ է, այժմ Մոսկվայում Արցախի Հանրապետության ներկայացուցչության աշխատակից, հոր մասին պատմությունը սկսում է պապից։ Զարե Սամսոնովիչը բնիկ շուշեցի է, ծնվել և մեծացել է այդ քաղաքում, սովորել հայտնի Իրական ուսումնարանում։ Նա վաղ տարիքում զենքը ձեռքն է առել, անցել 1918-1920թթ.–ի պատերազմի միջով։ Նրա գրչին են պատկանում «Ղարաբաղցի զինվորի նոթերը։ Լեռնային Ղարաբաղում 1918-20թթ.–ի իրադարձությունների մասնակցի հուշերը»։

Князь Семен Семенович Абамелек-Лазарев в своем кабинете в Санкт-Петербурге. Фрагмент эстампа XX в. - Sputnik Արմենիա
Ինչպես կառավարել գործարաններն առանց համացանցի. Աբամելիք–Լազարյանի գաղտնիքները

Արսենը պատմում է, որ Զարե Սամսոնովիչը երկար կյանք է ունեցել և երբեք չի կորցրել կապը Շուշիի, Արցախի հետ։ Այդ գենետիկ կապը փոխանցվել է որդուն, այնուհետև` թոռանը։ Ապա պատերազմից և Շուշիում հրդեհից հետո Զարե Սամսոնովիչն ապրել է Թբիլիսիում և Բաքվում, եղել դիպուկահարային հրաձգության տեսուչ, իսկ 1949թ.–ից հետո հիմնվել է Երևանում, իսկ ահա երեխաները` երկու որդիները, մեկնել են Մոսկվա։

Աշոտ Մելիք–Շահնազարովն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանը, ուր ընդունել են իսկապես արժանիներին` հիմնվելով դիմորդի գիտելիքների, այլ ոչ թե ծագման կամ բարձրաստիճան ու ազդեցիկ հարազատների առկայության վրա։ Նրա հետ սովորել է, օրինակ, Վլադիմիր Ստուպիշինը` Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպանը. ճակատագիրն այնպես է տնօրինել, որ Երևան` արդեն անկախ Հայաստանի մայրաքաղաք, նրանք գրեթե միաժամանակ են եկել։ Եվ Վլադիմիր Կազիմիրովը նույնպես, որը ղարաբաղյան կարգավորման հարցով նախագահ Ելցինի հատուկ ներկայացուցիչն էր։

Արսենը` Աշոտ Զարեևիչի որդին, ծնվել է Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում։ Դա առաջին երկիրն էր, որն անկախացել է, երբ Աֆրիկայում սկսել են տապալվել եվրոպական գաղութային տարածքները` չհաշված այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՀԱՀ–ը, Եթովպիան կամ արհեստականորեն ստեղծված Լիբերիան։

Председатель федерации футбола Армянской ССР Сурен Захарьян - Sputnik Արմենիա
Աստղային «Արարատը». ինչպես է Սուրեն Զաքարյանը նպաստել հայկական ֆուտբոլի հաղթանակին

Աշոտ Մելիք–Շահնազարովն անթերի ֆրանսերեն գիտեր և սկզբից աշխատել է որպես թարգմանիչ։ Կնոջ հետ միասին նրանք երկու տարի ծառայել են Բելգիայում, այնուհետև` Վիետնամում, պահպանվել է Հո Շի Մինի հետ համատեղ լուսանկարը, երբ Ֆրանսիայից անկախության մասին լուրն արդեն ստացվել էր, իսկ ամերիկացիներն այնտեղ դեռ սպանդ չէին սկսել։

Դիվանագիտական կարիերան որպես այդպիսին սկսվել է Գվինեայից, այնուհետև եղել են Կոնգոն և Զաիրը, Սենեգալը և Մալին։ Դրանք եղել են երկարատև գործուղումներ, հատկապես երկար է տևել առաքելությունը Զաիրում, ընդ որում շրջան է եղել, երբ տեղի իշխանությունները դուրս են մղել խորհրդային դեսպանատանը, այնուհետև վերադարձրել։

Զաիրում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Խորհրդային ֆոտոթղթակիցը, բայց ոչ թե ԱԳՆ–ից, այլ ՏԱՍՍ–ից, անցել է գետով, որը բաժանում է Զաիրը և Դեմոկրատական Կոնգոն, ինչ-որ մի բան այնպես չի լուսանկարել այն կողմում, և Կոնգոյի ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Աշոտ Զարեևիչին խնդրել են կարգավորել իրավիճակը։

Նա եկել է Զաիրի մայրաքաղաք Կինշասիից և բանակցություններ վարել Կոնգոյի ոստիկանության կապրալի հետ։ Դե, ինչ բանակցություն, իրականում սակարկել են` քանի շիշ վիսկի նա կարող է տալ ոստիկանին ֆոտոթղթակցի դիմաց։

Աշոտ Զարեևիչին դա արագ հոգնեցրել է, և նա վերջնագիր է ներկայացրել. մեկ շիշ և ոչ մի կաթիլ ավելի, առավել ևս, որ ֆոտոթղթակիցն ԱԳՆ–ից չէ, այլ ՏԱՍՍ–ից` ուրիշ գերատեսչությունից։ Պե՞տք է արդյոք ասել, որ ֆոտոլրագրողին ակնթարթորեն ազատել են և նա վերադարձել է Զաիր։

Իսկ սպորտը նրա կյանքի երկրորդ նշանակալի մասն էր։ Աշոտ Մելիք–Շահնազարովը եղել է սուսերամարտի սպորտի վարպետ, ունեցել բռնցքամարտի և ժամանակակից հնգամարտի աստիճաններ։ Խորապես ծանոթ էր սպորտի աշխարհին, նա միշտ փայփայել է սպորտային խաղեր անցկացնելու գաղափարը, որոնց կմասնակցեին մոլորակի տարբեր անկյուններում ապրող հայերը։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Պիտի ապրենք առանց Ազնավուրի, որն ամբողջ կյանքում բացատրում էր` ինչ է նշանակում հայ լինել

Դա նրան հաջողվել է, և այսօր Աշոտ Մելիք–Շահնազարովը հայկական աշխարհում հայտնի է որպես Համահայկական սպորտային շարժման ոգեշնչող և կազմակերպիչ։ 1996թ.–ին Փարիզում նա առաջին անգամ հրապարակավ հնչեցրել է Համահայկական սպորտային խաղեր անցկացնելու գաղափարը, որոնք նրա կյանքի օրոք հաջողությամբ անցկացվել են Երևանում 1999, 2001 և 2003 թվականներին։ Հետաքրքիր է, որ նա Համահայկական խաղերի քայլերթի և հրաժեշտի երգի երաժշտության, խոսքերի հեղինակն է։

Աշոտ Մելիք–Շահնազարովն առանց մտածելու եկել է անկախ Հայաստան։ Երրորդ հանրապետության երիտասարդ ԱԳՆ–ը բանիմաց մասնագետների կարիք է ունեցել, և փորձառու դիվանագետը ձեռնամուխ է եղել արտաքին գործերի նախարարի խորհրդականի պարտականություններին։ Հետո Մելիք–Շահնազարյանը դարձել է ՄԱԿ–ի եվրոպական բաժնին կից Հայաստանի մշտական ներկայացուցիչը, այնուհետև Միջազգային կազմակերպությունների բաժնի տնօրեն և հատուկ հանձնարարություններով դեսպան։ Կարիերայի վերջում Աշոտ Մելիք–Շահնազարովը նշանակվել է Մեքսիկայում և Կուբայում ՀՀ դեսպան։

Դժվար է գերագնահատել Աշոտ Մելիք–Շահնազարովի դերը Արցախի Հանրապետության ԱԳՆ կայացման մեջ։ Աշխատելով Երևանում, լինելով անկախ Հայաստանի դիվանագետ` նա երբեք չի մոռացել փոքր հայրենիքի մասին և միշտ եղել է պրոֆեսիոնալ` երկրորդ հայկական պետության ճակատագրի մեջ մասնակցությունը համարելով խղճի և պարտքի կանչ։

Լրահոս
0