00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րը պետք է լինի Հայկ Մարությանի առաջին քայլը, կամ ինչպե՞ս խուսափել պառակտումից

© Sputnik / Asatur YesayantsАйк Марутян на предвыборном митинге в административном районе Давташен (11 сентября 2018). Еревaн
Айк Марутян на предвыборном митинге в административном районе Давташен (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը խորհրդածում է, թե ամենից առաջ ինչ խնդիր պետք է լուծի Երևանի նոր քաղաքապետը։

Հայկ Մարությանն այս տարվա հոկտեմբերի 10-ին կստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Փողոցներում և հրապարակներում «երջանկության հորմոններ» բաժանելը ժամանակավորապես դադարեցվել է, բայց տոնը շարունակվում է։ Առջևում Ֆրանկոֆոնիայի փառատոնն է, Երևանի 2800-ամյակի կապակցությամբ հանդիսությունները։ Բացի այդ, բացվել են Բաղրամյան 26-ի դարպասները, ավելի ուշ ակնկալվում է, որ քաղաքացիներն ազատ մուտք կունենան նույն փողոցում գտնվող Ազգային ժողովի այգի։ Զբոսնիր, շուրջդ նայիր, մտածիր։ Ահա և մտածում ենք։

Айк Марутян идет на выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իսկ դու ինձ «զագս» տարար. ապագա քաղաքապետ «Կարգին Հայկոն» կփորձի նոր դերը

Ո՞րը պետք է լինի նոր քաղաքապետի առաջին քայլը։ Առաջին և զուտ սուբյեկտիվ առաջարկ։ Ձեռք բերել (կամ վերադարձնել) սեփական դեմքը և դուրս գալ այն կերպարից, որը չափազանց շատ է հիշեցնում ներկա վարչապետին։ Այլապես երկիրը կարող է միանգամից երկու Փաշինյան ունենալ, մեկը` Հանրապետության հրապարակում` վարչապետի նստավայրում, մյուսը` Արգիշտի փողոցում` քաղաքապետարանի շենքում։ Իսկ դա արդեն շատ է։ Բացի այդ, մենք չգիտենք` օրիգինալն ուզո՞ւմ է նմանակ ունենալ։

Երկրորդ առաջարկը` հնարավորինս արագ վերադարձնել Երևանի դեմքը։ Մտածել այն մասին, որ առօրյան վերադառնա քաղաք։ Այնպես չէ, որ տոները վատ բան են, բայց քաղաքն անընդհատ աղմկում է տարբեր պատճառներով. աղմուկը դեռ չդադարած` վիճակը նորից է թեժանում, հաջորդ օրերին նորերերն են ծրագրվում, ու ստացվում է ինչ-որ Փարիզ, որը միշտ քեզ հետ է։ Իսկ երևանցիները հազարավոր հարցեր ունեն և գրեթե ոչ մի պատասխան։ Խոստումները հաշվի մեջ չեն։

Շարունակում ենք մտածել։ Հաղթական խրախճանքից հետո սպասում ես արագ փոփոխությունների, բայց ցանկացած հեղափոխություն միայն վատացնում է տնտեսությունը։ Չափազանց շատ ժամանակ և ուժ է ծախսվում նախկինը քանդելու վրա, ընդ որում` հաճախ թեժ ձեռքի տակ է ընկնում այն, ինչը սթափ հայացքով ոչ թե վնաս է, այլ օգուտ։ Բայց ամեն դեպքում պետք է բարելավել մարդկանց կյանքը։

Տարոն Մարգարյանի օրոք քաղաքապետարանում հաստատ եղել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և չարժե նրանց դիլետանտներով փոխարինել (միայն այն պատճառով, որ բոլորը յուրային լինեն)։

Айк Марутян на предвыборном митинге в административном районе Давташен (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առաջին հերթին ի՞նչ պետք է ապացուցի Հայկ Մարությանը երևանցիներին

Քաղաքապետի թեկնածուն ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ բոլորը, ովքեր իր հետ են, «սպիտակ ուժեր» են, իսկ մնացածերը` «սև»։ Միաժամանակ շատերն ընդհանրապես չեն մասնակցել ավագանու ընտրություններին։ Իսկ ովքե՞ր են նրանք հիմա։ Եթե քաղաքապետը կարող է վերածել նրանց դաշնակիցների, ապա կշահեն բոլորը, եթե չուզենա կամ չցանկանա, ապա հասարակության պառակտումը, ամենայն հավանականությամբ, կխորանա։

Խնդրանքով դիմողներից շատերը (իսկ նրանց թիվն աճում է), որոնք մոտենում են Փաշինյանին, սկսում են նրանից, որ հիշեցնում են հեղափոխության օրերին իրենց աջակցության, բողոքի ակցիաներին մասնակցելու և փողոցները փակելու մասին։

«Միացրու «յուրային-օտար» համակարգը, հիշիր և օգնիր», — կարծես ասում են նրանք։

Բայց ինչպե՞ս վարվել նրանց հետ, ովքեր չեն նստել ասֆալտին, չեն մասնակցել ակցիաներին, բայց նույնպես օգնության կարիք ունեն…

Իսկ հիմա շատերը օգնության համար կդիմեն Մարությանին։ Ինչո՞վ նա կօգնի։ Կապրենք, կտեսնենք։

Ամերիկյան առօրյայից։ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, ինչպես հաղորդում է MSNBC-ը, կոչ է արել իր հայրենակիցներին մասնակցել կոնգրեսի ընտրություններին` երկիրն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից փրկելու համար։

Айк Марутян идет на выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը

Օբամայի կարծիքով` Թրամփը հարստություն է դիզում ԱՄՆ-ի բնակիչների վախերի ու ցասման վրա։ Իշխանություն ունեցող մարդիկ ցանկանում են, որ մնացած բոլորը պառակտված մնան, հավելել է Օբաման։

Չգիտեմ` ԱՄՆ-ում ինչպես, բայց մեզ չի կարելի բաժանված մնալ։ Մարությանը բաժանարար գիծ է քաշել, որը հիմա պետք է վերացնել։ Կկարողանա՞ արդյոք։ Կրկին ցույց կտա ժամանակը։

Ինչ էլ որ լինի, քաղաքը նոր քաղաքապետ ունի և չի կարելի չշնորհավորել նրան։ Մի կողմ թողնելով վիրավորանքը, թյուրըմբռնումը, հիասթափությունը` օգնենք Երևանին վերադարձնել «աշխատավոր» քաղաքի դեմքը, որտեղ գլխավոր տեղն ունեն հենց երևանցիները։

Լրահոս
0