ՀՀԿ տոմսերը Գյումրիում

Թղթե տնակի «անխոցելիություն». կարո՞ղ է արդյոք Փաշինյանի թիմը կրկնել ՀՀԿ–ի դառը ճակատագիրը

164
(Թարմացված է 12:24 25.09.2018)
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն օրինաչափ էին թե՛ հաղթողների, թե՛ պարտվողների առումով։ Կուսակցությունների և դաշինքների գրեթե զրոյական վարկանիշը նույնպես օրինաչափ է, բայց հանգեցնում է տխուր մտորումների։

Սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին։ Ամեն ինչ եղավ սպասվածի նման. «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը կասկած չէր առաջացնում (հաշվի առնելով ընտրությունները անտեսածների զգալի թիվը, հաղթողների համար քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդը)։

Բայց խոսքը հիմա ոչ թե հաղթողի, այլ պարտվողների մասին է։ Ավելի ճիշտ` նրանց մասին, ովքեր ջախջախիչ պարտություն են կրել` հավաքելով ձայների չնչին տոկոս։ Այդ հանգամանքը շատ է վշտացնող է։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու է քաղաքական ուժը մասնակցում ինչ-որ ընտրությունների, եթե նախօրոք հայտնի է իր ձայների միկրոսկոպիկ տոկոսը։ Բայց մի՞թե նորմալ է, երբ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ, որոնց երեք քառորդը չի հավաքում անգամ 2 տոկոս, իսկ մեկը` 5։

Դա չի կարող նորմալ լինել, ավելին, շատ տխուր է, որովհետև Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում մենք կանգնում ենք լուրջ ընդդիմության լիակատար բացակայության փաստի առաջ։ Ինչպես ցույց է տալիս փորձը, այն իշխանությունը, որը չունի նորմալ ընդդիմություն, վատ ավարտ է ունենում, խնդիրը միայն ժամկետների մեջ է։

Որոշ միավորումներ հապճեպ են ստեղծվել` ավագանու ընտրությունների համար, բայց խոսքը դրանց մասին չէ։ «Լույս» դաշինքը, որը ջանասիրաբար խաղում է «ընդդիմության» դերը, քչերին է մոլորության մեջ գցել, և ընդդիմություն հավակնող միակ ուժը մնացել է «Բարգավաճ Հայաստանը»։

Թեև այդ կուսակցությունը ցանկության դեպքում կարող է դառնալ համակարգված, կառուցողական ընդդիմություն, բայց հավատս այդքան էլ չի գալիս։ Իսկ ՀՀԿ–ն, բացի գաղափարախոսությունից, բոլոր նախադրյալներն ունի ոչ թե բոլշևիկյան, «կացնային» ձևով, այլ հենց սկզբունքներն իրագործելով ընտրող գրավելու համար։

Մյուսները տարիներով չեն կարող (և չեն ուզում) դուրս գալ երրորդական դերից։ Միգուցե նրանց համար այդպես լավ է ու հանգիստ։ Մի՞թե կարող է ընդդիմություն լինել «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի ներկայացուցիչները ավագանու նիստին բերում են ապակյա տարաներ ոչ ծիրանային բույրով և հեքիաթներ պատմում այն մասին, թե ինչպես նրանք մի ակնթարթում հաշվեհարդար կտեսնեն բոլոր օլիգարխների հետ։

Կամ «Օրինաց երկիրը». այդ կուսակցության համար կարևոր է ստանալ ինչ-որ, նույնիսկ ոչ նախարարական պորտֆել, ասենք`երկրորդական, ինչ–որ աննշան գերատեսչությունում։ «Ժառանգությունը» այդպես էլ չհասկացավ, որ դեռ հինգ տարի առաջ վերջնականապես կորցրել է կողմնակիցներին, ընդ որում այն աստիճան, որ պետք է մտածել ինքնալուծարման մասին։

Ընդդիմություն կարող էր դառնալ ՀՅԴ–ը` հաշվի առնելով գաղափարախոսության առկայությունը, միայն թե տոկոսներն են շատ ցածր։ Եվ դա արդարացի է. կուսակցությունը, որը երբեք շատ ձայներ չի հավաքել, վերջերս եղածն էլ է կորցրել. կհամարձակվեմ ենթադրել, որ դա տեղի է ունեցել կոշտ ճնշման տակ հայտնված հանրապետականների կոալիցիայից ակնթարթորեն դուրս գալու պատճառով։

Այնպես չէ, որ մարդիկ ՀՀԿ–ի համար էին նեղվել, ոչ իհարկե, ուղղակի եթե «Դաշնակցության» համար այդքան հեշտ է լուծվում քաղաքական վեկտորը և դաշնակիցներին փոխելու հարցը, ապա դա մտորումների տեղիք է տալիս։ Ուստի չպետք է զարմանալ ստեղծված արդյունքից։

Խելացի, կառուցողական ընդդիմության բացակայությունը մեծագույն սպառնալիք է ցանկացած իշխանության համար։ Ընդդիմությունից զրկված իշխանությունը վաղ թե ուշ սկսում է «ննջել» դափնիների վրա` վստահ լինելով սեփական անխոցելիության մեջ։ Սակայն դա թղթե տնակի անխոցելիություն է, որը քանդվում է ցանկացած քաղաքական նպատակաուղղված քամուց, ինչն էլ ցույց տվեց ՀՀԿ–ի տխուր քաղաքական ճակատագիրը։

Իշխանական կուսակցության և այլ քաղաքական ուժերի միջև կարող են լինել տարբեր պայմանավորվածություններ, այդ թվում` «ընդդիմության» դերի համար։ Բայց բանն այն է, որ նման հարցերում առանց թատերականացված բեմադրությունների չես կարող, իսկ բեմականացման փորձերը խստորեն պատժվում են։ Ուստի ընդդիմությունը պետք է առանց չակերտների գրվի։

164
թեգերը:
Երևանի ավագանու ընտրություններ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1068)
Ըստ թեմայի
ՀՅԴ–ն ընդունում է ավագանու ընտրությունների արդյունքը, բայց և բացահայտում դրանց գաղտնիքը
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին
Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունները համարում է ԱԺ–ի կազմը փոխելու մանդատ
Ավագանու ընտրության ժամանակ գրանցված ընտրախախտումներն ուսումնասիրում է դատախազությունը
Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքները
Մասնակցության թվով ավագանու այս ընտրությունները գերազանցել են նախորդին. նախնական տվյալներ
Ի՞նչ են ակնկալում երևանցիները ավագանու ընտրություններից և ի՞նչ տրամադրություն ունեն. video
Արտակ Ղարագյոզյան

Թշնամու «ինովացիոն զենքի» և կրակոցների թիրախում․ ինչպես են ապրում Բարեկամավան գյուղում

90
(Թարմացված է 21:55 14.08.2020)
Բարեկամավանը երեք կողմից նայում է սահմանին։ Դաշտերն ու արոտավայրերը պարբերաբար գնդակոծվում են։ Գյուղի միակ ձեռնարկությունը չի գործում։ Սակայն բնակիչները գյուղը չեն լքում։

Անտառ, սալոր, դեղձ, մեղր, դատարան։ Սրանք պատահական բառերի չեն․ դրանք այն միջոցներն են, որով իրենց հողին ամուր կառչած սահմանամերձ գյուղի բնակիչները գումար են վաստակում, միայն թե այստեղից չհեռանան։ Բարեկամավանը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, որտեղից երևում են դաշտերը, արոտավայրերն ու բլուրների լանջի ներքևում և անտառից հեռու գտնվող տների մի մասը։

Այն պետք է լինի բոլորի տանը. ինչպե՞ս հրեաների փորձը կարող է օգնել տավուշցիներին

Այստեղ կարծես ամեն քայլափոխին վերևից պտուղներ են թափվում։ Դրանց միջով քայլելով, մոտենում ենք փեթակներին։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը

«Մեղրն այնպիսի բան է, որ սովորության հարց է։ Ինչ-որ մեկը, ասենք, մեղուներին մեղրի փոխարեն շաքարի օշարակ է տալիս․․․ պարզ է՝ որպեսզի իրեն շատ մեղր մնա։ Եվ համն արդեն այն չէ։ Բայց նրա գնորդները սովոր են․ նրանց նորմալ մեղր ես բերում, առանց էդպիսի բաների, չեն վերցնում, ասում են՝ համն ինչ-որ ուրիշ է, քաղցր չէ»,- պատմում է տեղի բնակիչ Արտակ Ղարագյոզյանը։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը՝ ձեռքին Մեղրի ափսեն

Մեղվափեթակներ այստեղ գրեթե բոլորն ունեն։ Ոմանք՝ մեկ-երկու հատ, իրենց և հարազատների համար, ուրիշները՝ ավելի շատ՝ վաճառքի համար։ Մի քանի տարի առաջ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում գյուղի որոշ ընտանիքների մեղվափեթակներ բաժանեցին։ Դա օգնեց փոքր-ինչ գումար վաստակել, քանի որ դաշտում աշխատել չէր հաջողվում։

Пчелиный воск с медом
© Sputnik / Asatur Yesayants
Մեղրամոմ

«Մեղուներով առաջ էլ եմ զբաղվել։ Մորական պապս հիանալի մեղվապահ էր։ Մեր կոլխոզի հաշվապահն էր, իսկ տանը փեթակներ ուներ ու մեղուներով էր զբաղվում։ Արդեն 90 տարեկան էր, բայց հանգիստ, այ ինչպես ես հիմա, հետևում էր մեղուներին»,-պատմում է Արտակը։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը

Այնուհետև մենք կանգնում ենք փեթակներից մի քանի քայլ հեռավորության վրա, իսկ Արտակը հանգիստ անցնում է մեջտեղ և բացում դրանցից մեկը։ Այստեղ բոլորն արդեն սովոր են մեղուներին, իսկ մեղր գրեթե բոլորի տներում կա։

Տարածքային ամբողջականությունը

Գարնանը և ամռանը այստեղ և հարևան գյուղերից մի քանիսում «միջազգային հանցագործություն» է կատարվում՝ «խախտվում է Ադրբեջանի Հանրապետության սահմանը և տարածքային ամբողջականությունը»։ Հարևան Հայաստանում մեղուներին բաց են թողնում՝ ծաղիկների փոշոտում կատարելու։ Իրականում մեղուները անցնում են սահմանը և ապօրինի օգտվում դաշտային ռեսուրսներից։ Մեր բախտից է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայոց մեղուներին դեռ չի սպառնացել։ Այնպես որ, մենք դանդաղ անցնում ենք պատասխանատու պահին՝ ափսեից վերցնում ենք թեյի գդալը և մեղրը քսում հացին։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը պաշտպանիչ հագուստ է հագնում

«Արագ կերեք, թե չէ մեղուներն ու իշամեղուները մի վայրկյանում գալիս են, հոտն զգում են։ Եթե հիմա չուտեք, իրենք կուտեն ձեր փոխարեն»,- ծիծաղում է Արտակը և մեր ափսեի մեջ մեղր լցնում՝ մեղրամոմի վեցանկյունիկներով շաղախված։

© Sputnik / Asatur Yesayants
Մեղուները մեղրի մեջ

Նրա տանը, առաջին հարկի մութ սենյակում, գտնվում է «երջանկության արհեստանոցը»։ Դռնից բացի, մուտքն այստեղ ծածկված է գորգով, պատուհանները պինդ փակված են, որ «ոչ մեկ չբզզա»։ Այստեղ Արտակը շրջանակներից մեղր է քամում և ցենտրիֆուգայով առանձնացնում մեղրամոմից։ Բայց մեղրով լի տարրաները դեռ երջանկություն չեն։ Երջանկությունը որդին է՝ Նարեկը, որը քայլում է հոր հետևից և օգնում նրան։

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը ՝ աշխատելիս

«Նա ոչ միայն մեղվապահի գործն է յուրացնում։ Պապս ախր նաև սազ էր նվագում, այն էլ ինչպե՜ս։ Նրանից հետո սազը տանը դրած էր, ես հենց էնպես ծնգծնգացնում էի։ Իսկ Նարեկը կիթառ նվագել սովորեց, հիմա էլ արդեն պապու սազն է նվագում»,- հպարտությամբ ասում է Արտակը։

«Ֆուտբոլային ո՞ր թիմին ես երկրպագում» հարցին յուրաքանչյուր երևանցի (և ոչ միայն երևանցի) տղա պատրաստ պատասխան ունի։ Նարեկը՝ նույնպես։

«Ես խաղալ սիրում եմ, բայց հեռուստացույցով ֆուտբոլ չեմ դիտում։ Ժամանակ չկա, երեկոյան քունս տանում է»,-ժպտում է տղան։

Հիմա հայրը Նարեկին Երևան է ուղարկել՝ սովորելու․ ավտոէլեկտրիկ պիտի դառնա։ Տարիներ առաջ, երբ տղան դեռ սովորում էր տեղի դպրոցում, նրա պատմության ուսուցչի տունը գնդակոծեցին․․․

Владелец пасеки, житель села Барекамаван Тавушской области Артак Карагезян
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը

Յուրա Չիտչյանը տասնամյակներ շարունակ հայրենի գյուղի դպրոցում պատմության ուսուցիչ է աշխատել։ Վերջերս թոշակի է անցել, բայց ամբողջ օրը տանը նստելը նրա համար անսովոր է։ Հիմա գառներ է պահում։

«Գառներին ներքևում՝ դաշտո՞ւմ եք արածացնում»,- հարցնում ենք։

Այստեղ մարդիկ ավելի խորն են, քան մեզնից շատերը. նախագահն այցելել է սահմանամերձ Չինարի

«Չէ, անտառ եմ տանում։ Դաշտ չի ստացվի։ Կարող է կրակեն։ Տներին վրա էլ են կրակում․․․ մի անգամ իմ տան վրա կրակել են ականանետից, լուսամուտները ջարդուփշուր արել։ Ես էլ տախտակներ խփեցի։ Հիմա օրը ցերեկով էլեկտրական լամպի տակ ենք նստում․․․ կրակոցներն էլ վերջին 1-2 տարում քչացել են։ Հենց կրակում են, մերոնք տեղնուտեղը պատասխան են տալիս, նրանք էլ լռում են»,- նշում է նախկին ուսուցիչը։

Пчелиный воск с медом в тарелке
© Sputnik / Asatur Yesayants
Մեղրամոմ՝ մեղրով

1918թ-ին, պատմում է նա, գյուղացիները ոտքով տասնյակ կիլոմետրեր անցան, որպեսզի Արևմտյան Հայաստանից հեռացող ցարական բանակից հրացաններ վերցնեն։ Հետո վերադարձան և «տարածքային ամբողջականության» այն ժամանակվա սիրահարներին սթափեցրին։

«Մենք նոր չէ, որ պետք է սովորենք ոտքով քայլել։ Մեր երիտասարդները չեն հիշի, բայց մինչև 65 թիվը մեզ մոտ առհասարակ ճանապարհ չի եղել։ Ոչ ավտոբուսներ կային, ոչ մեքենաներ։ Միայն կոլխոզի բեռնատարներն էին ինչ-որ բան տանում-բերում։ Կամ էլ՝ ձիերով։ Իսկ մյուսները հենց այդպես, ոտքով սարերով գնում էին։ Ես էլ։ Մի զարմացեք, այդպես էլ ապրել ենք»,- հիշում է Չիտչյանը։

Пасека в селе Барекамаван Тавушской области
© Sputnik / Asatur Yesayants
Մեղրամոմ

Նախկինում հարևան պետությունից գալիս էին առևտուր անելու և գյուղի ճաշարանում գինի խմելու։ Հիմա այդ մարդկանց երեխաներն ու թոռները «ինովացիոն զենք» են հնարել։ Ամռանը նրանք հետևում են, թե երբ է քամին փչում ատելի Բարեկամավանի կողմը, և իրենց կողմում չոր խոտ վառում։ Հարցին, թե ինչ են անում նման դեպքերում, տեղի բնակիչները ուղղակի թափ են տալիս ձեռքերը։ «Սա․․․ չգիտեմ էլ ինչպես ասեմ․․․ հասուն մարդու բան չէ, էլի»,- ասում է նրանցից մեկը։

Դատ ու մեղր՝ ամբողջ գյուղին

«Դուք երբ հոդվածը գրեք, ինձ տեղյակ պահեք։ Ահա իմ հեռախոսահամարը, սա էլ էլեկտրոնային փոստիս հասցեն, գրանցեք»,-ասում է Ղարագյոզյան-հայրիկը։

Пасека в селе Барекамаван Тавушской области
© Sputnik / Asatur Yesayants
Արտակ Ղարագյոզյանը ՝ աշխատելիս

-Էլեկտրոնային փո՞ստ։

-Այո։

Ղարագյոզյանն այն բացել է մի տարիներ առաջ, երբ նրան առաջարկեցին որոշակի գումար աշխատել։ Միջազգային կազմակերպություններից մեկը Հայաստանում դատական նիստերի մոնիթորինգի ծրագիր էր իրականացնում։

Ղարագյոզյանը պետք է գնար դատական նիստերին, գրեր լսածները և էլեկտրոնային փոստով ուղարկեր նրանց։

«Իրարից անպակաս լինեք». ՀՀ նախագահի տիկինը գեղեցիկ լուսանկար է հրապարակել Տավուշից

«Արդեն չեմ էլ հիշում, թե ինչպես էր կոչվում կազմակերպությունը․․․ մեր գյուղից մի քանի հոգի Նոյեմբերյան էին գնում՝ դատերի, դրանք սղագրում։ Բայց հետո մեզ մոտ ծրագիրը դադարեցրին, թողեցին միայն Երևանում։ Մենք չէինք տալիս այն, ինչ նրանք ուզում էին։ Ասում էին․ «ընդմիջումներին մոտեցեք ու լսեք, թե ինչի մասին են խոսում դատախազն ու դատավորը»։ Եվ ի՞նչ, նրանց հետևից միջանցքում ման գանք ու ականջ դնե՞նք»,-տարակուսում է նա։

Пасека в селе Барекамаван Тавушской области
© Sputnik / Asatur Yesayants
Մեղվաընտանիք

Այստեղ այլ աշխատանք չկար և դեռ չկա։ Փորձել են ոչ մեծ արտադրություն բացել․ այստեղ պետք է դրոսելների (էլեկտրոնիկայում և ռադիոտեխնիկայում օգտագործվող սարքավորում է) համար կծիկներ փաթաթեին։ Արտադրությունը չստացվեց՝ չլուծվեցին կազմակերպչական հարցերը (այդ մասին մանրամասն կպատմենք առանձին հոդվածում)։ Մարդկանց ընդունեցին աշխատանքի, բայց հետո ստիպված եղան ազատել։

Արմեն Սարգսյանն այցելել է ադրբեջանական կրակոցների զոհ դարձած Սոս Էլբակյանի ընտանիքին

«Ես ու ամուսինս մինչ օրս աշխատանք չունենք»,-ասում է գյուղի բնակչուհի Նաիրա Ազիզբեկյանը։ Նրա ամուսնու՝ Գառնիկ Կարաքեշիշյանի հայրական տունը մնացել է գյուղի ծայրամասում՝ կրակոցների կիզակետում։ 90-ականներին այն քանդվել էր, հետո նորոգել չհաջողվեց։

Жительница села Барекамаван Наира Азизбекян с детьми
© Sputnik / Asatur Yesayants
Բարեկամավան գյուղի բնակիչ Նաիրա Ազիզբեկյանը՝ երեխաների հետ

Հիմա նրանք բնակվում են ազատ տներից մեկում։ Այստեղ այդպիսիք շատ են․ ԽՍՀՄ-ի տարիներին գյուղում մոտ 30 ընտանիք էր ապրում, հիմա մի քանի անգամ պակաս։ Շատերը Ռուսաստան են մեկնել․ մեկը՝ Բելգորոդ, մյուսը՝ Ստավրոպոլ, երրորդը՝ Մոսկվա։ Հիմա տեղի դպրոցում 16-17 աշակերտ է սովորում։ Նրանցից չորսը Կարաքեշիշյան ընտանիքից են․ երեք տղա և մեկ աղջիկ։ Ծնողները ոչ աշխատանք ունեն, ոչ հող։ Թե ինչպես են երեխաներին պահում, ինչ աշխատանք են անում՝ միայն իրենք գիտեն։

Дети жительницы села Барекамаван Наиры Азизбекян
© Sputnik / Asatur Yesayants
Բարեկամավան գյուղի բնակչուհի Նաիրա Ազիզբեկյանի երեխաները

«Չմտածեք, թե բողոքում եմ։ Ինչպես կարողանում ենք, ապրում ենք։ Միայն թե երեխեքի համար եմ մի քիչ․․․ նեղվում։ Դպրոց գնալու հագուստ չունեն։ Տան հագուստով չես կարող ուղարկել, հետո ի՞նչ, որ գյուղում ենք ապրում․․․ դասագրքերն էլ տալիս են, իսկ տետր ու գրիչ առնել չենք կարողանում․․․ մենք օրավարձով էլ կաշխատենք, բայց այստեղ ո՞ւմ մոտ գնաս։ Մյուսներն էլ հազիվ են ծայրը ծայրին հասցնում»,- սրտնեղում է Ազիզբեկյանը, ապա ցածրաձայն խնդրում, որ ամուսնուն ու մեծ երեխաներին չնկարենք։

Дети жительницы села Барекамаван Наиры Азизбекян
© Sputnik / Asatur Yesayants
Բարեկամավան գյուղի բնակչուհի Նաիրա Ազիզբեկյանի երեխաները

«Ես հանուն երեխեքի կարող եմ խոսել, բայց տղամարդը ո՞նց էդպիսի բան ասի, կամ երեխաները»,- ասում է տիկինը։

Այժմ այս և մի քանի այլ սահմանամերձ գյուղերում կառավարությունը որոշել է նորոգել ոռոգման համակարգը և կաթիլային ոռոգում անցկացնել։ Այդ դեպքում գյուղում ջուրը բոլորին կբավականացնի։ Բայց խողովակներ տեղադրելու և կաթիլային ոռոգման ավազանների համար գումար է պետք։ Գյուղացիների հայտերի ընդունումն ու ընտրությունը կսկսեն աշնանը։

Հեռանկարում իշխանությունները մտադիր են այստեղ նաև այլ նոր տեխնոլոգիաներ ներդնել, որպեսզի հողն իր տերերին վերադարձնի գոնե մի փոքր ավելին, քան հիմա։

  • Մեղրամոմ
    Մեղրամոմ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մեղրամոմ
    Մեղրամոմ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մեղրամոմ
    Մեղրամոմ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արտակ Ղարագյոզյանը
    Արտակ Ղարագյոզյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Բարեկամավան, Տավուշի մարզ
    Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Բարեկամավան, Տավուշի մարզ
    Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Բարեկամավան, Տավուշի մարզ
    Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արտակ Ղարագյոզյանը
    Արտակ Ղարագյոզյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Փեթակ, Բարեկամավան, Տավուշի մարզ
    Փեթակ, Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
  • Փեթակ, Բարեկամավան, Տավուշի մարզ
    Փեթակ, Բարեկամավան, Տավուշի մարզ
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 10
© Sputnik / Asatur Yesayants
Մեղրամոմ
90
թեգերը:
մեղվապահ, կառավարություն, սահմանամերձ գյուղեր, Բարեկամավան, Տավուշ
Ըստ թեմայի
Ավելի լավ տներ, քան հրետակոծությունից առաջ. Տավուշի մարզպետն այցելել է սահմանամերձ գյուղեր
Կյանքը Հայաստանի սահմանամերձ գյուղերում, կամ նոր իրականություն` Բերքաբեր այցից հետո
Հայաստանի օնլայն խանութներում կարելի է գնել սահմանամերձ գյուղերի հուշանվերները
Սահմանամերձ գյուղերը կապահովվեն տեսահսկման, հատուկ կապի ու շչակային իրազեկման համակարգերով
Հարազատները դիմավորում են գերությունից ազատվածներին. Իսրայել

Պաղեստինցիների առևանգած օդանավը. ինչպես Նեթանյահուի եղբայրը կյանքի գնով փրկեց 103 հրեայի

100
(Թարմացված է 21:19 14.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք: Լինում են պահեր, երբ ստիպված ես հրատապ որոշում կայացնել` ամենևին վստահ չլինելով, որ արդյունքը դրական կլինի:
Արդյոք աշխարհում կա ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքը

Այդպես եղավ գրեթե 45 տարի առաջ՝ 1976 թվականի ամռանը, երբ «էյր Ֆրանս» ավիաընկերության ինքնաթիռը, որը Թել Ավիվից թռչում էր Փարիզ, պաղեստինցիներն առևանգեցին, իջեցրին աֆրիկյան հեռավոր մի երկրի՝ Ուգանդայի Էնտեբե օդակայանում, առանձնացրեցին Իսրայելի քաղաքացիներին և պահանջեցին ազատ արձակել Իսրայելի բանտերում գտնվող 40 պաղեստինցիներին:

​Արդյո՞ք Իսրայելի իշխանությունները պատրաստ էին բանակցել։ Վարչապետ Իցհակ Ռաբինը, ըստ մի քանի տարի առաջ հրապարակված տեղեկությունների, հարցրել էր պաշտպանության նախարար Շիմոն Պերեսին, թե պատանդներին ազատելու ինչ շանսեր կան: Պերեսն ամենայն անկեղծությամբ պատասխանել էր. «Բոլորն այն կարծիքին են, որ նման գործողությունն ընդհանրապես անհնար է»:

​Հետագայում Շիմոն Պերեսը պատմել է. «Երբ ես առաջարկեցի հատուկ ջոկատայիններ ուղարկել Ուգանդա, շատերը համարեցին ինձ անպատասխանատու նախարար: Ինքս էլ շատ լավ գիտակցում էի, որ կարող են սպանվել ոչ միայն պատանդները, այլև մեր ամենալավ պատրաստված մոտ 100 հատուկ ջոկատայինները»։ Իրադրությունն այսպիսին էր: Իսրայելի 106 քաղաքացիներին ահաբեկիչները պահում էին օդակայանի հին տերմինալում: Նրանց հետ էին նաև ֆրանսիացի օդաչուները: Ահաբեկիչներն ի սկզբանե առաջարկել էին օդաչուներին հեռանալ, որովհետև պաղեստինցիները ֆրանսիացիների դեմ ոչինչ չունեին: Բայց ֆրանսիական ողջ անձնակազմը որոշեց մնալ պատանդների հետ:

​Ու մի դրվագ էլ: Երբ հրեա պատանդներից մեկը հարցրեց ահաբեկիչներին՝ ինչի համար եք սա անում, ահաբեկիչներից մեկը պատասխանեց. «Որովհետև դուք նացիստների պես եք վարվում պաղեստինցիների հետ»: Այդ ժամանակ տարեց հրեան վեր քաշեց վերնաշապիկի թևքը, ցույց տվեց ձեռքին դաջված համարը, որը մնացել էր համակենտրոնացման ճամբարից ու կամաց ասաց. «Ե՞ս եմ նացիստը»։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

​Հուլիսի 4-ին չորս տրանսպոտային ինքնաթիռներ օդ բարձրացան Իսրայելի տարածքից և կտրելով 4 հազար կիլոմետր` հասան Ուգանդայի մայրաքաղաք Կամպալա: Ամեն ինչ մանրամասն հաշվարկված էր՝ ինքնաթիռներից մեկը հոսպիտալի դեր էր կատարելու, որովհետեւ կանխատեսվում էր, որ կլինեն շատ վիրավորներ: Օդանավերից մեկն էլ վայրէջք չէր կատարելու՝ պտտվելու էր օդում և այնտեղից համակարգվելու էին հատուկ ջոկատայինների բոլոր գործողությունները:  Նաև այսպիսի բարենպաստ հանգամանք կար: Այն ժամանակ Ուգանդայի նախագահ Իդի Ամինը մեկնել էր աֆրիկյան մեկ այլ երկիր և ուր որ է պետք է վերադառնար: Իսրայելցիները որոշեցին օգտագործել նաև այդ հանգամանքը: Երբ հատուկ ջոկատայինների ինքնաթիռներից մեկը վայրէջք կատարեց Էնտեբե օդակայանում, այնտեղից դուրս եկավ շքեղ մի Մերսեդես՝ Ուգանդայի պետական դրոշներով: Այսինքն` իսրայելցիները ուզում էին պատրանք ստեղծել, թե նախագահն է վերադարձել:

​Հետո ամեն ինչ շատ արագ կատարվեց: Հատուկ ջոկատայինները՝ մոտ 30 հոգի, ներս խուժեցին այն տերմինալը, որտեղ պահվում էին պատանդները: Ոչնչացրեցին բոլոր ահաբեկիչներին: Փոխհրաձգության ժամանակ սպանվեց նաև 3 պատանդ: Հատուկ ջոկատայիններն էլ կորուստ ունեցան՝ զոհվեց նրանց հրամանատարը՝ Յոնաթան Նեթանյահուն: Այո, նա Իսրայելի այժմվա առաջնորդի՝ Բենյամին Նեթանյահուի հարազատ եղբայրն էր: 106 պատանդներից 103-ը փրկվեցին և անմիջապես տեղափոխվեցին Իսրայել: Օդակայանում պատանդներին ու հատուկ ջոկատայիններին դիմավորեց պաշտպանության նախարար Շիմոն Պերեսը:

Այս օպերացիան այն ժամանակ էլ միանշանակ չընդունվեց։ Շատերն էին ասում. «Ինչպես թե, ուրեմն մի պետություն իրեն իրավունք է վերապահում առանց հարցնելու միջազգային հանրության կարծիքը գործողություն իրականացնում իրենից 4 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող օտար երկրում՝  նույնիսկ չտեղեկացնելով այդ երկրի ղեկավարությանը»:  Ի պատասխան իսրայելցիները հարց էին տալիս. «Բայց մենք որևէ վատ բան ենք արե՞լ: Մենք մարդկային կյանքեր ենք փրկել՝ ավելի քան 100 մարդու կյանք: Արդյո՞ք աշխարհում կա ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքը»։  Համաձայնեք՝ այս փաստարկը հերքելը բավական դժվար է։

100
թեգերը:
Բինյամին Նեթանյահու, Վարչապետ, Ահաբեկչություն, Իսրայել, ինքնաթիռ, Պաղեստին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ
Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք
Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

Եվրամիությունը ԱՄՆ–ին դեմարշ է հղել. ո՞րն է անհամաձայնության պատճառը

0
(Թարմացված է 00:49 15.08.2020)
Ի՞նչ են ուզում ցույց տալ եվրոպացիները, կկառուցվի արդյո՞ք ռուսական գազատարը`դիտեք տեսանյութում։

ԵՄ–ն ԱՄՆ–ին դեմարշ է հղել նոր պատժամիջոցների պատճառով, որոնք նրանք մտադիր են կիրառել «Հյուսիսային հոսք 2»–ի պատճառով։  Իրենց դժգոհությունն են հայտնել ԵՄ 27 անդամ երկրներից 24-ը։ Տեղեկությունը հայտնել է Welt գերմանական պարբերականը։ Ամերիկացիների դեմ հանդես են եկել նաև այն պետությունները, որոնք նախկինում չէին հանդգնում դա անել։ Ռուս քաղաքագետներն այստեղ Վաշինգտոնին ուղղված ակնարկ են տեսնում։

Եվրոպական երկրներն ԱՄՆ–ին իրենց բողոքն են արտահայտել «Հյուսիսային հոսք 2»–ի դեմ նրանց կողմից կիրառվող նոր պատժամիջոցների հետ կապված։

ԵՄ–ի պատվիրակության և Պետդեպի տեսակոնֆերանսի ժամանակ դեմարշին 24 երկիր է միացել։ Բողոքի նոտա չեն հղել ընդամենը ԵՄ 3 պետություն, սակայն դեռ հայտնի չէ` որոնք են դրանք։

Ավելի վաղ եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը։

 «Գործունեությունը, որը համապատասխանում է ԵՄ օրենքներին և միջազգային իրավունքին, և որն իրականացնում են եվրոպական ձեռնարկությունները, օրինական է։ Այդ պատճառով պատժամիջոցների կիրառումն այդ գործունեության նկատմամբ կասկածելի է»,–ասել է Սիմսոնը։

Ռուսաստանյան քաղաքագետները կարծում են, որ այս դեմարշը Վաշինգտոնին ուղղված ազդակ է, որ ԵՄ–ն մտադիր չէ հարմարվել ԱՄՆ-ի շահերին։

«Նույնիսկ զարմանալի է, որ այն երկրները, որոնք սովորաբար նախագծին դեմ են արտահայտվում (Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, Ռումինիան և Խորվաթիան), այս անգամ նման բան չարեցին։ Ամենայն հավանականությամբ, Գերմանիան և ԵՄ–ն ճնշում էին գործադրել` առաջնորդվելով նրանով, որ եվրոպական խոշոր երկրները և նույնիսկ ոչ այնքան խոշորները, ինչպեսին Ավստրիան է, չեն ցանկանում կախվածության մեջ լինել ամերիկյան թանկարժեք հեղուկ գազից  և, քաղաքական նկատառումներից ելնելով, չեն ուզում խզել կապերը Ռուսաստանի հետ»,– ասել է քաղաքագետ, ՌՊՀՀ–ի դոցենտ Վադիմ Տրուխաչյովը։

«Եվրոպան այլ շահեր ունի». Ավստրիան քննադատել է «Հյուսիսային հոսք–2»–ի պատժամիջոցները

Ռուսական գազատարի նկատմամբ ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր կիրառել 2019 թվականի վերջին։ Իսկ այս ամառ ամերիկացիները լրացուցիչ սահմանափակումներ կիրառեցին «Հյուսիսային հոսք 2»–ի նկատմամբ։

Պատժամիջոցներն անդրադարձան եվրոպական ընկերությունների վրա, որոնք մասնակցել են ռուսական նախագծի իրականացմանը։

Ռուսաստանը հայտարարեց, որ կարող է իր ուժերով ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2»–ը, ինչում կօգնի Nord Stream 2 AG ընկերությունը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ դա տեղի կունենա առաջիկայում։

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

 «Մենք գնահատում ենք Բեռլինի սկզբունքային դիրքորոշումն այս բացառապես կոմերցիոն նախաձեռնության վերաբերյալ, որը կօգնի դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումների երթուղին և ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն այն գնահատականների հիման վրա, որոնք տալիս են եվրոպական երկրները, այլ ոչ այն գնահատականների, որոնք արվում են օվկիանոսի մյուս կողմից»,–ասել է Լավրովը։

«Հյուսիսային հոսք 2»–ը նախատեսում է Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա գազատարի երկու գիծ կառուցել։ Գազատարը նախատեսվում է գործարկել մինչև տարեվերջ։

0
թեգերը:
Սերգեյ Լավրով, Գերմանիա, Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, «Հյուսիսային հոսք» նախագիծ