00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավաշ և շամպայն. ինչպես են Կազումյան եղբայրներն առաջ մղել ազգային ապրանքանիշները

© Sputnik / Олег Ласточкин / Անցնել մեդիապահոցКонвейерная линия завода шампанских вин в СССР
Конвейерная линия завода шампанских вин в СССР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զորիկ և Նարեկ Կազումյանները Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ականավոր ղեկավարներ են, նրանց շնորհիվ տեղի արտադրության լավաշը և շամպայնը սկսել են մեծ պահանջարկ վայելել հանրապետության սահմաններից դուրս։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշել է այդ արտասովոր մարդկանց, որոնք լավ են իմացել իրենց գործը և սիրել են այն։

Զորիկ և Նարեկ Կազումյան եղբայրները դեռ խորհրդային տարիներին գլխավորել են Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունները։ Նրանցից մեկը ղեկավարել է Հացաբուլկեղենի և հրուշակեղենի արդյունաբերական հայկական արտադրական միավորումը, մյուսը` Երևանի շամպայն գինիների գործարանը։ Եվ երկուսն էլ հայտնի են դարձրել տեղական արտադրության մթերքները հանրապետության սահմաններից դուրս։

… Վերցնում ենք արտույտը, լցոնում ձիթապտղով և դնում լորու մեջ։ Հետո լորը դնում ենք կաքավի մեջ, իսկ կաքավը` փասիանի, փասիանը` աքաղաղի, աքաղաղը` խոզի գոճու։ Միավորում։ Բայց առանց լավաշի այդ ամենը կորցնում է իմաստը։ («Հայհացարդի» նախկին տնօրեն Զորիկ Բագրատի Կազումյանի բաժակաճառերից)։

Приют для бездомных в Варташене - Sputnik Արմենիա
Շքեղ ծերանոց` խղճուկ տան փոխարեն. երբ է ծերերի աչքերում կորչում ուրախության փայլը

— Զգույշ եղեք, շամպայնի շշից դուրս թռչող խցանի արագությունը հավասար է ժամում 120 կիլոմետրի… Շամպայնը «ընկերություն» չի անում սթեյքի, ռոքֆոր պանրի հետ, շամպայնի հետ շոկոլադ ուտելը, առավել ևս դրա կտորները գավաթի մեջ լցնելը վատ ճաշակի նշան է։ Գինին ամենալավը համադրվում է ծովամթերքի, սպիտակ մսի հետ, իսկ եթե շամպայնը թանկարժեք է, էլիտար, ապա դրա հետ մատուցում են բացառապես սև խավիար` կրիայի պատյանից պատրաստված ամանով։

Սա արդեն Նարեկ Բագրատի Կազումյանից` Երևանի շամպայն գինիների գործարանի տնօրենից։

Դժվար չէ գուշակել, որ Զորիկ և Նարեկ Կազումյանները եղբայրներ են։ Քանի որ գլխավորը հացն է, սկսեմ Զորիկից։

1968թ-ի փետրվար։ ԽՍՀՄ գյուտերի և բացահայտումների հարցերով պետական կոմիտեն Հացաբուլկեղենի և հրուշակեղենի արդյունաբերության հայկական արտադրական միավորման («Հայհացարդ») տնօրեն Զ. Բ. Կազումյանին և նրա երեք գործընկերներին տվել է հեղինակային հավաստագիր։ Առաջարկվել է ստեղծել հայկական ազգային հացի պատրաստման առաջին ավտոմատ հոսքագիծը։ Մի երկու-երեք տարի հետո թափ հավաքելուց հետո սերիական արտադրություն կհիմնվի, և լավաշը կսկսի նվաճել աշխարհը։

Пресс-конференция Никола Пашиняна (27 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ

Մինչ այդ հաց թխել են միայն թոնրում։ Ալյուր (ավելի լավ է` ոչ բարձր կարգի), աղ, թթխմոր։ Շոգ, դժվար, երկար, բայց շատ համեղ։ Խնդիրն այն է եղել, որ լավաշը հատերով է թխվել։

Համաշխարհային շուկա դուրս գալու և քանակական առումով պահանջարկը բավարարելու համար հայկական լավաշը պետք է ունենար մեքենայական արտադրություն, բայց որակը պահպանելու պայմանով, որն ապահովել են հացթուխի ձեռքերը։

Զորիկ Կազումյանի ավտոմատ հոսքագիծը լուծել է այդ խնդիրը։ Ճիշտ է` շուտով Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում սկսել են հայտնվել ավելի կատարելագործված և արդյունավետ հոսքագծեր, բայց դրանք բոլորը դուրս են եկել Կազումյանի առաջին վառարանից։

Վեճեր են ընթանում տոլմայի և խաշի ծագման մասին, քննարկում են թեման, թե ով է բոլորից շուտ հորինել և կերել քյուֆթա։ Բայց ահա լավաշի և մատնաքաշի «ազգության» վերաբերյալ հարցեր չկան։ Մտեք Մոսկվայի ցանկացած սուպերմարկետ և հացի բաժնում լավաշ կգտնեք։ Իրեն հարգող (հետևաբար հաճախորդին) ցանկացած ռեստորանում նույնպես։ Ճիշտ է` երբ քեզ և հաճախորդին մի քանի անգամ ավելի շատ ես հարգում, լավաշը մատուցում ես թոնրից։

Հստակության և հոգու հանգստության համար։ 2014թ-ին Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական հանձնաժողովը հայկական լավաշ թխելու ավանդույթները ներառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։

Ավելի վաղ ցուցակում ներառվել են հայկական խաչքարերի ստեղծման վարպետությունը և խորհրդանիշները, դուդուկը և «Սասունցի Դավիթ» էպոսը։ Այնպես որ, լավաշ ուտելիս կհիշենք` ինչ ենք ուտում։

Старый Ереван: райной Конд - Sputnik Արմենիա
Հայաստանում եմ ծնվել, ամուսնացել ու այստեղ եմ ապրում. ինչպես Մամեդովը փոխեց ազգությունը

Հիմա անցնենք շամպայնին, որի մեջ նույնպես երևում է կազումյանական հետքը։ Երևանի շամպայն գինիների գործարանը հիմնվել է 1939թ-ին, այն սկզբից արտադրել է միայն քաղցր և չոր գինիներ։ Շամպայնը, որը ԽՍՀՄ-ում հայտնի էր, որպես «Սովետական», մեզ մոտ խմել և խմում են որպես «Հայկական», սկսել են Երևանում արտադրել 1954թ-ից։

Նարեկ Կազումյանը գործարան է եկել 60-ականներին, ավելի ուշ գլխավորել այն և զգալիորեն ավելացրել ոսկյա և արծաթյա մեդալների քանակը, որոնք խմիչքը ստացել է միջազգային ցուցահանդեսներում։

Հիմա անձնականի մասին։ Հեղինակի առաջին ծանոթությունը շամպայնի հետ կայացել է պատանի հասակում Անաստաս Միկոյանի խմբագրած և ընկեր Ստալինի բնաբանով «Գրքեր համեղ և առողջ ուտելիքի մասին» գրքի գունեղ լուսանկարները դիտելիս։ Շողշողացող շիշն արքայաբար բազմել էր խորտիկներով լի սեղանի կենտրոնում, որոնց մի մասը (օրինակ, սև խավիարը) մատուցվում են այդ խմիչքի հետ։

Հիմա ուղղակի անձնականից անցնենք խիստ անձնականի։ Լինում է, որ ընդունում ես N քանակությամբ «Մայրաքաղաքային», նայում ես շուրջբոլորդ, ընկերներիդ աչքերում տեսնում սեփական ցանկությունների և մտքերի արտացոլումը, և հոգիդ, գոտեպնդված բաժակակիցների համաձայնությամբ ու լի գոյի ուրախությամբ, արթնանում է, երգում «շամպայնի փողոց» դուրս գալուց առաջ։ Ի՞նչ է դա։ Դա հասցե չէ, տուն չէ և փողոց չէ։ Դա հոգեվիճակ է։

Կազումյան եղբայրների հետ սեղանի շուրջ հնչած զրույցներից։ Ասում են, որ բուրգունդյանից հետո սկսում ես մտածել հիմարությունների մասին, բորդոյից հետո` խոսել դրանց մասին, իսկ շամպայնից հետո` կատարել դրանք։

Միգուցե այդպես է, միգուցե ոչ։ Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը` ամեն դեպքում բուրգունդյանից, բորդոյից և շամպայնից ժամանակավորապես հրաժարվում ենք և անցնում կոնյակի։

Առողջ եղեք։

Լրահոս
0